Հայաստանում կրիշնայականներին հալածում են

10.08.1994 at 00:00 2 комментария

Անկախության առաջին տարիներին կրոնական անհանդուրժողականության առաջին թիրախը դարձան Կրիշնայականները, որի մասին է պատմում է անկախացած Հայաստանում խղճի ազատության թեմայով այս առաջին հոդվածը: Այս հրապարակումից ինը ամիս անց երկրապահ կամավորական միության անդամները պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ներխուժեցին յոթ կրոնական համայնքների հավատատեղիներ, ծեծեցին հավատացյալներին, և 15 հոգու տարան ու պահեցին Զինվորական ոստիկանությունում: Ամենադաժանը վարվեցին կրիշնայականների հետ, երկաթե մահակներով ծեծեցին տղմարդկանց, թալանեցին ամբողջ ունեցվածքը: Մի կնոջ փորձել էին բռնաբարել: Արայիկ Հակոբյանի գլխին վեց կար էին դրել, նյարդային ցնցումների մեջ էր ընկել: Սա Արայիկի հետ երկրոդ հաշվեհարդարն էր, առաջին անգամ նա իր հավատի համար դատապարտվել էր ազատազրկման սովետական տարիներին: Նա իր ընտանիքով և ևս 40 կրիշնայականներ մեկնեցին Հայաստանից: Կրիշնայականներին սպառնացել էին, որ եթե շարունակեն իրենց արարողությունները կսպանեն:

Մեզ եթե թույլ չեն տալիս փիլիսոփայել, չենք փիլիսոփայի, կերգենք, եթե երգել թույլ չտան, չենք երգի մարդկանց կկերարենք, եթե դա էլ թույլ չտան, ոչինչ չենք անի

Յուրա Միսլաև, Հայաստանի կրիշնայական համայքնի ավագ

(կրճատումներով)

Վերջին տարիներին Հայաստանում կրոնական կազմակերպություններից Կրիշնա գիտակցության համայնքի անդամների ճնշումն աճում է, որն իրականացնում են պետական մարմինները, Հայ առաքելական եկեղեցին, անհատները

Ի՞նչ է կրիշնայականությունը

«Կրիշնա գիտակցության» ուսմունքը Հինդուիզմի ճյուղերից մեկի ժամանակակից մեկնաբանությունն է, որը 1965թ. Հնդկաստանից ԱՄՆ գալով աշխարհով մեկ տարածել է Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադան: Ուսմունքը հիմնականում հիմնված է Վեդայական գրքերից Բհագավադ Գիտայի վրա: Ըստ կրիշնայականության գոյություն ունեն պատրանքային(նյութական) և ճշմարիտ(հոգևոր) աշխարհներ: Մարդը հոգևոր էակ է և նյութական աշխարհում ստանում է նյութական մարմին: Նա պետք է կարողանա զսպել մարմնի պահանջները և հոգևոր կատարելության միջոցով հոգին կապել Գերագույն Աստծո հետ: Կրիշնայականի առաջնային պայմաններն են ա) չուտել միս, ձուկ, ձու բ) չօգտագործել թմրամիջոցներ, հաշիշ, ալկոհոլ, ծխախոտ, սուրճ, թեյ գ) չզբաղվել մոլախաղերով, դ) չունենալ ապօրինի սեռական կյանք, իսկ օրինական կնոջ հետ միայն սերունդ տալու նպատակով:

Խորհրդային շրջան

70-80 ականներին Խորհրդային միությունում Կրիշնա գիտակցության համայնքները ճնշվում էին առավել շատ քան մյուս կրոնական կազմակերպությունները: Կրիշնայական առաջին գրականությունը Հայաստան մուտք գործեց 1981թ.: 1982թ. Ռուսաստանում եղան կրիշնայականների առաջին դատավարությունները: Երևանը դարձավ Կրիշնա  գիտակցության

ԽՍՀՄ գլխավոր կենտրոններից մեկը: 1984թ. Երևանում 10 հազար տպաքանակով ինքնահրատ լույս է տեսնում Բհագավատ Գիտան և ցրվում Միությունով մեկ: Հայաստանում կրիշնայականների հետապնդումները և ձերբակալությունները ծավալվեցին 1985թ.: Առաջինը դատվեց Երևանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանող Արայիկ Հակոբյանը(մեկուկես տարի ազատազրկում): Հայաստանում ընդհանուր ձերբակալվեց 10 կրիշնայական, որոնք ուղարկվեցին հոգեբուժարաններ կամ դատապարտվեցին տարբեր  ժամկետների ազատազրկման: ՊԱԿ-ը նրանց առաջարկում էր հրաժարվել իրենց կրոնական հայացքներից՝ խոստանալով ազատ արձակել, սակայն կրիշնայականները հավատարիմ մնացին իրենց ուսմունքին:

«Սովետաշենի հոգեբուժարանի դատական հոգեբուժական փորձաքննության բաժնի վարիչ Արմեն Հարությունյանը մեզ բռնությամբ սրսկել էր տալիս,-պատմում է Հայաստանի առաջին կրիշնայական Արմեն Սարգսյանը, որին ճակատագիրը հոգեբուժարան էր բաժին հանել,-ես գոռում էի, բողոքում, իսկ նա տիզիտրոնի կրկնակի դոզա էր սրսկել տալիս: Երբ փորձեցինք պահանջել, որ առանց ախտորոշման չսրսկեն, նա գալապիրիդոն սրսկել տվեց: Այդ ահավոր դեղը մեկուսացնում է մարմնի նյարդային համակարգը և մարդ չի կարողանում ոչ նստել, ոչ կանգնել, ոչ պառկել: Լեզուն կցկվում է, խոսելն անհնար է դառնում, ողջ օրգանիզմը ցավում է: Այդ վիճակում անընդհատ  ուզում ես զուգարան գնալ, սակայն արգելում էին: Մեզ պահում էին կյանքի ու մահվան միջև, որը կոչվում է շոկաթերապիա: Երբ տեսնում էին մեր ճնշումը ընկել է այնքան, որ մի րոպեից կմեռնենք, հատուկ սրսկումով մեզ ուշքի էին բերում: Արմեն Հարությունյանը պայման էր դնում՝ կամ պիտի միս ուտեք, կամ ինսուլին ենք սրսկում: Եվ այդպես մի անգամ ստիպված միս կերա: Սանիտարները հավաքվում խմում էին և մեզ էլ ոուժով փորձում էին օղի խմեցնել: Իմ աչքի առաջ երեք հոգի մահացան և երբ ես կանչում էի սանիտարներին՝ թե մարդ է մեռնում, նրանք նարդի էին չխկացնում և ասում՝ քո գործը չի»:

Հոգեբուժարանում սրսկումներից սպանվես կրիշնայական Մարտին Ժամկոչյանը, որը խորհրդային մամուլը ներկայացրեց կրիշնայականների կյանքից ինքնակամ հեռացում և ապացույց, թե նրանք մահ են քարոզում: Հոգեբուժարանում գտնվողները երազում էին բանտ ընկնել, մինչդեռ բանտերում էլ էին նրանց հալածում: Կրիշնայական Սարգի Օհանջանյանին ուղարկում են Օրենբուրգի երկրամասի ամենադաժան ճամբարներից մեկը: Բանտի վերկացուները, հակառակ նրա կամքի, մշտապես մսով կերեակուր են տալիս: Այդ իսկ պատճառով Սարգիս Օհանջանյանը սովամահ է լինում բանտի հիվանդանոցում:

Հակակրիշնայական քարոզչություն են ծավալում նաև մամուլն ու հեռուստատեսությունը: 1985թ. ապրիլին «Երևանի Համալսարան» թերթում Արայիկ Հակոբյանի դեմ տպագրվում է «Ես ազգություն չունեմ» հոդվածը, իսկ հեռուստատեսությամբ հակակրիշնայական հաղորդումներ է վարում Վլադիմիր Մուրադյանը: Կրիշնայականներին մեղադրում էին օտարերկրյա, հատկապես ԱՄՆ-ի գաղտնի ծառայություններին ծառայելու մեջ:

Ետխորհրդային շրջան

Խորհրդային միության փլուզումից հետո բոլոր հանրապետություններում բացառությամբ Հայաստանի, ազատարզրկված կրիշնայականները արդարացվեցին: Եվ այսօր նրանք ոչ մի տեղ, բացառությամբ Հայաստանի, չեն ճնշվում:

1992թ. Հունիսին հեռուստատեսային «Յոթերորդ օր» հաղորդաշարը ներկայացնում է կրիշնայական համայնքը: Երկու օր անց, հունիսի 10-ի գիշերը անհայտ անձինք բենզինով հրդեհում են Կրիշնա գիտակցության (ԿԳ) կենտրոնի շենքը և ՎԱԶ-2108 «Ժիգուլի» մակնիշի երկու մեքենան: Համայնքը դիմում է Գերագույն խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողով և ոչ մի պատասխան չի ստանում: 1993թ. սեպտեմբերի 25-ին Օշական գյուղում, երբ Կրիշնա գիտակցության համայնքի անդամ Միքայել Ունջուղուլյանը համագյուղացիներին բացատրելիս է լինում իրենց ուսմունքը, մոտենում է գյուղի քահանա Տեր Մկրտիչը և հայհոյում նրան: Միքայելն ասում է, որ հոգևոր մարդուն վայել չեն այդպիսի խոսքերը և քահանան խփում էնրան: Հաջորդ օրը Միքայելը գնում է քահանայի մոտ հասկանալու, թե ինչու է նա թշնամաբար տրամադրված կրիշնայականությանը: Տեր Մկրտիչը, սարկավագ Գևորգը և ուրիշ գյուղացիներ ծեծում են նրան: Դեպքի առնչությամբ բողոք է ներկայացվում Աշտարակի ՆԳ բաժին, սակայն գործին ընթացք չի տրվում:

1994թ. աապրիլի 18-ին Երևանի Սպայի տան մոտ կրիշնայական գրականություն տարածող Արթուր Խաչատրյանին մի երիտասարդ հայհոյում է: Արթուրը հեռանում է մոտակա այգին խուսափելով ընդհարումից: Այգում մի քանի տղաներ խլում են նրա ձեռքից պայուսակը և մտնում Սպայի տուն, որտեղ բակում մոտ 15 հոգով ծեծում են նրան ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով, մասնավորապես կոտրվել են Արթուրի կողերը: Ծեծից հետո նկարահանված նրա դեմքին ամբողջությամբ այլանդակված էր և այտուցված: Գործը հանձնված է Երևանի Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժին, այն վարումէ նախաքննիչ Ռուբեն Ասատրյանը: Բայց այս գործը ևս ընթացք չի ստանում: Ես հանդիպեցի կապիտան Աստրյանին, նա ասաց որ ծեծողը երկրապահ ջոկատի անդամ Էդիկն է, որը հանրապետությունում չէ: Հիշեցրի որ Արթուր Խաչատրյանին ծեծել են 15 հոգով:

«Ինչ մեկը մի ապտակ տված լինի, ինչ մի ուրիշը մարմնական վնասվածքներ հասցրած լինի, նո՞ւյնն է,-ասաց պարոն Ասատրյանը,- և հետո, տղաներն էէլ են ճիշտ. Ասում են՝ մենք խաչը կախած գնում կռվում ենք, իսկ դրանք եսիմ ինչեր են տարածում»:

Նա փորձում է կրիշնայական համայնքին համոզել հրաժարվել այս գործից:

Երբ Կրիշնա գիտակցության համայնքի անդամներ Անահիտ Արզումանյանը և Մարիաննա Դոլունցը Գորիսում տարածելիս են լինում կրիշնայական գրականություն,  մուտենում է տեղի քահանան և և պահանջում դադարեցնել գործունեությունը՝ այդ գրականությունն անվանելով սատանայական: Նրանք Գորիսից գալիս են Սիսիանի զինվորական ոստիկանության պահակակետ: Այդ ժամանակ գալիս են Սիսիանի քահանա Տեր Նարեկը և Հյուսիսային ամերիկայի արևելյան թեմից Զենոբ քահանան, բռնագրավում գրականությունը, բենզին լցնում վրան և այրում՝ խարյույկի մոտ աղոթքներ արտասանելով:

«Աղանդավորների և հատկապես կրիշնայականների դեմ պայքարը ոչ միայն եկեղեցու այլև առողջ մտածող ամեն հայի գործն է: Այդ կինը փորձեց ներխուժել մեր շրջան, բայց նրան չհաջողվեց և ոչ մի անգամ չի հաջողվի,ճասում է Տեր Նարեկ քահանան, որին հանդիպեցի Սիսիանի եկեղեցում,- այդ օրը այստեղ էր Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի «Հավատ առաքել արշավ» հանձնախումբը: Մենք այցելում էինք շրջանի գյուղերը, երբ Երևան-Գորիս խճուղու Սիսիանի պահակակետում հանդիպեցինք կանանց, որոնք կրիշնայական գրքեր էին վաճառում: Ես և Զենոբ քահանան մոտեցանք նրանց, պահանջեցինք փաստաթղթերը, ծանոթացա դրանց և վերադարձրի: Հետո կնոջը հասկացիր որ իր քարոզչությունը անօրինական է: Նա պնդեց թե խղճի ազատություն կա: Այդ կետը ես ըընդհանրապես չեմ ընդունում: Խղճի ազատությունը ոտնահարում է մեր եկեղեցին: Դու եկել ես այս տարածքը որի տերը ես եմ, հովիվը ես եմ, ես պետք է հոգամ իմ հոտի հոգևոր սնունդը: Եթե ուզում ես օգնել՝ խնդրեմ: Բայց առաքելական դավանանք պիտի քարոզես: Ասացի՝ տարածքի օրինական հովվի իրավունքով առգրավում եմ գրքերը: Նա հրաժարվեց գրքերը տալ: Այնտեղ 50-60 մարդ կար, որոնք սպասում էին իրենց զինվոր որդիներին: Այլ կրոններ զորք են թափանցում և քարոզում՝ զենք վերցնողին Աստված կպատժի: Ո՞վ է ասում, որ եթե հանուն քո հավատի զեքն վերցնես մեղք կգործես: Չէ՞ որ ավետարանն ասում է՝սուր վերցնողը սրից կընկնի, ուրեմն դու վերցնում ես սուրը, որպեսզի սուր վերցնողին գցես: Այսպես բացատրում էի պահակակետի զինվորներին որոնց մեջ անհավատներ կան: Ես նրանց ասացի՝ կամ ոչ մի բանի մի հավատացեք կամ միայն մեր եկեղեցուն հավատացեք:  Ժողովուրդը խիստ բորբոքվել էր, պահանջում էր այրել գրականությունը: Իսկ կինը շարունակում էր քարոզը: Կինը ասաց՝ սա ձեր ազգի գլխին անեծք է բերում, և բազմությունն ավելի զայրացավ: Այլ հնար չկար, և ես որոշեցի իմ ձեռքով այրել գրականությունը: Այդպես էլ արեցի: Ճիշտ է, այդ կինն ուզում էր նետվել կրակի մեջ, բայց զինվորները նրան ետ պահեցին: Ցավալին այն է որ զինվորներին են մեղադրում: Բայց նրանք միայն օգնեցին գրքերը տեղափոխել և ժողովրդին էին զսպում: Տիրան Սարկավագը ֆիլմի է քաշել ամբողջը: Ժողովրդին զսպելու համար մենք խարույկի մոտ «Ամեն հայի» շարականը երգեցինք: Հավատը պաշտպանելու համար խաչը պետք է սուր դարձնենք»:

Սիսիանի պահակակետի զինվորները մեզ ոչինչ չասացին: Շրջանի գործկոմի նախագահ Քոչար Դավթյանը տեղյակ էր միջադեպին և ասաց, որ կամայական հաշվեհարդար է եղել, որն անընդունելի է:

Անահիտ Արզումանյանը ասում է, որ իրենց հետ ամենակոպիտը զինվորներն են վարվել.

«Զինվորները մեր վրայից պոկեցին սուրբ ուլունքները, նշանները և նետեցին կրակի մեջ,-պատմում է Անահիտը,- Ես նրանց ասում էի՝ չեք հավատու՞մ որ մարդու հոգին կարող է կենդանու մեջ անցնել: Ահա, դուք ձեզ կենդանիների պես եք պահում: Մենք շատ վախեցած էինք, այդ ողջ բամությունը մեր դեմ էր: Ես հոգևորականներին ասեցի՝ չէ՞ որ դուք կրոնի ներկայացուցիչ եք, և կրոնը թույլ չիտալիս բռնություն գործադրել: Ամերիկացին ավելի ագրեսիվ էր, ասում էր՝ սա հաշիշ է, մոլուցք է պետք է վերացնել: Իսկ ես ժպտում էի»:

Սիսիանի դեպքի առիթով համայնքը դիմել է ՀՀ դատախազություն և ԳԽ մարդու իրավունքների հանձնաժողով, բայց առայժմ ոչ մի պատասխան չկա:

«Լրագիր»

10 օգոստոսի 1994թ.

Entry filed under: հոդված. Tags: , .

Քաղաքամերձ լճի ժամանակաշրջանը Ցուցմունք են տալիս միայն դիակները

2 комментария Add your own

  • 1. Reporter  |  17.05.2013 в 06:30

    Կրիշնայականները մինչև այսօր քայքայում են ցանկացած հասարակություն: Հայ երիտասարդներին կտրելով տներից, դուրս հանելով ծնողների դեմ, նամանավանդ աղջիկներին — դարձնելով ուղղակի հարեմի պոռնիկ: Մարդուն սիրելը հարիր չէ Կրիշնայի նվիրյալին, նա պետք է Կրիշնային սիրի առաջնահերթ: Ընտանիք քայքայող մի այլանդակ կրոն: Իսկ եթե մի փոքր խորանաք կտեսնեք, որ իրենց ուսմունքի հետևանքով մարդիկ ոչ միայն ուղղակի վերածվում են ոչխարների, ինչպես աշխարհի բոլոր կրոններում, այլ նաև չեն կարողանում գտնել իրենց այս կյանքում: Անընդհատ փնտրտուքի մեջ են: Բհագավատ Գիտան մարդկանց ուղղակիորեն հրահրում է հեռանալ ընտանիքից, թողնել ամուսնուն, կնոջը, և Կրիշնայի օրինակով կենակցել բազմաթիվ կանանց, իսկ կանանց` տրվել տղամարդկանց: Անհիմն տեսությամբ (բոլոր հնդկական տեսություններն են անհիմն) մարդկանց սարքում են ինֆանտիլ: Գնացեք խնդրեմ Հնդկաստան, իրականությունը տեսեք, չնայած եթե մի քիչ ժամանակ ունենաք, այստեղ ել կարող եք տեսնել թե ինչպես են շնանում կրիշնայի անունից կրիշնայականները: ԻՍԿՕՆ շարժման հիմնադիր Պրաբհուպադի խոսքերը մեջ բերեմ «Մարդիկ, ովքեր երկրպագում են ուրիշ աստվածներին, անտեսելով Կրիշնայի առաջնայնությունը, լավագույն դեպքում հիմարներ, խոզեր, էշեր և ուղղակի դեմոններ են»: Աշխարհի ամենաէկստրեմիստական և դեստրուկտիվ կուլտերից մեկն է Կրիշնաիզմը: Բհագավատ Գիտան չեմ ուզում ցիտել: Եթե այս մարդկանց հաջողվեր մասսայական դարձնել իրենց ուսմունքը, դա կվերածվեր «Ցեղասպանության»:

    Нравится

    Ответить
    • 2. artashes  |  16.03.2015 в 18:29

      Reporter,ստեր տարածելու համար ամպայման պատասխան կտաք մի օր:Սա մեկ:Երկրորդը,դուք վեդայական փիլիսոփայության համարժեք գիտելիք չունեք եվ հույս էլ չկա որ կունենաք մոտակա ժամանակները,հետեվաբար ձեր չկայացած ազգը դեգրադացվում է օրեց-օր:Եվ հոգեպես եվ ֆիզիկապես եվ բարոյապես:

      Нравится

      Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: