Քաղաքամերձ լճի ժամանակաշրջանը

10.07.1994 at 00:00 2 комментария

Քաղաքամերձ լիճը արդեն երկու տարի է ճահճի էր վերածվել: Ամբողջ քաղաքով տարածվել էր լճից բուրող գարշահոտությունը: Լճի մերձակա թաղամասերում մոծակների առատությունից հաճախ երկինքը չէր երեւում: Քանի որ մեր բնակարանն էլ այդ թաղամասում էր եւ մոտ էր լճին, գարշահոտությունը ավելի սուր էր ու մեր թաղամասի բոլոր բնակիչները հատուկ պատրաստված թանզիֆներ էին քթներին փաթաթում:

Մոծակներից պաշտպանվելու համար շատ քաղաքացիներ գլխներին մեղվապահի երեսը ցանցով ծածկող գլխարկներ էին դնում ու ամառձմեռ ձեռնոցներ հագնում: Սակայն մարդկանց մեծ մասը արդեն պաշտպանական գլխարկներ ու ձեռնոցներ չէին կրում, քանի որ նրանց մարմինները վարժվել էին մոծակների խայթոցներին:

Ահավոր բազմանում էին գորտերը, որոնք նախկինում քաղաքում երբեք չէին եղել: Ընդհանրապես ես գորտ շատ եմ սիրել: Հիշում եմ մանկությանս տարիներին, ամառանոցում ամեն օր գնում էի գետի ափ ու գորտ որսում: Գորտին երկար պահում էի բռիս մեջ ու հետեւում նրա բողխաղի շարժվելուն, հետո բաց էի թողնում ու նորը որսում:

Ընկերներս շատ դաժան էին: Նրանք գորտին բռնում էին, խոտի խողովակով հետեւից փչում, ուռացնում ու էդպես ուռած գորտին գցում գետը: Գորտը փորձում էր սուզվել բայց չէր կարողանում: Կամ էլ փչածուռացրած գորտին դնում էին քարին եւ մի ուրիշ քարով խփումպայթացնում: Ես փորձում էի մի ձեւով խոչընդոտել նրանց դաժանությունները, բայց չէր հաջողվում:

Սակայն քաղաքում թռչկոտող գորտերից ես էնպես զզվեցի, որ երկու օրը մեկ ամբողջ մարմինս ցանով պատվում էր ու նյարդային ցնցումներ էի ունենում: Փողոցով քայլելիս մեկ էլ գորտը ցատկում էր գլխիս, մի ուրիշ գորտ կրծքիս կամ ուսիս: Գորտերը շալվարիս փողկով փորձում էին թափանցել մերկ ոտքերովս վեր եւ դա նրանց հաճախ հաջողվում էր: Մինչ ոտքով ձեռքով դեն էիր նետում դրանց, ուրիշներն էին ներխուժում վրաս:

Գորտերը լցվել էին նաեւ բնակարանները: Երբ տուն էի մտնում առաջին գործս լինում էր գորտերին դուրս անելը: Հաճախ վստահ, որ բնակարանը գորտերից մաքրված է, բացում էի որեւէ պահարանի դուռ, ասենք բաժակ վերցնելու համար, մեկ էլ ներսից մի գորտ էր ցատկում:

Ճիշտն ասած ճահճի առաջացրած չարիքներից ինձ վրա ամենաշատ գորտերն էին ազդում: Բարեկամներս ծիծաղում էին վրաս, ասում էին, որ գորտերից ոչ մի վտանգ չկա, անվնաս կենդանիներ են, ինչքան ուզում են թող բազմանան, իսկ այ մոծակները ուրիշ, շատ անտանելի են, համ կծում են, համ էլ հիվանդության բուն են:

Թերթերը էդ տարիներին բացի ճահճից ամեն ինչի մասին գրում էին: Հազվադեպ հանդիպում էին հաղորդումներ մոծակների բազմանալու մասին: Նշվում էր, որ դրանք ընդհանրապես վտանգավոր են, բայց ինչպես քաղաքի գլխավոր սանիտար բժիշկը վստահեցնում է, որ իրավիճակը հսկողության տակ է եւ համաճարակի վտանգը բացառվում է, բնակիչները կարող են հանգիստ լինել:

Ստիպված ես մի հոդված գրեցի, ներկայացնելով ճահիճը ժողովրդի գլխին մի նոր չարիք: Էսօր համաճարակ չկա, բայց միշտ դրա վտանգը կախված է: Երկար, երկու պարբերություն գրել էի գորտերի վնասների մասին ընդհանրապես: Բացի այդ գորտերի ու այլ ճահճագեն կենդանիների աճը սարսափելի չափերի է հասել, ու արդեն բազմաթիվ քաղաքացիներ դրանց հետեւանքով տարաբնույթ նյարդային հիվանդություններ են ստանում: Վերջում առաջարկում էի ճահիճը չորացնել, ու ազատվել ժողովրդի ամենագլխավոր պրոբլեմից:

Հոդվածս տպագրվեց «Անցուդարձ» օրաթերթում: Երբ թերթն առա առաջինը նկատեցի, որ գորտերին վերաբերվող ամբողջ հատվածը հանված է: Ընդհանրապես գորտ բառը բոլոր նախադասություններից վերացված էր: Ահավոր ջղայնացա, քանի որ հոդվածը գրել էի հիմնականում այդ հատվածի համար: Անմիջապես գնացի խմբագրություն ու մտա խմբագրի մոտ.

Ինչու եք հանել գորտերի հատվածը,- գրեթե գոռալով հարցրի նրան:

Խմբագիրը սկեսց ծիծաղել.

Ախր էդ գորտերը քաղաքի ամենաանվնաս կենդանիներն են: Չեմ հասկանում, թե ինչու ամբողջ մաղձդ գորտերի վրա ես թափել: Անկեղծ ասեմ, առանց գորտերին խառնելու հոդվածիդ արտահայտած պրոբլեմը ավելի ցայտուն է:

Ամիսներ անցան ու քաղաքամերձ լիճը շարունակում էր գարշահոտություն տարածել, գորտերն ու մոծակներն էլ անընդհատ բազմանում էին: Հոդվածիս ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Ինձ արդեն անտանելի էր դարձել քաղաքում գտնվելը ու մի շբաթով գնացի հանգստյան տուն: Հանգստացողները քիչ էին: Հետներն աշխատում էի չշփվել: Մաքուր օդը, անդորրը ու հրաշալի բնությունը նյարդերս հանգստացրին ու երկու օր անց ինձ հաջողվեց մոռանալ քաղաքն ու գորտերին:

Չորրորդ օրը, նախաճաշից հետո, սովորականի պես դուրս եկա ամենօրյա զբոսանքի խնձորի այգում: Ամպամած էր ու դիմացի սարերը ծածկվել էին մշուշով: Ոտքերս խոնավանում էին եւ անդորրի մեջ գետի քչքչոցը հրճվանքի մեջ էր ինձ գցում: Հանկարծ ինչոր ձայն կանչեց` պարոն Կիրակոսյան: Նայեցի ձայնի ուղղությամբ. մի խնձորի ծառի տակ, գետից մի երկու մետր էս կողմ, ադյալը փռած վրան մեկը նստած էր:

Պարոն Կիրակոսյան, եթե կարելի է, եկեք նստեք մի փոքր զրուցենք,- ասաց մարդը:

Չնայած էդ օրերին մարդկանց հետ թեկուզ երկու բառ փոխանակելը տհաճ էր, բայց չուզեցի մերժել անծանոթին ու մոտեցա նստեցի ադյալի ծայրին.

Լսում եմ ձեզ:

Ես կարդացել եմ ձեր հոդվածը,- ասաց նա:

Ուրախ եմ: Ո՞ր մեկը:

Քաղաքամերձ լճի մասին:

Ճահիճը հենց էն թեման էր, որը հիշելիս նյարդերս սրվում էին: Ես փախել էի քաղաքից, որ հենց ճահիճը մոռանամ, իսկ սա` կարդացել եմ ձեր հոդվածը: Բայց ինձ զսպեցի ու քաղաքավարության համար չհեռացա: Միայն թեթեւ գլխով արի:

Ձեր գրածների հետ համաձայն չեմ,-շարունակեց մարդը ու ժպտաց: Ժպիտից բերանի անկյունները սուրանկյուն դարձան: Նրա դեմքը տափակ էր ու կլոր, վրան ցցված միայն սուր քիթը: Աչքերի անկյունները շուրթերինի պես սուրանկյուն էին:

Իսկ ինչու՞,- հարցրեցի: Չէի ուզում վիճել: ուղղակի նրա ասածի տրամաբանական պատասխանը հարցն էր:

Գիտե՞ք ինչ: Քաղաքամերձ լիճը մեր ազգային հարստությունն է եւ այն չորացնելը սրբապղծության նման մի բան է:

Ջղերս էնպես խառնվեցին, որ ամբողջ մարմնովս տաք հոսանք անցավ, արյունը խփեց գլխիս: Բայց ինքս ինձ հանգստացնելով ուզում էի հակափաստարկները բերել, երբ նկատեցի, որ դիմացիս մարդը ինչոր գորտային բան ունի մեջը: Նա էլի ինչոր բան ասաց, բայց չհասկացա: Միայն թվաց թե ամեն արտասանած բառը «կուա» հնչեր: Զայրույթս քառապատկվեց ու ինքնատիրապետումս կորցրեցի: Ոտքի թռա ու գոռացի

Այ գորտ

Մարդը իսկապես գորտի պես «կուա, կուա» ասելով հետհետ ցատկեց: Ես ապշած չիմացա ինչ անեմ: Գորտը օգտվելով իմ հապաղումից «կուա» կանչելով սկսեց ցատկելով փախչել գետի ուղղությամբ: Ես վազեցի նրա հետեւից ու հասցրի էնպես հարվածեմ գորտի հետեւի ոտքի ետ սրված գարշապարին, որ նա թռավ ուղիղ գետի մեջտեղը ու հոսանքի ուղղությամբ լող տալով անհետացավ:

Էս դեպքից երկու տարի անց, երբ մալարիայի համաճարակը տարածվեց, իշխանությունները ստիպված չորացրին ճահիճը:

Ճահճի բերած մղձավանջները ճահճի հետ էլ անհետացան ու քաղաքը բնականոն կյանքի մեջ մտավ: Սակայն արդեն մի նոր սպառնալիք էր սկսում երեւալ. մի շարք շենքերի մուտքերի պատերին սկսել էին հայտնվել սպիտակ որդեր: Մի շենքում արդեն որդերը հայտնաբեվել էին մի քանի բնակարաններում: ես հոդված գրեցի նոր սպառնալիքի մասին, որ սպիտակ որդերի դեմն անհապաղ պետք է առնել, որ ճահճի պատմությունը չկրկնվի, այս անգամ արդեն բացաչձակապես անհայտ հետեւանքներ են սպառնում: Հոդվածը տվեցի ինչպես միշտ «Անցուդարձին»: Տպագրվելու նախորդ օրը գնացի խմբագրություն, որ նայեմ նյութիս շարվածքը: Վախ ունեի, որ կարող են նախորդ անգամվա նման հոդվածիս ամենակարեւոր մասերը կրճատեն: Եւ իսկապես, քաղաքամերձ լճի ու գորտերի բերած վնասի ու հետեւանքների մասին հիշեցնող հատվածը հանված էր: Մտա արագ խմբագրի առանձնասենյակը ու հարցրի նրան, թե ինչու է հանել էդ հատվածը: Խմբագիրը ասաց` ես տեղյակ չեմ, դա հավանաբար բաժնի խմբագրի ձեռքի գործն է:

Մտա կողքի սենյակը: Սեղանի մոտ նստած մարդը ինձ, որ տեսավ վեր կացավ ու կաղալով մոտեցավ:

Դու՞ք եք կրտսեր խմբագիրը,- հարցրի ես:

Այո, ես եմ: Խնդրեմ համեցեք պարոն Կիրակոսյան: ի՞նչ է պատահել,- ասաց նա ու ձեռքս սեղմեց: Ձեռքս խոնավացավ ու ստացա էն զգացողությունը, երբ գորտերը շալվարիս փողքերի միջով ոտքերիս վրա էին բարձրանում:

Հոդվածիցս ինչու՞ եք հանել քաղաքամերձ լճի ու գորտերի հատվածը:

Գիտեք ինչ, արդեն անցած գնացած պատմություն է եւ հետո, չէ որ լիճը մեր ազգային սրբությունն էր ու, ես գտնում եմ, որ այն չորացնելը մեծագույն սխալ էր, ասաց նա ու ժպտաց, եւ նրա բերանի անկյունները սուրանկյուն դարձան: Այո, էս մարդը նույն էն գորտն էր, որին տարիներ առաջ ամառանոցում քացով խփել էի:

Այ դու գորտ,- գոռացի ես ու մարմնովս տաք հոսանք անցավ:

Ինչպես չեք ամաչում: Հիշեք, թե որտեղ եք գտնվում,- ինքնավստահ պատասխանեց նա ու ցատկեց սեղանի վրայի կոճակին: Միանգամից սենյակ լցվեցին խմբագրության աշխատակիցները: Խմբագիրը հարգալից թեւիցս բռնեց ու ինձ սենյակից դուրս ուղեկցեց:

94թ., հուլիս

Entry filed under: պատմվածք. Tags: .

Կրկնվող պատմություն Հայաստանում կրիշնայականներին հալածում են

2 комментария Add your own

  • 1. վարդ  |  26.03.2010 в 23:20

    լավն էր,բայց շատերը չեն հասկանա իմաստը

    Нравится

    Ответить
  • 2. Ծովինար  |  08.10.2010 в 23:50

    ինչ լավ ա որ բոլոր պատմվածքներդ կան էստեղ…կամ համարյա բոլոր:

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: