Զինվորի մահը. «փոխհատուցված» նվիրատվություն

10.09.1997 at 00:00 3 комментария

Մահը

Տիկին Հասմիկը ցույց է տալիս 88 թվին թատերական հրապարակում դասընկերների հետ իր որդու Արմեն Հարությունյանի լուսանկարը: Ղարաբաղյան շարժման ոգևորության ժամանակներից  9 տարի անց այս տարվա մայիսի 20-ին Արմենը զորակոչվում է բանակ և ուղարկվում ծառայության Լեռնային Ղարաբաղ: 2,5 ամիս անց օգոստոսի 10-ին հանրապետական դատաբժշկական կենտրոնից զանգում են Արմենի ծնողներին և կանչում իրենց որդու դիակը ճանաչելու:

Հայրը և եղբայրը նրան ճանաչում են միայն ձեռքից և ճակատից ու ահաբեկված հեռանում: Միայն նրա մանկության ընկեր , գյուղատնտեսական ակադեմիայի ուսանող Արմեն Մեհրաբյանը մի փոքր զննում է դիակը. «ճանաչելն անհնար էր, մարմնին ու գլխին որդերը վխտում էին,-ասում է նա,- դեմք գոյություն չուներ` ուռած և սևացած էր: Մազերին կոշտացած արյուն կար: Հասակը տարօրինակորեն երկարած էր»:

Դիահերձարանում հարազատներին ասում են, որ դիակը «ուրալ» մեքենայով բերել են երեք զինվորական և անմիջապես հեռացել: Աշխատակիցը միայն հասցրել է ասել, որ ծնողներին զգուշացնեն, սակայն պատասխանել են` գոհ եղեք որ բերել ենք: Եթե նախկինում բանակում սպանված զինծառայողին տեղափոխող զինվորականները գոնե հանդիպում էին ծնողներին, ապա այժմ դա էլ անհրաժեշտ չեն համարում:

Մաշտոցի շրջանի զինկոմիսարիատում Հասմիկ Մոլքոնյանը պահանջում է իր որդու սպանության վերաբերյալ որևէ բացատրություն, սակայն նրան հայտնում են, որ իրենք միայն զինվորին բանակ տանելու համար են պատասխանատու և հանձնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության ծանուցումը. «Հայտնում ենք, որ զինծառայող Արմեն Հարությունյանը ինքնակամ լքել է զորամասը: Հրամանտարությունը կազմակերպել է որոնումներ նրա գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան զորամաս վերադրաձնելու համար: 09.08.97թ. քաղաքացիական անձը զորամասի հերթապահին հայտնել է զինծառայողի դիակի տեղը կախված վիճակում: Շարքային Ա. Հարությունյանի դիակը ճանաչվել է զինծառայողների և սպաների կողմից: ԼՂՀ զինդատախազության կողմից տարվում է նախաքննություն»:

Այդպես մայրը իր որդու դեմքը առանց տեսնելու, փակ դագաղով թաղում է նրան.«Սպանում էին, գոնե մարմինը այնպես վերադարձնեին, որ վերջին անգամ կարողնայինք հրաժեշտ տալ»:

Թե ինչպես է կատարվել սպանությունը դեռևս հայտնի չէ: Արմենից միայն մի նամակ է պահպանվել ընկերներին ուղղված, որտեղ նա գրում է.«Եթե բանակ գնալու լինեք, հանկարծ ստեղ չգաք, աշխատեք Հայաստան ընկնել»:

«Այժմի» 29-րդ համարում հրապարակված «Ցուցմունք են տալիս միայն դիակները» հոդվածի կապակցությամբ խմբագրություն այցելած ԼՂՀ զինդատախազ Լալայանը տեղեկացրեց, որ Արմեն Հարությունյանի դիակը հայտնաբերվել է մի վագոնում` կախված վիճակում: Նա ասաց, որ հարուցված քրեական գործը իր հսկողության տակ է:

Նվիրատվությունը

92թ. Հասմիկ Մելքոնյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն է արել իր ամուսնական ոսկե մատանին: Այժմ նա ստացած վիավորանքից, որպես բողոք, որոշել է մատանին ետ ստանալ:

Ես ենթադրում էի, որ Հիմնաադրամի գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը կընդունի որդեկորույս մորը, կզրուցի նրա հետ, կկիսի վիշտը և հետո, գուցե, տիկին Հասմիկը կփոխի իր մտադրությունը: Սակայն իրականությունը շատ ավելի իրական էր քան սպասվում էր. «Հայաստան» հիմնադրամի մուտքի մոտ նախ ոստիկանը կոպտորեն ասաց, որ հնարավոր չէ Մանուշակ Պետրոսյանի հետ հանդիպել և նման հարցով նախ պետք է դիմել օգնականին կամ հանրային կապերի բաժնի վարիչ Տիգրան Պասկևիչյանին: Տիկին Հասմիկը հիշեց, թե ինչպես տարիներ առաջ իրեն ջերմորեն դիմավորեց ոստիկանը. «Ուրախ-ուրախ զրուցեց հետս. ասաց` էս երևում է ոսկի շատ ունեք: Էլ չգիտեր, որ իմ չեղած միջոցներից է: Իսկ հիմա…»:

Որոշ ժամանակ անց եկավ Տիգրան Պասկևիչյանը և առանց հրավիրելու գրասենյակ, միջանցքում ոտի վրա լսեց Արմենի սպանության պատմությունը ու ոսկե մատանին ետ ստանալու ցանկությունը: Նա մեզ կանգնած թողնելով նախասրահում անհետացավ միջանցքում, ապա մի քանի րոպե անց վերադառնալով լոմբարդի պաշտոնյայի բարեխղճությամբ ներկայացրեց արժեքը ետ ստանալու կարգը, որը հնարավոր կլինի սեպտեմբերի 6-ից հետո, երբ արձակուրդից կվերադառնա գանձապահը:

Տիկին Հասմիկի վրդովմունքը ավելի սաստկացավ, և եթե նրա մեջ իր քայլի նկատմամբ որևէ կասկած կար, այն էլ փարատվեց:

Նա պարոն Պասկևիչյանին հանձնեց նաև Մանուշակ Պետրոսյանին ուղղված դիմումը որտեղ ասվում է.

«18 տարին նոր բոլորած պատանին մեծ պատասխանատվության զգացումով,   զինվոր հասկացողության ողջ գիտակցումով գնաց հայրենիքի հանդեպ իր ներդրումը անելու: Բոլորիս համար էլ տարօրինակ էր Արմենի մանկուց զինվոր դառնալու ձգտումը: Հագնում էր եղբոր զինվորական համազգեստը, հիանում և հիացնում բոլորիս իր գեղեցիկ ատլետիկ կառուցվածքով, զինվոր դառնալու հպարտությամբ: Եվ հանկարծ…Ինչու՞ Արմենն իրեն պիտի կախեր: Նոր էր նրա սրտում վառվել սիրո հուրը: Նախորդ շաբաթ սպասում էր սիրած աղջկան և ընկերենրին, որ պիտի այցի գային իրեն… Թող մեր երեխայի ճակատագրին չարժանանան նրա ընկերները, որոնք հուսահատ ու հուսախաբ մտածում են` արժի՞ արդյոք գնալ պաշտպանել հայրենի սահմանները: Ես որպես ծնող, ժամանակին հպարտանալով Հայաստանի անկախությամբ, կատարել եմ իմ ներդրումը հիմնադրամին` նվիրելով իմ հարսանեկան ամենալավ մատանին… Դուք որպես ապագա զինվորի մայր, խնդրում եմ, մի պահ հագեք իմ սևազգեստը և կշռադատեք ինձ արդեն որոշ չափով հայտնի դարձած բանակի նեգաատիվ երևույթները, որոնք եղան շարժառիթները այս դիմում-բողոքի: Չեմ հավատում ձեր անկախությանը, պահանջում եմ ետ վերադարձնել իմ կողմից կատարած ներդրումը: Գուցե խիղճս ավելի հանգիստ կլինի այդ գումարով գնել թարմ ծաղիկներ, որոնցով ամենօրյա այցելության ժամանակ պատեմ որդուս շիրիմը»:

Հիմնադրամի հանրության հետ կապերը և Մանուշակ Պետրոսյանի ընդունելությունները սահմանփակվում են սփյուռքահայ բարերաների հետ սիրալիր ու գործնական զրույցներով, որոնք հայրենիքին համար պատրաստ են որոշ գումար նվիրաբերել: Իսկ Հասմիկ Մեելքոնյանին ընդունելը տիկին Պետրոսյանի աշխատացույցի մեջ չի կարող մտնել. Դրամահավաքի մարաթոններում չի օգտագործվելու սպանդանոցի վերածված հայկական բանակից իր որդու դիակը ստացած մոր վիշտը և նվիրատվությունը ետ ստանալու պահանջը:

ՀԳ. Երեկ տիկին Հասմիկը ետ է ստացել իր ոսկյա մատանին:

«Այժմ», 10 սեպտեմբերի, 1997թ.

Հասմիկի պատմության շարունակոթյունը այստեղ

Advertisements

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Պրեմիերա Բեմադրություն՝ երկու տարբերակով

3 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 706 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: