Ընտանիքի հույսը. դեռահաս փախստականը դպրոցը փոխում է առևտրի հետ, որպեսզի կերակրի ընտանիքը

12.12.2003 at 00:00 Оставьте комментарий

Ընտանիքի կերակրողը

Դավիթ Անտոնյանը 15 տարեկան է և ընտանիքի միակ կերակրողն է։ Ամեն օր նա Աբովյանից Երևան է գալիս (20 կմ), ապակյա շշեր հավաքում տներից, որոնք հանձնում է խանութ ու ստացած գումարով ընտանիքին սնունդ ապահովում։

Անտոնյանների ընտանիքը՝ Դավիթը, նրա 12-ամյա քույրը՝ Մարինեն, և նրանց մայրը՝ Կարինեն, փախստականներ են Ադրբեջանից: Փախել են Բաքվից 1989 թվին, երբ հայերի համար Ադրբեջանում մնալն այլևս ապահով չէր։

Հայրը տարիներ առաջ գնացել է Ռուսաստան, և նրանից ոչ մի տեղեկություն չկա։ Կարինեն սրտային անբավարարություն ունի, և արդեն 3 տարի է, ինչ չի կարող աշխատել։

Ընտանիքի հոգսն ամբողջությամբ ընկած է դեռահաս տղայի ուսերին:

«Դավիթը լավ էր սովորում։ Բայց արդեն 2 տարի առաջ միտքը աշխատանքին էր ուղղված, սովորելու մասին էլ չէր մտածում, — ասում է Կարինեն: — Երբ նեղվում էի, բողոքում էի, ասում էի, թե ինձ համար ինչքան դժվար է, ասում էր` մա՛մ, մի տարի էլ դիմացի, 8-ը ավարտեմ, կգնամ կաշխատեմ, քեզ կօգնեմ»։

Հինգ ամիս առաջ Դավիթն ավարտեց 8-րդ դասարանը և սկսեց աշխատել՝ Երևանում շշեր գնելով կամ հավաքելով ու հետո վերավաճառելով:

«Դռները ծեծում եմ ու հարցնում` շիշ ունե՞ք, — պատմում է նա: — Լինում են մարդիկ, որ փող չեն վերցնում, ասում են` հալալ ա, տղա ջան, էսքան փոքր տղա ես ու աշխատում ես, փող պետք չի, վերցրու՛ շշերը, տա՛ր։ Բայց լինում ա, որ հայհոյում են։ Ասում են` խի՞ ես լիֆտով հելնում, քո համար չենք փող մուծում, ուզում են խփեն, բայց փախչում եմ։ Ջղայնանում են, որ ամեն 5 րոպեն մեկ դուռը ծեծում են»։

Դավիթը օրական աշխատում է մոտ 5 ժամ, հավաքում է մոտ 50 շիշ: Ավելի շատ շիշ նրա նվազ ուժերը չեն կարող տանել: «Շամպայնի շիշ չեմ վերցնում, որովհետև ծանր է։ Երբեմն էլ, որ շշերը շատ են լինում, ու չեմ կարողանում տանել, կեսը թողնում եմ մեկի մոտ, որ հետո գամ տանեմ»։

Թեև Աբովյան-Երևան երթուղայինը 200 դրամ (մոտ 30 սենթ) արժե, վարորդները Դավիթին արդեն ճանաչում են ու նրանից ուղեվարձի կեսն են վերցնում։

Դեպի Եր¢անª աշխատանքի. այնտեղ շշերն ավելի թանկ են ընդունում

Ամեն շշից նրան մնում է մոտ 20 դրամ (մոտ 3 սենթ): Ճանապարհածախսը հանած՝ օրական նա տուն է բերում մոտ 500 դրամ (մոտ 85 սենթ), որին գումարված ընտանիքի ամսական 8000 դրամ (մոտ 14 դոլար) աղքատության նպաստը կազմում է ընտանիքի բյուջեն։

«Դավիթի փողով ենք ապրում, — ասում է Կարինեն: — Սնվում ենք հիմնականում հացով, օրական 450 դրամ (մոտ 80 սենթ) հացի փող ենք տալիս։ Մի ամիս առաջ հիվանդացել էր, տաքությունը բարձրացավ, 2 շաբաթ պառկեց։ Էդ ժամանակ հաց չէինք կարողանում առնել»։

Ձմռանը եթե շատ ցուրտ չանի, կդիմանան առանց տունը տաքացնելու, քանի որ փոքրիկ սենյակն արևկող է։ Թեև երեխաները, մանավանդ Մարինեն, շատ են սիրում հեռուստացույց նայել, այն հազվադեպ են միացնում, քանի որ իրենց հին լամպային սիստեմի հեռուստացույցը շատ էլեկտրաէներգիա է ծախսում։

Մարինեն սովորում է 6-րդ դասարանում։ Նա ասում է, որ իրեն դուր է գալիս Աբովյանում ապրելը, և որ Երևանը «վախենալու է»:

«Ջղային ու վատ մարդիկ են էնտեղ ապրում. — ասում է նա, — ախպորս էրեսին դուռը փակում են»:

Նրա սիրելի առարկան գրականությունն է, իսկ սիրելի ստեղծագործությունը՝ «Գիքորը». «էն էրեխեն փոքր ժամանակվանից աշխատում ա ու թերմացքներ ուտում: Գիքորը լավն էր, համ էլ իր քույրիկների մասին էր մտածում, կոճակ-մոճակ էր հավաքում իրանց համար»:

Ի տարբերություն եղբոր, որ հանգիստ բնավորություն ունի, Մարինեն փոքրիկ վիրավորանքն իսկ անպատասխան չի թողնում ու հաճախ կռիվների մեջ է։ Նա նաև տան գործերն է անում. ափսեներն է լվանում, տունը մաքրում։

Դավիթի աշխատանքային ճամփան ձգվում է ցածª Գրիգոր Լուսավորչի եկեղեցու ուղղությամբ

«Երբ հիվանդ եմ, Մարինեն կողքիցս չի հեռանում, — ասում է Կարինեն, — ընդհանրապես երեխեքիս հարցում իմ բախտը բերել է»։

Երկու տարի առաջ Անտոնյանները ապրում էին վարձով, վճարում բնակարանի համար 5 հազար դրամ (մոտ 9 դոլար)։ Սակայն երբ Կարինեի առողջությունը վատացավ, և
այլևս չէր կարող ծանր աշխատանք կատարել ( նա աշխատում էր փռում, իսկ շոգն ու խոնավությունը վատ էին անդրադառնում նրա հիվանդ սրտի վրա), դիմեց Փախստականների վարչություն և Աբովյան քաղաքի ավտոճանապարհային քոլեջի հանրակացարանի 9-րդ հարկում 14 քառակուսի մետրանոց սենյակ ստացավ:

Հանրակացարան տեղափոխվելու շնորհիվ Կարինեն արդեն 3-րդ անգամ ընդգրկվում է կանադահայ ուսանողների ՍԱՄԱ (բժշկական օգնության ուսանողական ասոցիացիա) կազմակերպության հագուստ հյուսելու ծրագրի մեջ։ Այս ծրագրով ուսանողները արդեն 2-րդ տարին մի քանի հանրակացարանների 58 փախստական կանանց բրդյա թելեր են տալիս, որով նրանք հյուսում են սվիտերներ ու գուլպաներ։ Աշխատանքի դիմաց կանայք վարձատրվել են մոտ 10 հազար դրամ (մոտ 17 դոլար): Նրանց հյուսածը ուսանողները բաժանել են աղքատ ընտանիքների մոտ 200 երեխաների և 60 ծերերի։

Կարինեն 2 տարվա մեջ արդեն 6 սվիտեր ու 6 զույգ գուլպա է հյուսել։ Վերջին հյուսածները ՍԱՄԱ-ի անդամները նվիրել են Կարինեի զավակներին։

«Ես 13 տարեկանից գործում եմ, — ասում է Կարինեն, որ շյուղերը ձեռքին հին գործվածքների թելերից երեխաների համար նոր հագուստ է հյուսում, — այս ծրագիրը իսկը իմ սրտով էր. տանը նստած գործում եմ։ Ի՜նչ լավ կլիներ, էլի պատվիրեին գործել»:

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Family Devotion: Teenage refugee trades school for work to become bread winner Սև կյանք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: