Նոր սկիզբ. տեղահանված հայերը փորձում են նոր կյանք կերտել

24.02.2004 at 10:04 Оставьте комментарий

Անիչկան և Քնարիկը և նրանց թոռան թոռը

Անիչկան և Քնարիկը և նրանց թոռան թոռը

«Էն սպիտակ մորուքավորին փառք, իրեն չեմ տեսնում, ինքը ինձ տեսնում ա, որ օխտը պորտով փրկվեցինք», աչքերը վեր հառած ասում է Եղիշ դային ու դատարկում օղու բաժակը։

Քարվաճառի առաջին վերաբնակիչներից է Գետաշենից փախստական 66-ամյա Եղիշ Մարկոսյանը իր 22 հոգիանոց գերդաստանով։

Քարվաճառը Ղարաբաղի և Հայաստանի միջև ընկած նախկին ադրբեջանական Քյալբաջար քաղաքն է, որը հայկական զորամիավորումները գրավեցին 1993 թվի ապրիլին։

Քարվաճառը Քաշաթաղից (Լաչին) դեպի հյուսիս ընկած շրջանն է, որ բաժանում էր իրարից երկու հայկական պետությունները։

1999 թվին 2000 քառակուսի կիլոմետրանոց այս տարածքը կազմավորվեց որպես Ղարաբաղի վեցերորդ շրջան ու սկսեց վերաբնակեցվել՝ ձուլելով իրար Հայաստանն ու Ղարաբաղը։ Շրջանը վերանվանվեց Շահումյան, քանի որ այստեղ սկսեցին վերաբնակվել փախստականներ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող Դաշտային Ղարաբաղի Շահումյանի շրջանից ու Գետաշենից։

«Գետաշենը թողել ենք էնտեղ, որ քամին փչում ա, հոտը գալիս ա», ձյունածածկ Մռավ լեռան կողմը ցույց տալով ասում է 42-ամյա Չալոն` Եղիշի միջնեկ որդին։ Սարից այն կողմ Շահումյանի շրջանն է ու Գետաշեն գյուղը։

Գետաշենի ենթաշրջանը իր հարակից հայկական գյուղերով 1988 թվին իրեն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի մաս։ Ադրբեջանցիների հարձակումները մի քանի անգամ հետ մղելուց հետո 1991 թվի գարնանը ժողովուրդը ստիպված էր հեռանալ տանկերով Գետաշեն ներխուժած խորհրդային բանակի ճնշման տակ:

Այն ժամանակներում Եղիշ դային հայտնի մարտիկ ու անասնագող էր, որ ադրբեջանցիներից իր որդիների հետ հարյուրավոր գլուխ անասուն էր գողանում։ Մսի մի մասը բաժանում էին մարտիկներին, մի մասը ուղղաթիռով բերում Երևան ու վաճառքից գոյացած փողով զենք գնում։

Եղիշ Մարկոսյանը և նրա կինը` Սիլվան

Եղիշ Մարկոսյանը և նրա կինը` Սիլվան

Եղիշի մասին ասում են` գիշերը ավելի լավ է տեսնում, քան ցերեկը։ Նա Գետաշենի շրջափակումից գիշերով հանում է մոտ 230 մարտիկների, իսկ հետո իր երեք որդիների հետ շարունակում կռվել պատերազմի դաշտում։

Գետաշենում նա թողնում է 600 ոչխար ու 60 կով: Նոր տնտեսություն է դնում Սևանա լճի մոտ գտնվող Աղբերք գյուղում, սակայն ցուրտ կլիման և Գետաշենի հիշողությունը ստիպում են նրան ավելի մեղմ կլիմայով տեղ փնտրել։

«Ութ տարի էնտեղ մնացի, Էնտեղ ի՞նչ էր, «վիսիլկի» տեղ», ասում է նա: Եվ 1999 թվին Մարկոսյանները գետաշենցիների ու շահումյանցիների 35 այլ ընտանիքների հետ դառնում են Քարվաճառի առաջին վերաբնակիչները:

Ամենագլխավոր առավելությունն այստեղ այն է, որ Քարվաճառը նրանց ավելի է մոտեցնում Գետաշենին։ «Ինչքան էլ ստեղ կյանքը լավ լինի, կարոտել եմ, բա կգայի՞ ստեղ Աղբերքից, ֆերմա ու տուն կթողնեի՞», ասում է Չալոն, իսկ հայրը ավելացնում է. «Մեր նպատակն էն ա, որ թուրքը մի հատ էլ սխալվի, ստեղից խփենք, մեր Գետաշենը հետ վերցնենք»։

Մարկոսյանի կրտսեր որդին` 37-ամյա Վանեսը, փորձում է «վերականգնել» Գետաշենը Քարվաճառում՝ տնկելով ազնվամորու թփեր։ Ազնվամորին Գետաշենի հիմնական եկամտի աղբյուրն է եղել։ Գետաշենցիները ափսոսանքով հիշում են, թե ինչպես էին տարին երկու անգամ տոննաներով բերք հավաքում ու տանում Երևան, Թբիլիսի ու Բաքու:

Ազնվամորու սեզոնին ամենաաղքատ գետաշենցին մի մեքենայի փող էր աշխատում։ Այս տարի Վանեսը 20-30 դույլ ազնվամորի կհավաքի, հաջորդ տարի՝ ավելի շատ, բայց ինչ էլ անի, Գետաշենի բերքին չի հասնի։

Գերդաստանում ամենափոքրը Եղիշի մեծ որդու թոռ Մալինան է (ռուսերեն՝ ազնվամորի), իսկ ամենամեծերը՝ Եղիշի մայրը` 84-ամյա Անիչկան, և զոքանչը` 87-ամյա Քնարիկը: «Չէ, էստեղը Գետաշենին չի հասնի, անտառներով էլ, բախչեքով էլ Գետաշենը հարուստ ա։ Էստեղ ի՞նչ, ով կով ունի, էն ա ապրում»,- ասում է Անիչկան։

Մարկոսյանի գերդաստանը մոտ 300 գլուխ անասուն ունի, որ բերել է Աղբերքից։ Ի տարբերություն Աղբերքի այստեղ անասունը ամբողջ տարին արոտավայրում է։ «Էնտեղ հարյուր տոն խոտ էինք հավաքում ձմեռվա համար, ստե՝ հինգ տոն, էն էլ մնում ա։ Բնությունը կա, փետը կա, ապրի»,- ասում է Չալոն։

Սակայն ոչ բոլորն են Քարվաճառում այդքան հաջողակ: Մյուս վերաբնակները եկել են առանց ունեցվածքի և հազիվ են օրվա հաց հայթայթում: «Էստեղ մարդ կա, որ սոված նստել ա մինչև անասնավարկը ստանալը, էն էլ նրանով պարտքերն ա փակել։ Առաջին բնակիչները, որ մենք ենք, թազա էկողին կաթ ենք տվել, գառ ենք տվել, որ կարանան ապրեն»,- ասում է Չալոն։

Նախկինում Քարվաճառում 42 հազար բնակիչ է եղել։ Այսօր ավերված քաղաքը մոտ 500 բնակիչ ունի: Քաղաքապետ Ժորա Գրիգորյանը հիշում է, որ առաջին օրերը քնապարկում է քնել, կոշիկները՝ գլխի տակ, մինչև մի փոքր սենյակ է կառուցվել։ Այժմ ամբողջ շրջանում տասնչորս բնակավայր է կառուցվել։

«Սկզբում ոչ լույս կար, ոչ ջուր, էս ավերակներում միայն տներ էին կառուցում։ Հետո ջրագիծ քաշվեց, գեներատոր բերվեց, որ օրը 3-4 ժամ հոսանք էր տալիս», հիշում է Գրիգորյանը։

Ըստ նրա այս պահին Շահումյանում վերաբնակվել ցանկացողների 600 դիմում կա, սակայն տարեկան հազիվ 40 տուն է կառուցվում, և դեռևս հնարավոր չէ բոլորին բնակարանով ապահովել։

Շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար Վասիլ Նալբանդյանը նույնպես տուն չունի և բնակվում է Մարկոսյանի տանը։ Նա նույնպես գետաշենցի է և եղել է Գետաշենի պաշտպանության հրամանատարը։ Պատերազմից հետո աշխատել է Երևանի օդանավակայանում, իսկ երբ վեց ամիս առաջ նրան առաջարկել են այս պաշտոնը, սիրով ընդունել է:

Նալբանդյանը մոսկովյան մի գործակալությանը պատվիրել է տեսանկարել Գետաշենը, որպեսզի նայի ու կարոտն առնի: «Ծնողներս էնտեղ են թաղված, ո՞նց չկարոտեմ։ Նայում եմ, որ կարոտս առնեմ, ու տխրում եմ. բոլոր գերեզմանները ավերված են»։

Բնակիչները ասում են, որ նոր ղեկավարը շատ բարեփոխումներ է կատարել: Վեց ամիս առաջ մարդիկ այստեղ դեռևս մոմի լույսի տակ էին նստում, իսկ այժմ քաղաքը և մյուս բնակավայրերը ապահովված են էլեկտրաէներգիայով։ Անասնավարկը և միանվագ ֆինանսական օգնությունը տրվում են ժամանակին։ Շաբաթը մեկ անգամ ավտոբուսները Քարվաճառից գնում են Ստեփանակերտ և Վարդենիս։ Կառուցվում է մարզամշակութային կենտրոն, ֆուտբոլի թիմ է ստեղծվում։

Սակայն շրջանում դեռևս չկա հեռախոսակապ, և ոչ մի հեռուստաալիք հնարավոր չէ դիտել:

«Ավելի լավ, որ տելեվիզրը չի բռնում, որ չենք իմանում աշխարհում ինչ ա կատարվում։ Մի բան ենք իմանում, որ էս հողը պիտի պահենք»,- ասում է Վանեսը:

Սփյուռքահայ բարերարների միջոցներով շրջանում կառուցվել են տասը դպրոց և մի գյուղ: Սակայն ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել և ֆինանսական ներդրում անել Շահումյանի ու Քաշաթաղի (Լաչին) շրջաններում. գործարարները վստահ չեն, որ դրանք կմնան Ղարաբաղի կազմում։

Նալբանդյանը օգնության խնդրանքով դիմել է տարբեր կազմակերպությունների ու անհատների: Շրջանին պետք է ամեն ինչ՝ դպրոցական նստարաններից մինչև կաթի ու պտղի վերամշակման արտադրամասեր: «Գարունը բացվի, կերևա, թե ով ինչքանով կօգնի։ Մեր հարուստները որ մի հատ կազինո չգնան, էստեղ վեց հատ արտադրամաս կբացեն»։

armenianow.com

24 փետրվարի, 2004թ.

լուսանկարները Ռուբեն Մանգասարյանի

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Eighty Years of Sevak: A tribute to a poet Կյանքը սահմանամերձ գոտում. վերաբնակները նախկին ադրբեջանական հողի վրա իրենց տանը չեն զգում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: