Քարտեզից դուրս. այցելություն մոռացված գյուղ

23.04.2004 at 00:00 Оставьте комментарий

Գեղաքար գյուղը աշխարհի հետ կապվում է, երբ հալվում է ձյունը։

Գեղաքարը կապվում է աշխարհի հետ, երբ ձյունը հալչում է

Աշխարհի հետ միակ կապը գրեթե անանցանելի ճանապարհն է, և երբ բնությունը փակում է այն,
Երևանից մոտ 120 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած Գեղաքարը ձմեռվա քուն է մտնում։

Մինչև 1989 թվականը գյուղը, որի նախկին անվանումը Ենիքենդ էր, ադրբեջանաբնակ էր և տարածքի ամենահարուստ անասնապահական բնակավայրերից մեկը։ Սակայն գյուղի բնակչության կազմը և գործունեության բնույթը փոխվեցին շատ այլ բաների նման, երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Այսօր Գեղաքարը, Սևանի ավազանի շատ այլ գյուղերի նման, բնակեցված է Ադրբեջանից եկած փախստականներով:

Ռուբեն Կարապետյանը 25 տարեկան է: 1990 թվականին, երբ նա 11 տարեկան էր, նրա ընտանիքը փախավ Բաքվից (որտեղ ապրելը հայերի համար դարձել էր անհնար) ու դարձավ գյուղաբնակ: Փախստականներ եկան նաև Կիրովաբադից, և նախկին ադրբեջանաբնակ գյուղը տուն դարձավ նրանց համար:

«Էս գեղը քարտեզի մեջ ո՞նց ա ընկել, զարմանալու բան ա»,- ասում է Ռուբենը:

Տասը տարի առաջ գյուղում եղել է հեռախոսագիծ։ Բնակիչները հիշում են, որ Վարդենիսից եկավ ինչ-որ մեկը, հեռախոսագծերն ու սյուները կտրեց տարավ՝ հայտարարելով, թե ոչ ոք չի կարող բողոքել իր դեմ։ Փախստականները, որոնք որևէ թիկունք չունեին, չեն կարողացել փրկել հեռախոսագծերը։

«Էն ժամանակ խաբեցին,- ասում է կիրովաբադցի փախստական Ռոման Կարապետյանը,- ասին՝ գյուղը կզարգացնենք, գազ կքաշենք, ու լցրին «Իկարուս» բերին»:

Այստեղի կյանքը շատ տարբեր է Կիրովաբադի ու Բաքվի կյանքից:

Բնակիչներն ապրում են հիմնականում կարտոֆիլ ու ցորեն մշակելով, ինչին շատ խանգարում է այն, որ գյուղը չունի ոռոգման համակարգ։ Բնակիչներն ասում են, թե վարելահողերը չեն կարող մշակել, քանի որ տեխնիկա չկա, եթե լինի էլ՝ վառելիք չեն կարող գնել:

Գյուղում բնակվում է 13 ընտանիք, մոտ 50 մարդ, սակայն գրանցվածները երեք անգամ ավելի են՝ 150 հոգի։ Պաշտոնական բնակչության երկու-երրորդն իրականում բնակվում է յոթ կիլոմետր հեռու՝ Լուսակունք գյուղում: Նրանք գալիս են գյուղ միայն անասուններին արոտավայր բերելու և գյուղապետ ընտրելու ժամանակ։ Գյուղապետը նույնպես Լուսակունքից է և հազվադեպ է այցելում իր ընտրողներին (ընդհանրապես շրջանի փախստականներով բնակեցված գրեթե բոլոր գյուղերի գյուղապետերը տեղացիներ են)։

Գյուղում ամենաաղքատը Բաքվից փախստական Բորիս և Իրինա Կուլիկյաններն են: Նրանք յոթ երեխա ունեն:

«35 տարի քաղաքում ենք ապրել, ի՞նչ անենք, էս ա, էլ էթալու տեղ չունենք»,- ասում է Բորիսը, որ ծանր հիվանդ է ու ֆիզիկական աշխատանք այլևս չի կարողանում անել։ Մեծ որդին, որ տան հիմնական աշխատողն էր, զորակոչվել է:

«Ամառը մի կերպ յոլա գնում ենք, բայց ձմեռը շատ ա վատ։ Հազիվ 500-600 կիլո կարտոլ ենք ծախում, փետ առնում։ Ուժս էլ չի պատում մշակեմ։ Էն էլ սելավը էկավ, կարտոլի հորերը տարավ (նկատի ունի մարտի սկզբի հեղեղումը և փոթորիկը, որ շրջանին մեծ վնաս հասցրեց։ Գեղաքարում փոթորիկը շատ տների կտուրներ քանդեց)։

Ընդհանրապես Գեղաքարը հարուստ պաշարներ ունի՝ ընդարձակ արոտավայրեր, վարելահողեր ու քարհանք։ Սակայն գյուղացիների պնդմամբ դրանցից իրենք չեն օգտվում. քարհանքը պատկանում է վարդենիսցի մի գործարարի, և այնտեղ աշխատում են միայն վարդենիսցիներ, վարելահողերի մեծ մասն էլ տրված է վարձակալության։

«Ամբողջ խոտհարքներն էլ գյուղապետինն են, նա մենակ իրա գրպանի մասին ա մտածում»,- ասում է գյուղացիներից մեկը։ «ԱրմենիաՆաուի» թղթակցին չհաջողվեց հանդիպել գյուղապետի հետ, քանի որ նա ոչ Գեղաքարում էր, ոչ էլ մշտական բնակատեղում՝ Լուսակունքում։

Գյուղում կա բուժկետ, բայց այն մշտապես փակ է։ Բուժքույրը Լուսակունքից է և, ըստ գյուղացիների, երկու ամիսը մեկ է հայտնվում գյուղում:

Բաքվից փախստական 62-ամյա Էմմա Ծատուրյանն է գյուղի «շտապ օգնությունը», որ խնամում է հիվանդներին, ներարկումներ անում, ծնունդներ ընդունում (1992 թվականից 11 ծնունդ է ընդունել)։ Սակայն ծառայությունների դիմաց պետությունից աշխատավարձ չի ստանում, բնակիչներից էլ ոչինչ չի վերցնում, նույնիսկ փոքր նվեր. ձեռքը չի գնում։

«Բաքվում մանկաբարձ էի աշխատում,- ասում է Էմման։ — Որ փախչում էինք, չկարողացա վերցնել բժշկական տեխնիկումի դիպլոմս։ Գյուղապետը չթողեց, որ բուժքույր աշխատեմ, ասեց՝ դիպլոմ չունես (բուժքույր նշանակում է շրջանի բուժմիավորումը, սակայն գյուղապետը կարող է իր թեկնածուին առաջադրել)»:

Գյուղում ընդամենը մի մեքենա կա, այն էլ շատ հին, հազիվ է շարժվում։ Երբ ծանր հիվանդ է լինում, այդ մեքենայով են հասցնում քաղաք, իսկ եթե մեքենան չի աշխատում, կամ բենզին չկա, կամ էլ ձյունը փակում է ճանապարհը, ձիով են հիվանդին իջեցնում։ Ռոմանը հիշում է, որ երբ իր աղջիկը ծանր հիվանդ է եղել, սահնակով է քաղաք տարել։

Իսկ եթե հիվանդը չի կարող տեղաշարժվել, նա կմնա գյուղում ճակատագրի ողորմությանը, քանի որ անհնար է շտապ օգնություն կանչել։ Այս ձմեռ մեկն այդպես մահացել է։

Գեղաքարում դրական փոփոխություն առանձնապես չկա: Միակ առաջընթացը դպրոցի շենքն է, որ կառուցվել է սփյուռքահայ բարերարների միջոցներով։ Ութամյա դպրոցում սովորում է 12 աշակերտ։ Ութերորդ դասարանից հետո ուսումը շարունակել ցանկացողները պետք է գնան Լուսակունքի դպրոց։ Սակայն քչերը կդիմեն նման քայլի, քանի որ պետք է ամայի ճանապարհով օրական 14 կիլոմետր քայլել: Ռոմանն ասում է, որ իր աղջիկը գերազանցիկ է, սակայն ութերորդ դասարանից հետո էլ չի շարունակի ուսումը։

Մեկ ամիս առաջ սկսել է մինչև Վարդենիս երկու շաբաթը մեկ ավտոբուս աշխատել, սակայն հայտնի չէ, թե որքան կաշխատի այդ երթուղին։

«Էն ժամանակ (երբ փախստականները նոր էին վերաբնակվել) գոնե խանութ կար,- ասում է Ռոման Կարապետյանը։ — Հիմա գնա մեռի, ոչ ոք չի իմանա։ Ձեռս-ոտս տեղը, ամեն ինչ ձեռիցս գալիս ա, ամեն մասնագիտություն ունենք, բայց պարապ նստած ենք։ Հազիվ մի երկու ոչխար, կով ենք պահում, որ յոլա գնանք: Էսի շնո՞րհք ա, քաղաքացիներին բերել լցրել են էս սարերը»։

Entry filed under: ակնարկ. Tags: .

Աբխազիայի հայերը. տան պաշտպանությունը անկայուն տարածքում Ցածր առաստաղներ. Աղբյուրաձորում հողածածկ տանիքները շարունակում են դիմակայել բնության տարերքին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: