Պրոֆիլակտիկա

06.06.1994 at 00:00 Оставьте комментарий

Ժոժոն մեքենան վարում ու շվացնում էր: Նա շվացնում էր մեղեդին, որի տակ նախորդ օրը պարել էր Լիլիի հետ : Մի քանի րոպեից պիտի հանդիպեր նրան ու զգար նրա մարմնի բույրը, ու այդ մտքից Ժոժոյի սուլոցը վերածվեց ժպիտի: Երբ շրջադարձն անցավ, դիմացը հայտնվեց  Ճանապարհային ոստիկանության մեքենան և ոստիկանը կանգնելու նշան արեց  Ժոժոյին: Ժոժոն տհաճություն զգաց և նրա ժպիտը վերացավ: Բայց հիշելով, որ  փաստաթղթերը կարգին են, խախտում չի արել և մի քանի րոպեից հանդիպելու է Լիլիին կրկին ժպտալով մեքենան աջ քաշեց, կանգնեցրեց ու մոտեցավ ոստիկանին:

— Ձեր փաստաթղթերը,- պահանջեց ոստիկանը:

Ժոժոն պատրաստակամորեն նրան հանձնեց վարորդական իրավունքը և մեքենայի վկայականը:Ոստիկանը առանց բացելու  փաստաթղթերը դրեց ուսից կախված զինվորական պայուսակը և մի փոքր հեռու կանգնած ոստիկանին կանչեց.

— Սերժանտ Բադալյան արի, զբաղվիր այս քաղաքացիով:

Սերժանտը ծուլորեն գրպանից հանեց ձեռնաշղթաները, հետո կոկորդից աղմուկով բերանը հավաքեց խորխը, թքեց ու դանդաղ քայլերով մոտեցավ:

— Ձեռքերդ հետ տար,- կարգադրեց սերժանտը: Ժոժոյի մարմնով դող անցավ : Նա երկու քայլ հետ գնաց ուշփոթված հարցրեց.

— Բայց, չեմ հասկանում ինչի՞ համար:

— Մի փախի, քեզ ասինք ձեռքերդ հետևդ տար, — ասաց սերժանտը:

Ժոժոն արագ մոտեցավ ավագ ոստիկանին, որը շարունակում էր հետևել ճանապարհին.

— Ինչու՞ եք ինձ ձերբակալում:

— Հանգիստ:Չենք ձերբակալում,- առանց Ժոժոյի կողմը նայելու ասաց ոստիկանը:

— Բա ինչու՞ եք ձեռքերս կապում:

— Շատ եք հարցեր տալիս:  Կտանենք, կստուգենք, բաց կթողնենք:

— Ես ոչինչ չեմ արել, որ ստուգեք:

— Արա դե ստուգում ենք հիվանդ ես, թե չէ: Սերժանտ Բադալյան սրան հավքի ստուց,- ջղայն գոռաց ոստիկանը:

Ժոժոյի մարմնով կրկին դող անցավ: Նա նետվեց իր ավտոմեքենայի կողմը, սակայն սերժանտը մի ոստյունով  նրա ուսից քաշեց ու այնպես հարվածեց ծնոտին,որ Ժոժոն փռվեց ասֆալտին: Հետո մինչև Ժոժոն ուշքի կգար, արագ ձեռքերը մեջքից շղթայեց: Մյուս ոստիկանը արհամարական հայացքը Ժոժոյին հրամայեց.«Սերժանտ Բադալյան արագացրու, ժամանակ չմնաց» ու կրկին շարունակեց հետևվել ճանապարհին: Սերժանտը Ժոժոյին թևից բռնած ոտքի կանգնացրեց ու տարավ նստեցրեց նրա մեքենայի մեջ, ինքը նստեց ղեկին ու քշեց:

Մի քանի րոպեից Ժոժոն սթափվեց ու զգաց, որ շրթունքների անկյունից արյուն է ծորում: Ուսով սրբեց արյունը: Սերժանտը նկատելով Ժոժոյի շարժումները, ձախ

ձեռքով ղեկը պահած աջով գրպանից հանեց թաշկինակը ու սկսեց սրբել արյունը.

— Այ որ քեզ հանգիստ պահեիր հո տենց չէր լինի:

Ժոժոն ձայն չհանեց: Միայն, երբ մեքենան կանգնեց ինչ-որ շենքի դիմաց հարցրեց.

— Էս ինձ ու՞ր եք բերել:

— Հիվանդանոց: Մի վախենա, կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի,- ասաց սերժանտը ու մեքենայից դուրս գալով ավելացրեց,- մենակ դու քեզ խելոք պահես:- Հետո գնաց բացեց Ժոժոյի դուռը ու թևից դուրս քաշեց,-Արի ներս գնանք: Ժոժոն հնազանդվեց և առաջն ընկած  Մուտքից ներս մտավ: Խավար միջանցքում սերժանտը թակեց առաջին դուռը: Բացեց մի երիտասարդ: Ընադարձակ սենյակում ամեն ինչ սպիտակ էր՝ պատերը, կահույքը,գրասեղանը դիմացը նստած մի տարեց մարդ սպիտակ խալաթով ու գլխարկով: Սերժանտը իր  հետևից դուռը փակեց ու արձակեց Ժոժոյի ձեռնաշղթաները.

— Խորեն Սերգեյիչ էլի հիվանդ եմ բերել:

— Էհ, երբ եք վերջացնելու էս պատմությունը,- Հոգոցով ասաց Խորեն Սերգեյիչը:

Սերժանտը դուռը բացեց որ  գնա, Ժոժոն նրա թևից պահեց.«Ես մնում եմ ստե՞ղ»:

— Ասի մի վախենա էլի: Հիմա իրանք են քեզնով զբաղվելու,- թևը քաշելով ասաց սերժանտը:

— Բա Մեքենա՞ս:

— Հենց որ դուրս գրվես մեքենադ կտան,-  արդեն միջանցքից պատասխանեց սերժանտը: Ժոժոն հարցական հայացքը շրջեց Խորեն Սերգեյիչին.

— Ես չեմ հասկանում ի՞նչ է կատարվում:

— Է~հ, ի՞նչ իմանամ,- հոգոց հանեց Խորեն Սերգեյիչը,- օրական քեզ նման հարյուր հոգի բերում են: Բոլորին էլ մի շաբաթից դուրս ենք գրում:

— Բայց ի՞նչ հիվանդություն եք բուժում:

— Հիվանդություն չկա: Ողղակի Կառավարությունը ժամանակ առ ժամանակ քաղաքացիների առողջության համար  պրոֆիլակտիկ ստուգումներ է անցկացնում: Ձևական բան է: Տարին մեկ-երկու ոստիկանները  որոշակի քանակով մարդ են հավաքում: Քո բախտից ռաստ ես էկել:

— Գոնե Դուք ինձ բաց թողեք, ես կարևոր ժամադրությունից եմ ուշանում,-խնդրեց Ժոժոն:

— Չէ,  իրավունք չունեմ: Համբերի ընկեր ջան մի շաբաթից դուրս կգաս:

— Բժիշկ, ես ինչպես որ պետքն է շնորհակալ կլինեմ,- ու Ժոժոն ձեռքը տարավ գրպանը:

— Ասենք ես քեզ թողեցի,-ասաց Խորեն Սերգեյիչը ու բութ մատով թիկունքի լուսամուտը ցույց տվեց,-Պահակակետում պարեկը կանգնած է, հենց քեզ տեսնի տեղում կգնդակահարի: Ես քեզ խոստանում եմ ամեն ինչ լավ կլինի,-հետո դիմեց դուռը բացող տղային,- Վալերիկ զբաղվի կլիենտով:

Վալերիկը վեր կացավ, պահարանի մի դարակից հանեց սրսկիչը, վերեւի դարակի մի լիտրանոց սրվակից հեղուկ քաշեց ու դիմեց Ժոժոյին.

— Մի վախեցեք, սա քնաբեր է,- ու բռնեց ձեռքը: Ժոժոն չդիմադրեց, երբ Վալերիկը  բազկից սրսկեց:

* * *

Ժոժոն աչքերը բացեց փոքրիկ սենյակում, մահճակալին պառկած: Հայացքով շուրջը զննեց ու փորձեց գլուխը բարձրացնել , երբ դուռը բացվեց եւ ներս մտավ բարձրահասակ, գեղեցկադեմ մի աղջիկ բժշկական կանաչ վարտիքով ու վերնաշապիկով.

— Բարև ձեզ, ես ձեր բուժքույրն եմ:

— Բարև,- պատասխանեց Ժոժոն ու գլուխը իջեցրեց բարձին:

Քույրը վերնաշապիկի գրպանից հանեց սրսկիչը: Ժոժոն կրկին գլուխը բարձրացրեց.

— Էդ ի՞նչ եք անում:

— Ձեզ բուժման կուրսը ես պետք է տամ: Ի՞նչ է դեմ եք,- ժպտալով հարցրեց քույրը:

— Ես բացարձակապես առողջ եմ: Ավելորդ դեղերով օրգանիզմս կթունավորեք:

Քույրը նստեց մահճակալի եզրին ու իր նուրբ մատներով թեթև սեղմեց Ժոժոյի ափը.

— Ավելորդ չի, — ասաց քույրը քնքուշ ժպիտով,-մի անհանգստացեք,այս դեղերը ձեզ ոչ մի վնաս չեն տա, հակառակը, սրանք վիտամիններ են և շատ առողջարար: Բուժքրոջ մատների հպումից Ժոժոյի մարմնով հաճելի դող անցավ. վիտամինները հաճախ առողջարար են: Նա մեկնեց ձեռքը: քույրը երակից սրսկեց ու ոտքի կանգնելով կրկին քնքուշ ժպտաց.

— Մի փորձեք վեր կենալ: Լավ չի՞, Հանգիստ, ձեզ համար…-և դռան մեջ ավելացրեց,-Ես այսօր մեկ էլ երեկոյան կանցնեմ:

Մի րոպեից մի ծեր կին սենյակ գլորեց սայլակ՝ մեջը երեք հարկում շարված կոտելոկներ: Հանեց մի կոտելոկ ու գդալ ու մեկնեց Ժոժոյին՝

— Կեր, շատ համով ա:

Ժոժոն վերցրեց կոտելոկը: Կինը սպասեց մինչև նա կերավ ճաշը, կոտելոկը վերցրեց ու դուրս եկավ սենյակից: Հետո Ժոժոն չզգաց թե ինչպես քնեց: Նրան արթնացրեց բուժքույրը: Սենյակը լուսավորում էր առաստաղից կախված լամպը. դուրսը մութ էր:

— Ոնց որ թե ձեզ հիանալի եք զգում. արդեն չորս ժամ է քնած եք,-  իր քնքուշ ժպիտը շարժելով ասաց քույրը: Ժոժոյի ներսը հաճելիորեն թրթռաց.

— Իհարկե,- ուրախ պատասխանեց նա: Քույրը սրսկեց Ժոժոյին, հետո շոյեց նրա ճակատը.

— Բարի գիշեր, մինչև վաղը,- նույն ժպիտով ասաց քույրը ու դուրս եկավ:

Նրա ետևից եռահարկ սայլակը գլորելով սենյակ մտավ կերակրող կինը, կերակրեց Ժոժոյին ու գնաց:

Լուսամուտից արևի ճառագայթները ընկան Ժոժոյի աչքերին: Նա արթնացավ ու արագ նստեց անկողնում: Մի պահ փորձ արեց ոտքի ելնել, սակայն համարձակությունը չհերիքեց ու ինչ որ բանի պակասից տհաճ զգացողություն ունեցավ: Երբ Բուժքույրը եկավ, հաճելի թրթիռը կրկնվեց ու  թվաց, թե սպասում էր նրան:

Ամեն անգամ Բուժքրոջ գալուց առաջ Ժոժոն ընկճված էր լինում: Երբ քույրը գալիս էր ու քնքուշ ժպտում  Ժոժոն առույգանում էր: Նա ամեն անգամ երանությամբ սպասում էր, որ քույրը նոր՝ ևս մեկ հատ սրսկում ավելացրած կլինի, ու դրա շնորհիվ մի փոքր երկար կնստի մահճակալի եզրին: Յոթերորդ օրը, երբ քույրը դուռը բացեց սովորականի պես Ժոժոյի դեմքին հրճվանք գծվեց: Նա ինքնաբերաբար  ձախ ձեռքը մեկնեց ներարկման համար:

— Դուք արդեն բուժման կուրսն ընդունեցիք,այսօր դուրս եք գրվում,- քնքուշ ժպիտով ասաց քույրը ու մեկնեց շորերը,- արագ հագնվեք, որ իջնենք: Բժիշկը շտապում է:

Ժոժոն արագ հագնվեց ու բուժքրոջ հետևից դուրս եկավ: Միջանցքի ծայրում նրանք աստիճաններով իջան առաջին հարկ: Մուտքի մոտ կանգնած էր Խորեն Սերգեյիչը.

— Աա~ դու էկա՞ր: Տեսա՞ր՝ ոչ մի անհանգստանալու բան չկար: Մի շաբաթ՝ սանատորիա,- ասաց նա ու Ժոժոյին ինչ-որ թուղթ ու գրիչ մեկնեց,- Ստորագրի էստեղ:

Ժոժոն ցույց տված տեղը  ստորագրեց ու թուղթն ու գրիչը վերադարձրեց: Խորեն Սերգեյիչը սեղմեց նրա ձեռքը ու մուտքի դուռը բացեց.

— Հիմա ազատ ես, քեզ հաջողություն:

Ժոժոն շուրջը նայեց. Բուժքույրը գնացել էր: Շրջվեց հետ նայեց՝ չկար: Նա իրեն ընկճված զգաց: Հայացքն հանդիպեց Խորեն Սերգեյիչին ու շենքից արագ դուրս եկավ: Բակում Ժոժոն կանգնել ու չէր կողմնորոշվում, թե որ կողմ գնա: Դիմացը՝ այգում մի խումբ տղաներ ծառերի տակ նստած շշից գարեջուր էին խմում: Նրանցից մեկը Ժոժոյին ձեռքով կանչեց. « արի, արի ստեղ»:Ժոժոն աշխուժորեն մոտեցավ նրանց: Տղաները պպզած էին արկղի շուրջը, որի վրա գարեջրի լիքը շշեր էին ու ծխացրած ձկան մնացորդներ:

— Դու ո՞վ ես որ,-հարցրեց կանչող տղան, որի հագին ծաղկավոր վերնաշապիկ էր ու մազերի խոնավ սանրվածքը փայլում էր:

— Ես Ժոժոն եմ:

— Կուտե՞ս,- ձկան մնացորդները ցույց տալով հարցրեց տղան: Ժոժոն ուսերը թոթվեց:

— Ի՞նչ կարաս անես:

Ժոժոն կրկին ուսերը թոթվեց:

— Դե մի հատ սկոռիի ձեն հանի,- բերանը ծռելով ասաց տղան: Ժոժոն կոկորդը հազալով մաքրեց ու շտապօգնության ձայն հանեց: Տղաները հռհռացին:

— Մի հատ էլ,- կարգադրեց տղան:Ժոժոն կրկնեց ազդանշանը ու իր վարպետությունից ուրախ ծիծաղեց:

— Հիմա չոքած մեր վրա հաչա,-ծիծաղի միջից ոսկի ատամները ցույց տալով ասաց մի ուրիշը: Ժոժոն չորեք թաթ արեց ու սկսեց հաչալ: Տղաները ավելի բարձր հռհռացին: Ժոժոն հաչում էր տղաները հռհռում, մինչև որ նրանցից ամենատարիքովը՝ հիսունի մոտ ցածրահասակ ու գեր մի մարդ, ոտքով հարվածեց Ժոժոյի կողերին ու գոռաց.

— Հերիք ա, արա, հելի ու ստուց սիկտիրդ քաշի:

Ժոժոն  վատ զգաց: Կանգնեց ու արդեն հեռանում էր, երբ իրեն կանչող տղան կանգնեցրեց:

— Սպասի, սպասի: Կգնա էլի: Հիմա լսի, կարա՞ս աջ ականջդ ուտես:

Ժոժոն ձեռքը տարավ ականջին և տհաճ զգացողություն ունեցավ: Նա շոշափեց ականջը ու չիմացավ ինչ անել: Շրջվեց հիվանդանոցի կողմը ու նրա հայացքը ուշադիր լուսամուտների վրայով պտտվելով կանգնեց երկրորդ հարկի լուսամուտին. այնտեղից բուժքույրը քնքշորեն ժպտում էր ու իրեն ձեռքով անում:

1994թ., հունիս

Entry filed under: պատմվածք. Tags: .

Ծալովի դանակը Կրկնվող պատմություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: