Մասնագետները մտահոգված են. Հայաստանում գրանցված սոսինձ «շնչելու» հազվագյուտ դեպքերը անհանգստացնում են

05.12.2003 at 00:00 Оставьте комментарий

Արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանում երիտասարդների շրջանում լուրջ խնդիր դարձած սոսինձ «շնչելը» դանդաղորեն թափանցում է Հայաստանի երիտասարդությանը սպառնացող սոցիալական վտանգների ցուցակ:

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի նարկոլոգիայի կենտրոն բուժման են բերվել երեք պատանիներ, որոնք սոսինձ են «շնչել»: Նրանցից մեկը ստացիոնար բուժում է ստացել սոսնձի նկատմամբ կախվածությունից: Մյուս երկուսը եղել են թափառաշրջիկներ, որոնք ընդամենը մի քանի անգամ են սոսինձ «շնչել», և այն չի դարձել սովորություն:

Որոշ երկրներում տոքսիկոմանիան այնպիսի տարածում է գտել, որ ստիպել է իշխանություններին արգելել սոսինձների, փոշեցիր ներկերի և այլ նման նյութերի վաճառքը դեռահասներին: Հայաստանը բարեբախտաբար նման պրոբլեմ դեռ չունի, սակայն ոստիկանությունը վերջերս բախվել է բավականաչափ դեպքերի, որ մտահոգվի այդ խնդրով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ այս տարի պատանիների մեջ թմրամոլության դեպքեր չեն արձանագրվել, իսկ անցյալ տարի գրանցվել է ընդամենը մեկ դեպք: Ոստիկանությունը միաժամանակ նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայտնաբերվել են յոթ պատանի տոքսիկոմաններ:

Վարդաշենի «սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած» երեխաների հատուկ կրթահամալիրի 15-ամյա մի սան բացատրում է սոսինձ «շնչելու» մեխանիզմը.

«Սոսինձը լցնում եմ ցելոֆանի մեջ, քաշում եմ գլխիս, ոնց որ պարիկ-դիմակ, ու շնչում, — պատմում է նա: — Առաջին անգամ որ շնչեցի, աչքերս  սևացան, հետո սովորեցի»։

Պատանին ասում է, որ սովորել է սոսինձ «շնչել», երբ հայտնվել է կրթահամալիրում: Նա Երևան է եկել հեռավոր շրջանից, թափառաշրջիկության համար ոստիկանները նրան բռնել ու հանձնել են կրթահամալիր։

Սակայն «թռչելու կայֆը» ոչ միայն թափառաշրջիկ պատանիների մեջ է տարածված:

8-րդ դասարանցի մի պատանի պատմում է, որ առաջին անգամ ինքը սոսինձ է «շնչել» 10 տարեկան հասակում:

«Հայաթի ընկերոջս հետ սոսինձ էինք առել, որ ինչ-որ բան կպցնենք, — պատմում է նա: — Լսել էինք, որ սրանից կարելի է կայֆ ստանալ: Լցրեցինք տոպրակի մեջ ու շնչեցինք: Աչքերս բժժել էին: Մեկ էլ 1 տարի առաջ մի ուրիշ ընկերոջ հետ «մոմենտ» առանք ու էլի տոպրակի մեջ լցրինք, քաշեցինք: Առաջին անգամ դուրս չէր եկել, էս անգամ էլ ընդհանրապես բան չզգացի»:

Թեև հայ դեռահասների շրջանում այս երևույթը դեռևս մեծ տարածում չի գտել, այն արդեն իր արտահայտությունն է գտել նրանց լեզվում: Փողոցի օրենքներին հետևող ավելի հասուն պատանիները սոսինձ «շնչելը» համարում են «չհարգված կայֆ»: Դա բացատրում են նրանով, որ պարբերաբար սոսինձ «շնչողը» կայֆի ազդեցության տակ չի ճանաչում հարազատներին. պատմում են, որ մի պատանի չի ճանաչել քրոջը և նրա նկատմամբ սեռական ցանկություն է ունեցել:

Թմրանյութ օգտագործելը Հայաստանում հանցագործություն է, իսկ սոսինձ կամ այլ տոքսիկանտ «շնչելը» հանցագործություն չի համարվում:

«ՈՒղղակի տոքսիկոմանիկ թմրանյութերը չկան թմրանյութերի պաշտոնական ցանկի մեջ, — ասում է հանրապետական նարկոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Մկրտիչ Խաչատրյանը: — Իրականում դրանք թմրանյութերի պես հոգեակտիվ նյութեր են, որոնց մշտական գործածումը բերում է հիվանդության, մարդկանց մեջ առաջացնում է կախվածություն: Սոսինձ շնչելն էլ, ինչպես այլ թմրանյութեր օգտագործելը, առաջացնում է հալյուցինացիաներ»:

armenianow.com

5 դեկտեմբերի, 2003թ.

Реклама

Entry filed under: ակնարկ. Tags: .

Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը Family Devotion: Teenage refugee trades school for work to become bread winner

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 037 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Սարոջինի Սահու. Հարցը՝ կանանց սեռական իրավունքները կամ կանանց իրավունքներն իրենց մարմինների նկատմամբ, անտեսված է... fb.me/BErVSE8g 10 hours ago
  • Սարոջինի Սահու. Հարցը՝ կանանց սեռական իրավունքները կամ կանանց իրավունքներն իրենց մարմինների նկատմամբ, անտեսված է... fb.me/2skQ6hU0p 10 hours ago
  • Հայաստանը գնում է ստորագրելու եվրոասոցացման պայմանագիրը շատ պարզ պատճառով՝ որ եվրոպայից փող ստանա՝ վարկերի ու... fb.me/7JkjrxB7t 3 days ago
  • Անի Յավրենց. Հեռացողներից սեր չեն մուրում,որովհետև իրենց ընտրությունն իրենց փոխարեն են արել: Հեռացողներին՝ ետևից... fb.me/18V11mRYz 3 days ago
  • fb.me/8A52aZ5xZ 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: