Սև կյանք

26.12.2003 at 00:00 Оставьте комментарий

Խմբագրից կողմից՝ Փորձված լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը հանդիպել է այս ընտանքին աշխատանքի բերումով: Որոշ ժամանակ անց Ռուբենը և «ԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանը վերադարձել են, որպեսզի նյութ պատրաստեն այդ ընտանիքի մասին (և օգնեն նորոգելու նրանց վառարանի խողովակները):
Սահմանային կյանքը դժվար բան է…
________________________________________
Լիդան վառարանի համար հավաքում է փողոցից այն ամենը, ինչ կարող է վառվել։ ՈՒ քանի որ Բագրատաշենում ամենից շատ փողոցում ցելոֆանե տոպրակներ են թափված, հիմնական վառելանյութը դառնում է պոլիէթիլենը։
39-ամյա Լիդա Գադյանը փախստական է Բաքվից։ Այնտեղ եղել է ճաշարանում աման լվացող։ Այս տարի իր նախկին վագոն-տնակից տեղափոխվել է Բագրատաշենի փախստականների համար կառուցված թաղամասի նորակառույց բնակարանը։ Թե տարվա որ ամսին, չի հիշում։ Ինչպես չի հիշում, թե երբ է փախել Բաքվից, երբ է հայտնվել Ստեփանակերտում, երբ է ամուսնացել, երբ է երեխաներ ունեցել և երբ է տեղափոխվել Բագրատաշեն։ Ոչ թե հիշողությունն է կորցրել, հիշողությունը տեղն է, այլ կորցրել է ժամանակի զգացողությունը։
Սակայն հստակ գիտի, ասում է, որ ութ անգամ ծննդաբերել է։
90-ականներին ամուսինը լքել է Լիդային, և նա որդու ու մոր հետ եկել է Բագրատաշեն գյուղը։ Այստեղ գետի մյուս կողմում
Վրաստանն է` ադրբեջանաբնակ Սադախլո գյուղը, որի անունն է կրում սահմանի երկու կողմում գործող հանրահայտ շուկան` Սադախլոն։ Երկու երկրների առևտրականները միմյանց վաճառում են ամենատարբեր տիպի ապրանքներ` սննդամթերքից սկսած և մեքենայի դողերով վերջացրած։ Իրենց մարմինն են վաճառում նաև մարմնավաճառ կանայք։
Լիդան մինչև վերջերս մարմնավաճառ էր։ Գործի բերումով նա Հայաստանում յոթ անգամ ծննդաբերել է։ Երեխաներից երկրորդը, ասում է, նույնպես ամուսնուց է։ Երկուսին թողել է հիվանդանոցում։ Երկուսը մահացել են, մեկը` ծննդաբերության ժամանակ, մեկը` հինգ ամսական հասակում` սովից։ Երկու կրտսերներին էլ է ուզել թողնել ծննդատանը, սակայն, իր ասելով, բժիշկները չեն պահել, ասել են` ինքդ տուր մանկատուն։ Երբ երեխաներին տուն է բերել, էլ չի հանձնել որևէ տեղ.
«Ուժե չեմ կարա, ուժե իմ ջիգյարս են, — ասում է Լիդան։ — Երբեք աբորտ չեմ արալ, վախել եմ, չեմ արալ, համ էլ փող չեմ ունեցել»։
Այժմ նրա ընտանիքն են 4 երեխաները և մայրը` 75-ամյա Ասյան։ Փախստականների թաղամասի տասներկու տներից միայն այստեղ էլեկտրականություն չի միացվել։ Պատճառը նախորդ բնակարանից չվճարված պարտքերն են (ջուր և զուգարան բոլոր տասներկու տներում էլ չկան. տները կառուցվել են առանց սանհանգույցի)։
Փայտ չի վառում, քանի որ թանկ է, չի կարող գնել։ Եթե շրջակայքում փնտրի, ցախ կհավաքի, սակայն չի ուզում ժամանակ ծախսել, ավելի հեշտ է շուկայի աղբը հավաքել ու բերել վառել։ Վառելիքը հավաքում է հիմնականում «թուրքի կռայից»։ Պոլիէթիլենի արձակած ծուխը ավելի թանձր է և այդ պատճառով շատ արագ փակել է ծխնելույզի անցքը։ Սև ծուխը լցվում է բնակարանն ու ներկում ամեն ինչ։
Դժվարությամբ կարելի է տանը սևից բացի այլ գույն գտնել. Սև են պատերը, միջանցքի վարագույրը, անկողինները, բնակիչները։ Ծխնելույզի անցքը բացելու փորձ ոչ ոք չի անում։ Հարևանները ասում են, որ նախորդ բնակարանը` վագոնը, գույներով քիչ էր տարբերվում այս մեկից։ Խողովակները փաստորեն դեկորատիվ դեր են կատարում։ Ծուխը բարձրանում է և տնից դուրս գալու փոխարեն խողովակի անցքերով լցվում սենյակները։ Խողովակի միակ օգնությունն այն է, որ նրա միջոցով ծուխը մի փոքր վեր է բարձրանում ու մոտենում լուսամուտին, որից ծխի գոնե մի մասը դուրս է գալիս։
Որևէ մեկը տանը մի րոպե մնալուց հետո կսկսի հազալ, և աչքերը կմրմռան, իսկ եթե որևէ տեղ քսվի, կմնա մրի հետքը։ Տնից դուրս գալուց հետո վառված պլաստմասսայի հոտը երկար ժամանակ չի լքի հագուստը։
Լիդան և Ասյան մշտապես հազում են։ Բայց ասում են, որ հիվանդ չեն, հազը ծխից է.
«Հիվանդ էլ չեմ, սաղ էլ չեմ», ասում է Ասյան։
Երեխաները չեն հազում։ Եվ չեն լվացվում։ «Ի՞նչ լվացվեն, բեսպալեզնի ա, մեկ ա, էլի կեղտոտվում են», բացատրում է Լիդան։
Մեծ որդին` Արմենը, 12 տարեկան է և լվացվելու հետ սեր չունի: Իսկ 10-ամյա Մարիան լվանում է դեմքի մուրը. նա ուզում է մաքուր լինել։
Կրտսերը հինգ ամսական Մարիամն է, որ Արմենի գրկին առաջին հայացքից կարծես խաղալիք տիկնիկ լինի։ Մեծ եղբայրը երեխային օրորում ու փաղաքշական խոսքեր է ասում. «Քեզ մոոո՜րթեմ, պաաա՜ժառ տամ, ջանս դինջաաա՜նա»։ Մայրը մանկանն ամեն օր լողացնում է, թեև մրջրից հանելուց հետո փոքրիկը մնում է մրոտ: Տաշտի ջուրը թեև սևացել է, բայց ոչինչ, դեռ տաք է, նրա մեջ այժմ էլ կլողանա մյուս զավակը` երեքամյա Արթուրը։ Աղջիկների անունները` Մարիամ, Մարիա, մահացածը նույնպես եղել է Մարիա, Աստվածամոր անվան տարբերակներ են։ Սենյակում երեք նկար է կախված՝ Աստվածածինը նորածին Հիսուսը գրկին և խաչելության երկու փայտյա քանդակ։ Սև շերտի տակից դժվարությամբ են երևում նկարների պատկերները։
Եվս մի խաչ կախված է Լիդայի պարանոցից։ Երեխաները այս ծխի ու կեղտի մեջ չե՞ն հիվանդանում: «Աստված քյասիբին պահում ա», ասում է Լիդան։
Արմենն ու Մարիամը դպրոց չեն հաճախել։ Մայրը ասում է, որ դպրոց ուղարկելու համար հագուստի փող չունի: «Դպրոց արժի գնան», վառարանի մեջ հերթական տոպրակը գցելով անտարբեր ասում է նա։
Արմենը ամեն հարցի հիմնականում մի պատասխան ունի` «գիիիդում չեմ», որ արտասանում է տարօրինակ ձևով ծոր տալով, կարծես դիմացինին ծաղրելով։ «Գիդում չի» ազգանունը, հոր անունը, ծննդյան թիվը և այլն։ Գիտե, որ երեկ կերել է, իսկ թե ինչ է կերել, ասում է` «աբեեեեդ»։
Հարևանները ասում են, որ նա ինչ-որ տարօրինակություն ունի։
Մարիամը այնքան է նմանակել ավագ եղբորը, որ ձեռք է բերել նույն տարօրինակ խոսելաոճը ու երբ դպրոցի անուն է լսում, նույն ձևով ծոր է տալիս. «Չեմ ուզուուուուում»։ Երեխաները գրեթե տնից դուրս չեն գալիս, երբեմն Մարիամը տատի հետ գնում է 20 մետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից ջուր բերելու։ Հարևանները ասում են, որ երեխաները վախկոտ են ու շփվող չեն.«Դրա համար էլ դիկի են դառել»։
Լիդան անձնագիր չունի, երբևէ չի ստացել իրեն հասանելիք երեխաների նպաստը։ Ասյան անձնագիրը թեև վերջերս է կորցրել, այսուհանդերձ Հայաստանում բնակվելու 12-13 տարիների ընթացքում երբեք թոշակ չի ստացել։
«Շատերը մարդ չունեն, բայց Լիդան գաղափար էլ չունի, որ գնա բողոքի, իր հասանելիք փողը ստանա», ասում է հարևանուհին` Մարիամը։
Մինչև նոր բնակարան տեղափոխվելը Լիդան ինչ-որ չափով կարողանում էր փող վաստակել։ Ամեն սեռական ծառայությունից ստանում էր 2000-2500 դրամ (3-4 դոլար), սակայն «մոմենտ ա էղել, փող չի տվել»։
Այժմ ասում է, թե հասկացել է, որ մարմնավաճառությունը գոյատևման միջոց չէ. «Ի՞նչ ընտանիք պահել, վերջը գիտես, որ վնաս պիտի տա քեզ, որ շուտ մնում ես, պիրում ես», ասում է Լիդան՝ նկատի ունենալով հղիանալն ու երեխա բերելը։
Ասում է, որ որոշել է այլևս «չանել», մարմանվաճառությամբ չզբաղվել. «Էլ չեմ կարա, բեզարել եմ, որոշում եմ արել, ոչ մի տղամարդու հետ կապ չանեմ, պրծավ։ Վաղուց ա չեմ անում` հինգ ամսից ավելի»։ Այժմ Լիդան զբաղվում է մանր առևտրով, սահմանը անցնում է, Սադախլոյից ծխախոտ առնում, բերում Բագրատաշենում վաճառում։ Սակայն հազիվ մի քանի դրամ փող է աշխատում, որը օրվա հացի փող էլ չի անում։ Ամբողջ ընտանիքը սոված է։
«Ոչ մի կոպեկ չունի, ջուրը տաքացնում են առանց մի բանի խմում», ասում է հարևանուհի Մարիամը։ Երբեմն հար□աններն են նրանց օգնում, որոնք նույնպես փախստականներ են և դժվարությամբ են ապրում։
«Մենք էլ մի օրի չենք, բայց որ խղճում ես, էլի մի կտոր հաց տալիս ես։ Թուրք ըլնի, հայ ըլնի, ով սրտանց ցանկանում ա, օգնում ա, — ասում է հարևանուհին` Ռիտան: — Լավ ա էրեխեքին չի տանում աղբանոցը շպրտում։ Լինում ա, չէ՞, մերը չի կարում պահի, էրեխին խեղդում սպանում ա, ասում՝ մահացավ»։
Բոլոր հարևանների կարծիքով երեխաների միակ փրկությունը նրանց մանկատուն հանձնելն է: Ինչպես Մարիամն է ասում՝ «Նա պահել չի կարա, գոնե տանեն ինտերնատ։ Սրանք էլ են չէ՞ էրեխա»։

armenianow.com

26 դեկտեմբերի, 2003

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Ընտանիքի հույսը. դեռահաս փախստականը դպրոցը փոխում է առևտրի հետ, որպեսզի կերակրի ընտանիքը Magic Hands and Liquid Sun: A visit with Kashatagh’s «fighter pilot» physician

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: