Ակամա կթվորուհի. ուսուցչուհին հարմարվում է գյուղական կյանքին

09.04.2004 at 00:00 Оставьте комментарий

Ռուսաց լեզվի ուսուցչուհի 54-ամյա Սիլվա Մարտիրոսյանն իր ամբողջ կյանքն ապրել է քաղաքում: Նա բնակվում է Ճամբարակ քաղաքում և գյուղի հետ առնչվել է միայն շուկա գնալով:

Սիլվան կապում է Եղնիկի պոչը, ապա սկսում կթել

Սակայն մինչ Հայաստանն անցյալից շարժվում է դեպի ապագա, երկրում շատերն են փոխում իրենց ապրելակերպը:

Երբեմն քաղաքի աղջիկները սովորում են գյուղական նիստուկացը: Երբեմն ուսուցչուհիները կթվորուհի են դառնում:

Սիլվան և նրա ամուսինը ապրում են Ճամբարակում (Երևանից մոտ 100 կմ դեպի հյուսիս-արևելք), քառահարկ շենքի երկրորդ հարկում, իսկ նրանց Եղնիկ անունով կովը՝ ավտոտնակի հետնամասում:

«Ես ընդհանրապես կովերից վախենում էի, բայց էլ աշխատավարձով հնարավոր չէր ապրել, ստիպված սկսեցինք կով պահել,- ասում է Սիլվան: — Կարագ, կաթ, սմետան, մածուն՝ ամբողջը մերն ա, կովից ենք ստանում»։

Ամեն առավոտ ժամը յոթին, դասի գնալուց առաջ, Սիլվան իջնում է գոմի վերածված ավտոտնակը, հագնում «կթվորուհու» արտահագուստը, որպեսզի գոմի հոտը չկպչի իրեն և դասարանում հոտ չգա վրայից։

Գոմը ավտոտնակի ներքևի հարկում է

Մինչև կթելը կապում է պոչը, որ հանկարծ կաթի մեջ կեղտ չընկնի: Հետո հատուկ տախտակ է դնում կովի տակ, որ սպիտակ դույլը գոմի հատակին չդիպչի ու չկեղտոտվի, դույլի վրա թանզիֆ (մառլյա) քաշում, որ կաթի մեջ փոշի կամ մազ չընկնի, ու սկսում կթել՝ դեռևս անվարժ քաշելով կովի պտուկներից:

«Առաջ ա՜յ այսպես էի կթում,- առավել անվարժ քաշելով կրծքից՝ Սիլվան ցույց է տալիս կթվորուհի դառնալու իր առաջին քայլերը,- հետո վարժվեցի։ Ոչ ոք չի սովորեցրել, ինքս եմ քիչ-քիչ սովորել։ Բայց, մեկ է, չեմ վարպետացել, իմ տեղը իսկական կթվորուհի լիներ՝ արդեն կթել-պրծել էր, իսկ ես դանդաղ եմ կթում, ձեռքս հոգնում է»:

Նա մի պահ դադար է տալիս, որպեսզի ձեռքը հանգստանա, իսկ հետո կրկին հոգոցով ավարտում է գործը՝ բացատրելով, որ պիտի կուրծքը դատարկվի, որ կովը լավ զգա իրեն։

Երբ Սիլվան հիվանդ է լինում, ամուսինն է կթում կովը: Նա նույնպես ուսուցիչ է ու Սիլվայից էլ անվարժ է կթում։

Տանը Սիլվան կաթը դատարկում է մեկ այլ դույլի մեջ, կրկին թանզիֆով անցկացնելով, ու ժամը իննին հասնում դասի. «Երբեք դասից չեմ ուշանում», ասում է նա։

Առանց կթվորուհու արտահագուստի ու արդեն կթած կաթով

Ամբողջ «գործընթացը» ևս մեկ անգամ անում է երեկոյան յոթին։ Օրական տասը լիտր կաթ է ստանում: Ամռանը, երբ Եղնիկը նախրի հետ գնա արոտավայր, կստանա 15 լիտր կաթ։

Սիլվան ամեն օր մաքրում է գոմը, ամուսինն անցկացրել է կոյուղի և ջրագիծ։ Կովի թրիքը փռում են բակում, չորացնում, և երբ տանը վառարանի փայտը վերջանում է, վառում են աթարը։

Եղնիկը նրանց երկրորդ կովն է, առաջինը մորթել են, երբ ծերացել էր ու էլ կաթ չէր տալիս։

Այս տարի ամբողջ Հայաստանում ուսուցիչների կրճատումներ են գնում: Սիլվան վախենում է, որ ինքն էլ կարող է «օպտիմալացման» զոհ գնալ:

«Ի՞նչ պիտի անեմ,- ասում է նա: — Կուզեի մի հատ էլ կով պահել, բայց գնելու հնարավորություն չունենք։ Կովը ընտանիք է պահում»։

Սիլվայի երկու որդիները Ռուսաստանում են բնակվում։ Աղջիկը Երևանում ուսանող է, նրան էլ է կովը պահում։

Քաղաքաբնակ ուսուցչուհին սովորել է զատիչով (սեպարատոր) թթվասեր պատրաստել, ընկերուհու պանրագործ հորից սովորել է պանիր պատրաստել ամուսնու սարքած կաղապարի մեջ: Ամուսինը նաև հարիչ է սարքել Սիլվայի համար, որի մեջ նա կարագ է պատրաստում։

Մի վերջին ջանք, և կաթը պատրաստ է օգտագործման

Ճամբարակում խորհրդային տարիներին երկու գործարան կար՝ պանրի և ռադիոմասերի։ Սեփականաշնորհվելուց հետո ռադիոմասերի գործարանն ալևս չի աշխատում, իսկ պանրի գործարանն աշխատում է մասնակի հզորությամբ:

Սիլվայենց շենքի բնակիչները գործարանների նախկին բանվորներ են, պետական ծառայողներ և դպրոցի ուսուցիչներ։ Նրանցից շատերն իրենց գոյությունը պահելու համար ավտոտնակներում անասուն են պահում՝ հավ, ոչխար, կով։ Երբ օրերը տաքանան, Սիլվայենց թաղամասից մոտ իննսուն կով կտարվի արոտավայր։

«Մինչև Ճամբարակ տեղափոխվելը Դիլիջանում եմ ապրել,- ասում է Սիլվան, որը 35 տարի ուսուցչուհի է աշխատում։ — Միշտ եղել ենք մտավորական, ճամփորդել ենք ամբողջ Սովետով։ Հիմա Երևան էլ չեմ կարող հասնել։ Կովն էլ չլիներ, ընդհանրապես չէինք կարող ապրել»:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Չորացած խաղողի այգիներ. սփյուռքահայ վերաբնակների համար դժվար է արմատներ գցել հայրենի հողում Տանը ծննդաբերելու ավանդույթը վերականգնվում է գյուղում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: