ԳԻԳԱՆՏ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՍԻՐՏ, ՈՒԺ, ՍԵՔՍ

12.05.2004 at 13:21 Оставьте комментарий

Ռաբոչի. Մարգարիտը սեղան է գցումԳիգանտը առաջին հերթին հայտնի է, որ մի տան մեջ երկու կին ունի` Մարգարիտը ու Անուշը։ Կանայք երկու քույրեր են, որոնց, Գիգանտը ասում է, փախցրել է 86-87 թվերին. «Գնացի ուզելու՝ հերը չտվեց, որ սենց փոքր-մոքր եմ։ Ես էլ ասի,
որ տենց ա՝ էրկու աղջկան էլ կփախցնեմ, սկզբից մեկին, մի տարի հետո մյուսին»։ Կանայք ասում են, որ իրենց կամքով են փախել Գիգանտի հետ, որ չուզեին՝ չէին գնա։ Նաեւ կարծիք կա, որ Գիգանտը միայն առաջինին է փախցրել, մյուսի հետ հետո է կապվել։
Ընտանիքը 8 տարի առաջ Արթիկից տեղափոխվել է Միջնավան (ադրբեջանական նախկին Մնջեւան քաղաքը՝ Արաքսի ափին), որ բնակավայր է Կովսական (նախկին Զանգելան) քաղաքի մոտ, Ղարաբաղի վերաբնակեցվող Քաշաթաղի շրջանում։
Նրա իսկական անունը Ռուբեն Ղուկասյան է, բայց բոլորը, չգիտես ինչու, Գիգանտ են ասում։ Արտաքինից գիգանտի որեւէ հատկանիշ չունի, հակառակը` բոյը ամենաշատը 145 սանտիմետր կլինի. երբ մեքենա է քշում՝ մեջը չի երեւում, մարդկանց թվում է, որ մեքենան ինքն իրեն է գնում: «Անունս Գիգանտ ա ոչ թե գաբարիտով, այլ սրտի մոմենտով»,-բացատրում է նա. այսինքն, որ բարի է, մեծ սիրտ ունի, բոլորին օգնում է։
Մի ուրիշ անգամ այլ բացատրություն է տալիս, ցույց է տալիս բազուկի ուռեցրած մկանը ու ասում` տես ինչ ուժեղ եմ, իսկական գիգանտ։
Եւս մի բացատրություն է շրջում, որ նրա անունը Գիգանտ է երկու կին պահելու համար ու ինչպես մի ֆիլմի վերնագրում է՝ «Մալինկիյ Գիգանտ բալշովո սեքսա»։
Բայց երեւի բոլոր բացատրություններն էլ ճիշտ են. «սրտի մոմենտով» նա բնակիչներին առաջին հասնողն է։ Եթե մեկին օձը կծել է, կամ՝ մեկ ուրիշը հիվանդ է, կամ՝ հղի, որ պետք է ծննդաբերի, Գիգանտը նստեցնում է իր եռանիվ մոտոցիկլետի «կալյասկան» ու քշում Կովսականի հիվանդանոց։ Բակ է մտնում զորանոցի բժշկուհին. «Գիգանտ, մի հատ ռադիոս նայի, չի աշխատում»: «Բեր տենամ՝ ինչ ա էլել»։
Ամեն ինչ Գիգանտի ձեռքից գալիս է, ցանկացած էլեկտրասարք, որ փչացել է` լինի հեռուստացույց, սառնարան, ռադիո, սարքում է, ավտոմեքենայի ամեն թերություն շարժիչից սկսած վերացնում է։ Պատուհանի գոգին լցված են ռադիոյի ու հեռուստացույցի, բակում` ավտոմեքենայի մասեր։
Գիգանտը համ էլ հյուրասեր էԳիգանտի ամենահայտնի շնորհքը ատամ քաշելն է։ Տարածքում եթե մեկի ատամը ցավում է՝ գալիս է Գիգանտի մոտ։ Ամենամոտիկ ատամնաբուժարանը Կապանում է` 50 կիլոմետր հեռու, եւ շատերը չեն կարող տանջող ատամնացավի պահին հասնել Կապան: «Վերջին անգամ կողքի գյուղից մի կնիկ էկավ՝ էրկու ատամը քաշեցի։ էրկու հազար դրամ էր տալի՝ չվերցրի, քյասիբ կնիկ էր»,-ասում է Գիգանտը։
Ատամ քաշելու ընդամենը մի գործիք ունի, պահում է իր քաշած օղու մեջ։ Պացիենտին նստեցնում է փոքրիկ, գետնին կպած աթոռին, մի բաժակ օղի խմացնում որպես ցավազրկող, օղու միջից հանում գործիքը ու քաշում ատամը, հետո գործիքը կրկին դնում օղու բանկայի մեջ ու մի բաժակ էլ՝ քաշելուց հետո խմացնում։ Եթե պացիենտը իր հետ օղի է բերում, նեղանում է, չի թողնում որ իր բերածից խմի, պարտադիր պիտի իր քաշած օղիով ցավազրկի։
Գիգանտի հայաթումԳիգանտը մի քանի տարի առաջ հանել է նաեւ Միջնավանի քաղաքապետի` Արմեն Սարգսյանի ատամը: «Երեք օր ատամնացավից չքնեցի,-պատմում է քաղաքապետը,- վերջը գնացի Գիգանտի մոտ, ասի՝ պիտի հանես, արաղը բերեց՝ երեք բաժակ խմեցի, քաշեց-քաշեց՝ դուրս չեկավ, աթոռից վեր թռա, չորրորդ բաժակն էլ խմեցի, նստեցի՝ էս անգամ հանեց։ Մի հատ էլ հանելուց հետո խմեցի ու ոչ մի պրոբլեմ»։
Գիգանտի ուժն էլ է տեղը, երկհարկանի տունը կառուցել է իր ուժերով, որ բաղկացած է տախտակներից ու թիթեղներից։ Երկրորդ հարկում ննջասենյակն է, ուր մահճակալներն են խիտ դասավորված՝ ինչպես հոսպիտալի հիվանդասենյակում։ Առաջինում հյուրասենյակն է։ «Ինչ էղնի՝ կենեմ, բացի որսից: Պապական մեր ցեղի մեջ համ ատամնաբուժ ա էղել, համ արհեստավոր, համ աշուղ։ Ես էլ սովորել եմ»,-ասում է Գիգանտը:
Շրջապատում գլուխ է գովում իր սեքսուալ կարողություններից, ասում է, որ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի մի կնոջ հետ է քնում, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ` մյուսի, իսկ կիրակի հանգստանում է։ 35-ամյա Գիգանտը ունի ութ երեխա` չորս աղջիկ, չորս տղա, վեցը Մարգարիտից, երկուսը Անուշից։ 2001 թվին երկու քույրերը գրեթե միաժամանակ են ծննդաբերել՝ երկու ամսվա տարբերությամբ. Մարգարիտը` Ալիկին, Անուշը՝ Թաթուլին։ Անուշը իր երկրորդ որդուն` Հայկին ունեցել է անցյալ տարի, որ տան ամենափոքրն է։ Երեխաները երկու կանանց էլ մամա են ասում։ Բայց ավելի շատ սիրում են Անուշին, որովհետեւ նա է իրենց պահողը:
«Երկու մամաներիցս մորաքրոջս եմ սիրում, մամաս միշտ գործի ա էղել, մորաքույրս ա ինձ նայել»,- ասում է մեծ որդին` տասնյոթամյա Փաշիկը, որի մայրը Մարգարիտն է։ Կանանց դերերը բաժանված են` Անուշը պառադնին է, Մարգարիտը՝ ռաբոչին։ Անուշը երեխաներին է պահում եւ Գիգանտի հետ հյուր գնում։ Մարգարիտը տան ծանր աշխատանքն է անում, վարում է հողը, խնամում այգին, լվացք անում եւ այլն։ Անցյալ տարի հողի վրա աշխատելիս օձը կծել է, բայց Գիգանտը արագ մոտոցիկլետով հասցրել է նրան Կովսականի հիվանդանոց, ու Մարգարիտի կյանքը փրկվել է։ Կանայք իրար հետ համերաշխ են: «Ինձ թեւութիկունք են, ես գոհ եմ, իրենք էլ են գոհ»,-ասում է Գիգանտը։
Կանայք իրար չեն խանդում, եւ Մարգարիտն էլ չի տխրում, որ երեխաները քրոջն ավելի են սիրում՝ ուրիշ կին չի, իր հարազատ ու սիրելի քույրն է։ Գիգանտի արհեստով ու Մարգարիտի հողագործությամբ տունը կերակրվում է։ Այսուհանդերձ, հարեւանները ասում են, որ Գիգանտը ամիսը մի հարյուր հազար դրամի էլ լավություն է անում։
Ավագ աղջկա՝ 16-ամյա Հայաստանի փեսացուն` Մրազը ապրում է Գիգանտի տանը։ Մրազի մտքին կա իր աներոջ օրինակով եւս մի կին ունենալ, սակայն Գիգանտը դեմ է, թող մեկով յոլա գնա. «Տղես էլ կասի՝ պապա, էրկու կնիկ պիտի առնեմ»։
ԳիգանտիկներըՆախկինում քրեական հանցանք էր համարվում երկու կնոջ հետ կենակցելով ընդհանուր տնտեսություն վարելը, որի համար նախատեսվում էր մինչեւ երեք տարի ազատազրկում։ Անցյալ տարի ընդունված նոր քրեական օրենսգրքից հանվել է բազմակնությունը արգելող հոդվածը։ Այսուհանդերձ, օրենսդրությամբ չի տրվում իրավունք՝ մեկից ավել կանանց հետ ամուսնություն գրանցել։
Գիգանտինը վերաբնակեցվող տարածքներում երկկնության միակ օրինակը չի։
Քարվաճառում բնակվող 41-ամյա Գարուշ Մնացականյանը եւս երկու կին ունի` Ռուզանը եւ Կարինեն։ «Սաղ էլ երկու կնիկ ունեն, մյուսները թաքցնում են, ես ափաշքյարա եմ»,-ասում է Գարուշը ու թվարկում այն մարդկանց անունները, որոնք տարբեր տեղեր երկու ընտանիք են պահում։ Նա էլ ութ երեխա ունի, վեցը առաջին կնոջից` Ռուզանից, երկուսը՝ Կարինեից։
Տեղափոխվել է Արագածից։
«Տան հարմարություններ չկար, մի սենյականոցում էինք ապրում»,- ասում է Գարուշը։ Քարվաճառում երեք սենյականոց տուն ստացան։ Ինքը կանանց հետ քնում է մի սենյակում, երեխաները՝ մյուսում։ Գարուշը երկրորդ կնոջը հանդիպել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում, հավանել է եւ բերել։ Կարինեն իմացել է, որ Գարուշը կին ունի, սակայն դա նրան չի խանգարել։ Ռուզանը ուրախությամբ չի ընդունել երկրորդ կնոջը, սակայն որոշողը ինքը չի՝ Գարուշն է։
Այստեղ կանայք այնքան էլ համերաշխ չեն, ինչպես Գիգանտի ընտանիքում, եւ երեխաները երկրորդ մորը մամա չեն ասում, դիմում են անունով: «Կարինեն իմ խորթ մաման է»,-ասում է տասնմեկամյա Արմանը։ Մեծը` Մակիչը, Արմանի գլխին բամփում է. «Խորթ չի, հիմար, քո երկրորդ մաման է»։  Այսուհանդերձ, հարեւանները ասում են, որ հինգ տարի տնից աղմուկ չի լսվել։
Ընտանիքը ապրում է մետաղի «թալանով»։ Գարուշը որդիների հետ քաղաքի ավերակների մեջ կվալտով քանդում է բետոնե շինարարական կոնստրուկցիաները, միջից մետաղե ձողերը (արմատուրա) հանում ու վաճառում։ Երեխաները դպրոց չեն հաճախում. ճիշտ է, վատ են ապրում, սակայն չհաճախելու պատճառն այլ է, ուսման անհրաժեշտություն չեն տեսնում։
ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ
«Հայկական Ժամանակ»
12 մայիսի, 2004թ.
Լուսանկարները Ռուբեն Մանգասարյանի
ՀԳ. 2010թ., անցյալ տարի Գիգանտի մասին ևս երկու բան իմացա. երրորդ կինն է բերել, նաև իր վարպետություններից մեկն էլ աբորտ անելն է:

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Ցածր առաստաղներ. Աղբյուրաձորում հողածածկ տանիքները շարունակում են դիմակայել բնության տարերքին Քաշաթաղ. «երրորդ Հայաստանի» ազատագրումն ու վերակառուցումը նախկին Լաչինում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: