Դատապարտված է կյանքի. արվեստագետի քարեղեն ժառանգությունը

03.10.2003 at 00:00 Оставьте комментарий

Զանգվի կիրճի վրա կախված մեկուսի մի անկյունում քանդակագործը թողել է իր 30 տարվա աշխատանքի քարե արդյունքները:

Կյանքի վերջում Վահան Ղազումյանը նայում էր աշխարհին իր քարե հերոսների աչքերով:

Երևանի հանրահայտ գինու գործարանի շենքի հետնամասում են ստեղծվել քանդակագործ Վահան Ղազումյանի աշխատանքները՝ երկրի պատմության նրա մեկնաբանությունները:

Այգին վարպետ Վահանը սկսել է կառուցել 71 թվին։

Նա մահացել է այս տարվա ձմռանը 80 տարեկան հասակում՝ իր հավերժական հուշահամալիրում թողնելով 100-ից ավելի քանդակներ։ Բանաստեղծ Շիրազը անվանել է այն «Քարեղեն այգի»:

Իր հուշերում նա գրում է իր և իր այգու նպատակների մասին…

«Սեփական ուժերիս վրա հենվելով՝ ցանկացա հայ ժողովրդի աշխարհաշեն բնավորության մի վառ ապացույց ստեղծել։ Իմ նպատակի համար փնտրել եմ Զանգվի կիրճի ժայռակույտ մի կուսական հատված։ Այդ հատվածը իր անհրապույր տեսքի համար առաջացրել է շրջակայքում ապրողների արգահատանքը, և նրանք այդ վայրը վերածել են աղբանոցի։ Ամբողջ տարածքը միայնակ, առանց տեխնիկայի մաքրել եմ ու տեղը հիմնել ազգային ոճով ժայռեղեն այգի»։

Եվ որտեղ ժամանակին աղբանոց էր, այժմ ձիերի, առյուծի, արծվի, խաչված Քրիստոսի, Արարատ լեռան և այլ քանդակներ են՝ ժայռի վրա և այգու ծառերի ամեն ճյուղի տակ:

Ղազումյանի որդին՝ Սամվելը, ուղեկցում է հյուրերին հոր աշխատանքների միջով և բացատրում, որ այգու ամեն մի քանդակով վարպետը ազգային որևէ խնդիր է խորհրդանշել։

Վարպետը քանդակել է խորամանկ բռնակալին՝ հուսալով, որ դա կփրկի Անդրանիկի արձանը:

Ժայռի ներքին հատվածում քանդակված առյուծը հայ ժողովուրդն է, որ իր ուսերին է վերցրել հսկա բեռը՝ հայոց ողբերգությունը, և մռնչում է աշխարհի անարդարության վրա: Եղնիկը և ձագը խորհրդանշում են սերունդների հավերժականության գաղափարը, ձիերը՝ հայերի իղձերը և այլն։ Սամվելը ջրում է ժայռը, որ պատկերները ավելի լավ երևան. «Չորանալու ժամանակ ոնց որ քարի միսը բացվի»։

«Մինչև մեռնելը աշխատում էր, — հիշում է Վարպետի այրին՝ տիկին Մարոն: — ¶ինու գործարանից զիբիլ էր թափվել այգու մեջ։ Մաքրեց, աղիքները ոլորվեցին, մահացավ։ Մենք քնած էինք լինում, ինքը գնում էր ցախ հավաքելու։ Ասում էի՝ բոլ ա աշխատես, հանգստացի, ասում էր՝ իմ աշխատանքը իմ հանգստությունն ա»։

Վարպետը կառուցել է նաև ժայռափոր 6 սենյակներ, որոնցից յուրաքանչյուրը կրկին խորհրդանշական նշանակություն ունի. «Մհերի սենյակը» («Սասունցի Դավիթ» էպոսի Մհերը), իր անունը կրող սենյակը, որտեղ կրկին Մասիսներն են, առյուծը, մեծ ու փոքր խորաններ, որ խորհդանշում են արևմտյան և արևելյան Հայաստանը, որին փաթաթվել է օձը՝ թշնամին։ Սենյակներից մեկում վարպետի մոտ 50 փայտյա քանդակներն են՝ հայ ֆիդայիներ, ցեղասպանության զոհեր, նաև կենդանիներ։

«Ամբողջը արել է ձեռքով։ Զուբիլ ու մուրճ։ Ինչքա՜ն զուբիլ է մաշացրել էս ժայռերի վրա», — ասում է Սամվելը։

Մի սենյակը խորհրդանշում է հայկական նահապետական տունը թոնիրով, կողքին՝ ռուսական վառարան. «Ռուս գեներալ Մելնիկովը, երբ այցելել էր, ասաց՝ լավ չէ՞ր լինի, որ թոնրի կողքին նաև ռուսական վառարան լիներ: Էդպես կառուցեց նաև սա՝ որպես երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ», — պատմում է Սամվելը։

Նրա քանդակներից շատերը արտահայտում են խորհրդահայ մտավորականության մտածողությունը, օրինակ՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, խաղաղությանը նվիրված հուշաքարերը։

Ինքնուս քանդակագործն ասում էր. «Ինչ հոգիդ հուշում է, էն պիտի անես»։

Սամվել Ղազումյանը երջանիկ է, որ կարող է բոլորի հետ կիսվել հոր թողած ժառանգությամբ:

Իր հոգու հուշածով էլ քանդակել է ամենաինքնատիպ աշխատանքներ՝ անտիկ շրջանի պրիմիտիվիստական ոճով արձանները: Դրանցից մեկը՝ ղարաբաղցի կնոջ կիսանդրին, տեսնելով՝ Կիևի գլխավոր ճարտարապետը չէր հավատում, որ այն հնադարյան ծագում չունի:

Ժայռի տակ շարված են հուշաքարեր 41-45 թվերի պատերազմի, 37-ի հետապնդումների, 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Եվ Հայոց եղեռնի հուշաքարը, որի վրա Շիրազի խնդրանքով մակագրված է. «Հայոց եղեռնը ով մտքից հանի, նա է թշնամին նոր Հայաստանի»։

Այստեղ է նաև վարպետի ամենագլխավոր աշխատանքի՝ Անդրանիկի արձանի գիպսե տարբերակը, որն իր բաց, սպիտակին մոտ գույնով տարբերվում է մյուս աշխատանքներից։ Այդ արձանը միակն է եղել, որը քանդակելու համար Վարպետը սկզբում պատրաստել է գիպսի մոդելը։ Սակայն արձանը խորհրդային իշխանությունները արգելել են հրապարակաÛնորեն ցուցադրել։

«Մի տարի չեխոլը քաշել էր գլխին, տակը քանդակում էր Անդրանիկին։ Որ ոչ ոք չիմանա», — հիշում է տիկին Մարոն։

Աշխատանքն ավարտելուց հետո 78 թվին վարպետը Զորավարի կիսանդրին բարձրացնում է ու ժայռի ամենավերին մասում տեղադրում։ Մոտ 40 օր արձանը մնում է իր տեղում, մինչև որ ոստիկանությունը գալիս է ու վերևից նետում կիսանդրին։

Մի ամբողջ տարի ոչ մեկը գլխի չէր ընկնում, որ նա աշխատում է Անդրանիկի արձանի վրա:

«Էկանք տեսանք՝ դուռը պլոմբած, լիքը մարդ լցված։ Վահանին ասեցին՝ դու քո ձեռքով գցի։ Ասեց՝ ոնց որ ասեք՝ քո էրեխին դանակը դիր, վիզը կտրի։ Վերջը իրենք գցեցին։ Բայց արձանին բան չեղավ», — ասում է տիկին Մարոն։

Ժայռեղեն այգում Զորավարի արձանի գիպսե տարբերակը փոխարինում է բնօրինակին։ Այժմ քարե արձանը Աշտարակում մի մասնավոր այգում է դրված, որի այժմյան տերը, ըստ վարպետի հարազատների, 1000 դոլարով է համաձայն վաճառել այն։

Այգում դրված է նաև Լենինի արձանը: Դա Երևանում հավանաբար միակ տեղն է, որտեղ դեռևս խորհրդային առաջնորդի արձան է ցուցադրվում։ Վարպետի հարազատները ասում են, որ նա Լենինին քանդակել է որպես պաշտպան Անդրանիկի արձանի համար (որպեսզի հանուն Առաջնորդի թույլ տան ցուցադրել նաև Զորավարի արձանը)։

Վարպետ Վահանն աշխատել է Երևանի գինու գործարանում, եղել է գործարանի կանաչապատման խորհրդի նախագահը, 87 թվականին ստացել է «Պատվո նշան» շքանշան։

Ընդգրկված չլինելով այգիների և հուշարձանների պաշտոնական որևէ ցուցակում՝ Ղազումյանի քարե այգին, այդուհանդերձ, մեծ ճանաչման է արժանացել, և այսօր տպավորությունների գրքերը 17 հատոր են կազմում:

Սամվելն ասում է, որ ցանկանում է, եթե գործընկեր գտնի, հոր այգին վերածել զբոսաշրջության վայրի, ազգային ոճով պանդոկ կառուցել և ընտանեկան այգու խաղողից պատրաստված գինի հյուրասիրել։

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Empties: The hard life of Armenia’s «bomzhs» Marked for Life: An artist leaves his legacy in stone

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: