Ցուցմունք են տալիս միայն դիակները

20.08.1997 at 00:00 3 комментария

Պատերազմական գործողություները Հայաստանի սահմաններում երեք տարի է ավարտվել են, սակայն բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնց որդիները գնացել են զինծառայության և որոշ ժամանակ անց ստացել են նրանց դիակները, մի ուրիշ պատերազմի մեջ են: Այս խաղաղ պատերազմում սպանվածների ծնողները հաճախ այդպես էլ չեն կարողանում պարզել իրենց թշնամուն` որդիներին սպանողներին: Նածաքննական մարմինները, որոնք նույն պաշտպանության համակրգին են պատկանում հաճախ գաստատում են զորմասի ներկայացրած վարկածները`զոհվել է ծառայությունը կատարելիս, ինքնասպանություն, դժբախտ պատահար: Իսկ ծնողները քրեական գործին մասնակից փաստաբան չեն վերցնում կամ անտեղյակ լինելով օրենքներից  կամ էլ դրա համար ֆինանսական միջոցներ չեն ունենում: Այդ սպանությունների վերաբերյալ լրատվական աղբյուր են դառնում ծնողները և նրանց ուղարկված պաշտոնական փաստաթղթերը, քանի որ դատախազությունը լրագրողներին գործի նյութերին  չի ծանոթացնում:

Հույս չունեմ ստեղծից տուն գալու

Երևանի բնակիչ 19-ամյա Արամ Բարսեղյանը 1995թ. հոկտեմբերին զորակոչվում է բանակ և ուղարկվում ծառայության Լեռնային Ղարաբաղ: 10 ամիս անց հայրը` Մաքսիմ Բարսեղյանը հրավիրվում է զինկոմիսարիատ, ուր զինկոմը նրան հայտնում է գույժը` «Մաքսիմ քեզ պինդ պահիր, Արամը մահացել է»:

Զորամասից տրված տեղեկություններում ասվում է, որ Արամ Բարսեղյանը զոհվել է մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից: Հանրապետական դատաբժշկական կենտրոնի  հարազատները Արամի մարմինը տեսնելով առաջին կասկածներն են ունենում նրա մահվան պատճառների վերաբերյալ.«Արամի մատները բինտով փաթաթված էին: Տղաս բինտը քաշեց-հանեց` ձեռքը կտրված էր»,-պատմում է Մաքսիմը:

Մեկ ամիս անց նա դուրս է գրում դատաբժշկական եզրակացությունից. «Դիակի հետազոտման ժամանակ հայտնաբերված են նաև կտրված վերքեր աջ ձեռքի մեծ մատի և ցուցամատի մոտ, որոնք առաջացել են կենդանության ժամանակ սուր կողմ ունեցող առարկայից: Կարող էին առաջանալ ինչպես կռվի այնպես էլ ինքնապաշտպանության ժամանակ»:

Մաքսիմը պատմում է, որ դատաբժիշկը իր ներկայությամբ Արամի ձեռքի վնասվածքը ցույց տալով Ղարաբաղից եկած զինվորականներին հարցնում է թե ինչպես է այն առաջացել: Նրանցից երեքը ասում են թե առաջին անգամ են տեսնում այն, իսկ չորրորդը` լեյտենանտը փորձում է ապացուցել որ փամփուշտը սկզբում ձեռքն է վնասել, ապա մտել է գլուխը:

«Բժիշկը խիստ զայրացավ, ասեց` էս երեխան մեռած է, դուք ինչ ուզեք կարող եք ասել, բայց նրա մարմինը իր փոխարեն ցուցմունք կտա»:

Զինվորականները Արամի ծնողներին են հանձնում մի նամակ և առանց թաղմանը մասնակցելու վերադառնում են: Նամակում Արամը գրում է.«Ես լավ եմ, մի քիչ աստղերի հետ չունեմ… մամ էսքան դժվարություն, որ քաշել եմ, էլի կքաշեմ, բայց սրանք սաղ փոշմանելու են…մամ ես լավ եմ, բայց որ լավ էլ չլինեմ, իմացիր որ լավ եմ…»:

Թաղումից հետո Արամի հայրը և մայրը` Քնքուշը, գնում են Ղարաբաղ որդու մահվան հանգամանքները պարզելու: Զորամասի հրամանատարները փորձում են ցրել ծնողների կասկածները` համոզելով, թե Արամը խփվել է հակառակորդի գնդակից: Ծնողները պահանջում են որդու հագուստը(բանակում սպանված բոլոր զինվորների հագուստը փոխում են և նորով են ուղարկում), սակյան պատասխան են ստանում թե հագուստը նետել են աղբարկղ:

Մեկ ամիսմ անց Երևանի կայազորի դատախազությունում Մաքսիմին ծանոթացնում են դատաբժշկական եզրակացությունը. Պարզվում է, որ Արամի վրա կրակել են մոտ տարածությունից` 1-1,5 մետրից, և գնդակը մնացել է երկրորդ և երրորդ ողերի արանքում(հակառակորդի ամենամոտ դիրքը 400 մոտր հեռավորության վրա է):

Հարազատները վերջնականապես համոզվում են որ Արամին սպանել են: Դատաբժշկի և դատախազության եզրակացությունները ուղարկվում են ԼՂՀ դատախազություն քրեական գործ հարուցելու առաջարկությամբ:

Ծնողները կրկին մեկնում են Ստեփանակերտ և հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ: Մաքսիմը պատմում է, որ նրանցից մեկը կանչում է իր սենյակ զին. Դատախազի տեղակալին և ծնողների ներկայությամբ պատվիրում օբյեկտիվ քննություն վարել: «Դատախազությունում այդ տեղակալը կանչեց ինձ իր սենյակ և ասաց` մաքսիմ, դու լավ մարդ ես, բայց որ վերևից կարգադրեն փակել էս գործը պիտի փակեմ:

1996թ. նոյեմբերի 15-ին հարուցված քրեական գործը կարճվում է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Բարսեղյանների կողմից այս գործին որպես վստահված անձ մասնակից է դառնում Ռուբեն Մարտիրոսյանը, ով նախապես արդեն զբաղվում էր նույն գնդից անհայտ կորած իր հարևան զինծառայող Արշակ Սողոյանի որոնմամբ և որոշ փորձ էր ձեռք բերել(«Այժմ» թիվ 12): Նրա բազմաթիվ դիմումների շնորհիվ 1997թ. հունվարի 30-ին Արամի սպանության գործը կարճումից հանվում է և նշանակվում լրացուցիչ քննություն, սակայն մարտին այն կասեցվում է: Ապա ՀՀ դատախազության պահանջով ԼՂՀ-ից քր. Գործը ուղարկվում է Երևանի կայազորի դատախազությունև կրին նշանակվում լրացուցիչ քննություն:

«Փաստորեն ԼՂՀ-ում կատարվել էր ոչ թե թերի, այլ հակաքննություն,-ասում է Մարտիրոսյանը,-դեռ լրացուցիչ նախաքննությունը չավարտված կարող եմ ասել, կարող եմ ասել, որ նախաքննական մարմինները շահագրգռված չեն օբյեկտիվ քննություն կատարել: Ինձ մոտ կան բազմաթիվ փաստեր որոնք կարող են օգնել նախաքննությանը, դրանց մի մասը ներկայացրել եմ ԼՂՀ քննչական մարմիններին, ասել եմ որ կարող եմ այլ փաստեր էլ տալ, սակայն նրանք չեն հետաքրքրվում»:

Արամ Բարսեղյանը սպանվելուց երկու օր առաջ «Նամակիներ բարեկամներին» ծոցատետրն է հանձնում զորմաս իր որդուն` Համլետին այցելության եկած Պայծառ Հայրապետյանին.«Արամն ինձ ասաց` զզվել եմ աստղավորներից, պապայիս կամ Վանիկին(եղբորը) ասա` թող գան,-պատմում է Պայծառը, որ հանրապետական հիվանդանոցում քույր է աշխատում,- Եթե չգան, կարող է գլուխս ուտեն: Կամ իրենք իմ գլուխը կուտեն կամ ես մի բան կանեմ»:

Ծոցատետրում Արամը գրում է եղբորը.«Սրանք իրենց արածներից էլ են վախենում: Իմ աֆիցեռը որ կանգնի ասի` մեկ ա, ես Երևան հազարից մեկ եմ գալիս, ինձ ոչ մի բան էլ չես կարա անես, էլ էդ աֆիցեռից ինչ ես ուզում»: Քեռուն.«Հարութ ջան, ուր էլ ուզում ես ծառայես, մենակ Ղարաբաղում չծառայես…եթե ես էս պոլկից ուրիշ պոլկ գնամ, ուրեմն պրծնելու հույս ունեմ…Հարութ ջան, ես շատ էի ուզում Հայաստանում ծառայել….ես գիտեմ, որ դու իմ փոքր ախպորս բանակ չես թողնի գա, ու դու ճիշտ էլ կանես, որովհետև Հայաստանի բանակը բանակ չի…ես երազում էի ձեռքս ավտոմատ վերցնել, բայց հիմա արդեն երազում եմ, թե էս ավտոմատը երբ պետք է ձեռքիցս գցեմ… Ես հնարավորություն ունեի փախչելու, բայց էդ բանը չարեցի, որովհետև մտածեցի, որ ինձ տանը սպասողներ ունեմ…եթե գործ ճարես Ռուսաստանում, գնա, մի մնա Հայաստանում… ես կռիվ չեմ տեսել, բայց դիակներ շատ եմ տեսել»:

Ծոցատետրի վերջին տողերն են. «Բայց էլի եմ ասում` հույս չունեմ ստեղից տուն գալու»:

Պայշծառը Երևանում տեղեկություն էր ստացել, որ իր որդին ծանր վիճակում է և շտապ մեկնել էր Ղարաբաղ: Այնտեղ որդուն հայտնաբերում է դաժանորեն ծեծված.«Ես իմ աչքով տեսա, թե ինչպես են վարվում հայաստանից եկած զինվորների հետ,-պատմոում է Պայծառը,-ուղղակի ստրուկներ: Մեկի մայրը, ամուսնացած-բաժանված, գնացել էր որդուն տեսության, սպան զինվորներին շարեց և կարգադրեց գոռալ տղայի հասցեին բ. տղա: Ո՞վ կհամարձակվեր  չգոռալ»:

Տիկին Պայծառը հրաժարվեց հանդիպացնել արդեն զորացրված որդու հետ.«Աստծո սիրուն, չէ: Տղաս բանակից հետո ուրիշ մարդ է դարձել: Ինքն իրեն խոսում է, տարօրինակություններ անում: Բանակի անուն որ լսում է ուղղակի իրեն կորցնում է: Երբ «Զինուժ» հաղորդումն են ցույց տալիս, քիչ է մնում հեռուստացույցը ջարդի: Իսկ բանակից մնացած վերքերը դեռ չեն լավացել»:

Անճեղքելի ժայռը

Երևանի բնակիչ 22 ամյա(73թ. ծնված) Կարեն Ոսկանյանը 95թ. հոկտեմբերին զորակոչվում է բանակ և ծառայում Վարդենիսի շրջանի զորամասում: Ութ ամիս անց 96թ. մայիսի 27-ին երեկոյան Կարենը մոր` Թագուշ Ոսկանյանի հետ հեռախոսազրույց է ունենում և նույն օրը գիշերը սպանվում: Հունսիս 4-ին զինկոմիսարիատում ծնողներին հայտնում են, որ իրենց որդին դժբախտ պատահարի հետևանքով կտուրից ընեկլ է և մահացել:

Թագուշի վկայությամբ, ըստ դատաբժշկական եզրակացության, Կարենը գլխին հինգ հարված է ստացել.«Դատական բժիշկը ինձ ասաց` ձեր տղան ոչ մի տեղից էլ չի ընկել,-պատմոում է Թագուշը,-ես գիտեմ որ տղայիս սպանել են: Զինվորների հետ խոսելիս, ասում են` մայրիկ ջան, ուզում եք ճիշտը պատմենք որ մե՞զ էլ սպանեն: Ես գիտեմ որ գիշերը ժամը 3-ին տղայիս կանչել են դուրս և ծեծել: 6 ժամ հետո մահացել է: Հետո մի քանի հոգի ավտոմատներով մտել են զորանոց և զինվորներին վախեցրել, թե կասեք` կտուրից է ընկել»:

Թագուշը ասում է, որ նույն զորմասում երկու ամսւոմ չորս սպանություն է եղել. « տղայիս քառասունքի օրը սպանեցին էջմիածնեցի Արտաշեսին, հետո լուսակերտցի Արամի գլխից խփեցին, իսկ մի սպայի էլ  կախվեց անհայտ հանգամանքներում»:

Դեպքից մեկ ամիս անց ծնողների բողոքների շնորհիվ հարուցվում է քրեական գործ: Սեպտեմբերին Ոսկանյանները ՀՀ զինդատախազության քննիչ Հ. Հարությունյանից  ծանուցում են ստանում, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճռով: Կրկին բողոքների ու դիմումների շրջապտյույտը, կրկին գործը հանվում է և լրացուցիչ քննության է ուղարկվում Մարտունու նախկին վարչական շրջանի դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին և զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին Ոսկանյնանների վերջին դիմումում ասվում է.«Դատաբժշկական եզրակացությունը հավաստում է սպանության փաստը: Գործի քննությունը արդեն մեկ տարի է ձգձգվում է: Այդ ընթացքում գործի վարույթը հանձնվել է տարբեր քննիչների, սակայն նրանցից ոչ մեկը ի վիճակի չի եղել բացահայտել իրականությունը: Իսկ քննիչներից մեկը` Գնել Մանուկյանը ասաց, որ ինքը հանդիպել է մի մեծ ժայռի և այն ճեղքել-անցնել չի կարող»:

Գյուղը չի ուզում, որ երեխաները գնան բանակ

Արթիկի  շրջանի Մեղրաձոր գյուղից Սոս Սարգսյանը երազել է զինվորական դառնալ: 96թ. հոկտեմբերին մեծ ոգևորությամբ մեկնում է զինվորական ծառայության, մտադրությամբ որ այն ավարտելուց հետո զինվորական դպրոց կընդունվի: 97թ. ապրիլին Գորիսում մոր` Ռուզան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Սոսը հայտնում է, որ իր ցանկությունը կատարվել է` ավարտել է սերժանտական կուրսեր: Մայիսի 25-ին Հայաստանի հարավային սահմաններից հինգ զինվորական հանձնում են Սոսի անկենդան մարմինը նրա ծնողներին և զորամսից տեղեկանք տալիս, որ նա պատահակնորեն ինքնասպան է եղել: Սոսի համագյուղացիները, անհավնական համարելով ինքնասպանության վարկածը, երկու ավտոբուսով գալիս են Երևան և կառավարության շենքի մոտ իրենց բողոքը արտահայտում:

Մայրը մեկնում է Գորիս, ապա այն զորամաս ուր ծառայելիս է եղել Սոսը.«ես այնտեղ տեսա, որ մեր երեխաները ոչ թե հայրենիքին, այլ սպաների համար են ծառայում,-պամտում է Ռուզանը,- կեսգիշերին լսում էի լացի և հայհոյանքի ձայներ: Զինվորին ստիպում էին շատ ծանր մետաղներ բարձրացնել ավտոոմեքենան, իսկ նա չէր կարողանում ու մանեավերջին հայհոյանքներն էր ստանում մոր հասցեին»:

Նա փորձել է պարզել թե ինչպես է մահացել որդին.«Սոսի վրա կրակած փամփուշտը նրանից դուիս է եկել և մտել զինվոր Ալիկ Գալստյանի կուրծքը: Հարցնում եմ` Ալիկ, բա էդ փամփուշտը քեզ չի անհանգստցնո՞ւմ, ասում է բա ինչ է անում, գիշերները ցավից չեմ կարողանում քնել. Բուժօգնություն եմ խնդրում, չեն թողնում, ասում են`ըտենց մնա հետո»:

Ռուզանը վստահ է, որ իր որիժդին ինքնասպան չի եղել: Հարուցված քրեական գործը, ըստ նար, կկարճվեր, եթե իրենք հետևողականորեն չբողոքեին: Պարզվել է որ սպանվելուց երկու օր առաջ Սոսին սաստիկ ծեծել են:

Ռուզան սարգսյանը ևս երկու որդի ունի, որոնց նա որոշել է բանակ չուղարկել.«Ես երեխայիս ուղարկել էի ծառայության, և ոչ թե ութ ամիս հետո նրա դիակը ստանալու»:

Էս բանակի համար էլ զինվոր չունեմ

Նույն հարվային սահմաններում է ծառայելիս եղել 96թ. դեկտեմբերին զորակոչված երևանցի 18-ամյա Սմբատ Հակոբյանը(ծնվել է 78թ.): Հունիսի 7-ին նրա հորը` սաշիկ Հակոբյանին կանչում են զինկոմիսարիատև հայտնում, որ որդին սպանվել է մի զինվորի պատահական արձակած գնդակից: Զորամասից տրված տեղեկանքում գրված է, որ Սմբատը զոհվել է ծառայության պարտականությունները կատարելիս: Դիահերձարանում հարազատները մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերում.«Ավելի լավ է երեխայիս չտեսնեի,-ասում է մայրը՜ Անահիտ Միրոյանը,-Մատները կարծես դռան տակ ճզմված լինեին` կապույտ լողակ, ծնոտը կոտրված էր»: Դատաբժշկական եզրակացության մեջ այս մանրամասները գրված են: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված:

Հակոբյանների հինգ որդիներից ավագը 95թ. զորակոչվում է բանակ, ծառայության առաջին օրերին դաժանորեն ծեծվում է և 6 ամիս բուժվում հոսպիտալում: Նա չցանկացավ որևէ բան պատմել իր ծառայությունից և խնդրեց իր անունը չհրապարակել:

Իսկ մայրը ասում է.«Բացառվում է որ մյուս երեք տղաներս բանակ գնան: Մեկին տարան ծեծեցին, մյուսին տարան սպանեցին դիակը դրին դեմս: Ես էս բանակի համար էլ զինվոր չունեմ: Թող մի քիչ էլ գնա Լևոնի տղան ծառայի»:

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթը սպայական կոչումով ծառայում է Պաշտպանության նախարարությունում և գեներալները նրան պատիվ են առնում:

«Այժմ», 20 օգոստոսի, 1997թ.

……………………………………

Այս և բանակում այլ սպանությունների վերաբերյալ հրապարակումներից հետո, տեսնելով որ ոչ մի կերպ հնարավոր չի բացահայտել սպանությունները, ոչ ոք չի դատվում հանցագործության համար, ծնողների պայքարը արդյունք չի տալիս, 1997թ. հոկտեմբերին նախաձեռնեցի Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հետ խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների ծնողների հետ հանդիպում, որպեսզի նրանց ջանքերը համախմբվեն ավելի արդյունավետ պայքարի համար: Այդպես ստեղծվեց սպանվածների ծնողների «Զինվոր և իրավունք» հասրակական կազմակերպությունը: Նրանց միասնական պայքարի արդյունքում բազմաթիվ սպանություններ բացահայտվեցին, որոնց մեջ նաև այս հոդվածի երեք սպանությունները: Միայն չբացահայտվեց Արամ Բարսեղյանի սպանությունը: Իսկ Մաքսիմը ընտանիքով մեկնեց Ռուսաստան:

Entry filed under: հոդված. Tags: , .

Հայաստանում կրիշնայականներին հալածում են Պրեմիերա

3 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: