Չորացած խաղողի այգիներ. սփյուռքահայ վերաբնակների համար դժվար է արմատներ գցել հայրենի հողում

05.03.2004 at 00:00 Оставьте комментарий

Նազարեթ Լիպարիտյանը կհեռանա վերջինը

«Մնացել եմ ես և ծրագիրը», ասում է բեյրութցի Նազարեթ Լիպարիտյանը, որն արդեն հինգ տարի բնակվում է Ղարաբաղի վերաբնակեցվող Քաշաթաղ շրջանի հարավային Դիցմայրի գյուղում:

Բացի նրանից ևս մի սփյուռքահայ է մնացել` Գևորգը Սիրիայից, որն այստեղ ամուսնացել է ու երեք երեխա ունեցել։ Սակայն նա պատրաստվում է քոչել Դիցմայրիից։

Անցել է մեծ ոգևորության ժամանակը, երբ 1999 թվին Դաշնակցության ծրագրով 35 սփյուռքահայ Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից և Իրանից վերաբնակեցվել էին Կովսականի(ադրբեջանական նախկին Զանգիլան քաղաքը) մոտ գտնվող Դիցմայրի գյուղը:

Ծրագրվում էր բնակեցնել այդ ու հարակից երկու գյուղերը, իսկ հետագայում` մինչև Իրան սահմանամերձ բնակավայրերը։ Բայց ի վերջո բոլորը փախան։ Վերջին գնացողներից մեկը մեքենան կոպեկներով վաճառել է, որ րոպե առաջ հեռանա։

Սակայն լիբանանահայ Լիպարիտյանը հեռանալու մտադրություն չունի. «Մինչև այն պահը, երբ կըսվի, որ սա պապական հողեր են, ես մնացող եմ; Իսկ եթե չըսվի, ազերական պասպորտ պիտի չառնեմ»։

Ծրագրից մնացել են նաև էլեկտրական փոխակերպիչներ (տրանսֆորմատորներ), մի տրակտոր, մի ավտոբուս, մի բեռնատար և տասնհինգ ֆիննական տնակ։ Մնացել է նաև նորակառույց դպրոցը:

Դպրոցում չորս ուսուցիչ է, ներառյալ՝ Լիպարիտյանը, որն անգլերեն է դասավանդում: Նա այստեղ չէր եկել դասավանդելու, ուղղակի 17 աշակերտով դպրոցում ուսուցիչ չկար:

«Եթե դպրոցական երեխաներ ունես, կնախընտրես հոս չմնալ։ Բայց մի աշակերտ էլ մնա, չեմ թողնի դպրոցը փակվի», ասում է նա։

Մարդիկ «հոս» չեն մնում. երեք գյուղերի վերաբնակ 33 ընտանիքներից 11-ը հեռացել է։ Պատրաստվում են հեռանալ նաև մյուսները։

Մարդկանց պահելու համար Դաշնակցությունը մեկ ու կես տարի յուրաքանչյուր ընտանիքին ամիսը 50 դոլար էր վճարում։ Բայց դա բավական չէր, որ մարդիկ մնային:

«Եթե տելևիզր չունենայի ու քաղաքական լուրեր մտիկ չընեի, շատ լավ կլիներ։ Պատրաստում են ժողովրդին, որ հանձնեն տարածքը», ասում է Լիպարիտյանը։

Վերաբնակիչների համար ամենամեծ հարվածը եղավ, երբ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2001 թվին Ա1+ հեռուստատեսությամբ ասաց. «Ինչքան էլ ցավոտ լինի, եթե այնտեղ բնակիչներ կան (Զանգիլանում), եթե ստանում ենք Ղարաբաղի` մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն (Լաչինը նախկին ադրբեջանական շրջանն է, որտեղից անցնում է Ղարաբաղը Հայաստանի հետ կապող մայրուղին)։ Այս հայտարարությունից հետո Կովսականի եւ շրջակայքի բնակիչները ընկան շփոթմունքի մեջ, որ պետությունը մի կողմից իրենցով բնակեցնում է տարածքը, մյուս կողմից` խոսում այն հանձնելու մասին։

Սոսիների պուրակում

Նազարեթի ֆիննական տնակը կահավորված է եվրոպական ոճով` խոհանոց-հյուրասենյակ, բայց արդեն խունացած տախտակից պատերով, տաք և սառը մշտական ջուր, զուգարան։ Հարմարություններ, որ ամբողջ շրջանում մեկ կամ երկու տուն ունեն, ու նաև՝ Դիցմայրիի մյուս ֆիննական տնակները։

Տան հետևի սոսիների պուրակը շրջակայքի միակ կանաչապատ տարածքն է։ Անտառները կտրել տարել են, ու Հայաստանի հետ բաժանող սահմանը առանձնանում է նրանով, որ Քաշաթաղի կողմում սարերը մերկացած են։

Լիպարիտյանն ասում է, որ եկել էին իր տան մոտի ծառերը կտրելու, բայց ինքը թույլ չի տվել. փաստաթուղթ է պահանջել, պարզվել է, որ իրավունք չունեն:

Պուրակով անցնում է գետը, որի ջինջ ջրերում պարզ երևում են ձկների վտառները։ Ձկնորսությունը, թռչունների որսը և խմիչքը Լիպարիտյանի հիմնական զբաղմունքն են։

Լիպարիտյանը եկել էր գինեգործական արտադրություն ստեղծելու մեծ ծրագրերով։ Տան մոտ գինեգործական գործարանն է` անհրաժեշտ սարքավորումներով: Նա հազարավոր դոլարներ է ծախսել՝ հույս ունենալով Զանգելանի խաղողի այգիների բերքից գինի ստանալ, սակայն ամեն ինչ ապարդյուն:

«Հսկա տարածքներ ունեինք և չկրցանք օգտագործել, որովհետև ամեն գարնան սկիզբ և ամռան վերջ «պաժառ» են տալիս։ Վառում են միայն չարությունից, որ չօգտվիս։ Ովքե՞ր, հայ ազերիները», ասում է նա։

Առաջին տարին խաղող է գնում Արարատյան դաշտից ու գինի պատրաստում, բայց հաջորդ տարի այլևս հնարավորություն չի ունենում։

armenianow.com

5 Մարտի, 2004

հգ(13 դեկտեմբերի 2010). երեք տարի անց, կարծեմ 2007-ին էլի եղա Դիցմայրի, Նազոյի հետ երկար նստեցինք, գինու շշերը հերթով բացում էր: Արդեն մթնել էր, պիտի Կովսական հասնեինք, ուզում էինք վեր կենանք, Նազոն չէր թողնում, հազիվ մեզ բռնացրել էր, գնայինք էլի թաղվելու էր մենակության մեջ: Էս երեք լուսանկարներն էլ էդ ժամանակ ես նկարեցի: Մի անգամ էլ Երևանում տեսա, Կազիրոկում, իր հորոխպորտղու հետ նստած էր(մյուս հորոխպորտղեն Ժիրայր Լիպարիտյանն է), իրար տեսանք շատ ուրախացանք: Կազիրոկն էլ Դիցմայրի իրա տունն էլ նույն սոսիների սաղարթների տակ են:

Էս տարի Խաչիկին` ընկերոջս տեսա, ով ինձ ծանոթացրել էր Նազոյի հետ: Հարցրի ինչ կա Նազոյից: «Նազոն մեռավ, չիմացա՞ր,-ասեց Խաչիկը,-Նյու Յորք էր գնացել, հենց հասել էր ինֆարկտը խփել տեղում մնացել էր»: Հետո ֆեյսբուքից իմացա, որ մահացել է 2008-ի դեկտամբերին, տանը, քնած ժամանակ: 61 տարեկան էր, ծնվել է 1947 թվին:

Գտա Արմենիանաուի սևագիրս, էնտեղ մի քանի տող կար որ Ջոնը հանել էր` մեկը Օսկանյանի խոսքն էր, որ մտցրի հիմա տեքստիս մեջ, մեկն էլ սա. «Կինը եւ որդին ԱՄՆ-ում են, դուստրը` Բեյրութում»։ Ու էլի մի քանի անկարևոր տողեր:



Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Կյանքը սահմանամերձ գոտում. վերաբնակները նախկին ադրբեջանական հողի վրա իրենց տանը չեն զգում Ակամա կթվորուհի. ուսուցչուհին հարմարվում է գյուղական կյանքին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: