«Սողանք» վեպը ընթերցող է գտնում

19.05.2001 at 00:00 1 комментарий

Երևանի գրախանութներում Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը 3 ամսում վաճառվել է 330 հատ: Եթե հաշվի առնենք, որ հայ որևէ գրողի գիրք տարիների ընթացքում 100 հատ էլ գրախանութներում չի վաճառվում, ապա Հայաստանի մասշտաբների համեմատ սա բեստսելլեր է: Գիրքն արժե 950 դրամ, որը վաճառվող նմանատիպ գրքերի միջին գինն է: Նորք գրախանութում  դեկտեմբերի 12- ին շնորհանդեսով Վահրամ Մարտիրոսյանը սկսեց գրքի վաճառքը: Սա նույնպես Հայաստանում առաջին դեպքն էր, երբ գրողը իր նոր գրքի ներկայացնելը և վաճառքը սկսում է գրախանութից:

«Սողանքի» հերոսը «Օգնեք 38 տարեկաններին» բարեգործական կազմակերպության նախագահն է, որ  աշխատանքին զուգահեռ ցանկանում է վաճառել իր բնակարանը: Սակայն քաղաքը հոսում է՝ ամբողջ շենքեր սողքով գետնի տակ են անցնում,  և բնակարանների գները զուգահեռ ընկնում են: Այդպես նա էլ իջեցնում է իր բնակարանի գինը, քանի որ շենքի ամբողջ առաջին հարկը հոսել էր: Շենքերի հետ մարդիկ նույնպես հայտնվում են սողքում և ընկնում գետնի տակի աշխարհը: Եվ հանկարծ հոսքի մեջ է ընկնում նաև այն ռեստորանը, որի առանձնասենյակում մի կնոջ հետ պատրաստվում էր ժամանակ անցկացնել հերոսը: Այսպես նա հայտնվում է  գետնի տակի աշխարհում՝ հոսքի մեջ հայտնված մարդկանց հասարակությունում, որի գոյությանը վերևը չէին հավատում:

Վեպը ոչ միայն այլաբանության հնարքով է կառուցված: Այն հայաստանյան իրականության մի դաշտից երևույթների ու փաստերի տեղափոխություններն է մեկ այլ դաշտ. օրինակ՝ սողանքը ոչ միայն այլաբանություն է. Երևանի աջափնյակ թաղամասը սողքում է, որտեղ բնակարանների գները, կախված շենքի վթարայնության աստիճանից, ընկնում են: Վեպում Կենացի տանը  վճարովի-պատվերով  «առողջության», «պահի»,  «հարևանության», «ազգի» կենացներն են խմում: Հաճախ հնչող կենացներ, որ հիմնական ժանրն են  հայաստանցու ամենանախասիրած զբաղմունքի՝ սեղանի ծեսին: Վճարովի են, քանի որ բազմաթիվ բախտագուշակներ վճարովի բախտ են բացում՝ մաղթանքներ տալիս, ինչպես կենաց ասելիս: «Բարեփոխումներ և վրեժ» սրճարանի կրակոցների քանակը, որով քաղաքի մարդիկ որոշում են օրվա ժամը, վեպում արձագանքն է 2 տարի առաջ դաշնակցական լիդեր Վահան Հովհաննիսյանի Պապլավոկ սրճարանում  իր հաճույքի համար արձակած կրակոցների:  «Գետնի տակի» կյանքը  խավարի մեջ է, ինչպես էներգետիկ ճգնաժամի տարիներին ամբողջ հանրապետությունն էր և ինչպես այժմ՝ էլեկտրավարձի փող չունեցող չքավորների ստվար զանգվածն է: Այստեղ  հոսել են մարդիկ գույքով և նաև առանց գույք, ինչպես ադրբեջանից փախստականները: «Գետնի տակի» «տեր տիրականը» «Գեներալն» է, որի տունը «սրբատաշ կարմիր քարով եկեղեցու նման է», ինչպես Հայաստանում՝  համատարած աղքատության մեջ կառուցված շքեղ  առանձնատները և շրջանները, որտեղ տիրակալ են բարձրաստիճան սպա դարձած կրթություն չունեցող զինվորականներ: Գետնի տակից դուրս  եկած հերոսին  ոստիկանութան 66 բաժինը ձերբակալում է և ստիպում ստորագրություն տալ, որ «ոչ մեկին չես պատմի, ինչ որ տեսել ես գետնի տակ»: Այդպես  մարդիկ վախենում են հաճախ երկրի վիճակի մասին հրապարակային ելույթներից, քանի որ կարծում են, թե կարող է ոստիկանությունը դրա պատճառով իրենց դեմ որևէ քրեական գործ սարքել: Մասնավորապես  մանր և միջին գործարարները երկյուղելու ավելի շատ հիմք ունեն, քանի որ նրանց դեմ ավելի հեշտ գործ կսարքի ՆԳ նախարարության 6-րդ վարչությունը` վեպում 66-ի նախատիպը: Այդպես 66 բաժինը փորձում է վարվել հերոսի հետ, որը եթե չստորագրի լռության խոստման տակ, ապա  «ցուցմունք կա, որ վարչապետին սպանելու մասին նախօրոք իմացել, չես հայտնել»: Ինչպես 99 թ. հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովում վարչապետի և մյուս պաշտոնյաների սպանության բացահայտումը վերածվեց իշխանության երկու թևերի միջև հաշվեհարդարի  փորձի  և անմեղ մարդկանց ձերբակալությունների:

Որևէ բազմագույն պատկեր տպագրելու համար  պատկերի ամեն գույնի դետալի համար  պատրաստվում է տրաֆարետ, որոնց վրայով հերթով տարբեր գույնի ներկերն անցնելուց հետո է թղթի վրա դուրս գալիս ամբողջական պատկերը: Այդպես էլ Վահրամ Մարտիրոսյանի վեպը պատկերն է հայաստանյան իրականության խայտաբղետ դետալների՝ գեղարվեստական համադրությամբ՝ ամեն տեղ հնչող հայտնի  երգով, որի միայն առաջին տողն է փոխել հեղինակը՝ ամեն ինչ հոսում է ոտքիդ տակ, կեր խմի քեֆ արա շարունակ , անվերջանալի թաղումներով ու վերաթաղումներով, որոնց «սև պաստառները կախված կմնային վրան գրված հանգուցյալի անունն ու տարիքը մինչ առաջիկա շքերթը», փող աշխատելու համար ստեղծված բազմաթիվ հասարակական կազմակերպություններով, սեքսի ժամանակ միայն մինչև գոտկատեղը հանվող աղջիկներով,  տան վաճառքի հայտարարություններով և փախուստով դեպի Հրեշտակավան(Լոս Անջելոս)՝ Ամնեզիա երկիր, դեպի մոռացություն  իրականությունից (հայերեն Ամնեզիա նաև USA- իա):

Վահրամ Մարտիրոսյանը 42 տարեկան է, ծնվել է Գյումրիում: Ավարտել է Երևանի պետհամալսարանը: Որպես թղթակից աշխատել է«Գրական թերթ» և «Հայք» թերթերում: Հաղորդաշարեր է վարել Ազգային և Ար հեռուստատեսություններով: Հրատարակել է«Զգացմունքների նավամատյան», «Սեղաններին հակված» բանաստեղծությունների ժողովածուները: «Սողանքը» նրա առաջին արձակ ստեղծագործությունն է:

Գրքի իրացմանը նպաստեց հեղինակի կազմակերպած գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով: «Հավանաբար Վահրամ Մարտիրոսյանին մարդիկ եթերից գիտեն: Գիրքը գալիս առնում են, զարմանալի է: Թե չէ, ո՞վ է գիրք առնողը: Հեն է, գրքերը լցված են, ձեռք տվող չկա»,- ասում է Անի գրախանութի տնօրեն Աշոտ Սևյանը: Նոյյան տապան գրախանութի աշխատակից Հայկ Մկրտչյանի կարծիքով դեր խաղաց միայն գովազդը՝ «Գալիս հարցնում են՝ չունե՞ք «Սողանքը»: Այսպիսի բան չէր եղել, որ հայ գրողի գիրքը պահանջարկ ունենա: Ամիսներ են անցնում, մի գիրք էլ չի վաճառվում»:

Գիրքը հրատարակել է «Ապոլլոն» հրատարակչությունը՝ «Գրանդ տոբակո» ձեռնարկության ֆինանսավորությամբ, սակայն իրացմամբ զբաղվում է միայն հեղինակը:«Հրատարակիչները, սպոնսորները և հեղինակները գրքին որպես ապրանք չեն նայում,-ասում է Վ. Մարտիրոսյանը,- սպոնսորը գիրք ֆինանսավորելով մշակույթի նկատմամբ իր պարտքն ավարտած է համարում: Հրատարակիչը գումարը վերցնում է և սպառման մասին չի մտածում. գովազդը փողը ծախսելու ավելորդ ռիսկ կհամարի: Հեղինակն էլ չի խառնվում՝ կանխապես որոշած լինելով՝  մեկ է, գիրք չի ծախվում, ժողովրդի ձեռքը փող չկա: Իսկ իրականում կարելի է և ընթերցողին վերականգնել, և նոր ընթերցող ստեղծել»:

Վերջին ամիսներին հայկական մամուլում Վ. Մարտիրոսյանը տպագրում է նաև պատմվածքներ: Այժմ նա աշխատում է միջնադարյան թեմայով նոր վեպի վրա:

մայիս, 2001 թ.

Entry filed under: խոհ. Tags: , .

Ընթերցողի համար գիրք չի հրատարակվում կամ գրահրատարակչություն` սուվենիրային եղբայրություն

1 комментарий Add your own

  • 1. Բայանդուր SongOfFall Պողոսյան  |  02.07.2010 в 12:10

    Վահրամ Մարտիրոսյանի «Սողանքը» կարդացել եմ մոտ կես տարի առաջ, ակնհայտ տհաճությամբ: Քաղաքական-հասարակական սատիրան, իհարկե, հեղինակի մոտ վատ չի ստացվում, բայց որպես գրող նա, ինչպես ասում են, «չկա»:
    Հարթ, ծավալից զուրկ գործող անձինք, ընթերցողի հետ երկխոսություն հաստատելու զրոյական ունակություն: Գիրք, որը պատմի առաջին դեմքից ու չփորձի հերոսին ընթերցողի հետ ընդհանուր գծեր տալ, կամ գոնե հնարավորություն տալ որ լինի: Ինչի պատճառով ընթերցանության պրոցեսը քաղաքականությամբ չհետաքրքրվող մարդու համար տհաճ է դառնում: Գիրքն իմ ավելի վաղ գրած մեկնաբանության մեջ գնահատել եմ երկուսի՝ հինգ բալանոց համակարգում (փաստորեն, «аффтар, выпей йаду» մակարդակի է):

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: