Կադրից դուրս մնացած թալան. կանանց ծրագիրը դուրս եկավ կանանց դեմ

21.01.2002 at 00:00 Оставьте комментарий

Ստելլա Ղուկասովան տատից ժառանգած միայն այս լամպն է բերել հետը Բաքվից

Փախստական Ստելլա Ղուկասովան չէր հիշում, թե երբ է ինքը այդպես խաբված զգացել այն էլ մի ծրագրում, որի նպատկան էր պաշտպանել կանանց իրավունքերը: Իսկ խաբողը «Միր» հեռուստատեսության ռեժիսոր Նիկոլայ Դավթյանն է, ով նրանից վերցրել է նյութեր և տեքստեր միասին «Փախստական կանայք» թեմայով ֆիլմ նկարելու համար, սակայն 5000 դոլար դրամաշնորհը ստանալուց հետո կնոջն ասել` հաջող: Նույն կեպր վարվել է ֆիլմի գաղափարը ներկայացնող լրագրող Ժաննա Ալեքսանյանի հետ: Դրամաշնորհը տալիս է ամերիկյան Ինտերնյուզ կազմակերպությունը «Հայաստանի կանայք» ֆիլմերի համար հայտարարված դրամաշնորհների շրջանակում:

Այս ամբողջ խաբեությունը իմանալով հանդերձ Ինտերնյուզը տալիս է դրամաշնորհը ու Դավթյանի հետ մասնակցում կանանց իրավունքների ոտնահարմանը:

«Կոլյան ինձ խնդրում էր թեմա առաջարկեմ, որ մրցույթին միասին մասնակցենք, ես` սցենարի հեղինակ ինքը` ռեժիսոր,- պատմում է Ժաննան,- առաջարկեցի «Փախստական կանայք» թեման: Պատմեցի նաև Ստելլայի մասին, որ պրոբլեմը լավ գիտեր ու շատ կօգներ: Թեմայի մտահղացումը առաջացավ հենց Ստելլային ճանաչելու շնորհիվ: Կոլյան ասաց, որ պետք է արագացնել, քանի որ մրցույթին 3 օր էր մնացել: Հաջորդ օրը  մոտ 3 ժամ Ստելլան բացատրում էր թեմայի կարևորությունը: Կոլյան սկզբում ասում էր, թե չի տեսնում փախստական կանանց պրոբլեմը, երբ իմացավ, որ Ստելլան բազմաթիվ նյութեր ունի, խնդրեց դրանց ծանոթանալ: Այդ նյութերի հիման վրա գրեց:  Մեկ ամիս անց, երբ նախագիծը հաղթել էր Կոլյային հանդիպեցի, շնորհավորեցի: Նա ասաց, որ սցենարիստի կարիք չունի և որ ես չեմ մասնակցելու աշխատանքներին»:

Նյութերը վերցնելիս Նիկոլայ Դավթյանը Ստելլա Ղուկասովային խոստանում է, որ նա կլինի ֆիլմի խորհրդատուն:

«Ես նրան ասացի, որ ինձ համար կարևոր է ներկայացնել փախստականների պրոբլեմները,-ասում է տիկին Ստելլան,-նախագծի  հաղթելուց հետո, երբ իմացա Կոլյան ինչպես է վարվել Ժաննայի հետ, ցանկացա ես էլ հանդիպել նրան: Նա շատ կոպիտ ընդունեց ինձ եւ ասաց` ես Ձեզ չեմ հրավիրել, գնացեք և բողոքեք Ժաննային: Կարծում էի, որ նա գոնե շնորհակալություն կհայտնի, որ  նյութեր եմ տվել, որ երկու օր մի քանի ժամ շարունակ պատմել եմ փախստականների մասին»:

Ինտերնյուսի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը տեղեկանալով խարդախությանը, հրավիրում է բոլոր կողմերին ու ինքը դատավորի դիրք գրավում:  Դավթյանը  իր արարքի համար ներողություն է խնդրում կանանցից: Նունեն որպես ելք առաջարկում է բյուջեն կիսել և մի մասը տրամադրել Ժաննային ու տիկին Ստելլային, նույն թեմայով մի այլ ֆիլմ նկարելու համար: Սակայն մի քանի օր անց աշխատանքային հարմարավետությունը գերադասելով կանանց շահերից, տեղեկացնում է, որ հնարավոր չէ 2 ֆիլմի նկարահանումը և որ պետք է Կոլյան նկարի:

«Մեկ անգամ էլ հանդիպեցի Նունեին ու Կոլյային: նրանք հաշվում էին թե ինչքան վճարեն այն ժամերի համար, որ միասին աշխատել ենք նախագծի վրա, այդ գումարը հանեն ու ինձ տան սցենարի հոնորարի 200 դոլարից: Թեև նախագիծը ներկայացնելիս սցենարի համար նախատեսված էր 680 դոլար ,-ասում է Ժաննան,- ասեցին, որ Ստելլան ընդհանրապես առնչություն չունի ֆիլմին: Ես ապշեցի: Ոչինչ չասացի, ուղղակի հրաժարվեցի նրանց հետ հարաբերություն ունենալ: Ու ընդհանրապես չեմ ցանկանում այս խնդրին անդրադառնալ: Շատ վիրավորված եմ»:

Նունե Սարգսյանը բառացի նույնը կրկնեց «Բացված էջերին». «Ստելլան բացարձակապես կապ չունի» և ասեց որ  Դավթյանին է պատկանում դրամաշնորհը:

Սակայն դրամաշնորհային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ղուկասովան անմիջական կապ ունի նախագծին, որը գրեթե ամբողջությամբ արտագրված է նրա գրածներից:

Երբ բացահայտվում է այս խարդախությունը Ինտերնյուսը եւ Դավթյանը  մեկ այլ նախագիծ են ներկայացնում որպես հաղթած, որում ավելացված է մեկ այլ խորհրդական` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը.«Լարիսա Ալավերդյանը խոսում է փախստական կանանց վերաբերմունքի մասին մեր նկատմամբ եւ մեր վերաբերմունքի` փախստականների նկատմամբ»: Սարգսյանն ու Դավթյանը նպատակ են ունենում Ղուկասովայի տեղը որպես խորհդական  փախարինել Լարիսա Ալավերդյանով:

«Կարծեմ օգոստոսի վերջն էր, ինձ մոտ եկավ ռեժիսորը և ասաց, որ  փախստական կանանց մասին ֆիլմ պիտի նկարեմ ու անհրաժեշտ է իմ խորհրդատվությունը և երաշխավորությունը ,- պատմում է Լարիսա Ալավերդյանը,-ասացի, որ շատ ցավագին թեմա է և ինչով կարող եմ կօգնեմ: Տվեցի երաշխավորագիր: Ինչ-որ ժամանակ անց եկան` նկարահանեցին»:

Երաշխավորագիրը  օգոստոսի 23-ի ամսաթվով է, սակայն ինտերնյուսի հայտարարած մրցույթի վերջնական արդյունքները հայտնի են դարձել մեկ ամիս առաջ` հունիսի վերջին: Հետևաբար օգոստոսին Ալավերդյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չէր կարող հայտնվել մայիսի 25-ին ներկայացված եւ մեկ ամիս հետո հաղթած նախագծում:

Այսպիսով ռեժիսորը այս հետադարձ աճպարարությանն է դիմում, որպեսզի ֆիլմի խորհրդատու դարձնի այնպիսի մեկին, որի հետ նախնական որեւէ պայմանավորվածություն չի ունեցել, հետեւաբար նրան վճարելու անհրաժեշտություն էլ չի ունենալու։

Այս ամբողջ պատմությունը առաջացել է այն պատճարով, որ Նիկոլայ Դավթյանը ցանկացել է 5000 դոլարից հնարավորին չափ քիչ մարդկանց վճարել եւ հնարավորին քիչ վճարել։ Եւ դա նրան հաջողվել է։

Սակայն խորհրդատուին փոխելով նա չի կարող փոխել Ղուկասովայի փախստական կանանց գաղափարը ու վերջնականապես ջնջել փախստական կնոջ հետքերը:

Ռեժիսորը վստահեցնում է որ, բացի Ստելլա Ղուկասովայի «Գոլոս Արմենիի» 98թ. նոյեմբերի 7-ի համարում տպագրված հոդվածում բերված Նանսենի բնագրից ուրիշ ոչ մի ստորակետ անգամ ինքը չի վերցրել նրա նյութերից: Բայց այդպես չէ: Նույնիսկ  նախագծի վերափոխված երկրորդ տարբերակի թեմայի հիմնավորում-նախաբանը հիմնականում Ղուկասովայի գրածներից են: Միայն մի օրինակ, «Նովոյե վրեմյա» թերթի 99թ. փետրվարի 4-ի Ղուկասովայի գրած տեքստի այս հատվածը նույնությամբ նախագծում է գրված. «Այս բոլոր չլուծված պրոբլեմները ամենից շատ հարվածում են փախստական կանանց, մեծ մասամբ նրանց դարձնելով ֆիզիկապես եւ բարոյապես անդամալույծ: Մասնավոր ձեռնարկությունները նրանց աշխատանքի չեն ընդունում, չգիտես ինչու կասկածում են նրանց ազնվությանը: Արդյունքում կինը, ընտանիքի մայրը չի կարողանում կերակրել իր երեխաներին: Մանավանդ խոսքը այն կանանց մասին է, որոնք ամուսին չունեն, կամ եթե ունեցել են` մեկնել են աշխատանք որոնելու, կամ էլ զոհվել են Բաքվում: Նրանք ստիպված ընդունում են ուզածդ առաջարկությունը, այդ թվում նաեւ բավական կասկածելի: Նրանցից շատերի առողջությունը, փողոցում հայտնվելու ահից վերջնականապես քայքայված է»: Եվս մի շարք  քաղվածքներ են օգտագործված Ղուկասովայի հոդվածներից ու հայտարարություններից:

Նիկոլայ Դավթյանը չի հերքում, որ կանանց հետ համատեղ աշխատելու պայմանավորվածություն է ունեցել:

«Գաղափարը նրանցն է, հետո ինչ անենք,- ասում է նա,- հիմա մեկը գա, ասի` գենոցիդի մասին ֆիլմ նկարենք, ես նկարեմ, իրեն չվերցնեմ, ուրեմն գաղափարը գողացե՞լ եմ: Պայմանավորվածություն նույնպես եղել է, որ նրանք աշխատեն, հետո ինչ: Ես 4 կին եմ առել, 5-ին էլ խոստացել եմ ամուսնանամ ու չեմ ամուսնացել , ինչ ա, պիտի մյուս 5- ին էլ առնեի՞»:

Այսպիսով «Հայաստանի կանայք» ծրագիրը վերածվում է Հայաստանի կանանցից կատարված թալանի և կանանց իրվունքների պաշտպանությանը ուղղված դրամաշնորհը ոտնահարում է հենց կանանց իրավունքերը ։

Այս թալանը կանանց նվիրված ֆիլմերի կադրերից դուրս է մնացել:

«Կոլյան ներողություն խնդրեց, էլ ի՞նչ է ուզում Ստելլան »,-հարցնում է Նունե Սարգսյանը:

Ի տարբերություն Ժաննայի Ստելլա Ղուկասովան կատարվածի հետ չի հաշտվում

«Իմ արժանապատվությունը վիրավորված է, նրանք հարցնում են` Ստելլան ի՞նչ է ուզում: Ինտերնյուսի տնօրենները պետք է ելք գտնեին: Ուզում եմ, որ ինտերնյուսը պատասխանի` Կոլյան փախստական կանանց մասին ֆիլմ նկարելու իրավունք ունե՞ր: Նանսենի խոսքերը` «Մի խլեք մարդկանցից վերջին հույսը: Չէ որ հույսը այդ ժողովրդի համար սուրբ բան է» ուղղված էին օտարներին: Սակայն այսօր դրանք հայերին են ուղղվում»:

Այս անգամ նա դիմում է Ինտերնյուսի ամերիկացի տնօրեն Էրիկ Պասիֆիքին. «Նա ասաց` ես չեմ իմացել այդ պատմությունը: Իսկապես շատ վատ բան է կատարվել, եթե կարող եք գրավոր նամակ գրեք», — պատմում է Ղուկասովան:

Նա գրում է երեք էջանոց նամակ, որտեղ մանրամասն նկարագրված է կատարվածը: Պասիֆիքը օգոստոսի 8-ին նամակին գրավոր պատասխանում է. «Ներողություն եմ խնդրում այն անարդարությունների համար, որ Ձեր կարծիքով պատճառվել է Ձեզ…Ինտերնյուսը դեպքի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում: Ներկայումս «Միր» հեռուստաընկերությանը հատկացված դրամաշնորհը, մինչև գործի վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալը, ժամանակավորապես կասեցված է … Ձեր պահանջով Ձեզ կուղարկեմ բոլոր թարգմանությունների պատճենները: Նման հակասությունները դժվար լուծելի են, սակայն հավատացնում եմ, որ Ինտերնյուսը այն արդար կլուծի»:

Ամիսներ են անցնում, Պասիֆիքը իր խոստումը չի կատարում, դրամաշնորհը փոխանցվում է «Միրին», Դավթյանը նկարահանում է ֆիլմը:

«Ես հասկանում եմ, որ բողոքներ կարող են լինել աշխատավարձի հետ կապված,-ասում է Էրիկ Պասիֆիքը,- սակայն, եթե այդ կինը համարում է, որ իրենից գողացել են, ապա հարցը պետք է լուծի հայկական դատարանի միջոցով: Ոչ մի ապացույց չի բերվել, որ նախագծի տնօրենը գողացել է գաղափարը»:

Այն, որ նրանք վիրավորել են փախստական կնոջ արժանապատվությունը, նա բացատրում է.«Գիտեմ, որ Հայաստանում շատերը ժամանակավոր կացարաններում են ապրում, սակայն մենք չենք կարող բոլորին փող բաժանել: Մեր նպատակը քաղաքացիական հասարակություն զարգացնելն է»:

Էրիկ Պասիֆիկը, թեև ղեկավարում է լրատվական կազմակերպություն, սակայն մասնագիտությամբ ֆինանսիստ է, և  արժանապատվություն հասկացությունը շփոթում է փող ուզելու հետ։

Այժմ և Պասիֆիկը և Դավթյանը Ստելլա Ղուկասովային միայն մի առաջարկ են անում` թող դիմի դատարան:

«Մենք ունենք փաստաբան, և նա կարող է ցույց տալ իրավական կողմերը»,- ասում է Պասիֆիքը:

Ղուկասովայի իրավական կողմը փնտրելիս

Այո, ինտերնյուսը, Նունե Սարգսյանը, Դավթյանը փաստաբաններով պաշտպանված են և կարող են իրենց իրավկան կողմը ցույց տալ:

Իսկ հնարավո՞ր է ցույց տալ Ստելլա Ղուկասովայի իրավական կողմը: Նրա իրավունքերի իրավական կողմերը անհնար եղավ ցույց տալ այսօր Երևանում և անհար էր այն ցույց տալ 10 տարի առաջ, 90 թվին Բաքվում,  երբ լուսամուտից տեսնում էր իր աչքի առաջ հայերի ջարդը. «Մեր տունը շրջապատել էին ադրբեջանցիները և թույլ չէին տալիս որևէ մեկին դուրս գալ: Ես տեսնում էի, թե ինչպես են բարձրահարկից մարդկանց վայր գցում, ես տեսնում էի` ինչպես են խմբերով մուտքերից իջեցնում արդեն բռնությունների ենթարկված ամուսիններին ու ծաղրում: Ես տեսա փողոցում կիսամերկ հայուհու դիակ`կրծքին խրված կացին: Ես ուղղակի հրաշքով փրկվեցի»:

Իրավական կողմերի մասին մտածելու ժամանակ էլ չկար, երբ փորձում էր Բաքվից փախչել.

«Մենք վազում էինք երկաթգծով, ձախ կողմում ժողովրդական ճակատը հավաքում էր հայերին: Սիմֆերոպոլի գնացքում, որտեղ նստած էինք, ազգային ճակատը հայեր փնտրելով անցնում էր եւ զարմանալիորեն մեր կուպեն չմտան: Արեւելքցի կնոջ նման գլուխս լաչակով կապել էի: Երևի չհասկացան, որ հայ եմ: Երևի Աստված փրկեց»:

Ղուկասովան մասնագիտությամբ հոգեբան է և «իրավական կողմերից»` զրկված ու ծանր կացության մեջ գտնվող շատ փախստականների մխիթարել, ակտիվորեն պայքարել է նրանց իրավունքների համար, որի շնորհիվ մի շարք պրոբլեմներ լուծվել են: Այժմ բնակվում է հանրակացարանի14 քմ սենյակում:

Չունի միջոցներ և հետեւաբար չի կարող փաստաբան վարձել ու որևէ մեկին դատի տալ: Ունի միայն գաղափարներ, որոնք արտահայտել է բազմաթիվ հոդվածներում ու ելույթներում: Նրա այդ միակ կարողությունը ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը գողանցել է ու եկամուտ ստացել: Իսկ Ինտերնյուսը գողացվածով քաղաքացիական հասարակություն է կառուցում:

21.01.2002թ.

հգ.հոդվածը հրապարկվել է hahr.am կայքի «Բացված էջեր» պարբերականում, սակայն կայքի վերակառուցման ժամանակ պարբերականը վերացել է հետն էլ տեքստը: Տեքստը նաև «իրավունքին» տվեցի, որը  տպագրեց այն անճանաչելիորեն փոխելով ու հանելով Նունե Սարգսյանի հետ կապված բոլոր հատվածները: Այս հրապարակումը արխիվումս պահված օրինակի հիման վրա է:

հգ.Այնպես պատահեց, որ ամիսներ անց Կարմիր խաչի առաջարկով Փախստական կանանց մասին պատմող ֆիլմի համար սցենար գրեցի, հոնորար ստացա 150 դոլար: Ֆիլմը նկարվեց, որի ակնարկային տարբերակը տես`«Փախստական կանայք. կյանքից դուրս նետվածները»


Entry filed under: հոդված. Tags: , , , , , .

ուսապարկ Հոմոսքսուալիստները ոստիկանների համար փողի աղբյուր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: