Ծալովի դանակը

05.05.1994 at 00:00 3 комментария

Լուսաբացին հասանք սարի գագաթը: Այստեղից արդեն պարզորոշ էր երեւում քաղաքը, որը մեծ գյուղի էր նմանվում. միհարկանի տների շարքերի մեջ ցցված էին երեք-չորս հարկանի շինություններ: Դրանցից մի երկուսն էին բնակելի շենքեր: Մյուսները հրապարակ համարվող մեծ փողոցի վրա հավանաբար քաղաքի հյուրանոցն էր, կենցաղի տունը, կինոթատրոնը, մշակույթի տունը, ունիվերսամը եւ նման բաներ:

Քաղաք մտնելուց առաջ որոշեցինք նախաճաշել: Ստեփանը ուսապարկից հանեց հացը եւ վերջին երկու տուփ ձկան պահածոն: Ես գրպանիցս հանեցի ինձնից անբաժան ծալովի դանակը, որը հացը կարագի նման էր կտրում: Ամեն անգամ երբ նստում էինք ուտելու, ներքուստ հրճվում էի, որ կրկին պետք է հանեմ դանակս, բացեմ եւ կարագի պես փափուկ կտրեմ հացը: դանակի սրությունից անտանելի հաճույք էի զգում:

Դանակը միայն հացը եւ սննդամթերք կտրելիս էի օգտագործում, եւ ընկերներս, երբ դանակս ուզում էին փայտ տաշելու ու նման բաների համար, միշտ կտրականապես մերժում էի:

Վերջին անգամ դանակով կտրեցի հացը, հավեսով նախաճաշեցինք ու իջանք  սարից: Քաղաք մտանք արեւի ծագելուն զուգընթաց, երբ գյուղացիները նոր էին սկսել աշխատել հողամասերում: Շրջապատը զննելով ու գյուղաքաղաքի տպավորությունների մասին զրուցելով` հասանք հրապարակ: Այստեղ հյուրանոցն էր, որտեղ մենք պատրաստվում էինք գիշերել:

Հրապարակի մյուս ծայրում իրար գլխի բազմություն էր հավաքվել եւ աղմկում էր, որ այդ վաղ ժամին մեզ տարօրինակ թվաց: Քայլերս արագացնելով ընկերներիցս առաջ ընկա ու մոտեցա բազմությանը: Ստեփանն ու Ջուլիան հետեւիցս հասան: 4-5 մետրից պարզորոշ երեւում էր թե ինչ է կատարվում. գետնի ընկած էր  մի 17-18 տարեկան տղա, որին շրջապատած կոպիտ եւ չսափրած դեմքերով մի քանի տղամարդիկ իրենց ամբողջ ուժով հարվածում էին ու հայհոյանքներ տեղում: Մի փոքր հեռու կանգնած ` մոտ 20 գյուղացի անտարբեր հայացքով դիտում էին ծեծը:

Տղան ոտքի կանգնելու համար որոշակի շարժումներ էր անում, բայց դա նրան չէր հաջողվում: Հերթական հարվածը հազիվ ծնկի բարձրացած տղային կրկին տապալում էր գետնին:

— Էս ինչի՞ համար են ծեծում,- հարցրեցի կողքիս կանգնած բիձուն:

— Խուսափում է,- առանց իմ կողմը գլուխը շրջելու պատասխանեց նա:

— Ինչի՞ց:

Բիձան ուսերը թոթվեց եւ կասկածոտ հայացք գցելով վրաս մի քանի քայլ հեռացավ ու շարունակեց նայել ծեծի տեսարանը:

Կտրուկ քայլ արեցի, որ մոտենամ տղային, բայց հետեւս կանգնած Ստեփանը բռնեց ձեռքս.

— Չարժի, մեկ է չես օգնի,- ասաց նա:

Տղայի վերջին ուժերը սպառվում էին եւ նա արդեն չէր կարողանում իր ընկած դիրքից մի փոքր նույնիսկ բարձրանալ, միայն փորձում էր ձեռքերով գլուխը պահել ու կծկվել: Սաիկայն տղայի ուժասպառ լինելուն զուգահեռ մարդիկ ավելի վայրենացած հարվածներ էին հասցնում նրան եւ այդպիսով թույլ չէին տալիս, որ նա հարմար կծկվի:

Ծեծողների միջի ամենաերիտասարդը հանկարծ դուրս եկավ շրջանից, ուղղվեց կողքի շենքը եւ քիչ անց մի ծանր քար գրկած վերադարձավ: Նա բարձրացրեց քարը գլխից վեր եւ այդպես մի պահ կանգնեց: Երբորոշակի ձեռքերին ու մատներին ուղղված հարվածներից հետո տղայի ձեռքերը թուլացան  ու բացեցին երեսը երիտասարդը քարը թափով նետեց նրա գլխին: Տղայի մարմինը մի պահ իրար եկավ ու անշարժացավ: Արյունլվա դեմքը հարվածից մի փոքր տափակեց եւ զրկվեց որեւէ արտահայտությունից:

Ոչ ոք էլ չհարվածեց. բոլորը հասկացան, որ տղան մեռած է:  Ծեծողները  գործն ավարտածի պես ձեռքերն շփելով թափ տվեցին ու զրուցելով սկսեցին ցրվել:  Նրանցից երկուսը վերցրին տղայի անկենդան մարմինը ոտքերից ու ձեռքերից ու նետեցին հրապարակի մեջտեղը:

Ես հիշեցի ընկերներիս: Ստեփանը ծառին հենված փսխում էր, իսկ Ջուլյայի դեմքը քարացած էր: Նա բերանը բաց, սովորականից չռված աչքերով նայում էր  արդեն հրապարակի կենտրոնում ընկած տղայի դիակին:

— Գնանք,-Ստեփանի ձեռքից քաշելով ասացի ես:

Հյուրանոցում մի գիշերվա համար սենյակ պատվիրեցինք: Հետո դուրս եկանք հյուրանոցից եւ անխոս քայլեցինք եկեղեցու ուղղությամբ, որը ենթադրում էինք քաղաքի միակ տեսարժան վայրն էր: Որոշ ժամանակ անց միայն Ստափանը օդի մեջ հարցրեց` բայց ինչի՞ համար: Իմ մտքով անցավ ինչ որ պատասխան տալ, բայց ձայն չհանեցի:

Փողոցով անցնող մարդկանց կեցվածքները շատ առօրեական էին, կարծես հրապարակում մի կես ժամ առաջ մարդ չէին սպանել: Երբ հասանք խաչմերուկ, թեքվեցինք աջ` եկեղեցի տանող փողոցը, մեր դիմաց դուրս եկան  երեք հոգի, որոնցից մեկը հենց մեզ նկատեց մյուսներին կանգնեցրեց, եկավ ուղիղ դիմացս կանգնեց, ուղիղ աչքերիս մեջ նայելով ասաց` սա էլ է խուսափում: Ես տեղում քարացա. նա հրապարակում ծեծողներից մեկն էր: Ընկերներին նշան ձեռքով արեց, որ մոտենան, հետո բռունցքը տարավ որ ինձ խփի: Ես մեքենայորեն այնպես թափով հրեցի նրան, որ  ընկավ ասֆալտին: Մեկ էլ տարբեր անկյուններից մարդիկ  վազելով կամ արգաքայլ  սկեսցին գալ մեր ուղղությամբ:

Ես ետ-ետ գնացի ու մեջքս դեմ առավ ցանցի, այգու ցանցին: Ինձ հայտնաբերողը ոտքի կանգնած սպասում էր մյուսներին, որ նրանց հետ հարձակվի վրաս: Արդեն մի երկու մետր էր ինձ բաժանում բազմությունից, երբ ես հենվելով ցանցին, մեջքս ետ տարա ու շրջվելով գլխիվայր ընկա եւ հայտնվեցի այգում:

Գյուղացիները տեսնելով որ ես բարձր, մոտ մեկուկես մետր կլիներ, ցանցի հակառակ կողմում եմ, աղմուկով ու իրար հրհրելով սկսեցին հաղթահարել պատնեշը: Ես վայրկենական ոտքի կանգնեցի ու վազելով հասա այգու մյուս ծայրը: Բացեցի հանդիպակաց դուռն ու այգուց դուրս նետվելով փողոց , հնարավորին չափ արագ, առանց ետ նայելու սկսեցի վազել: Ոտքերս թուլանում էին ու խմորի պես ծալվում, ծոծրակս սառել էր, բայց զարմանալիորեն արագությունս չէի կորցնում:

Փողոցի ձախ կողմում տների շարքերն էին իրենց այգիներով, իսկ մյուս կողմում հոսում էր գետը, որի ափից մինչեւ մայթը հինգ-վեց մետրանոց ցեմենտե պատ էր բարձրացված: Երեւի մի հինգ-վեց րոպե վազել էի արդեն, երբ նկատեցի դեպի գետի ափն իջնող աստիճաններ: Հասա աստիճաններին եւ առաջին անգամ հետ նայեցի: ոչ շատ հեռվից մոտենում էր աղմուկով ինձ հետապնդող բազմությունը:

Ասիճանների վրայով թռչելով արագ իջա ցած ու գետի ափով նույն ուղղությամբ շարունակեցի վազել: Ափին միակ շինությունը մի մի փայտյա փոքրիկ տնակ էր, որ կարծես արհեստանոց լիներ: Դռան մոտ ժպտադեմ մի մարդ էր կանգնած: Երբ հասա տնակին, նա  նետվեց դիմացս ու ամուր բռնեց ձեռքիցս.

— Էդ սրիկաները հիմա էլ քո հետեւից են ընկել: Մի վախենա ես էնպես կթաքցնեմ քեզ, որ ոչ ոք չի գտնի,- ասաց նա ու ձեռքիցս քաշելով մտցրեց տնակը:

Սենյակում պատի տակ մի մահճակալ էր դրված, վրան բարձ եւ սեւացած դոշակ: Միակ պատուհանի տակ սեղան, վրան օղու կիսատ շիշ, երկու բաժակ, հացի փշրանքներ ու երշիկի կլեպներ: Մոտեցա սեղանին ու առանց տանտիրոջը հարցնելու բաժակը լիքը օղի լցրեցի ու մի ումպով խմեցի: Օղին ջերմացրեց մարմինս ու ամրացրեց ոտքերս: Մարդը դեմքի ժպիտը մի փոքր լայնացրեց ու անխոս բացեց հատակի դուռը:

— Արի,- ասաց նա,- իջիր ներքեւ, էստեղ քեզ ոչ ոք չի գտնի:

Աստիճանով իջա նկուղ: Դուռը դրխկալով գլխիս փակվեց: Մի պահ անց աչքերս խավարին սովորեցին: Կարծես մի լայն արկղում հայտնված լինեի: Մի անկյունում հատակին նստեցի ու խորը շունչ քաշեցի: Մի փոքր ուշքի գալով հիշեցի դանակս ու անմիջապես գրպանիցս հանեցի: Բացեցի շեղբը ու այդպես կոթն ամուր ձեռքումս սեղմած մնացի: Այժմ ինձ ավելի ապահով էի զգում:

Դրսից սկսեց լսվել բազմության աղմուկը, որը գնալով մոտենում էր: Երբ արդեն պարզ էր, որ ինձ հետապնդողներն տնակի շուրջն են, հանկարծ բացվեց նկուղի դռնակը ու վերեւից կախվեց ինձ թաքցնող մարդու ժպիտով դեմքը.

— Էստեղ է,- ինքնագոհ ասաց նա:

Երկու հոգի իջան նկուղ ու բազուկներիցս բռնած ինձ քարշ տվին վերեւ ու տնակից դուրս գցեցին: Գյուղացիները` մի երեսուն հոգի, ինձ միանգամից շրջանի մեջ առան: Նրանցից երեւի ամենահեղինակավորը ջղայն գոռաց վրաս` ուզում էիր փախնել, հա՞, ու արդեն բռունցքը իջնելու էր ծնոտիս, երբ անկախ կամքիցս ձեռքումս ամուր սեղմած դանակը խրեցի նրա դուրս ընկած փորն ու միանգամից հետ քաշեցի: Այդ պահին ապրեցի հացը կարագի նման փափուկ կտրելու զգացումը: Այնպես արագ նրանք ուզեցին հաշվեհարդար տեսնել, որ չնկատեցին ձեռքիս մեջ բացված դանակս:

Գյուղացու բռունցքը օդում բացվեց ու ձեռքն իջավ-բռնեց արյունոտ փորը: Նա չոքեց ու սարսափահար հայացքով նայեց բազմությանը: Մի պահ լռություն տիրեց: Հետո գյուղացիներից մեկը քացով հարվածեց չոքածին: Նա փռվեց գետնին: Հետո մեկ ուրիշը բարձր հայհոյելով հարվածեց ու ես դուրս մնացի մարդկանց օղակից: Ինձ այլեւս ոչ ոք չէր նկատում ու բոլորի ուշադրությունը օղակի կենտրոնում քացիների տակ ընկած գյուղացին էր:

Ես դանդաղ մոտեցա  դեպի վեր, փողոց ձգվող ցեմենտե պատին ու գլուխս վեր բարձրացրի: Վերեւում, պատի վրա կանգնած էր Ջուլյան ու ինձ էր նայում:

— Ջուլյա, կարծես ես փրկվեցի,-ամբողջ կոկորդով մեկ գոռացի ես, բայց նա տխուր ժպտաց եւ ոչինչ չասաց: Ինչու՞ էր Ջուլյան մենակ: Մի սարսուռ անցավ միջովս.

— Ստեփանն ու՞ր է,-հարցրի ես:

Ստեփանին սպանեցին,- ձայնը դողալով ասաց Ջուլյան: Ես չլսելու նշան արեցի.

— Ի՞նչ:

Ջուլյան ավելի բարձր կրկնեց.

— Ստեփանին սպանեցին: Նա փողոցներով ընկած քեզ էր փնտրում ու հանկարծ հայտնվաց ամբոխի դիմաց: Ինչ որ մեկը նկատեց նրան ու գոռաց` սա նրա ընկերն է: Գյուղացիները հասան Ստեփանին ու ծեծելով սպանեցին: Նրա մարմինը հիմա փողոցում ընկած է:

Ես հետ շրջվեցի, տեսնեմ Ստեփանին սպանողներին: Գյուղացիները ցրվում էին: Նրանցից մեկը մոտեցավ ինձ ու ուսիս թփթփացնելով ասաց.

— Դու քաջ տղա ես: Ապրես, միշտ պետք կգաս:

Սպանվածի դիակը նետել էին գետը, որը ջրերը տարուբերելով տանում էին: Դանակը ծալեցի-դրեցի գրպանս ու բարձրացա փողոց: Հետո ես ու Ջուլյան քայլեցինք դեպի հյուրանոց, որ իրերը վերցնենք ու հեռանանք քաղաքից:

Իմ սիրելի դանակը հիմա էլ միշտ գրպանումս է, բայց նրանով այլեւս հաց չեմ կտրում: Դանակս միայն կռիվների ժամանակ եմ օգտագործում, որը մտնում է մարդկանց որովայնը, ինչպես կարագի մեջ կմտներ:

1994թ., մայիս

Entry filed under: պատմվածք. Tags: .

Պրոֆիլակտիկա

3 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: