2011 in review
The WordPress.com stats helper monkeys prepared a 2011 annual report for this blog.
Here’s an excerpt:
The concert hall at the Syndey Opera House holds 2,700 people. This blog was viewed about 13 000 times in 2011. If it were a concert at Sydney Opera House, it would take about 5 sold-out performances for that many people to see it.
Թիֆլիսյան կոնֆերանս. թուրքական հայաֆոբիայի հիշատակումը մարեց հայ-ադրբեջանցի ջերմությունը
«Слово անձրև что означает по грузински?»,- հարցնում եմ Ալեքսին: «Дрочить. а по армянски?»: «Дождь. Значит, когда дождь идет небо дрочит на нас»: Սա եղավ կովկասյան ինքնության ևս մի հայտնագործություն՝ երկու լեզուների համագործակցությունից ստեղծվեց անձրևի իրական պատճառը: Եվ երբ երեկոյան գրող և ինտելեկտուալ թամադա Զուրաբ Կարոմիձեն ինձ հանձնեց սերտեֆիկատ «Կովկասյան գրականության մեջ ունեցած ներդրման համար» ու նույնիսկ Վահե Բուդումյանի անգլերեն ընթերցած պատմվածքիս հատվածի վերաբերյալ այնպիսի գովեստներ շռայլեց, որի մի տոկսին էլ Երևանում չէի արժանացել, հակառակը ավելի շատ լսել էի՝ Վահան ջան էս ինչ ապուշություն ես գրել, ես ինձ սերտեֆիկատին լրիվ արժանի համարեցի. փաստորեն Սայաթ Նովա էլ դարձա:
Բայց Զուրաբը նաև ասաց՝ ոչ Վահան, սխալ ես, միայն լեզուն չի ինքնությունը, այնուամենայնիվ կա կովկասյան ինքնություն: Գուցե: Ես մի օր ուշ էի հասել ու չէի հասցնել մասնակցել առավոտյան բաղնիքին, ուր կովկասյան ժողովուրդների գրողները ՝ հայերը, ադրբեջանցիները և վրացիները ինքնության մկրտություն էին անցել ադրբեջանցի քիսաչիի ձեռքից:
Конференция в Тбилиси: Турецкую армянофобию загасила армяно-азербайджанская теплота
«Что по-грузински означает «андзрев?», – спрашиваю у Алекса. «Дрочить, а по-армянски?». «Дождь. Значит, когда идет дождь, небо дрочит на нас». Это стало еще одним проявлением кавказской идентичности – из сотрудничества двух языков создалась истинная причина дождя. И когда вечером писатель и интеллектуальный тамада Зураб Коромидзе вручил мне сертификат «За вклад, внесенный в кавказскую литературу» и рассыпал такие хвалебные слова в адрес переведенной на английский моей новеллы, одного процента которых я не удостаивался в Ереване,-чаще мне приходилось слышать – Ваан-джан, что за чушь ты написал?», что я почувствовал себя действительно достойным этого сертификата. Фактически, я стал Саят-Новой.
Но при этом Зураб сказал – нет, Ваан, ты неправ, не только язык подтверждает идентичность, так или иначе существует кавказская идентичность. Возможно, я опоздал на конференцию и не принял участие в утренней бане, в которой писатели – армяне, грузины и азербайджанцы приняли крещение на идентичность из рук азербайджанского кисачи.
Պետրոս Գետադարձից մինչև բոլշևիզմ և Լևոն Տեր-Պետրոսյան. ինչպես է երկիր վաճառելու քաղաքականությունը ժառանգաբար փոխանցվել
Եկեղեցի, բոլշևիզմ և լևոնական ՀՀՇ-ը(շեշտում եմ, քանի որ այլ էր մինչ լևոնական ՀՀՇ-ն)- Հայոց պատմության վերջին հազարամյակի ընթացքում առաջացած այն երեք ուժերը, որոնք պատրաստ են վաճառել Հայաստանը իրենց կամ մեկ այլ շահերի համար: Այս երեք ուժերը այլ ուժերից տարբերվում են նրանով, որ ոչ թե Հայաստանը հանձում են պատերազմում պարտություն կրելու արդյունքում, այլ խաղաղ պայմաններում, այն դեպքում, երբ հնարավոր է չհանձնել, նույնիսկ, երբ երկիրը հաղթող կողմն է լինում կամ գոնե չի զիջում իր ուժերով թշնամուն, բայց հանձնում են. Ինչի՞ համար, դա կարևոր չի` կամ նեղ խմբակային շահերի կամ գաղափարի համար, կարևորը որ հանձնում են:
Առաջին երկուսին դա հաջողվել է, երրորդը պայքարում է դրան հասնելու համար:
Այս երեք ուժերի մյուս ընդհանրությունը այն է, որ երկիրը վաճառելուն զուգընթաց ամենադաժան պայքարն են տարել այն հայրենակիցների դեմ ովքեր չեն կիսում իրենց հայացքները:
Բայց երկիր ծախելու ավանդույթը բարոյականության է դարձրել ու արդարացրել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, մյուսները դարձել են նրա դրած կարգից օգտվողներ ու ուղղակի դարձել եկեղեցու քաղաքակնության հետևորդները:
Ոսկե ծիրանում. տեսնել Ֆաննի Արդանին, բայց նայել «Նադեր և Սիմին» իրանական ֆիլմը
Ֆանի Արդանի դիմագծերը չէին երևում Կինո Մոսկվայի կապույտ դահլիճում, երբ նա ասում էր` Հայաստանը իմ սրտում է: Չէր երևում որտև մութ էր, կիսախավարի մեջ էր խոսում: Ճիշտ է, մեր դիմաց «Հարևանուհի» ֆիլմի Արդանը չէր, այսուհանդերձ 62-ամյա իմաստությամբ հարստացած հմայիչ դիմագծերը արժանի էր հիացմունքի, բայց, ցավոք, հանդիսատեսին մնում էր հիանալ նրա բերկազմ կազմվածքով ու սլացիկ ոտքերով… և մեկ էլ որ Հայաստանից երկու բան իր հետ կմնա` ցեղասպանության թանգարանը և Փարաջանովի թանգարանը:
Հայոց դիմադրողականությունը ոչնչացնողը. Տեր-Պետրոսյանի` ՄՆ-ին տված հարցազրույցի հետքերով
«Արեք այս երկրի հետ ինչ ուզում եք»,- այս ուղերձն է հղում Լևոն Տեր-Պետրոսյանը Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը` Կազանի բանակցություններից մի օր առաջ «Մասկովսկիե նովոստի» թերթին տված իր հարցազրույցում բառացի ասելով. «Հայաստանը վերանում է: Ես չեմ չափազանցնում»(հարցազրույցը ամբողջությամբայստեղ):
«Հայաստանը վերանում է» սադիստական հրճվանքը ԼՏՊ-ն արտահայտում է 15 տարիների ընթացքում (հանած լռության տասը տարին), որը բնորոշվեց նրա «Սերգո ջան, լավ չես ապրելու» արտահայտությամբ:
Բենթլիի վկաները. ինչպես էին հայ կաթողիկոսները իրար «կոկորդ կրծում»

Գարեգին Բ կաթողկիոսը հիմա Սայաթ-Նովա-Աբովյանի խաչմերուկում ճիշտ նույն տեղում է կառուցում իր համար նստատեղ, որտեղ ժամանակին,` 17-րդ դարում «գիրացած, հաստացած ու հոռացած» Մելիքսեթ կաթողիկոսն էր ապրում. «Իր համար բնակության տեղ էր ընտրել Երևան քաղաք Կաթողիկե եկեղեցին` իր գլխին հավաքելով ազգականներին ու մերձավորներին և նրանց հետ Էջմիածնի սուրբ աթոռի մուտքով ու արդյունքով փափկակենցաղ, մեղկ ու լայն կյանքով էր ապրում»:
Գարեգին Բ կաթողկիոսը հիմա Սայաթ-Նովա-Աբովյանի խաչմերուկում ճիշտ նույն տեղում է կառուցում իր համար նստատեղ, որտեղ ժամանակին` 17-րդ դարում «գիրացած, հաստացած ու հոռացած» Մելիքսեթ կաթողիկոսն էր ապրում. «Իր համար բնակության տեղ էր ընտրել Երևան քաղաք Կաթողիկե եկեղեցին` իր գլխին հավաքելով ազգականներին ու մերձավորներին և նրանց հետ Էջմիածնի սուրբ աթոռի մուտքով ու արդյունքով փափկակենցաղ, մեղկ ու լայն կյանքով էր ապրում»,- գրում է Դավրիժեցին:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը զայրույթով աղաղակում էր, թե Եհովայի վկան տեր Եսայուն ասել է «կոկորդդ կկրծեմ»: Ասել է, թե չէ, չգիտեմ, բայց որ հայ հոգևորականները էրկու ղուռուշի ու իշխանության համար հա՛մ իրար կոկորդ են կրծել հա՛մ էլ ժողովրդի կոկորդը, համ էլ երկիրը օտարների ասպատակության մատնել, ես չեմ ասում, այլ հենց հայ հոգևորական, վարդապետ Առաքել Դավրիժեցին է պատմում իր «Պատմության» մեջ:
Դավրիժեցին ներկայացնում է հայ ժողովրդի 60 տարվա պատմությունը` 1602-ից մինչև 1662թ.: Երևում է, թե նա ինչպես է բարեխիղճ լրագրողի պես փաստերը ուսումնասիրել, նույն դեպքի վերաբերյալ տարբեր կարծիքներ ներկայացրել ու բացել ամբողջ Էջմիածնի իրական դեմքը, թե ինչպես են երեք կաթողիոսներ գահի համար կռիվ տալիս, իսկ էն երկուսը Շահ Աբասին բերում երկրի վրա, որ կաթողիկոսությունը հետ առնեն երրորդի ձեռքից:
Նոր մշակույթի ծնունդն ու մայիսյան ապստամբները
Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի` լեզվի մասին օրենքում փոփոխություններ անելու կապակցությամբ
Տաքսու վարորդը հենց տեսավ Վիոլետն ա նստում, ուրախացավ ու սկսեց գրականությունից խոսել: «Շանթ» հեռուստատեսության «Թաքնված տաղանդով» ներկայացնում են Վիոլետ Գրգորյանին որպես բանաստեղծուհի, ու հիմա հազարավոր մարդիկ ճանաչում են նրան որպես բանաստեղծուհի, բայց թե ինչ է գրել, ոչ ոք չգիտի: Իսկ վարորդը սկսեց պատմել, թե ինչքան է սիրում գրականություն: Տալիս էր հայ գրողների անունները, բայց միայն դասականների: Հետո խոսակցությունից պարզվեց, որ մի երեք տարի է, ինչ Հայաստանում է: Բելառուսից եկել է: Ինչի՞, ինչի է թողել հարուստ երկիրը ու էկել էս քյամբախը:
«Ընկերս տղայիս հայերեն ասեց` բարև, տղաս պատասխանեց` բարև, ընկերս հարցրեց` ոնց ես, տղաս չկարողացավ պատասխանել հայերեն: Ասեցի` պահոո, էս էրեխեքը ռուս կդառնան, ու տուն-տեղս ծախեցի, էկա էրևան»: Աղջկան միանգամից տվել է հայկական դպրոց, շատ հեշտ կարողացել է ադապտանալ ու արդեն ավարտել է դպրոցը, ընդունվել բժշկական`հայերենով: Տղան մի քիչ դժվարություն է ունեցել, բայց հետո հաղթահարվել է: Մինսկի բիզնեսը, վարսավիրանոց ու խանութ թողել-էկել էրևան տաքսի է քշում, բան չկա, կարևորը էրեխեքը հաստատ հայ դառան:
Վահան Իշխանյան. «Կառավարության համար մարդիկ դարձել են էն էշերը, որի բեռը անընդհատ ավելացնում են»
«7օր»-ի հետ զրույցում հրապարակախոս Վահան Իշխանյանըկառավարության գործունեությունը մինուսով է գնահատել։
-Եթե 0 գնահատեի, կստացվեր, որ բան չի անում։ Սակայնկառավարությունը ինտենսիվ աշխատում է, ու աշխատում է, թեէ՞լ ինչ նոր հարված հասցնի շարքային քաղաքացուն, որ նրանիցնոր թիքա քերթի բյուջե լցնելու համար,-ասել է Վ. Իշխանյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, թե անկախությունից հետո Հայաստանում այս կամ այն չափով սոցիալական լարվածություն միշտ էլ եղել է, սակայն վերջին 1-2 տարում այն ավելի է սրվել.
Նման ու տարբեր. թուրքի ու հայի հայրերը մարմնավաճառների գրկում
Վահե Բերբերյան և Ֆաթիհ Ակին, հայ գրող ու թուրք ռեժիսոր: Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդվո» վեպը, Ակինի «Դրախտի եզրին» ֆիլմը, երկու գործերում էլ հերոսները`հայր ու որդի էմիգրանտներ են` հայերը Լոսում, թուրքերը Գերմանիայում, երկու գրոծում էլ հերուտղի կոնֆլիկտ է, երկուսում էլ հայրերը քնում են պուտանկեքի հետ, երկուսում էլ գրախանութներ կան և վերջապես երկու հեղինակին էլ տեսել եմ, մեկին` Երևանի կամերայինի բեմում, մյուսին` Կինո Մոսկվայի:
2010 in review
The stats helper monkeys at WordPress.com mulled over how this blog did in 2010, and here’s a high level summary of its overall blog health:

The Blog-Health-o-Meter™ reads Wow.
Crunchy numbers
A Boeing 747-400 passenger jet can hold 416 passengers. This blog was viewed about 11,000 times in 2010. That’s about 26 full 747s.
In 2010, there were 9 new posts, growing the total archive of this blog to 105 posts. There were 162 pictures uploaded, taking up a total of 23mb. That’s about 3 pictures per week.
The busiest day of the year was April 5th with 234 views. The most popular post that day was Վտանգված երեխաներ. ի՞նչ դաս են տալիս թիվ 18 հատուկ դպրոցում.
Where did they come from?
The top referring sites in 2010 were facebook.com, tert.am, ankakh.com, twitter.com, and ru.wordpress.com.
Some visitors came searching, mostly for պուց, ֆաշիզմ, արտյոմ խաչատրյան, Վահան Իշխանյան, and Ժորա Մուրադյան.
Attractions in 2010
These are the posts and pages that got the most views in 2010.
Վտանգված երեխաներ. ի՞նչ դաս են տալիս թիվ 18 հատուկ դպրոցում January 2004
4 comments
Փախուստ կյանքից January 2010
5 comments
Քվազիմտավորականներն ու քվազինժդեհականները կերտում են քվազիհայաստան June 2010
5 comments
ես February 2010
4 comments
Սևազգեստ կանայք. «Ես ձեզ զավակ եմ տվել, հետ տվե՛ք» November 2002
5 comments
Տոնավաճառում ամենաշատ վաճառված գիրքը
Երկու ժամում իմ «անմազ» պատմավածքների գրքից 20 հատ վաճառվեց Արտբրիջի կազմակերպած գրքի տոնավաճառում: Օպերայի Ջազվեի տարածքում էր: 180 էջանոց ջեբի ֆորմատի իմ գրքի գինն էլ մյուսների համեմատ էժան չես ասի` 2500 դրամ:
Սպանությունները բանակում. պաշտպանության նախարարից ինքնասպանություն պահանջելը թատրոն է
Ինչպես է սպանվեց զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանը, ինչո՞ւ, արդյո՞ք ինքնասպան է եղել, ինչպես ներկայացրել է պաշտպանության նախարարությունը, թե՞ նրան սպանել են:
Կբացահայտվի՞ արդյոք ճշմարտությունը: Իսկ ի՞նչ է իրականում եղել Մարտունիում, ուր մի անգամից վեց զինվոր սպանվեց:
Մահերը տարբեր պատճառներով են լինում, լինում են նաև ինքնասպանություններ, լինում է նաև որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն: Ինչպե՞ս որոշել օրինաչափությունները, և արդյո՞ք Արտակը ինքնասպան է եղել, թե նրան սպանել են: Թե ինչպիսի քննություն կտանի զինդատախազությունը, դժվար է ասել, ինչ որ մարդիկ կենթադրեն, որ նա կուզի կոծկել մահվան պատճառը: Չգիտեմ: Չորս հոգի արդեն կալանավորել են: Իհարկե, հասրակական կամ լրագրողական հետևողական ու բարեխիղճ աշխատանքը առաջ կարող է ընկնել կոռումպացված ու ծանրնաֆաս քննչական մարմիններից: Կընկներ, եթե նման ցանկությունը լիներ:
Ոսկե Ծիրան. հայտնագործություններ ու հիացմունքներ
«Սա մի պատմություն է ուր մի կին երկու տղամարդու է սիրում»,- իր վերջին ֆիլմն է ներկայացնում Թեո Անգելոպոլուսը: «Ժամանկի փոշին» որ կուտակվում է ու փոշու շորով չի մաքրվում, իսկ երբ փչում ես փոշին լցվում է սիրտդ ու ճմլում:
Երբ մեկ ամիս առաջ ռեժիսոր Սերժը Մելիք-Հովսեփյանը պատմում էր Անգելոպոլուսի մասին ու ասում որ իր սիրած ռեժիսորն է, որ էսօր կինոյի աշխարհի ամենակարևոր դեմքերից է, միանգամից սկսեցի փնտրել նրա ֆիլմերը, որ նայեմ: Էդ ո՞վ է, որ անունը նոր եմ լսում: Մտքովս չէր անցնի որ մի երկու շաբաթ անց Երևանում Մոսկվա կինոթատրոնում ժիվոյ կտեսնեմ Անգելոպոլուսին: Շնորհակալություն «Ոսկե ծիրան» կինոփառատոն:











մեկնաբանություններ