Posts tagged ‘Արմեն Շեկոյան’

Երեք ժամ պոեզիա. Արմեն Շեկոյանի 60-ամյակին

shekoyan«Արմեն,-ասում եմ,- «Երևան հյուրանոցը» մի հատ էլ տպի ծանոթագրություններով»: «Ականաթ» սրճարանի ծխողների ապակեպատ խցում բոլորը խնդում են: Կխնդան բա ինչ, 22 էջանոց «Երևան հյուրանոցը» պոեմում 864 հոգու անուն կա: Նրանց անուններն են, ովքեր ճանաչել են Արմեն Շեկոյանին: Ուրեմն, բանաստեղծության ծավալից մի քանի անգամ երկար 864 հատ ծանոթագրություն կլինի, իսկ եթե մի քիչ ծավալուն անի ծանոթագրությունները, էլի մի երկու անգամ ծավալը կմեծանա:

Պոեմը էնքան երկար է, որ ընթերցանության կեսից ընդմիջում արեցինք: 10 տարի առաջ «Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը» տեքստում «Երևան Հյուրանոցի» մասին գրել էի.

(далее…)

11.07.2013 at 08:37 Оставить комментарий

ՄԵԾԸ. մրցանակին սպասելիս

«Էսօրվա «Հայկական ժամանակը» առ, պատմվածքս տպել են։ Էն որ ասում էիր՝ ես եմ առաջինը էրևանում քֆուրով պատմվածք գրել, հիմա էլ ես եմ առաջին անգամ հայկական մամուլում պուց բառը տպում»,-ասեց Լևոն Ջավախյանը ու արագ հեռախոսը անջատեց, որ րոպեները չէթան։ Մտա հայկական ժամանակwww.hzh.am , մենակ Նիկոլի քֆուրներն էին, Ջավախյան չկար։ Շաբաթ էր՝ հունվարի 17-ը, դեռ օրվա համարը չէին դրել:«Չե՞ք կարդացել Ջավախյանի պատմվածքը,-իրեքշաբթի իրիկունը կաֆեում հարցնում է Լիպոն,  «Ուզո՞ւմ եք անգիր ասեմ,-ու հանդիսավոր արտասնում է,- ես Գիքորի նման քաղաք եկա, բայց Գիքորի բախտին չարժանացա: Տունս մայրաքաղաքի կենտրոնում է…»։«Արա, դե լավ էլի, պրծի», Ջավախյանը նեղված ընդհատեց։

(далее…)

22.01.2009 at 08:44 2 комментариев(я)

Շեկոյանի «Հայկական ժամանակը». վեպի պատմության այս անծանոթ մարմինը

Վերջին 1,5 տարվա ընթացքում «Առավոտի» ամեն շաբաթօրյա համարում տպվում է Շեկոյանի «Հայկական ժամանակ» վեպի մի գլուխը։

Ինչն է պատճառը, որ այդ ամբողջ ընթացքում լուրերի կողքին վեպի գլուխները ներդաշնակ են երեւում, մանավանդ, որ այն պատմում է խորհրդային անցյալը՝ միախառնված ներկայի հետ։ Գրող Միլան Կունդերան գրում է՝ ի տարբերություն պատմության, որ մարդուն պարտադրված է որպես օտար ուժ, վեպի պատմությունը ծնվել է մարդու ազատությունից, նրա խորը անձնական ստեղծագործականությունից, նրա ընտրությունից եւ վրեժ է պատմության նկատմամբ։ Եթե այդպես է, ապա Հայաստանը բաց է թողել ու թողնում է մի հսկա հատված՝ որպես վեպի պատմություն։

Իհարկե, սովետական տարիներին տպվում էին վեպեր, բայց դրանք, Կունդերայի ասած, պարտադրված դրսի օտար ուժի պատմության նմանակումներն էին, որտեղ հերոսները հարմարեցված էին գրաքննության պատկերացրած ստերիլ կերպարներին, որ խոսում էին մամուլի՝ «Սովետական Հայաստան» թերթի լեզվով։ Միայն գյուղի թեմայով գրականությանն էր որոշ ազատություն տրված, քանի որ բրեժնեւյան սովետը ստալինյանի հետեւանքով ճնշված ու ավերված գյուղը փրկելու քաղաքականություն էր տանում։ Իսկ քաղաքը հսկողության տակ էր։ Սովետական քաղաքի մասին արձակը եւ իրական կյանքը այն զուգահեռ ուղիղներն էին, որ երբեք չէին կարող հատվել։

Ու եթե Կունդերայի միտքը շարունակվի, որ իրական պատմությունը ոչ թե դասագրքերինն է, այլ՝ վեպերինը, ապա սովետահայ իրականությունը զրկված է պատմությունից։ Շեկոյանը գրում է մյուս զուգահեռը, անհայտը, որ մնացել է միայն հիշողություններում, որ սովետի ժամանակ երբեք չէր կարող տպվել, եւ որը այսօր «Առավոտի» էջերում դառնում է նորություն։ Սա այն հազվագյուտ գրական գործերից է, որի տպագրվելով երեւում է սովետական ցենզուրայի վերանալը։

(далее…)

06.09.2006 at 19:22 1 комментарий

Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը

Մինչ ստեղծագործական արտահայտման ազատությունը Հայաստանում իր առաջին քայլերն է անում, փիլիսոփայական բախումներ են լինում ավանդապահների եւ նրանց միջեւ, ովքեր մտադրվել են քանդել արգելապատնեշները: Պոեզիայի աշխարհում ավանդույթներին մարտահրավեր է նետում Արմեն Շեկոյանը: Նա միակ բանաստեղծն է, ում բանաստեղծությունները տպագրելու համար իրենց էջերը չեն խնայում Հայաստանի օրաթերթերը (նախկինում՝ «Առավոտ», այժմ՝ «Հայկական ժամանակ»)։
(далее…)

07.11.2003 at 00:00 Оставить комментарий


Рубрики

դրոշմ

Armen Shekoyan Art bottle DIY բար gay Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature ԱՄՆ Ազգ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Եհովայի վկա Զանգիլան Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Կրիշնա գիտակցություն Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Ցեղասպանություն Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Join 3 549 other followers

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • 96թ. դեկտեմբերին երկու որդիները սարից ոչխարի հոտը իջեցնելիս անցնելիս են լինում Եղվարդի զորամասի մոտով: Այդ պահին... fb.me/3n7vBNX8q 4 days ago
  • Վերազգային գաղափարախոսության ժամանակը. եթե հայկական զորամիավորումները փրկեն եզդիներին wp.me/pP13M-yg 1 week ago
  • Мной опубликована новая фотография на Facebook fb.me/71TqHlS5y 1 week ago
  • Կործանվող երկրի «անհանգիստ» ակտիվիստները. ով արևի տակ տժա, ով գնա սանատորյա wp.me/sP13M-aktiv 1 week ago
  • Genocide against the Yazidi and Christians in Iraq petitions.moveon.org/s/eRUoQc @moveon 1 week ago
Follow Վահան Իշխանյան on WordPress.com

Отслеживать

Get every new post delivered to your Inbox.

Join 3 549 other followers

%d bloggers like this: