Բանավեճ մահապատժի մասին. Եվրոխորհրդի անդամակցությունը բախվում է ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու խորհրդարանի մտադրությանը

11.10.2002 at 00:00 2 комментария

Հայաստանի օրենսդիրների մի մասի ձգտումը՝ վրեժխնդիր լինել խորհրդարանում 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված իրենց ութ գործընկերների մահվան համար, կարող է վնասել Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի կարգավիճակին:

2001 թվականի հունվարից Հայաստանը դարձավ Եվրոխորհրդի անդամ՝ պայմանով, որ կիրականացնի մի շարք պահանջներ, այդ թվում՝ կվերացնի մահապատիժը:

Եվրոխորհրդի մյուս 43 անդամ երկրները ստորագրել են Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը, որը բացառում է մահապատիժը:

Հայաստանի անդամակցությունը Եվրոխորհրդին ընդունվել էր պայմանով, որ այն կվերացնի մահապատիժը մինչև 2002 թվականի հունվարը: Եվրոխորհրդի պայմանների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2003 թվականի հունիսը: Սակայն Ազգային Ժողովը չի պատրաստվում հրաժարվել իր դիրքորոշումից մահապատիժ կիրառել բոլոր նրանց հանդեպ, ովքեր մեղավոր կճանաչվեն երեք տարի առաջ վարչապետ Վազգեն Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանի և վեց պատգամավորների սպանության մեջ:

Վեցերորդ արձանագրության ստորագրումից խուսափելը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ Հայաստանը կզրկվի Եվրոխորհրդի անդամի քվեարկության արտոնություններից: Իսկ եթե մահապատիժն իրականացվի մինչև հաջորդ հունիս, ապա Հայաստանը, հավանաբար, կզրկվի Եվրոխորհրդի անդամությունից:

Քրեական նոր օրենսգրքի նախագծում, որը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է իր ամառային նստաշրջանում ձայների ճնշող մեծամասնությամբ, մահապատիժը փոխարինված է ցմահ բանտարկությամբ: Սակայն օրենսդրությունը թողնում է մահապատժի կիրառման հնարավորություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, երեխաների բռնաբարության և ահաբեկչության համար, եթե դրանք կատարվել են Ազգային Ժողովի կողմից նոր օրենսգրքի ընդունումից առաջ:

Այս ուղղման հեղինակ Վիկտոր Դալլաքյանը (նկարում), որն Ազգային Ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահն է, ասում է, որ դա հատուկ է արված, որպեսզի մահապատժի ենթարկվեն Նաիրի Հունանյանը և նրա գործակիցները, ովքեր, ինչպես ակնկալում են, ընթացող դատավարության արդյունքում պետք է մեղավոր ճանաչվեն խորհրդարանում կատարված սպանությունների մեջ:

«Կան մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարել և մարդ են սպանել: Նրանք դատապարտվել են մահապատժի և 10-12 տարի է բանտում են, — ասում է Դալլաքյանը, — Եվ նրանց մահապատժի ենթարկելը ճիշտ չի լինի (քանի որ նրանք արդեն զգալի ժամանակ են անցկացրել բանտում): Այդ պատճառով մենք պատրաստվում ենք պահպանել միայն ահաբեկչության ակտերը»:

Սակայն Դալլաքյանն ասում է, որ հոկտեմբերի 27-ի հանցագործության համար մեղավորներին մահապատժի ենթարկելուց հետո մահապատիժ չի կիրառվելու անգամ ահաբեկչության համար. անգամ ահաբեկիչների հանդեպ կիրառվելու է ցմահ բանտարկություն:

«Հոկտեմբերի 27-ի հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն մահապատժի: Քրեական օրենսգիրքն ընդունելուց հետո, եթե կլինեն մարդիկ, ովքեր ահաբեկչություն կկատարեն, նրանց նկատմամբ այլ□ս մահապատիժ չի կիրառվի, — ասում է նա, — Եթե այն դահլիճը (խորհրդարանը), որտեղ կատարվել են սպանությունները, մահապատիժ չկիրառի, ապա այդ դահլիճն այլևս արժանի չէ հարգանքի»:

Սակայն մինչ Ազգային Ժողովը փորձում է շրջանցել Եվրոխորհրդին անդամակցության պահանջները, քաղաքացիական մի խումբ կոչ է անում օրենսդիրներին ենթարկվել այդ պահանջներին:

«Եվրոպան մեզ պետք էր, որ թույլ չտար Հայաստանում մահապատիժ իրականացնել: Մնացած բոլոր հարցերում Եվրոպան մեզ պետք չէ», — ասում է Լիլիթ Հակոբյանը, ով իր չորս համախոհների հետ ինտերնետով նամակ է ուղարկել վերջերս Հայաստանն այցելած Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի խմբին:

Նամակը կոչ է անում Եվրոխորհրդին հավատարիմ մնալ իր վարած քաղաքականությանը:

«Թույլ տալ Հայաստանին կիրառել մահապատիժը «վերջին անգամ», — նշվում է նամակում, — կնշանակի հետ նետել Հայաստանին ավելի քան տասնյոթ դարով՝ դեպի նրա մինչ-քրիստոնեական ժամանակաշրջանը»:

Իրականում մահապատիժն օրենքի ուժ է ստացել Հայաստանում առնվազն խորհրդային կարգերի օրոք, թեև 1991 թվականից ոչ մեկը մահապատժի չի ենթարկվել:

Ներկայումս Հայաստանում կա 40 մահապատժի դատապարտված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար, այդ թվում՝ անկախացումից հետո 1993 թվականին առաջինը դատապարտված Մանուկ Սեմերջյանը, որը մեղավոր է ճանաչվել կողոպուտի ժամանակ կատարած սպանության մեջ: Գյումրիի բնակիչ Հովհաննես Հովսեփյանը, որը մեղավոր է ճանաչվել իր որդու սպանության մեջ, վերջինն է, որ մահվան է դատապարտվել այս տարվա մայիսի 31-ին:

«Մահապարտների» թվում են նաև երեք շարքային զինծառայողներ՝ 1999 թվականի միջադեպի կապակցությամբ, որի ընթացքում սպանվել էին 8 հոգի, ճիշտ այնքան, որքան սպանվել էին այն հանցագործության ընթացքում, որի համար դատում են Հունանյանին և նրա գործակիցներին:

Դալլաքյանն ասում է, որ բացատրել է Եվրոխորհրդի մոնիտորինգի խմբի անդամներին, որ հոկտեմբեր 27-ի ահաբեկչությունը տարբերվում է սովորական հանցագործություններից նրանով, որ սպանվել են կառավարության ղեկավարները:

Մահապատժի հակառակորդ Հակոբյանը հրաժարվում է ընդունել որևէ փաստարկ, որը փորձում է արդարացնել մահապատժի կիրառումը:

«Պատիժը կարող է ավելի դաժան լինել, երբ շարքային քաղաքացու են սպանում, — ասում է նա, — Այն փաստը, որ նրանք բարձրաստիճան պաշտոնյաների են սպանել, կարող է դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք: Վազգեն Սարգսյանի բանակը շատ մայրերի որդիներին մի զույգ կոշիկ էր դարձրել, որոնց ուղարկում էին ծառայության՝ առանց հույս ունենալու, որ նորից հետ կստանան»:

Հակոբյանի խումբն առաջին կազմակերպված ընդդիմությունն է հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների հանդեպ մահապատժի կիրառմանը, և խմբի անդմաները հրաժարվում են հայտնել իրենց աշխատանքի վայրերը՝ ասելով, որ իրենց քաղաքական դիրքորոշումը տարբերվում է իրենց մասնագիտություններից:

Անգամ այն քաղաքական և հասարակական գործիչները, ովքեր դեմ են մահապատժին, երբեք հրապարակայնորեն չեն հայտարարում Նաիրի Հունանյանի գործի կապակցությամբ իրենց դիրքորոշման մասին:

Հակոբյանի խմբի նամակը կոչ է անում Եվրոխորհրդին «թույլ չտալ Հայաստանին գլորվել հետ դեպի հեթանոսական ժամանակները»:

«Ես պատասխանատվություն եմ զգում այդ մարդկանց ճակատագրի համար (ում մահապատժի են ենթարկելու), — ասում է Հակոբյանը, որն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը, — Եթե նրանց մահապատժի ենթարկեն, ես ինձ դրան մասնակից կզգամ: Իսկ հասարակությունն անտարբեր է: Ո՞ր երկրում այսքան հասարակական կազմակերպություն կա: Դրանք կարող են խոսել ամեն ինչի մասին և ոչինչ չանել: Դրանցից ոչ մեկը չէր համարձակվի նման նամակ գրել: ՀԿ-ները ստեղծվել են միայն դրամաշնորհներ ստանալու և փող աշխատելու համար»:

Ազգային Ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի և Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանն ասում է, որ սկզբունքորեն դեմ է մահապատժի ցանկացած կիրառմանը: Սակայն նա հրաժարվում է ասել, արդյոք դեմ է Հունանյանին մահապատժի դատապարտելուն (եթե նրան մեղավոր ճանաչեն):

ԱԺԿ-ի նախաձեռնությամբ վեց ընդդիմադիր կուսակցություններ միավորվել են, որպեսզի կազմեն սահմանադրության իրենց նախագիծը: Այդ նախագիծը նախատեսում է, որ մինչև սահմանադրության ընդունումը կատարված ահաբեկչության համար մեղավոր ճանաչվածները պետք է դատապարտվեն մահապատժի: Քոչարյանը բացատրում է, որ այս բացառությունն արված է, քանի որ համախոհ կուսակցություններից մեկի ղեկավարը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, իսկ մյուսի ղեկավարը Կարեն Դեմիրճյանի որդին է:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով խորհրդատու Նատալյա Վուտովան ասում է, որ մահապատժի վերացման հետաձգումը չի նշանակում, որ Եվրոխորհուրդը կհանդուրժի մահապատժի կիրառումը Հայաստանում:

«Հայաստանի իշխանություններն իրենց վրա պարտավորություն են վերցրել շարունակել մահապատժի հետաձգումը, □ ոչ մի բացառություն ընդունելի չէ, — ասում նա, — Եթե մահապատիժը վերացվում է, ապա դա պետք է վերաբերի բոլորին:

«Եվրոպայի համար մահապատիժն ընդունելի չէ, անկախ նրանից, ով է ենթարկվում մահապատժի՝ Նաիրի Հունանյանը, թե նրա եղբայրը: Եթե մահապատիժն իրականացվի, ապա Եվրոխորհուրդը շատ արագ և խստորեն այս հարցն օրակարգ կմտցնի»:

Նա բացատրում է, որ Եվրոխորհուրդը թույլատրել է մահապատժի վերացման հետաձգումը, որպեսզի ներկայումս քննարկվող քրեական օրենսգիրքն ընդունվի օպտիմալ և նորմալ պայմաններում:

Իսկ այդպիսի պայմաններ կստեղծվեն գալիք մայիսին, երբ ընտրվի նոր խորհրդարան:

Եվրոխորհուրդը ներկա վարչակազմի խնդրանքով թույլատրել է Հայաստանին երկարացնել վերջնաժամկետը, որպեսզի այս թեման չդառնա քաղաքական շահարկումների առարկա 2003 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում և մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

armenianow.com

11 հոկտեմբեր, 2002

հգ. Լիլիթի աչքերը թրջվեցին, երբ ես նրան ասացի թե Հունանյանին հավանաբար մահաբատժի կենթարկեն: Մի տեղեկություն էի ստացել, որ չհաստատվեց: Ես նրա ու իր մյուս երեք ընկերների նամակը ստացել էի արմենիանաուի փոստով: Ասի հանդիպեմ, որտև ով վեր էր կենում մահապատժի կողմ էր խոսում, դեմ խոսողներն էլ, ասում էին հա, դեմ եմ, բայց հենց խոսքը հասնում էր Նաիրի Հունանայնաին թեման ցրում էին: Որ Լիլիթի հետ հանդիպեցի, հասկացա որ նա ոչ թե սկզբունքորեն մահապատժին ա դեմ այլ հենց Նաիրի Հունանյանին ու նրա ընկենրերին մահապատժի ենթարկելուն: Նաիրին նրա հերոսն էր: Ակնարկեցի, թե գուցե Նաիրին պատվեր էր կատարում, նա արհամարանքով ժպտաց ու ասեց` նա մահվան գնացող քայլ է արել և միայն համոզմունք ունեցող մեկը դա կաներ: Ակնարկս կառուցեցի էնպես, որ երևա Լիլիթը հենց Նաիրիին ա պաշտպանում, բայց խմբագիրս` Ջոնը փոխեց տեղերը: Ու փոխանակ Լիլիթի նկարը դրվեր, Դալլաքյանիը դրվեց:

Լիլիթը նաև պատմվածք էր գրել Նաիրիի մասին, թղթերիս մեջ փնտրեցի չգտա: Հիմա մտածում եմ, որ թեև դուրս չեկավ, շատ պաթոսով էր, բայց արժեր տպել,  նրա արժեքը ոչ թե գեղարվեստականի մեջ էր, այլ որ Նաիրիին էր հերոսացնում, մի բան որ իրեն թույլ չէր տա ոչ ոք Հայաստանում, նույնիսկ եթե մտքի ծայրով անցներ: Լիլիթին էլ չտեսա: Բայց նամակը ստորագրող նար մի ընկերուհու հետ ծանոթացա ու շփումներ ունեեցա. Լալա Ասլիկյանը, որ նույնպես հիացած էր Նաիրիով: 2007-2008թթ լևոնական շարժումը որ սկսվեց Լալան միացավ, մի անգամ տեսա ասի, Լալա, բա դուք Լևոնի իշխանության դեմ էիք, Նաիրիին հարգում էիք, ոնց ես միանում մի շարժման, որի գլուխ Վազգենի շրջապատն ա ու հենց մեղադրում են իշխանությանը հոկտեբերի 27 կազմակերպելու մեջ: Լալան, մտածեց, ասեց գուցե ճիշտ ես: Բայց հետո, ինտերնետային վեճերի ժամանակ հարձակվեց վրաս ու կոպիտ խոսքեր ասեց որ իրանց շարժման դեմ եմ: Հեռտո տեսել եմ նրա ֆոտոները լևոնական շարժման առաջին դիրքերում:

2009-ին այցելեցի Սովետաշենի բերդում նստած հոկտեմբերի 27-ի գործով երկու կալանվորների` Էդիկ Գրիգորյանին և Դերենիկ Բեջանյանին(տես էստեղ): Նրանք, մանավանդ Էդիկը հույս ունի ազատվել մի օր: Նրա և հոկտեմբերի 27-ի գործով ևս մի քանիսի վրա սպանություն չկա: Կարծեմ միայն Նաիիրին ու իր եղբայրն են սպանել բոլորին: Նրանց պատմեցի Լիլիթի ու չորսի նամակի մասին, ասի կփորձեմ գտնել Լիլիթին, պատմել ձեր մասին ու ասել որ աջակցության կարիք ունեք: Լալայի հետ, թեև չէի խոսում, բայց նամակ գրեցի, ինչ որ մեյլ տվեց, գրեցի, բայց Լիլիթին չկարողացա գտնել:

Վերջերս իմացա, որ Նաիրի Հունանյանը ու եղբայրը` Կարենը շատ ծանր վիճակում են, շատ հիվանդ, մեկ մեկ հայրը ինչ որ բան տանում ա տղաներին: Տեսնես Լիլիթը փոխվե՞լ ա: Թե՞ որ իմանար նրանց մաիսն էլի կլացեր:

Entry filed under: ակնարկ. Tags: , , , , , .

Փախստական կանայք. կյանքից դուրս նետվածները այցեքարտ

2 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: