Ցածր առաստաղներ. Աղբյուրաձորում հողածածկ տանիքները շարունակում են դիմակայել բնության տարերքին

23.04.2004 at 00:00 Оставьте комментарий

Ժամանակին Սևանա լճի շրջակա գյուղերում հողածածկ տանիքները բնական միջոցներով բնությունից պաշտպանվելու սովորական միջոց էին:

Հնգամյա Լիլիթը ծնվել է և կմեծանա հողածածկ տանիքով տանը

Ինչպես Իռլանդիայի հանրահայտ գեղատեսիլ տնակները, Հայաստանի գյուղական տները՝ իրենց հողածածկ տանիքներով,
թերևս նվազ դյութիչ էին, սակայն ավելի վատ չէին ծառայում իրենց նպատակին:

Աղբյուրաձորի տարեց բնակիչները հիշում են, որ մինչև հիսունական թվերը հողածածկ տանիքները սովորական երևույթ էին։ Դրանից հիսուն տարի հետո հայկական կենցաղի այդ առանձնահատկությունը դեռևս չի անհետացել վերջնականապես։

Երևանից 100 կմ հյուսիս-արևելք ընկած Աղբյուրաձոր գյուղի հողածածկ տանիքներով յոթ տներում դեռևս մարդիկ են բնակվում: Մյուսները գյուղացիները դարձրել են գոմեր։ Ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա գտնվող գյուղը աշնանից գարուն մոտ հինգ ամիս, երբ ձյունը նստում է, մեկուսանում է աշխարհից։

Արդեն վեցերորդ տարին հողածածկ տանիքով տան մեջ են ապրում Հեղինե և Վասպուրակ Գասպարյանները: Նախկին բնակիչները գնացել են գյուղից և տունը նվիրել Գասպարյաններին, որոնք այդ տան մեջ երեք երեխա են ունեցել։

Ենթադրում են, որ տունը կառուցվել է քսաներորդ դարի սկզբին։ Առաստաղը եղեգնածածկ գերաններ են՝ վրան հող լցրած։ Հողի միջից աճած եղինջները առաստաղից տեղ-տեղ խուժել են բնակարան։

«Որ անձրև ա գալիս, անընդհատ կաթկթում ա, խոնավությունը կխեղդի՝ որ լուսամուտը չբացենք»,- ասում է Հեղինեն, որ մշտապես մաքրում է տունը առաստաղից թափվող հողից։

Մուրացանը 1902 թվին գրած «Առաքյալը» պատմվածքում նկարագրում է Սևանի ափին գտնվող գյուղական նմանատիպ հողածածկ տներ, որոնք միայն մի տարբերություն ունեն Աղբյուրաձորի տներից. պատմվածքում լուսամուտը (երդիկ) առաստաղից է, իսկ Գասպարյանների տան լուսամուտները «ժամանակակից» են, պատի մեջ բացված։

Տան վրա տանիք անհնար է կառուցել, քանի որ գերաններն առանց այդ էլ ծանրությունից ճտճտում են, և սենյակում սյուներ են դրված, որ առաստաղը չքանդվի։

Գասպարյաններն այլ բնակարան ունենալու որևէ հույս չունեն։ Ընտանիքը աղքատ է, միակ սեփականությունը հազար քառակուսի մետր հողակտորն է, որտեղ կարտոֆիլ են ցանում ու ամբողջ տարին ուտում։ Վասպուրակը դրամ է վաստակում տաք եղանակներին հովվություն անելով, իսկ Հեղինեն՝ գյուղացիների գոմերը մաքրելով:

Ամուսնությունից հետո սկզբում բնակվել են Վասպուրակի հորական տանը։ Սակայն մեկ սենյակը նեղ է եղել երկու եղբայրների ընտանիքների համար, և մեծ եղբայրը տնից դուրս է արել Վասպուրակին։

Բայց եթե Գասպարյանների հին տունը դիմացել է վերջին հորդ անձրևներին ու հեղեղումներին, Մուշեղի տունը՝ նոր կտուրով, հիմնովին քանդվել է:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Քարտեզից դուրս. այցելություն մոռացված գյուղ ԳԻԳԱՆՏ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՍԻՐՏ, ՈՒԺ, ՍԵՔՍ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: