Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը

07.11.2003 at 00:00 Оставьте комментарий

Մինչ ստեղծագործական արտահայտման ազատությունը Հայաստանում իր առաջին քայլերն է անում, փիլիսոփայական բախումներ են լինում ավանդապահների եւ նրանց միջեւ, ովքեր մտադրվել են քանդել արգելապատնեշները: Պոեզիայի աշխարհում ավանդույթներին մարտահրավեր է նետում Արմեն Շեկոյանը: Նա միակ բանաստեղծն է, ում բանաստեղծությունները տպագրելու համար իրենց էջերը չեն խնայում Հայաստանի օրաթերթերը (նախկինում՝ «Առավոտ», այժմ՝ «Հայկական ժամանակ»)։
Հունիսի սկզբին լույս է տեսել օրաթերթերում տպագրված նրա բանաստեղծությունների 2-րդ գիրքը` «Երեւան հյուրանոցը»։ Եվ եթե նա անսպասելի լսարան է ձեռք բերում օրաթերթերի միջոցով, նա նաեւ անսպասելի քննադատության է արժանանում գրական շրջանակներում, որոնք նրա գրելաոճը գրականություն չեն համարում: Մտավորական շրջանակները կարծես դուրս նետված մոլորակի պտույտից, կառչած են բանաստեղծության հնացած պատկերացումներից. որ այն կամ պիտի շոշափի հավերժական թեմաներ, ունենա գաղափարական ուղղվածություն ու բարոյախոսություն կամ հագեցած լինի հայտնագործված պատկերներով, ձգտի էսթետիկական
կատարելության, փնտրի նոր ձեւեր ու գրված լինի հղկված գրական լեզվով։ Սակայն այդ բոլոր պայմանները հիշեցնում են այն արհեստավորին, որ ձիակառքի համար նորանոր մասեր է հայտնագործում, մինչդեռ ձիակառքն արդեն ոչ մեկին պետք չէ։ Նրանք տեղյակ չեն, որ մարդը ազատություն է ձեռք բերել` գրել ինչ ուզում է եւ
ինչպես ուզում է: Հետեւաբար, բանաստեղծների գրածները կարդում են միայն բանաստեղծները։
Շեկոյանի բանաստեղծությունները կարդում են տարբեր խավերում, գրականություն սիրողներ եւ մարդիկ, որոնք դպրոցից հետո բանաստեղծություն չէին կարդացել: Շեկոյանը չի փնտրում նոր ձեւեր, քանի որ բոլոր ձեւերը սպառված են, եւ չի շոշափում հավերժական թեմաներ, քանի որ հավերժությունները նույնպես սպառվող են։ Նա չափածոյի է վերածում գոյություն ունեցողը` առօրյան, որտեղ, ետխորհրդային շրջանում, հետզհետե գաղափարները մաշվել են, սկզբունքները անլրջացած են` ինչպես այս տողերում կուսակցական հոսանքների գաղափարներն են մաշված.
Ես ոչ դաշնակ եմ, ոչ էլ ռեւանշիստ,
ոչ դեմոկրատ եմ եւ ոչ էլ ֆաշիստ,
բայց մեր էս ընթացքն ինձ էլ է հուզում,
զի մարդավարի ապրել եմ ուզում
Գրում է բարձր լեզվին խառնելով ցածրը՝ խոսակցական, փողոցի լեզուն, որը գրական լեզվից անդունդով է բաժանված, ինչպես ինքն է ասում՝ Դեռ խոսում եմ խոհեմաբար ձեր ժարգոնով ու ձեր սրտից: Նրա գրական հնարքը` ժարգոնի ու գրականի, նույնիսկ երբեմն գրաբարի խառնուրդը, հայաստանյան կյանքի անորոշությանն ու անարդարությանը հեգնանք է հաղորդում (բարոյախոսությունը խորթ է նրան, որը հարազատ է հայ գրականությանը).
«ուր Մուկ Վալոդը օպեր դարձավ,/ Արջ Վալոդը մուրացկան,/ հարթաթաթն է մարդ դառել ու ԱԺ դեպուտատ,/ ունի հարուստ ախպար կնիկ ու սոտովի ու մանդատ», «մենք չենք եկել մզզալու/, մատնությունից մեր եղբոր», «արցունքներս դեռ չռռում են իրենք իրենց՝ սամատյոկ», «գոհանում եմ իմ հեղհեղուկ ճշտով» («ՙբարձր» հեղհեղուկ եւ
ՙ»ցածր»՝ ճշտով բառերը տարբեր խավերի բառապաշարից են, եւ միայն Շեկոյանն է դրանք իրար կողք դնում)։
Դարեր շարունակ բանաստեղծները համարվել են Աստծո շնորհը ստացածներ, ընտրյալներ եւ իրենք էլ իրենց հերթին սնել են այդ պատկերացումները ու ընտրյալ լինելուց հաճույք ստացել: Հայ բանաստեղծ Պարույր
Սեւակը նույնիսկ մի բանաստեղծության մեջ բանաստեղծին, այսինքն իրեն, համարում է «Աստծո քարտուղար»: Եթե արեւմտյան երկրներում այս պատկերացումները նվազել են, Հայաստանում բանաստեղծները շարունակում են իրենց ընտրյալների շարքը դասել: Բանաստեղծն այլեւս Աստծո քարտուղարը չի, որ դեռեւս չգիտեն հայ
բանաստեղծները, որոնք իրենց կոչումից գոհ ու աշխարհի պտույտից դուրս ապրում են իրենց աստվածային ռիթմերով ու գրում են հավերժի համար։ Բայց լավ գիտի Շեկոյանը, որ բոլոր մարդիկ հավասար են ու հավերժի փոխարեն նախընտրում է մահկանացուների համար գրել: Նրա բանաստեղծություններում ժամանակակից ռիթմն է` փողոցի` երկու թշվառ պուտանկաները… «նրանց տունը բանուկ մայթն է կինոթատրոն «Այրարատի», աշխարհի ֆուտբոլի առաջնությունը, որտեղ մանկական պրիմիտիվ քառատողը, պարզվում է, որ Ռոնալդինոյի վարպետության համար է գրված եղել. «Այ իմ գնդակ, ջան գնդակ,/ կանաչ, կապույտ, սպիտակ,/ թռիր վերեւ իջիր ցած,/ Սիմենը մնա զարմացած», ընտրությունները, որին ամբողջ մի շարք է նվիրել նախորդ գրքում, եւ 3 տարի անց դեռեւս նման «անցողիկ» թեմայով շարքի «հավերժականությանը» վտանգ չի սպառնում: Ինչպես, օրինակ, «Ռեպորտաժ
տեղամասից» բանաստեղծության մեջ. «Հայացքն այն դեբիլի,/ որն ընտրվեց մեր տեղամասում…/ բոլորովին նոր մի անասուն./ կարմիր գրքի մեջ չկար առաջ»։
Շեկոյանի սիրած հնարքն է դասական բանաստեղծության պարոդիաներ գրելը, դասականը վերաձեւելը ու ժամանակակից դարձնելը։ Օրինակ, նախորդ գրքում Գյոթեի հայտնի բանաստեղծությանը` «փոքրիկ տղան մի վարդ տեսավ,/ մի վարդ տեսավ դաշտի միջին», Շեկոյանը մեր ժամանակի շունչն է փչում ու կենդանացնում. «Փոքրիկ տղան Շիսսոտ տեսավ,/ տեսավ Շիսսոտ մայլի միջին»։ Ու հետո տղայի ու Շիսսոտի երկխոսությունը. «տղան ասաց քեզ կքշեմ այ սեւ շիսսոտ մայլի միջին,/ Շիսսոտն ասաց՝ քեզ կքաշեմ, ես Շիսսոտն եմ կոնդի Բջի»։ Եթե Գյոթեն գրել է, այլեւս Շեկոյանը կարիք չունի հայտնագործության, նա կվերցնի դասականի տողերը ու որպես գործիք կօգտագործի իրականությունը ներկայացնելու համար, միեւնույն ժամանակ դասական գեղեցիկի ըմբռնումը (վարդ) հեգնելով, քանի որ մաշվել է այդ ըմբռնումը, փոխարինելով շիսսոտով ու նրա «փուշ» «կոնդի Բջով»` մեր ժամանակների
գեղեցիկով, որ ասոցացվում է Հայաստանի քրեականացվածության հետ։ Եթե գեղեցիկը կփրկի աշխարհը, ուրեմն՝ Հայաստանը «փրկված» է։
Կամ Վահան Տերյանի բանաստեղծության տողը, ուր Հայրենիքի հավերժությունն է ապացուցում. «Ասորիքն է եղել մեր թշնամին ահա,/ դաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա»։ Շեկոյանը վերցրել ու տեղայնացրել է իր մանկության թաղի վրա, որպես թշնամի դարձնելով հարեւան Կրիվոյ թաղը, ուր կառուցել են Գրիգոր լուսավորիչ եկեղեցին. «Կրիվոյն է եղել մեր թշնամին ահա/ վանք է տեղը եւ չկա քար քարի վրա»։
Հայրենիքի գաղափարը շրջվում է, եւ սպառված ու վերացական հավերժության գաղափարին փոխարինում է մի ուրիշ հայրենիք` շարքային մարդու մանկության որոշակի վայրերը, որոնք անցողիկ են։ Նաեւ օգտագործում է հայտնի բանաստեղծություններից որեւէ տողի իր տարբերակը։ Օրինակ, նույն Վահան Տերյանի «Միթե վերջին պոետն եմ ես,/ վերջին երգիչն իմ երկրի» տողը, որ դարասկզբի հայոց ողբերգությունն է փորձում արտահայտել բանաստեղծի խորհրդանիշով, Շեկոյանը ուղղում է. «Միթե վերջին պոետն ես՝ Սիմոնյան Թաթա»։ Այսպիսով, մտավորականության ատելի ժանրի` ռաբիսի ներկայացուցչին՝ երգիչ Թաթային «օծում է» բանաստեղծ եւ եւս մի հարված հասցնում բանաստեղծության քարացած եւ իշխող պատկերացումներին։
Այդ պատկերացումներին հակադրվելը նա անվանել է անտիպոեզիա, որ թերթերում հրապարակված բանաստեղծությունների նրա նախորդ ժողովածուի վերնագիրն է եւ վերջին 6-7 տարիների ոճը։ 50-ամյա Շեկոյանը մինչեւ անտիպոեզիան 9 բանաստեղծական ժողովածուներ է հրատարակել, որոնք գրված են «պոեզիայով»։
Վերջին ժողովածուում «Անտիպոեզիա» բանաստեղծության մեջ ասում է, որ իր ընտիր ձիրքը անհետ չքվել է, եւ «ոչ մի հմուտ լոգոպեդ հետ չի բերի»։ Այդ ձիրքը՝ պոեզիայով գրելու, չքվել է խորհրդային ժամանակների, ինչպես ինքն է
բնութագրում` «նախանցած կյանքի» հետ։
Հայ պոեզիայի նկատմամբ անտիպոեզիա են նրա բանաստեղծություններում տեղանունները` Երեւանի թաղերի խոսակցական անունները, որ չեն դառնում պաշտոնական ու երբեք չէին մտնի պոեզիա` Կրիվոյ, Մետաքս, Շիլաչի, Ցիրկ, Շորբուլաղ, Սադ, Չարխ։ Անտիպոեզիա է, երբ մեռած եւ անզգացմունքային գրական «գեղեցիկ» ու ստերիլ լեզվի հետ խառնում է մարդկանց շուրթերին ապրող կենդանի եւ «գեշ» լեզուն։ Անտիպոեզիա է, երբ ինքը երեւանյան բինգո է գնում Պավարոտիի ու Դոմինգոյի հետ, իսկ «դեմի շարքերից բինգո գոռաց մեր կորած ախպերը`Կարերասը»։ Անտիպոեզիա է քաղաքական հեգնանքը. «եւ չեմ ասել ալե-հոպ,-/ եւ չեմ ասել բարեւ Ռոբ» (ակնարկը, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «բարեւ Ռոբ» ասելու համար սպանեցին ասողին): Եւ ամենամեծ անտիպոեզիան է «Երեւան հյուրանոց» պոեմը, որտեղ 846 մարդու անուն կա։ Այստեղ թվարկված բոլոր մարդկանց առանձնահատկությունը այն է, որ «ինձ գիտեն», այսինքն՝ հեղինակին ճանաչում են։
«Հայկական ժամանակ» թերթի 2 էջերում տպվելուց հետո, պոեմի հերոսներից մեկը Արմեն Շեկոյանին պատիվ է տվել, որ իրեն մտցրել է գրականություն։ Մի գրող նեղացել է, որ իր անունը չի գրել պոեմի մեջ, որին Շեկոյանը պատասխանել է. «Դու էլ իմ անունը չես գրել քո բանաստեղծություններում»։ Թերթը ձեռքից ձեռք էր անցնում, ուր ամեն մեկը, նաեւ գրական շրջանակների ներկայացուցիչները, փնտրում էին իրենց անունները, իսկ գտնելուց հետո փորձում գուշակել, թե մյուսներն ովքեր են: Նույնիսկ եթե ընթերցողը շատերին չի ճանաչում, միեւնույն է, պոեմը
հետաքրքրությամբ ընթերցում է, քանի որ այդ անուններն այնքան բնորոշ են Երեւանին, որ քաղաքի անձնանունային խճանկար են ստեղծում. ընթերցողը նույն անունը կրող մի ուրիշին կարող է պատկերացնել։ Կամ նրանցից մեկին բնորոշում է մի հատկությամբ, որ ընթերցողին ծանոթ այլ մարդկանց կսազեր։ Օրինակ, «գիտեն Գովոն ու դուբլ Հերոսը,/ որ Հովիվյանից սիրուն էր խաղում,/ բայց ալրաղացում ալյուր է մաղում» (Հովիվյանը՝ 60-70 ականների ֆուտբոլի աստղ)։ Դուբլ Հերոսին չճանաչող ընթերցողը նրա փոխարեն կարող է հիշել իր թաղում վիրտուոզ ֆուտբոլ
խաղացող մեկին, որ այժմ կամ հարբեցող է, կամ շուկայում կարտոլ է վաճառում։
Պոեմում Շեկոյանին ճանաչելու շնորհիվ հավասարվել են «հաջողակներն ու ձախորդները», «վարի ու վերի էլիտան»: Իրար կողքի են հայտնվել «Զակոննի Յուրան,/ որի նագոլկեքն ու որի դուռան/ թանգարան էին բաց երկնքի տակ» ու
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Եվտուշենկոն` պոետ Ժենիկը (ռուս հայտնի բանաստեղծ), Պլանքյաշ Կոշտն ու Դամքյաշ Բենիկը, «շոֆեր Գարեն՝ դքի մարգարեն» ու «Ավանի Ռուբոն,/ որ խոստացել է տպել էս գիրքը» (գրքի հովանավոր գործարար Ռուբեն Հայրապետյանը) եւ այլք։ Հեղափոխությունների լոզունգները` ազատություն, եղբայրություն, հավասարություն, որ կյանքում չեն իրականացել, իրականանում են «Երեւան հյուրանոցում»։ Այս բոլոր մարդիկ իրենց թշնամանքներով, կրոնական, քաղաքական, սոցիալական հակասություններով միայն մի պահ` պոեմը ընթերցելիս` հաշտվել են ու հավասարվել, Շեկոյանի սիրո մեջ եղբայրացել. «Կսիրեմ Ձեզ ու Կյանքն այս, / քանի դեռ նախագահը չի դրել վետոն»։ Եւ Շեկոյանի ստեղծագործական ազատությունն էլ, որ քանդել է բանաստեղծության ավանդական պատկերացումները, ոչ միայն բոլոր երեւանցիներին ու ոչ երեւանցիներին հավասարեցրել ու եղբայրացրել է, այլեւ նրանց համաքաղաքացի է դարձրել իր թարգմանած լատինաամերիկյան
սերիալների հերոսներին` Գավիոտային ու Սեբաստյանին, փայտփորիկին, «որ Ծաղկաձորի խոնավ մշուշում/ անվերջանալի էս ռիթմն է հուշում»։
Պոեզիան ծերանում ու մահանում է, ու ծնվում է անտիպոեզիան: Այդ մահվան մասին սկզբում քչերն են իմանում: Այդ քչերից է Շեկոյանը:
Հայկական Ժամանակ
7, նոյեմբերի, 2003թ.

Entry filed under: խոհ. Tags: , , , , .

Marked for Life: An artist leaves his legacy in stone Մասնագետները մտահոգված են. Հայաստանում գրանցված սոսինձ «շնչելու» հազվագյուտ դեպքերը անհանգստացնում են

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: