Հոմոսքսուալիստները ոստիկանների համար փողի աղբյուր

15.04.2002 at 00:00 2 комментария

անգլերեն տարբերակը pdf-ով պահպանվել է

անգլերեն տարբերակը pdf-ով պահպանվել է

Հովիկ Մինասյանը միակ հոմոսեքսուալիստն է, որ այլեւս չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը եւ հրապարակայնորեն բողոքում է իր նկատմամբ  իրավապահ մարմինների ծավալած հալածանքի դեմ։

Բազմաթիվ այլ հոմոսեքսուալիստներ գաղտնի են պահում իրենց կողմորոշումը եւ ոստիկանության սպառնալիքների մասին պատմում են չցանկանալով հրապարակել իրենց անունները։

Հովիկ Մինասյանը 20 տարեկան է։ 11 տարեկանից իր կամքով առաջին սեռական կապն է ունեցել տղամարդու հետ։   1999 թվին քրեական օրենսգրքի 116 հոդվածով՝ արվամոլության մեղադրանքով դատապարտվում է 3 ամսվա ազատազրկման(հոդվածն ասում է. «Տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ(արվամոլություն) պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամկետով»)։

«Մի Սերյոժա կար, ռուս, որի հետ մի անգամ լինում եմ։ Դրանից 3 ամիս հետո 4 հոգի եկան տուն, որ ինձ տանեն քաղմաս։ Մամաս հարցրեց՝  ինչ է արել, որ տանում եք։ Ասացին գողություն է եղել տանում ենք պարզենք։ Բայց ես հասկացա ինչի են տանում։ Սերյոժան նրանց հետ էր»,- պատմում է Հովիկը։

Նոր-Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանում տեղի է ունենում դատավարությունը։ «Հորաքույրս հազար դոլար կաշառք տվեց դատավորին, որ երեք ամիս տվեցին, թե չէ շատ կնստեի»,-ասում է նա։

Պատիժը կրում է Աբովյանի անչափահասների նախնական կալանքի մեկուսարանում։ «Խցում յոթ հոգի էին։ նրանք ինձ հետ չէին շփվում։ Ինձ ճնշում էր մեկուսարանի պետը՝ Իսահկայանը։ Տանում էր իր մոտ, ծեծում ու ծաղրում։ Քաղմասում էլ նույնն էր. միլիցեքը իրենց հավեսի համար անընդհատ ծեծում էին»։

Ազատվելուց հետո Հովիկին պարբերաբար տանում են ոստիկանություն. «Ինձնից ուզում են ինֆորմացիա ստանան։ Բայց հիմա վախենում են կանչեն։ Մամաս ինձ չի թողնում գնամ, ինքը գնում ու աղմուկ է բարձրացնում»։

Ձերբակալվելուց հետո հարազատները տեղյակ են Հովիկի հոմոսեքսուալիստ լինելու մասին եւ արդեն հարմարվել են այդ մտքի հետ ու նորմալ են վերաբերվում նրան։ Աշխատում են պաշտպանել իրավապահների ոտնձգություններից։

Հովիկ Մինասյանի դատից հետո Հայաստանում այլեւս արվամոլության մեղադրանքով մարդ չի դատապարտվել։ Հայաստանը Եվրոխորհրդի առաջ պարտավորվել է դե յուրե ապաքրեականացնել փոխադարձ համաձայնությամբ չափահաս անձանց հոմոսեքսուալ կապը։ Այսինքն, դա հանցագործություն այլեւս պետք է չհամարվի։ Սակայն ոստիկանությունը պարբերաբար հոմոսեքսուալիստներին տանում է եւ սպառնում է նստեցնել կամ շանտաժ է անում,  թե հարազատներին կտեղեկացնի նրա կապերի մասին, որ փող շորթի նրանցից։

«Ես մի հինգ անգամ փող եմ տվել,-պատմում է մի հոմոսեքսուալիստ, որ չի ցանկանում անունը հրապարակել,- մի անգամ 300 դոլար, մի անգամ 400 դոլար, մի անգամ 700 դոլար։ Հիմա նստացնելով էդքան չեն վախեցնում։ Ասում են՝ տնեցիներիդ կասեմ, սաղ շրջապատդ կիմանա ու փող են պոկում, որ չասեն»։

Իրենք ամեն կերպ շրջապատից թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը։ Եթե որեւէ մեկի հարազատները պատահաբար դա իմանում են, ապա բացահայտվածը հեռանում է Հայաստանից։

«Անընդհատ ծեծկռտուքի մեջ եմ,-ասում է Հովիկը,- օրինակ, մի քանի օր առաջ հայաթում հետեւիցս գոռացին՝ գոմիկ։ Հետ  դառա ու բոքսեցի։ Ու տենց մի քանի անգամ ծեծի մեջ եմ եղել։ 2 անգամ գործից հեռացրել են։ Վերջինը բարմեն էի RV բարում։ Նուբարաշենի միլիցեքը եկան ինձ տարան ու էլի հետ բերին։ Տնօրենին իմ մասին ասեցին ու նա միանգամից հեռացրեց։ Անպայման պիտի գնամ Հայաստանից։ Հիմա բանակի հարցերն էլ լուծեմ ու գնալու եմ»։

2001 թվին Հովիկը զորակոչվում է։ Զինկոմիսարիատում բժշկական հանձնաժողովը նրան որպես հոմոսեքսուալիստի ուղարկում է Նուբարաշենի հոգեբուժարան ախտորոշման։ Մայիսի զորակոչին Հովիկը կիմանա իր ախտորոշումը։ Ընդհանրապես, եթե որեւէ անձի հոմոսեքսուալիստ լինելը հաստատվում է նրան չեն տանում ծառայության։ Հավանաբար ներքին   հրահանգ կա։ Որեւէ հոմոսեքսուալիստ ազատվում է ծառայությունից՝ հոգեբույժից ստացած անձի երկվություն ախտորոշմամբ։

հգ. Այս ակնարկը Հովհաննեսի լուսանկարով հրապապարկվել էր Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի hahr.am ինտերնետային կայքի «Բացված էջեր» իրավապաշտպան պարբերականի 2002թ. ապրիլի համարներից մեկում: Սակայան, կայքը վերանորոգման ենթարկվեց և նախկին բոլոր նյութերը վերացան: Ակնարկը ես գտա իմ հին կոմպյուտերի ֆայլերի մեջ: Հովհաննեսի մասին ևս մի անգամ գրեցի անցյալ տարի «Թաքուն կյանք. հայ միասեռականները երկար ճանապարհ պետք է անցնեն դեպի ազատություն» հոդվածում:

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Կադրից դուրս մնացած թալան. կանանց ծրագիրը դուրս եկավ կանանց դեմ The homosexuals -Money Source for the Police

2 комментария Add your own

  • 1. ՊԱՅԾԱՌաՏԵՍ  |  17.04.2010 в 01:39

    հոմոսեքսուալիստ… դա հին տերմին է, որ մեզ է մնացել որպես ժառանգություն ԽՍՀՄից… հոմոսեքսուալ բառն ավելի նեյտրալ է, համենայն դեպս: Ռուսերենում էլ «հոմոսեքսուալիստն» արդեն ավելի հաճախ օգտագործում են բժիշկները, սեքսոլոգները և նման մասնագետներ, իսկ մեդիան ավելի հաճախ է օգտագործում գեյ և հոմոսեքսուալ բառերը:
    Գրեթե նույնն է՝ արվամոլ և նույնասեռական: Երկրորդն ավելի ընդունելի է:

    Нравится

    Ответить
    • 2. Վահան Իշխանյան  |  17.04.2010 в 11:12

      Հարգելի Պայծառատես,
      համաձայն եմ դիտողության հետ: ես էս ակնարկը գրել եմ 8 տարի առաջ, հիմա օգտագործում եմ միասեռական բառը: կարծում եմ, որ հոմոսեքուալների վերաբերյալ բոլոր հոմոնիշների մեջ անընդունելին արվամոլն ա:

      Нравится

      Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: