Վաճառք չկա. երևանյան գրախանութները մերժում են գիրքը բացահայտ սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով

30.05.2003 at 00:00 7 комментариев

24-ամյա գրողը դարձել է փոքրիկ սկանդալի հեղինակ

Կարեն Ղարսլյանն իր «X կադր/վայրկյան» վեպի հրատարակման հետ կապված խնդիրներ ուներ (տես՝ «Թարմ հայացք ուսանողական կյանքին» ակնարկը) : Այժմ կան խնդիրներ կապված վաճառքի հետ:

Մայիսի սկզբին Երևանի հինգ գրախանութներ ընդունել են գիրքը վաճառքի համար, երկու շաբաթ անց 2 գրախանութ դադարեցրել են վաճառքը գրքի բացահայտ սեռական նկարագրությունների պատճառով: Առաջին անգամ Հայաստանի գրախանութներում հայ գրողի գիրքը սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվ բառապաշարի պատճառով մերժել են վաճառքի հանել:

Ղարսլյանը մտել է «Նորք» գրախանութ և տեսնելով, որ դարակներում իր գիրքը չկա, ուրախացել է՝ կարծելով, թե վաճառվել է:

Սակայն մոտեցել է վաճառողը, հարցրել է, արդյոք ինքն է հեղինակը, վերադարձրել է գրքերը և ասել է. — «Դուք կարդացե՞լ եք, թե ինչ եք գրել»։

«Եթե կինս կամ աղջիկս կարդային, ես շատ վատ կզգայի, — ասում է «Նորք» գրախանութի տնօրեն Կարեն Հակոբյանը: — Նորմալ մարդը էսպիսի վուլգար բան կգրի՞»։

Երևանի գրախանութներում վաճառվում են ռուսերեն գրքեր, որոնցում նույնպես կան ոչ ցենզուրային արտահայտություններ և սեռական բաց նկարագրություններ, սակայն դեռևս որևէ բողոք այդ գրքերը չեն առաջացրել։

«Ռուսները մեծ ազգ են, կարող են իրենց թույլ տալ, — ասում է Հակոբյանը։ — Հայերը իրավունք չունեն, քանի որ փոքր ժողովուրդ ենք ու կորչելու վտանգ ունենք»:

Հակոբյանը ցույց է տալիս վեպի իր կարծիքով անպարկեշտ հատվածներից հետևյալը.

«Տռփացող հումանիստը, այնուամենայնիվ, լույսը վառելու ցանկություն հայտնեց, ձեռքը մթության մեջ խարխափելով տարավ լույսի անջատիչին։ Կարծելով, թե գտել է, նա մատներով շոշափեց քանդած վարդակը։ 220 վոլտ հոսանք խփեց։ Հումանիստի բախտը բերեց այնքանով, որ իր առնանդամն ալարկոտությունից աղջկա մեջն էր թողել. լույսի արագությամբ անցավ հոսանքն աղջկան։ Մինչ հաղորդիչ հումանիստը կհաջողացներ ձեռքը հետ քաշել վարդակից, աղջիկն էլեկտրական հոսանքի ցնցումների տակ ցռեց ուղիղ հումանիստի բաց դոշին։ Աղջիկը հրաշքով ողջ մնաց»։

Աբովյան փողոցի գրախանութում, որտեղ գիրքը նույնպես հանվել էր վաճառքից, վաճառողն այդքան բարի չէր. — «Ինքներդ վաճառեք ու ամբողջ թուքումուրը դուք կերեք»։

Աբովյան փողոցի վրա գտնվող հնագույն գրախանութներից մեկի տնօրենի տեղակալ տիկին Սեդան ասում է, որ «X կադր/վայրկյան» գիրքը հանվել է վաճառքից հաճախորդների բողոքներից հետո:

Գիրքը կարելի է գնել Արտբրիջ և Բուկինիստ գրախանութներում

«Գիրքը չի համապատասխանում բարոյական նորմերին։ Էսքան գիրք ենք կարդացել, բայց այսպիսի բան չէինք կարդացել։ Անբարոյականությունը հասել է գագաթնակետին: Պուշկինի և Թումանյանի կողքին այս գիրքը չի կարելի դնել»։

Նա գրախանութով մեկ գոռալով անիծում էր Ղարսլյանին, ասում, որ նա պետք է ծնված չլիներ։

Բողոքող հաճախորդներից մեկը եղել է Հայաստանի գրողների միության քարտուղարը։ Ոմանց զայրացրել է Ղարսլյանի «Պոետի կարդիոգրամա» ստեղծագործությունը։

Մի հատված. «… Պոեզիա կսրսկվե՞ք Պոեզիա կլափե՞ք Պոեզիա կշռե՞ք Պոեզիա կկռվե՞ք Պոեզիա կծակվե՞ք Պոեզիա կբմբմլե՞ք Պոեզիա կպաչվե՞ք Պոեզիա կհեղափոխե՞ք Պոեզիա կմերկանա՞ք Պոեզիա ոռնա՛ ոռնա՛ Պոեզիա ծիծաղի՛ Պոեզիային քունեք կընգնեք Ես ընգել եմ Պոեզիա հռհռա՛ Պոեզիա կգնդակահարե՞քՊոեզիայի անհամար թշերը կչափալախե՞ք Պոեզիա կղժժժա՞ք Պոեզիա կճվճվա՞ք Պոեզիա կշորթե՞ք Պոեզիա բառաչելով կմորթե՞ք Պոեզիա կհաչա՞ք Պոեզիա քսի կտա՞ք Պոեզիա արածողների վրա Պոեզիա կքաքե՞ք Պոեզիա կկակազե՞ք Պոեզիա տնքա՜ Պոեզիա կսանրե՞ք Պոեզիա կգողանա՞ք Պոեզիա կաճացնե՞ք Պոեզիա կհանդիպե՞ք Պոեզիա կզոդե՞քՊոեզիաքամ եմ լինում Պոեզիա կկախարդե՞ք Պոեզիա կջրիկանա՞ք Պոեզիային կգրգռե՞ք Պոեզիա կզոհաբերե՞ք Պոեզիա կասֆալտապատե՞ք Պոեզիա կբետոնապատե՞ք Պոեզիա կստրկացնե՞ք Պոեզիա կթռցնե՞ք Պոեզիա կկզցնե՞ք POP-Պոեզիա շնանալ կլրով & շնանալ պոեզիայով Պոեզիա՛ հե՛նց հիմա՛ Պոե՛զիա հե՛նց՛ հիմա՛ Պոեզիան մարգարեության համար նույնն է ինչ կուռքը Ճշմարտության Պոեզիայի հետ հարբե՛նքՊոեզիայի մեջ կթափե՞ք տեխնոկրատ Պոեզիա Պոեզիան կբռնաբարի Պոեզիան կթքի՞ Պոեզիա կականազերծե՞ք Պոեզիային կնախանձե՞ք Պոեզիայից հայտնի կլինե՞ք Պոեզիա կվիրահատե՞ք Պոեզիա Պոեզիա կխորխե՞ք Պոեզիա կքոքե՞ք Պոեզիային պոզեր կդնե՞ք Պոեզիա կբխկա՞ք Պոեզիա կմաշկե՞ք Պոեզիա ժաժ կտա՞ք Պոեզիա»։

«Ի՞նչ իրավունք ունի պոեզիան այսպես պիտակավորելու», — ասում է Աբովյան փողոցի գրախանութի աշխատակից Գոհարը:

«Ինչպես երկրի ղեկավարներն են ամեն կերպ պարտադրում իրենց իշխանությունը, այնպես էլ հասարակության մեջ շատերը ամեն կերպ փորձում են պարտադրել բարոյական նորմերը, — ասում է «Բնագրի» համախմբագիր Վիոլետ Գրիգորյանը: — Այս երկու դիկտատուրաներն էլ հիմնված են կեղծիքի վրա (կեղծված ընտրություններ ու կեղծված գրականություն), երկուսից էլ մարդիկ փախչում են երկրից, որ ընտրեն ում ուզում են և կարդան, ինչ ուզում են։ Երկուսն էլ խոչընդոտում են մարդկանց ազատությունները ու երկրի զարգացմանը։

«Այս առումով «Բնագիրը», որ ցենզուրա չունեցող միակ գրական հանդեսն է, ակամա ընդդիմություն է դառնում պարտադրված արգելքներին։ Ընդդիմադրի դերը մենք հաճույքով վերցնում ենք»։

armenianow.com

30 մայիսի, 2003

հգ. մոտ չորս տարի անց երկու գրախանութներն էլ փակվեցին, «Նորքի» տեղը հիմա բանկ է, Աբովյանի գրախանութի տեղը` շորի խանութ:

Entry filed under: ակնարկ. Tags: , , , , .

Թարմ հայացք ուսանողական կյանքին. նոր վեպը հեռանում է ավանդական գրելաոճից կանաչ օդանավակայան

7 комментариев Add your own

  • 1. Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ  |  15.12.2010 в 05:41

    Հայ կարդացողը ընթերցող չէ։ Ինչպէս եւ տառաճանաչը՝ գրագէտ չէ։ Գրողների մինիստրութեան առաջնորդից մինչեւ գրախանութի տնօրէն Յակոբեանը եւ գրախանութի աշխատակից Գոհարն ու «բողոքող գիրք գնողները» երկերեսանի մարդիկ են, ովքեր ընդհանրապէս գրականութիւնից հեռու լինելով, մէջտեղ են եկել գրողի իրաւունքները սահմանափակելու անպարկեշտ գործով։ Օրինակ են բերում Պուշկինին, բայց նոյն Կերնին նուիրած բանաստեղծութեան միւս տարբերակը ոչնչով չի զիջում մեզ, բայց ոչ թէ այդ խառնամբոխին յայտնի միւս տարբերակին։ Այս փարիսեցիները իրոք որ կեղծ բարեպաշտներ են եւ Ղարսլեանի գիրքը կարդում են վերմակի տակ թաքնուած ու գիջութիւն անելով։ Անցեալ 60-ականներին հայրենադարձ մի հեղինակ կար որ գիրք էր գրել սեռական կեանքի տարատեսակների եւ արդիւնաւէտ դիրքերի մասին։ Այդ գիրքը անցնում էր աւագ գրողների ձեռքից ձեռք, ոմանք նոյնիսկ փորձեր էին անում իւրացնել ձեւերն ու կեցուածքները եւ դա անմիջապէս յայտնի էր դառնում յաջորդ օրը նրանց ծռուած մէջքերից կամ ոլորուած ոտքերից, բայց հեղինակին իրենց բարձր բարոյականութեամբ բացատրում էին որ սեքսի մասին գիրք չի կարելի հրատարակել, քանի որ հայ ժողովուրդը կը փչանայ… Մեզ, երիտասարդ գրողներիս հեռու էին պահում այդ վտանգաւոր գրքից, բայց հետաքրքրութեամբ հարց ու փորձում էին, թէ «ո՞նց են Մոսկուայի կանայք, կամ ուկրաինուհիները, նոյնիսկ չուկչաների կանանց բարեմասնութիւնների մասին լսելն էր նրանց մխիթարում։ У нас секса нет — Մոսկուայից մինչեւ Վաշինգթոն սարսափած խոստովանեց Հեռուստակամուրջի մասնակից մի կին եւ դարձաւ հայ «աւանդական» ընտանիքներում մեծացած մազը կտրած կոմսոմոլների ծածուկ ծաղրի առարկան։ Ես պարզապէս ուզում եմ ասել, որ Հայ ժողովրդի բարոյականութիւնը պէտք չէ դիտել անկողնախորշերի մէջ, որտեղ մարդու անձնական կեանքն է եւ գրողների առաջնորդն էլ կորչող բարոյականութիւնը թող որոնի իր շարքայինների միջավայրում։ Ձեր յուրդը չբլի, գոնէ Քուչակ կարդացած լինէիք, ա՛յ գրողների առաջնորդ ու «փափկասուն տիկնայք»։ Գրողին բարոյական դասեր տալուց առաջ բա երբեւէ չէ՞ք սովորել, թէ ինչպէս են սպերմազոիդները հասնում ձւաբջիջին եւ որ՞, ինչպէ՞ս ու ինչո՞վ գործածուած ճեղքից էք ինքներդ անձամբ դուրս եկել աշխարհ…

    Нравится

    Ответить
    • 2. Վահան Իշխանյան  |  15.12.2010 в 09:18

      Կարեն ջան,
      Հայաստանում գրականության կամ թե սեքսուալ թեմաների պատմության տեսանկյունից հետաքրքիր կլիներ տայիր այդ հայրենդարձ գրողի անունը: եթե նա ողջ է, ապա կարելի է ակնարկ գրել էդ թեմայով:

      Нравится

      Ответить
  • 3. գուգո  |  27.12.2010 в 11:48

    Հարցը էստեղ սեռական հարաբերությունների նկարագրությունը չի, այլ այն է, որ գրողն անտաղանդ է և ասելիք չունի ու ստիպված անդրադառնում է սեռական հարաբերությունների թեմաներին, որպեսզի իր համար իր նման մի քանի անգրագետ ընթերցող ճարի. Այդ թեմաներով էլ կարելի է գեղեցիկ գրել և գեղեցիկ նկարագրություններ անել, որ կարդալիս հաճույք ստանաս թե ոճից և թե բովանդակությունից, սակայն Կարեն Ղարսլյանը այնպես է գրում, որ լրիվ հակառակ արդյունք ես ստանում և հիասթափվում ես հակառակ սեռից: Մի խոսքով զիբիլ, ուրիշ ոչինչ. Ամոթ հրատարակողներին, գրողին, հավանողներին…

    Нравится

    Ответить
  • 5. rafayel  |  23.05.2011 в 22:44

    24-ը գրողր համար վերջն է,թե չէ 24 յանմ ին?չ…

    Нравится

    Ответить
  • 6. Գևորգ հեթանոս Ղազարեան  |  08.06.2011 в 16:23

    Ասեմ : ես ահավոր զզվում եմ այսպիսի գրականությունից: Սեփական ճաշակս է, բայց երբեք չեմ ասում , որ նման բաներ գրվելու ու վաճառվելու իրավունք չունեն: Այնպես, որ ամեն ինչ բարդ է: Թող ով ինչ ուզում է գրի , ես բան չեմ : Էհ ժողովրդավարություն, դու ավելի բարդ դուրս եկար, քան նախկին բոլոր կարգերը

    Нравится

    Ответить
  • 7. lusik  |  08.06.2011 в 21:12

    Es el zzveci kardacacics,tyu…

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: