Պրեմիերա

05.09.1997 at 00:00 Оставьте комментарий

Լինում  է, որ երազանք ես ունենում  ու կատարվում է։ Թեկուզ մի անգամ իմ կյանքում այդպես եղել է։

Տարիներ շարունակ որևէ կերպ չէի կարողանում բավարարել թատրոնում խաղալու անդիմադրելի ցանկությունս։ Ես պատրաստ էի խաղալ ցանկացած ներկայացման մեջ,ցանկացած դեր։ Ռեժիսորների հետ հանդիպում էի, խնդրում էի, որ դեր տան, թեկուզ աննշան, սակայն նրանք բոլորը տարբեր պատճառաբանություններով ինձ մերժում էին. մեկը ասում էր՝ գիտես իմ ներկայացման մեջ քեզ հարմար դեր չկա, մեկը ՝ թատրոնն ինչ ես անում, հեն ա լավ էլ ինժիներ ես, մեկը պրյամոյ` դու պրոֆեսիոնալ չես։ Ամեն մերժմումից հետո ավելի էր աճում բեմում հայտնվելու ցանկությունս, բայց որ գիտեղ շանս չկա, նյարդային ցնցումներ էի ունենում։ Ազգականս ինձ տարավ հոգեբույժի մոտ: Նա ինձ քննեց, ասեց՝ բան չկա, կանցնի ու ինչ-որ հաբեր նշանակեց։ խմեցի երեք ամիս ու սևեռուն ձգտումներս վերացան:

Անցա աշխատանքի ընկերոջս մոտ՝ մարտկոցների լիցքավորման արհեստանոցում:  Արդեն որոշ գումար էի ետ գցել ու մտածում էի ամուսնության մասին:

Արդեն երեք տարի էր անցել, ինչ ազատվել էի մտասևեռումներից: Սեպտեմբերյան այդ օրը՝ երեկոյան սովորությանս համաձայն կրպակից գնեցի «Լրագրի» թարմ համարը  և վերջին էջից  պիտի սկսեի թերթել, երբ հանկարծ աչքս ընկավ հայտարարությանը ու մեխվեց.«Օպերային թատրոնում այսօր , ժամը 20-ին տեղի կունենա ինտերակտիվ «Վերջին հանգրվանը» ներկայացման պրեմիերան։ Ներկայացմանը կարող են մասնակցել ցանկացողները և որպես հանդիսատես և որպես դերասան։ մանրամասն տեղեկությունները կարդացեք նախորդ համարում»։  Օպերա. . . ես ժամերով կանգնում էի հայելու դիմաց ու տարբեր արիաներ երգում ու հիանում ինձնով։ Սակայն բեմ այդպես էլ չէր հաջողվում բարձրանալ. Օպերայի գեղարվեստական ղեկավարի մոտ մի քանի անգամ գնացել էի, լսում էր երգս, ու ժպտում: Հետո դիմումներ էի գրում, բոլորը բարեխիղճ մերժվում էին պարզ պատճառաբանությամբ՝ «հարգարժան պարոն, ձեր ձայնը չի համապատասխանում մեր չափանիշներին»։ Իսկ հիմա այդպես հեշտ՝ «ցանկացողները կարող են մասնակցել որպես դերասան»։ Ժամը 7-ն էր , ժամանակ չկար այլևս «Լրագրի» նախորդ համարը ճարելու  պայմաններին ծանոթանալու համար։ Ես արագ վազեցի տուն սափրվեցի, հագա ֆրանսիայից ընկերոջս ուղարկած ընտիր կոստյումը, որն շատ էի ափսոսում ու մի՞, թե երկու անգամ էի հագել։ Արդեն Ժամը 8-ին 10 պակաս օպերայի դիմաց էի։

Մուտքի մոտ խմբերի բաժանված ստվար բազմություն էր հավաքված՝ կլիներ մի 450-500 հոգի։ Ես մխրճվեցի բազմության մեջ ու  գործնական մարդկանց հրմշտելով հասա շքամուտքին ու հրեցի դուռը՝ փակ էր։

— Ինչ ես քեզ կոտորում, կարող ա մուֆթա ենք ստեղ կանգնել։ Բաց լիներ կմտնեինք էլի,- թարս-թարս ինձ նայելով ասաց դռանը քիփ կանգնած կարճահասակ ճաղատ մեկը։

— Էս ինչու՞ չեն բացում,- հարցրի ես։

— Արդեն ժամն ա, բայց շենքում մարդ չկա, որ բացեն,- պատասխանեց ճաղատը  ու զայրացած հայհոյեց,- սենց երկրի…

— Դե կբացեն էլի, ուր են փախնելու,- կողքից ասաց ինչ որ մեկը։

Հավանաբար ինչ որ պատճառով ներկայացումը հետաձգվում էր։ Պետք է սպասել: Ես դռնից մի փոքր հեռացա ու պատին տեղ անելով հենվեցի։ Ուղիղ 8-ին խմբերը ձուլվեցին, դառավ մեծ բազմություն ու բազմաթիվ ձեռքեր դժգոհության բացականչություններով  ուղղվեցին շքամուտքին։ Մոտ կանգնածները բռունցքներով հարվածում էին դռանը, որից խուլ դնգոցներ էին թռչում։ Կարծես շենքում ամայություն էր, և ներսից ոչ մի արձագանք կամ շարժում չկար։ Ես մի փոքր անհանգստացա. կարո՞ղ է պրեմիերան չկայանա, հանկարծ մեկն հայտնվի ու հայտարարի՝ հետաձգվում է։ Բայց մարդկանց աճող դժգոհությունը հույս էր ներշնչում, որ նման բան ոչ ոք չի հանդուրժի։ Բարձրաձայն մտավախությունս հայտնեցի ու գոտեպնդվեցի, որ չորս կողմից բորբոքվեց գորգռացին՝ «ի՜նչ հետաձգվել, կարող ա իրանց ճորտն ենք»,  «Հենց հիմա, թե չէ վաղը ով սաղ ով մեռած», «Մենք հո իրանց խաղալիքը չենք»… Մուտքից մի փոքր առաջ  կարճահասակ ու կարճ մորուքով, ցիլինդրը գլխին մի մարդ  ձեռքերի ափերը բերանին կլորացրած սկսեց գոռալ.

— Ժողովուրդ, ժողովուրդ եկեք ևս մի կես ժամ սպասենք։ Դուռը կոտրելով բան դուրս չի գա։

Մարդիկ մի քիչ հանդարտվեցին։ Ու համաձյանության արտահայտությունները շուրթից- շուրթ մի պտույտ կատարեց։

Մեկ էլ էլի իրարանցում սկսվեց, հասկացա, որ կես ժամն արդեն անցել է։ Այժմ արդեն ավելի շատ բռունցքներ և ավելի ուժգին էին հարվածում դռանը։

Աղմուկը գնալով սաստկանում էր։ Գոռոցները՝ «բացեք դռները», «պահանջում ենք բացել», վերածվում էին հայհոյանքների՝ «այ թուլաներ», «որ հիմա չբացեք…»։ Մի փոքր անց գերակշռող դարձան դուռը  ջարդելու կոչերը։ Ցիլոյով մարդը կոկորդը պատռելով բացատրում էր, որ դուռը կոտրելու կարիք չկա, մեկ է վաղ թե ուշ  բացելու են, միայն պետք է մտածել, թե ինչպես։

— Դուք ճիշտ եք ասում։ Ինչպե՞ս Ձեզ դիմեմ,-_Հարցրեցի ես ու ձեռքս պարզեցի։

Վաղո,- մտերմաբար ձեռքս սեղմեց ու ափերը բերանին կլորացնելով կրկին դիմեց ժողովրդին,- Ես ձեզ խոստանում եմ, որ դուռը օրվա մեջ կբացվի։

— Վաղո, մի բան հարցնեմ, իսկ կարևոր չի՞ թե դուռը ով կբացի,- հարցրի ես։

— Չէ, կարևորը օպերայի աշխատող լինի,- առանց ինձ նայելու արագ պատասխանեց նա ու կրկին  պատռվելով դիմեց բազմությանը,- ժողովուրդ մեզ համար կարևորը, որ դուռը բացվի, միթե՞ կարևոր է, թե ով կբացի։

Ի պատասխան առատորեն գոչյուններ տարածվեցին՝ «ոչ», «կարևոր չի»։

— Լսեք, ես ճանաչում եմ օպերայի պահակին, նա մոտակայքում է ապրում, նրա մոտ միշտ բանալի լինում է,- գոռացի Վաղոյի ականջին։

— Հանգստացի,- արհամարհական ասաց Վաղոն, հետո հարցրեց,- ո՞վ է։

— Դունչը, օպերայի քսան տարվա պահակն է,- ոգևորված պատասխանեցի ես։

Վաղոն կրկին դիմեց բազմությանը.

— Ժողովուրդ մեկը կա, որ ճանաչում է օպերայի պահակին՝ Դունչին։ Նա այստեղ մոտիկ է ապրում։ Ի՞նչ եք առաջարկում. գնա՞նք նրան տնից բերենք , դուռը բացի։

Կրկին միաբերան  գոչյունները տարածվեցին՝ «բերենք, բերենք»։ Վաղոյի շուրջը ակտիվ խորհրդակցություն ծավալվեց։ Աղմուկի մեջ ոչ մեկի առաջարկությունը չէր լսվում։ Աղմուկը դադարեց, երբ Վաղոն սկսեց խոսել.

— Պահակին կազմակերպված ենք բերելու։ Ես առաջարկում եմ 5 հոգիանոց խումբ ուղարկել։ Համաձա՞յն եք։

Բոլոր կողմերից համաձայնության ձայներ արձակվեցին։

— Ուրեմն այսպես, մեկը դու կլինես,- թևիս  թփփացնելով ասաց Վաղոն,- ու ևս չորս հոգի։ Ո՞վ կցանկանա։

Մի քանի կամավորներ մոտեցան։ Վաղոն արագ ցուցամատի շարժումներով ընտրեց երկու  կնոջ և երկու տղամարդու ու կարգադրեց. «դե  ճամփա»։

Մենք միմյանց հետ ձեռք սեղմելով ծանոթացանք. կանայք՝ Ռիտան ու  Անուշկան երկուսն էլ գեր, ընկերուհիներ էին։ Տղամարդկանցից մեկը ներկայացավ՝ «ինձ Չախկալ կասեք», քառասունն անց կլիներ, ակնախնձորները դուրս պրծած, կապույտ աչքերով ու ճերմակ թրաշով։ Մյուսը՝ երիտասարդ տղա էր՝ մազերը սղալած, անունը Սամո։

Երբ արդեն պիտի շարժվեինք, Վաղոն կանգնեցրեց. «սպասեք, սպասեք»։ Նա ծոցագրպանից ինչ-որ թղթի կտոր ու գրիչ հանեց ու հարցնելով  սկսեց գրել խմբի անդամների տվյալները։ Երբ հերթը հասավ ինձ, հարցրեց.

Անուն, Ազգանուն ու բնակարանիդ հասցեն։

— Բայց ի՞նչ կարիք կա, որ գրում եք։

— Ամեն դեպքում։ Զգուշավորության համար պետք է,- ժպտալով ասաց նա:

Ես թելադրեցի անունազգանունս ու հասցես, բայց չդիմացա ու էլի հարցրեցի.

— Ամեն դեպքում չեմ հասկանում՝ ինչու՞ եք գրում։

Վաղոն այս անգամ առանց ժպտալու խիստ-խիստ պատասխանեց.

— Որ սուտ դուրս գաս  պատասխանատվության ենթարկենք։

Ես ինչ որ երկյուղեցի. լավ, եթե Դունչը հեռացված լինի աշխատանքից կամ, ասենք, տանը չլինի… բայց մտածելու ժամանակ չկար։ «Ճամփա, ճամփա» գոռալով մեր խումբը ճեղքեց բազմությունը և հայտնվեց փողոցում։

Հարյուր մետր էլ դեռ չէինք քայլել, որ Ռիտան խոսեց.

— Դեռ շա՞տ պիտի գնանք։

— Չէ, ամենաշատը  կիլոմետր։

Այլևս առանց բառ արտասանելու հասանք Դունչենց տուն. անհամաչափ կառուցված երեք-չորս  մուտքերով նեղլիկ  շրջանաձև բակի աջ անկյունից՝ երկրորդ հարկ տանող աստիճանների տակից հաչալով դուրս պրծավ ատամները քշտած մի հսկա շուն։ Չախկալը թևիցս քաշեց.

— Սատկացնե՞մ,- խորամանկ ժպտալով հարցրեց նա ու բարձրացրեց բաճկոնի եզրը. ձախ թևի տակ բացվեց պատյանի մեջ ատրճանակը։

-Չէ, ոչ մի զոհ,- բաճկոնը կտրուկ ետ քաշեցի  ու առանց շանը ուշադրություն դարձնելու աստիճաններով արագ բարձրացա  երկրորդ հարկ։ Ձախից ձգվող պատշգամբով միջանցքի ծայրին Դունչի բնակարանն էր։  Դռան դիմաց ետ նայեցի. նրանք արագաքայլ մոտենում էին։

— Դունչը այստեղ է ապրում,- տեղեկացրի ու դուռը թույլ թակեցի։ Ոչ մի պատասխան։ Այս անգամ ավելի ուժեղ թակեցի։ Կրկին լռություն։ Բռունցքների ու ոտքերի հարվածները տեղացին դռանը։ «Հասկացանք , հասկացանք»,- լսվեց դռան ետևից։

— Բա որ շուտ հասկացող ես ինչի՞ չես գալի,- քամահրանքով ասաց Սամոն։

Դուռը բացվեց ու մեր դիմաց հայտնվեց Դունչը՝ մայկայով, աչքերը ճմռթելով.

— Էս ինչ ա պատահել, գիշերվա  էրազ հո չե՞ք,- զանգվածեղ դուրս ցցված ծնոտը աջ ու ձախ շարժելով խոսեց նա։ Ծնոտից անմիջապես վեր, առաջին հայացքից  միայն զույգ կլորիկ՝ հատիկ- հատիկ աչքերն էին, բայց Դունչի դեմքի ուշադիր զննությունը բացահայտում էին աչքերի տակ փոքրիկ քթածակեր։

— Ինչ գիշեր այ խլուրդ, հըլը ժամը 9-ն ա,- բերանը ծռելով ասաց Սամոն ու երկու մատով բռնելով Դունչի անթև մայկայի թևատեղից թափահարեց,- ամբողջ ժողովուրդը քեզ ա  սպասում, արա՛։

— Ի՞նչ ժողովուրդ, հո գի՞ժ չեք,- ետ-ետ գնալով ծնոտը շարժեց Դունչը։

_          — Հիմա քեզ գիժ ցույց կտամ,- ու Սամոն ձեռը գցեց Դունչի ծոծրակից ու քաշեց-գցեց նրան բնակարանից  դուրս,- արի-արի, քեզ թվում ա Օպերայի դուռը ո՞վ պիտի բացի։

Դունչը իրար վրա մի քանի անճոռնի քայլ արեց ու ծնոտը շարժեց.

— Ինձ ոչ ոք  ոչինչ չի ասել։ Որ կարգադրեն էն ժամանակ էլ կգամ- կբացեմ։

Ես ձեռքով պահեցի Սամոյին ու Չախկալին գլխով նշան արեցի։  Չախկալը ժպտաց ու ատրճանակը հանեց- դրեց Դունչի ճակատին.

— Կամ գալիս ես դուռը բացես, կամ գանգդ ցրում եմ,- աչքերը դաժանորեն ոլորելով սպառնաց նա։ Դունչի բաց մոխրագույն դեմքը  ավելի գունատվեց ու  նա թույլ ձայնով կմկմաց.

— Լավ, լավ գալիս եմ,-սարսափած շարժվեց դունչը,- մենակ թողեք հագնվեմ։

— Դե արագացրու,- ասաց Սամոն ու Դունչի թևից բռնելով նրան ներս մտցրեց։ Մի քանի րոպեից Սամոն Դունչին մեջքից հրելով դուրս  էր բերում։ Դունչը հագել էր կոստյում ու փողկապ էր կապել։

— Տնօրենը առանց կոստյումի աշխատանքի չի թողնում,- նկատելով, որ վերից վար իրեն զննում եմ, ասաց նա։

Ռիտան ու Անուշկան աջ ու ձախից թևանցուկ արեցին Դունչին, ես առաջ ընկա  ու  Սամոյին ու Չախկալին նշան արեցի, որ  ետևից քայլեն։ Այս դասավորությամբ շարժվեցինք դեպի օպերա։ Բակում շունը փռված քնած էր և երբ նրա կողքով անցանք որևէ շարժում չարեց։ Արդեն մթնել էր։ Փողոցում անձրև էր մաղում։

— Ամեն տարի էս օրերին անձրև ա գալի,- ետևից լսվեց Չախկալի ձայնը։

— Այսինքն ո՞ր օրերին,- Շրջվելով հարցրեցի Ռիտային։

— Ոնց թե տղա ջան՝ որ օրերին։ Որ չգիտես, ուր ես էկել։ Թատերաշրջանի բացման օրերն են չէ՞,- քամահրանքով պատասխանեց նա։

-իսկ ամեն տարի սենց նշվում ա՞ բացումը:

-Հա, բա ինչ, ինչ ա էս քաղաքաից չես,-ասեց Ռիտան,- ամեն տարի մենք գալիս ենք ու մեր դերը խաղում: Ես ամբողջ տարին էս օրվա համար եմ ապրում:

Այ քեզ էշի ականջում քնած: Այդքան ռեժիսորի հետ հանդիպես, ու մեկը չասի, գիտեք ընկեր, կարող եք այսինչ օրը գալ ու ձեր ուժերը փորձել:

Օպերայի դիմաց բազմությունը մեզ ծափահարություններով դիմավորեց։ Մի քանիսը մոտեցան ու փորձեցին Ռիտայից ու Անուշկայից խլել Դունչին, սակայն դա նրանց չհաջողվեց. կանայք առանց բառ ասելու դրանց կոպտորեն հրեցին։ Բազմության բացած միջանցքով հասանք շքամուտքին։ Վաղոն հերթով ձեռքներս սեղմելով մեզ ողջունեց ու հետո դիմեց Դունչին.

— Էս ու՞ր էիր ա՛յ պարոն։

— Ուր պիտի լինեի, տանն էի,- երկյուղած ծնոտը շարժեց Դունչը։

— Բա որ տանն էիր, ինչի չէիր գալիս դուռը բացեիր։

-Ես ճիշտն ասած չգիտեի, որ դուռը բացող չկա։

— Դե լավ, լավ։ Հիմա  հըլը դուռը բաց։ Քո հարցերը հետո կլուծենք,- ասաց Վաղոն ու Դունչին ուսից քաշելով մոտեցրեց դռանը։ Դունչը հնազանդորեն ծոցագրպանից հանեց մեծ՝ մի 30 սանտիմետրանոց բանալին, մտցրեց դռան անցքի մեջ ու երկու ձեռքով մարմինն էլ հետը երկու անգամ պտտեցրեց հետո հրեց բացեց դուռը ու առաջինը ներս մտավ։ Նրա ետևից բազմությունը  հրմշտոցով ներխուժեց օպերա։ Ես հորձանքի մեջ առնվելով հայտնվեցի սյունազարդ նախասրահում։ Մեկ էլ բոլորը, կին տղամարդ ցրվեցին սյուների ու պատերի տակ` տղամարդիկ շալվարի կոճակները բացելով, կանայք պպզելով սկսեցին միզել։ Ես անակնկալի եկած շփոթված չորս կողմս էի նայում։ Մի սյունի դիմաց հանդիպեցի Սամոյի հայացքին.

— Երեկվանից պահում եմ, որ ստեղ շռեմ,- երանությամբ հոգոց հանելով ասաց նա։ Ռիտան ու Անուշկան իրար կողք պպզած գոհունակ ժպիտները դեմքերին չռռացնում էին։ Ստիպված մի սյունի տակ ես էլ փորձեցի միզել, բայց թարսի պես չհաջողվեց։ Մի քանի րոպեից սրահը սուր միզահոտ բռնեց, և հատակը պատեց մեզի շիթերով։

Ինչ անեմ:  Մտա հանդիսասրահ: Մարդ չկար: Մեկ էլ, արդեն ով միզել վերջաացրել էր  տարբեր մուտքերից սկսեցին հերթով գալ։ Հանդիսասրահը լուսավորում էր առաստաղի կենտրոնում կախված հսկայական ջահը, լուսարձակներից լույս էր նետված բեմը ծածկող վարագույրին։

Մարդիկ պայուսակներից ու գրպաններից հանեցին գործիքներ՝ պտուտակահաններ, պլասկագուպցիներ և էլի նման բաներ ու զույգերով սկսեցին հատակին ամրացված աթոռները քանդել։

-Էս ինչու եք քանդում,-հարցրի մեկին:

-Սա սիմվոլիկ ժեստ է, նշանակում է հանդիսատեսի մահը,-բացատրեց մարդը:

Ես ինչ անեմ: Փաստորեն պիտի ճարեի «Լրագրի» երեկվա համարը, որ իմանայի ինչ եմ անելու, ու հետս գործիք-մործիք կբերեի: Աշխատանքային անցուդարձում ինձ ավելորդ զգացի ու հանդիսասրահից դուրս եկա։ Ճեմասրահից աստիճաններով բարձրացա օթյակ։ Վերև ոչ ոք չէր եկել և ես ինձ ավելի ազատ զգացի։ Չէ, անհրաժեշտէ ինտեգրվել այս ամենին: Գոնե միզել կարող եմ: Օթյակից երևում էր, որ արդեն ոմանք աթոռները քանդել ու դահլիճից դուրս էին տանում։

Քանդողների վրա միզելու անդիմադրելի պահանջ առաջացավ։ Կանգնեցի բազրիքին  ու մեզս բաց թողեցի օթյակի տակ աշխատող երեք հոգու  գլխներին։ Նրանցից երկուսը շարունակում էին քանդել ցայտերին բացարձակապես ուշադրություն չդարձնելով։ Մեկը վեր նայեց ու նկատելով, որ մեզը ինձանից է թափվում  խնդրեց.

— Ախպեր ջան, չես տեսնում թրջվում եմ։ Մի ուրիշ տեղ արա  էլի։

— Չեմ կարող, ինձ ստեղ ա հարմար,- պատասխանեցի ես։ Նա այլևս ձայն չհանեց ու շարունակեց իր գործը։

Լավ, միզեցի վերջացրի։ Փաստորեն արդեն ես էլ մասնակից  դարձա։ Բայց ես ուզում էի ավելի ակտիվ մասնակցել գործողությանը, սակայն չգիտեի ինչ անել։ Չգնալ, արդյո՞ք,  տնօրենի մոտ։  Տարիներ առաջ, ճիշտ է նա ինձ մերժել էր գործ տալ, բայց այժմ իրավիճակը մի փոքր այլ է։ Դուրս եկա Ճեմասրահ ու քայլերս ուղղեցի տնօրենի ընդունարան։

— Բարև ձեզ։ Տնօրենը տեղու՞մ է,-ընդունարանում հարցրեցի քարտուղարուհուն։ Նա քաղաքավարի ժպտալով պատասխանեց.

— Կարող եք մտնել, ազատ է։

Գրասենյակում դեմ դիմաց լայնանիստ գրասեղանի առաջ նստած էր տնօրենը՝ գլուխը հակած թղթերի մեջ։ Ես առաջ եկա ու դուռը հետևիցս չրխկացրի։ Ձայնից նա գլուխը բարձրացրեց ու ինձ տեսնելով տեղից վեր թռավ.

— Շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնելու համար,- դեմքը փայլեցնելով ասաց նա ու մոտեցավ ինձ,  ձեռքս սեղմեց։

— Միթե՞, դուք ինձ հիշում եք,-ուրախ հարցրի ես։

— Իհարկե հիշում եմ։ Այն ժամանակ ես ձեզ չկարողացա օգտակար լինել։ Գիտեք, դժվար տարիներ էին։ Ինչ-որ անիմաստ կարգով էինք արտիստներին ընտրում։ Վերջում էլ հանձնաժողովը պիտի հաստատեր։ Հանկարծ որոշվեր, ներող եղեք,  թե այսինչ արտիստը բավարար ընդունակություններ չունի՝ վերջ. ոչ միայն ես, ամբողջ մեր ղեկավարությունը կթռչեր։ Իսկ հիմա տեսնու՞մ եք ինչ հնարավորություններ են բացվում։ Ոչ միայն Դուք, այլև ցանկացած անձ կարող է ընդգրկվել։

— Բայց ես ճիշտն ասած չգիտեմ, ավելի շուտ, լավ տեղյակ չեմ այսօրվա միջոցառման մանրամասներին։ Մի խոսքով չգիտեմ ինչ անեմ…-   փորձեցի վիճակս բացատրել նրան։  Տնօրենը անմիջապես հասկացավ ու խոսքը բերանումս ընդհատեց.

— Սպասեք,  սպասեք։ Հիմա ձեզ այնպիսի դեր կտամ, որ ամբողջ կյանքդ չեք երազել։ Ես հո գիտեմ, որ այսքանի մեջ ամենաարժանավորներից մեկը դուք եք,- ու մոտեցավ գրասեղանին և ինչ-որ կոճակ սեղմեց։ Ներս մտավ քարտուղարուհին։

— Կանչիր Տատային,- կարգադրեց նա և քարտուղարուհու դուրս գալուց հետո մտերմաբար զրույցը շարունակեց,- ինչ լավ է, որ եկաք։ Մտածում էինք ՝ ու՞մ կարելի է վստահել այդ դերը և, անկեղծ ասեմ, համապատասխան թեկնածու չէինք կարողանում գտնել։ Եվ հանկարծ՝ էլ ում, եթե ոչ ձեզ։

Դուռը բացվեց և գրասենյակ մտավ գեղեցիկ տիկին ճերմակ խոպոպիկներով կեղծամով և ճերմակ լանջաբացված կարճ շրջազգեստով։ Տնօրենը կանչեց.

— Եկ սիրելիս,- և մեջքը գրկելով մոտեցրեց ինձ ու հարցրեց,- ճանաչեցի՞ք։

— Կարծես թե…,- փորձեցի կռահել, սակայն տնօրենը թույլ չտվեց.

— Մեր թատրոնի ամենալուսավոր աստղերից է,- Տաթևիկ Բենյամինվնա Թադևոսյանը։ Ծանոթացեք խնդրեմ։

— Իհարկե։ Ես բախտ ունեմ, որ Ձեզ հետ ծանոթանում եմ,- ուրախ ասացի ես ու տիկնոջ ձեռքը համբուրեցի։

— Մենք պետք է արագացնենք,- ասաց տնօրենը ու դիմեց ինձ,- ուրեմն այսպես: Այսօր դուք եք լինելու Տատայի խաղընկերը։

— Շատ հաճելի է։ Իսկ ի՞նչ պիտի անեմ,- մի փոքր անակնկալի եկած հարցրեցի ես։

— Շատ քիչ բան։ Ես կասեմ,- պատասխանեց տնօրենը  ու փոքր ինչ խոնարհվեց երգչուհու կողմը,- Իսկ դու՞ թանկագինս։

— Ինձ նույնպես հաճելի է,- թեթևակի ժպտալով ասաց տիկինը։

Տնօրենը հայացքը գցեց առաստաղին  ու այդպես մի քանի վայրկյան կանգնած մնաց: Հետո դիմեց ինձ.

— Ուրեմն այսպես, Տատայի հետ,- մի պահ կմկմաց ու հետո արագ արտասանեց,- մի խոսքով, Տաթևիկ Բենյամինվնայի հետ բեմում պետք է կենակցեք:

Ես շշմեցի.

­            — Ինչպե՞ս,- շփոթված հարցրեցի ։

— Ինչպե՞ս՝ ինչպես։ Կարծում եք մոռացել եմ, որ արդեն չոքած դեր էիք խնդրում։ Հիմա ժամանակ չկա, արագ պատասխանեք համաձայն եք, թե ոչ։

Ես հարցական նայեցի Տատային. նա պատուհանի մոտ լուռ կանգնած էր։ Երբ մեր հայացքները հանդիպեցին  դեմքով քաղաքավարության ժպիտ անցավ և ընդգծված այտոսկրները  շառագունեցին։ Ցանկությունը ջերմացրեց գլուխս ու ես առանց ավելորդությունների պատասխանեցի՝ այո։

— Դե գնացինք,- ասաց տնօրենը և մեզ առաջ  ուղեկցեց մի կողմից ինձ մյուս կողմից Տատային  թևանցուկ անելով ։

Ընդունարանից դուրս ՝ ձախ շրջանց անելով  քայլեցինք երկար ձգվող նեղ միջանցքով։  Ծայրում աստիճաններով  բարձրացանք և  հայտնվեցինք կուլիսներում։ Բեմը թույլ լուսավորված էր։ Վարագույրը դեռևս ծածկում էր հանդիսասրահը։

— Դե ձեզ տեսնեմ, առանց ձևականությունների,- ձեռքերը շփելով ասաց տնօրենը ու մեզ՝ երկուսիս թողեց բեմի կենտրոնում, իսկ ինքը վեց-յոթ քայլ ետ-ետ գնաց։

Ես շփոթված նայեցի Տատային. նա հաճելիորեն  ժպտաց ու ձեռքը մեկնեց։ նրան առա գիրկս ու հեշտությամբ պառկեցրի հատակին։ Արդեն կանգնել էր: Ես նույնպես պառկած արձակեցի շալվարիս կոճակները, ապա հանեցի Տատայի զուգագուլպան և մնացածը։  Տատայի վրա շրջվելուց առաջ շուրջս նայեցի. բեմում միայն տնօրենն էր՝ մի քանի քայլ այն կողմ ժպիտը դեմքին գլխով համաձայնության նշան էր տալիս։ Տատայի ազդրերը ձեռքս չհպված բացվեցին և նրա մատները անդամս սահեցրին ջերմ անցքից։ Այդ ակնթարթին  վարագույրը դգդգոցով սկսեց բարձրանալ և թնդաց ինչ-որ հայտնի սիմֆոնիա։ Ես մի հատ թպրտացի ու ետ թռա ։ Ոտքի կանգնելս և երաժշտության դադարելը մեկ եղան։

— Շնորհավորում եմ  Ձեր առաջին դերը։ Մի փոքր շուտ վերջացրիք, բայց ոչինչ, շփոթմունքից դժվար է, հաջորդ անգամ ավելի լավ կխաղաք,- ետևիցս ձեռքը ուսիս դնելով ասաց տնօրենը։ Տատան մնում էր հատակին փռված։ Խոպոպիկներով կեղծամը գլխից ընկել էր և դուրս էին թափվել շագանակագույն մազերը։ Ես ձեռքս մեկնեցի նրան.

— Շնորհակալություն։ Կարևորը, որ կեղծամը հանեցիք,- կիսաձայն խոսեց Տատան ձեռքս թողնելով օդից կախված։ Տնօրենը ետևից արմունկիցս քաշեց.

— Մի անհանգստացեք, Տաթևիկ Բենյամինովնան սիրում է խաղից հետո այդպես հանգստանալ,- նա ինձ ետ տարավ, հետո Տատայի կողքին ծնկի գալով, գրպանից հանեց արդեն գործողության պատրաստ սրսկիչը, մերկացրեց ասեղը ու Տատայի բազկից  պարունակությունը  ներարկեց։

— Դա ինչի՞ համար էր,- զարմացած հարցրի ես։ Տնօրենը սրսկիչը դուրս քաշեց, ոտքի ելավ, սրսկիչը թափով շպրտեց բեմի աջ կողմը և նոր, հայացքը Տատայից չկտրելով, ձայնի  հոգատար երանգով պատասխանեց.

— Որ հանգստանա։ Խեղճը այս տարի այնքան է աշխատել, որ ուժերը լրիվ սպառվել են։

Մեր դիմաց վարագույրը բացել էր հանդիսասրահը.  դեռևս երկու շարք աթոռներ էին մնացել, որոնք 7-8 հոգի անշտապ  քանդում էին։ կենտրոնական ջահը իջեցված էր մինչև օթյակների մակարդակը։ Հանկարծ նկատեցի, որ ջահից  մարդ է կախված.

— Նայեք, նայեք,- ահաբեկված ճչացի ձեռքս բարձրացնելով կախվածի կողմը։

— Մի անհանգստացեք։ Անփորձ եք, կամաց-կամաց կսովորեք։  Ճիշտն ասած, ես ամենասկզբից էլ  դեմ էի այդ տեսարանին, բայց ոչինչ չկարողացա անել,- ասաց տնօրենը և ուսիս մտերմաբար թփփացրեց, դե գնացինք։

Նեղ միջանցքով քայլելիս հարցրեց.

— Դե ինչպե՞ս էր, գոհ ե՞ք։

Ես հարցը ցրեցի.

— Ուղղակի շատ հոգնած եմ։

— Հիմա, հիմա կհանգստանաք։

Երբ հասանք ընդունարան նա ցույց տվեց բազմոցը.

— Այ այստեղ պառկեք հանգստացեք,- ու կարգադրեց քարտուղարուհուն,-  Փիսո մի բան գցիր պարոնի վրա։

Ես, իրոք, շատ հոգնած էի, թե լարվածությունից էի թուլացել. հենց պառկեցի քնեցի, էլ չեմ հիշում շնորհակալությունս ասել եմ, թե չեմ ասել։ Երբ արթնացա ընդունարանը արդեն լուսավորում էր առավոտը։ Քարտուղարուհին տեղում չէր։ Մոտեցա տնօրենի դռանը՝ փակ էր։ Ընդունարանից դուրս եկա։ Ճեմասրահում նույնպես մարդ չկար՝ դատարկություն էր։ Ոտնաձայնս արձագանք էր տալիս։ Շքամուտքի դռան երկու փեղկերը լայն բացված էին։ Դուրս եկա. Օպերայի բակում աթոռները իրար վրա անկարգ դարսված՝ հսկայական դեզի էին վերածված, որոնց վրա խաչաձև փռված էին ուղեգորգերը։  Լավ, այժմ ես ի՞նչ պիտի անեմ։ Միգուցե ճիշտը դահլիճ վերադառնա՞լն է։  Առայժմ շտապելու կարիք չկար և  մտքովս անցավ թերթ գնել։ Քայլերս ուղղվեցին մոտակա կրպակը։ Թերթերը հենց նոր էին ստացել։ Վերցրեցի «Լրագիրը» և այս անգամ սովորությանս հակառակ պարզեցի առաջին էջը։ Հենց թերթի ճակատի տակ իրար կողք տպագրված էին Տատայի ու Դունչի մեծադիր լուսանկարները։ Անմիջապես նայեցի մակագրությանը։ Սարսափի հոսանք անցավ մարմնովս. գրված էր . «Երեկ վախճանվեցին օպերայի երգչուհի Տաթևիկ Թադևոսյանը և նրա կյանքի ընկերը, Օպերայի ադմինիստրատոր Դավիթ Սահակյանը՝ մեր հասարակությանը ավելի հայտնի Դունչ մականունով։ Ըստ նախնական տեղեկությունների նրանք ինքնասպանություն են գործել։  Խմբագրությունը ցավակցություն է…»։ Մի պահ քարացած մնացի ու նետվեցի Օպերա։ Շքամուտքի դուռը փակ էր։ Հրեցի չբացվեց. կողպված էր։ Բռունցքներով  ուժգնորեն սկսեցի հարվածել դռանը։  Կողքից լսվեց ինչ- որ մեկի ձայնը. «Կամաց, կամաց։ չես տեսնում քնած եմ»։ Դռան մոտ, պատի տակ կուչ եկած պառկած էր Վաղոն։

— Ինչի՞ են դռները փակել,- կատաղած գոռացի ես։

— Հարի՜ֆ, պրեմիերան վաղու՜ց ավարտվել է,-ծուլորեն կերկերաց նա ու հարմար սեղմվելով աչքերը փակեց։

1997թ.

Entry filed under: պատմվածք. Tags: , .

Ցուցմունք են տալիս միայն դիակները Զինվորի մահը. «փոխհատուցված» նվիրատվություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: