Թարմ հայացք ուսանողական կյանքին. նոր վեպը հեռանում է ավանդական գրելաոճից

09.05.2003 at 23:54 Оставьте комментарий

Երիտասարդ գրող Կարեն Ղարսլյանը երջանիկ է ինտերնետային տարբերակի կողքին վերջապես տեսնել իր գիրքը նաև տպագիր վիճակում:

«Մենք կմնանք ուտոպիստներ՝ երազելով իդեալի մասին, բայց ըստ էության գարշանք զգալով դրա իրականացումից»։

Այս արտահայտությունը դուրս է քաշված Կարեն Ղարսլյանի «X կադր/ վայրկյան» վեպի հոսքից, ուր հոսում են ու բախվում ընթերցողի ուշադրության ափին լատինատառ հայերեն նամակներ (ինչպիսիք գրում են էլեկտրոնային փոստով), ջոյսյան ոճի կիրառմամբ ճմռթված բառեր, որոնք իմաստից դուրս են եկել և վերածվել մեզ շրջապատող հնչյունների, համակարգչային և ապրանքային նշաններ, Երևանում օգտագործվող անգլերեն ու ռուսերեն արտահայտություններ և հայհոյանքներ։

Այս հոսքը որոշակի հուն ունի, որը Բրյուսովի ուսանողի և նրա ընկերոջ՝ Ճիժի թափառումներն են երևանյան փողոցներով («Մաշտոցի պողոտայի վրա գտնվող գրախանութից փսխվելիս շատախոսելով թեքվեցինք Արամի փողոցի ուղղությամբ»):

«X կադր/վայրկյան» վեպի շնորհանդեսը եղավ մայիսի 2-ին ՆՓԱԿ-ում։ Գիրքը, որը կազմված է Կարեն Ղարսլյանի վեպից, «Անձնադրվագներ» շարքից և այլ գործերից, հրատարակել է «Բնագիր» գրական հանդեսը որպես իր չորրորդ համար։ Մինչև տպագրությունը այն արդեն դրված էր էլեկտրոնային էջում (www.bnagir.am

Ղարսլյանը գրել է վեպը 2001 թվին, սակայն դրա մեջ տեղ գտած ոչ ցենզուրային արտահայտությունների պատճառով չէր կարողանում հրատարակիչ գտնել։

«Փորձեցի հրատարակել գրողների միությունում, որտեղ երիտասարդ գրողների առաջին գրքերն են տպում, — ասում է Կարեն Ղարսլյանը: — Գրողների միության նախագահն ասաց՝ ես կողմ եմ, որ տպվի, բայց որպես նախագահ չեմ կարող։ Հետո մի տեղ էլ մերժեցին։ Եթե «Բնագիրը» չլիներ, պիտի փող հավաքեի, ու չգիտեմ երբ կտպվեր»։

«Բնագիրը» Հայաստանում առաջին և միակ գրական պարբերականն է, որտեղ չկա գրաքննություն, և հրատարակվում են տեքստեր, որոնք մասնավորապես ազատ բառապաշարի պատճառով այլ տեղ չեն հրատարակվում։ «Բնագրի» վերջին երկու համարները հրատարակվել են ԱՄՆ դեսպանության դրամաշնորհով։

«Շատ հետաքրքիր է այս գրքի լեզվական անվախությունը. գրականություն է բերված ընթացիկ հայերենի ամենաթարմ ու ամենահում՝ դեռ գրական խոսքի դաշտ բնավ չմտած շերտը», — ասում է բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը:

Պետրոսյանն ասում է, որ ժամանակակից գրականությունը հիմնականում շարունակում է 19-րդ դարի ռոմանտիզմի լեզվական կաղապարները: — «Ցանկացած քաղաքական կամ սոցիալական տեղաշարժ խարխուլ է, եթե չի արտացոլվել լեզվագիտակցության մեջ: Ահա թե ինչու քաղաքական հարցադրումներից հեռու Ղարսլյանի գրականությունը պարադոքսալ կերպով դառնում է հրատապ՝ լեզվագիտակցության իրականացման առումով»։

շնորհանդեսը ՆՓԱԿ-ում

Վեպի «ակունքը» Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի՝ «Լեզբոսի» մուտքն է: Ղարսլյանը, որը սովորում է համալսարանի ասպիրանտուրայում և անգլո-ամերիկյան գրականություն է դասավանդում, նկարագրում է համալսարանը որպես մի վայր, որտեղ «… դրսում կանգնած աղջիկները տղա կպցնելու ավելի չնչին հույս ունեցողներն էին ներսում դաշտանահոտերի և անտիվամպիրանտ օծանելիքների տհաճ խառնուրդ էր»։

Համալսարանն անվանում են «Լեզբոս», քանի որ խորհրդային տարիներից այն հայտնի էր նրանով, որ ուսանողների գերակշիռ մասն աղջիկներ են:

«X կադր/վայրկյան»-ում համալսարանի մուտքի մոտ (ինչպես և իրականում) աղջիկների հետ ծանոթանալու հույսով շարված տղաների մեջ է նաև Ճիժը, «որի մոտ ամորձիների շրջանում սպանիչ ցավ էր սկսվել քիչ առաջ որոշ աղջիկների ձեռքերը ծանոթանալու ժամանակ սեղմելուց»։

Վեպը ծանրաբեռնված է ուսանողների սեռական ցանկությունների նկարագրություններով՝ ընդգրկելով նաև«Հայաստանում իր համար աննախադեպ ուշադրության կենտրոնում գտնվող միջին տարիքի ամերիկացի John S Cheeks-ին»:

Բրյուսովից տղաներին «հեղեղը» տանում է երևանյան փողոցներով, փողոցներն էլ իրենց հերթին ընկնում են հեղինակի անգիտակցականի անդրադարձման հեղեղի մեջ՝ ռելսերի վերածված մայթերով, «… և նրանց վրայով ընթացող կիսախելառ շվահարը … մատները խցկում է շվիի աչքաբների մեջ, շալվարը շվի, պիջակը շվի, քիթը շվի, ոռը շվի»։

Ղարսլյանի գրածներին հատուկ է տեքստային անիմացիայի ոճը, մուլտը որպես տեքստ ներկայացնելը։ Ինչպես «Անձնադրվագներ» շարքում, որտեղ բերանը մոտենում է ականջին, որ բան ասի, ու առանց ասելու ականջի վերածվում։

«Միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարել, — ասում է հեղինակը: — Սակայն քանի որ հնարավոր չի, ցանկությունս տեքստի վերածեցի՝ տեքստային կինոյի։ Ֆիլմը թելադրում է մարդուն, թե ինչ արագությամբ նայի այն՝ մի վայրկյանը պարտադիր 24 կադր է։ Դրա համար էլ վեպը կոչվում է «X կադր/վայրկյան», որտեղ X-ը անհայտ ժամանակն է։ Ռեժիսոր Գոդարն ասում է. — «Կինոն ճշմարտություն է վայրկյանում 24 անգամ։ Ես ասում եմ՝ գրականությունը ճշմարտություն է վայրկյանում X անգամ: Գրականությունը չի կարող իմանալ, թե ինչքան ժամանակում իրեն կընթերցեն»։

Ենթագիտակցականից դուրս պրծած հեղեղն իր մեջ է ներառում սփյուռքահայ ընտանիքի դստեր սեռական հիշողությունները, որտեղ մտքերի հեղեղն իր մեջ է առնում հենց իր՝ տեքստի երազը՝ «պինդ կապռտում են ինձ ճկուն ռադիոալիքներից ու մթնոլորտային տեղումներից»։

Վեպն ավարտվում է «You have successfully installed the program» բառերով։

«Կոմպյուտերը, եթե համապատասխան ծրագիրը չունի, ֆայլը չի հասկանա, — բացատրում է Կարենը: — Մարդն էլ վերածվում է կոմպյուտերի, ինչ-որ իրողություն կամ ալտերնատիվ մտածողության ձև մարդու մեջ ինստալացիա է արվում, նա կարդում է և շատ իրողություններ այլ կերպ է պատկերացնում՝ ըստ նոր ծրագրի։ Օրինակ, վեպում փուչիկը մեկ մահվան հետ եմ կապում, ինչպես է նրանից դուրս գալիս օդը, ու նա մեռնում է, մեկ՝ մոր կրծքի։ Կարող է որևէ ընթերցող, որ փուչիկ տեսնի, մահվան տեղ դնի կամ կրծքի։

«Սա ինստալացիայի փաթեթ է, որ էդ կարգի ֆայլերն ընթերցողը հասկանա, իրականությունը պլյուրալիստական ձև ընդունի։ Վեպի վերջում գրածս, որ ընթերցողի մեջ ինստալիացիա է արվել տեքստը, մարդու կոմպյուտեր դառնալը ավելի ցայտուն է դարձնում։ Դա բողոք է կոմպի դեմ։ Ամեն պահ մարդուն պիտի հիշեցնել, որ ինքը մարդ է»։

armenianow.com

9 մայիսի 2003

ծն. բնագրի համարները կարող եք գտնել www.inknagir.org կայքում

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Իրաքյան պատերազմը հայկական մամուլում Վաճառք չկա. երևանյան գրախանութները մերժում են գիրքը բացահայտ սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: