Կառուցված է հավերժության համար. մի վրացահայի հեռահար բնակարանային ծրագրերի մասին

28.05.2004 at 00:00 Оставьте комментарий

Ախալքալաքում Սերոժ Հակոբյանն այն հազվագյուտ մարդկանցից է, որ երկու աշխարհներում բնակարան ունի, մեկը՝ էս կյանքում, Ռուսթավելի փողոցում, մյուսը էն կյանքինը՝ Ախալքալաքի գերեզմանոցում:

Ինչպես ինքն է ասում՝ «Համ էս երկրի մեջ եմ, համ՝ էն»։ Ու ամեն հյուրի տանում է իր գերեզմանը ցույց տալիս։

Իր հարազատների՝ պապի, տատի, մոր ու հոր կողքին նա սարքել է իր □ կնոջ գերեզմանները. սրբատաշ քար, վրան՝ ամուսինների նկարներն ու ծննդյան թվականները. Հակոբյան Սերոժ 1932 □ Հակոբյան Մանուշակ 1933: Մահվան թվերը դեռ փորագրված չեն. այդ չնչին գործն էլ թողել են իրենց միակ զավակին՝ դստերը:

«Որ մանչ տղա չունեի, ասի՝ գերեզմանս ես սարքեմ, աղջկաս համար զոռ չլինի։ Քանի որ հնարավորություն ունեմ, ինքս իմ ու կնկաս համար սարքեցի։ Կնիկս էլ համաձայն եղավ, ասավ՝ ավելի լավ է, մեր էրեխին տանջանք-չարչարանք չի լինի, հետագայում ինչի՞ մեզ համար չարչարվի»։

Գերեզման սարքելը տղամարդու գործ է. պետք է քար ճարի, վարպետի տա, հետ□ի՝ ոնց են տաշում, նկարիչ գտնի, որ տեղը-տեղին նկարները փորագրի ու բոլորի հետ գնի բազար անի։ 1994 թվականին, երբ դեռ հետ գցած փող ուներ, Սերոժը գերեզմանաշինության ամբողջ գործն անում է: Քարի վրայի նկարներն էլ պատահական մեկին չի տալիս, պատվիրում է Եր□անից եկած նկարչի։

Ախալքալաքում բացի Սերոժից էլի կան մարդիկ, որոնք կենդանության օրոք նախապատրաստել են իրենց վերջին հանգրվանը։ Բայց նրանցը մի փոքր այլ է. նրանց գերեզմաններն արդեն հանգուցյալ կնոջ կամ ամուսնու կողքին են, մնում է միայն ավելացնել անունը □ մահվան թվականը:

Սերոժի գերեզմանը լրիվ դատարկ է, պատրաստ բնակարանամուտի։

«Էսի իմ «պաստայաննի» բնակարանն ա, մենք էստեղ հյուր ենք, մեր հիմնական բնակարանը էստեղ ա, ախպեր ջան»,- ասում է Սերոժը՝ նայելով իր ս□ տապանաքարին։

72-ամյա նախկին տաքսու վարորդը բոլորովին չի շտապում տեղափոխվել, բայց ասում է, որ երբ ժամանակը գա, ինքը պատրաստ է:

«Ինչ որ կա՝ կա, ինչ որ չկա՝ չկա,- ասում էՍերոժը: — Մենակ կարամ ասեմ, որ, եթե ճշմարիտ մարդ ես, հոգիդ հանգիստ կլինի»։

Սերոժն ասում է, որ հավատում է Աստծուն, ու հետ□ում է եկեղեցական բոլոր արարողություններին՝ Զատիկ, կնունք, մատաղ □ այլն։ Գրպանում միշտ սրբապատկերներ է պահում:

«Մարիամ Աստվածածնի, Քրիստոս Տիրոջս նկարները գրպանս են եղել ու, փառք Աստծո, 45 տարի տաքսու վրա եմ աշխատել, ոչ մի փորձանքի չեմ եկել, ամեն տեսակ մարդ էլ հանդիպել է մեքենայիս մեջը, բայց ոչ մեկից վնաս չեմ ունեցել»։

Նախկին տաքսու վարորդը հիմա թոշակառու է: Ստացածը 15 լարի է (7,5 դոլար), դրանով ապրել չի լինի։ Հիմա Ախալքալաքի շուկայում առ□տուր է անում, մաղ ու այլ մանր-մունր բաներ է վաճառում։

Արդյոք գերեզման կառուցելը նրան մահվանը չի՞ մոտեցնում, □ ինքը չի՞ վախենում մահվանից:

«Տո չէ, այ ախպեր,- ծիծաղում է Սերոժը,- մոտեցնի-չմոտեցնի, կուզես վախեցի, կուզես մի վախեցի, որ մեռնելդ գա, կմեռնես։ Կար□որը ինչքան կրնաս՝ ապրես, մարդավարի, շնորհքով, հարգանքով։ Դու սիրես մարդկանց, մարդիկ քեզ սիրեն։ Թե չէ ծնվել ես, պիտի մեռնես, հարյուր տարի էլ ապրես՝ պիտի մեռնես, մի տարի էլ ապրես՝ պիտի մեռնես»։

Զատկին, մեռելոցին □ այլ եկեղեցական տոներին ամբողջ ընտանիքով գալիս են, Սերոժի հոր ու մոր գերեզմանների մոտ նստում, ուտում ու խմում ի հիշատակ հանգուցյալների։

Մի օր, երբ թոռներն այցելեն Սերոժի «հավերժական կացարանը», տապանաքարին կտեսնեն մակագրություն՝ «Հիշատակ թոռներից»:

«Ոչինչ, որ թոռները չեն սարքել,- ասում է Սերոժը,- փոքր էին, ո՞նց սարքեին։ Բայց անցնող-դարձողը կիմանա, որ էս մարդը հարգանք-պատիվ է ունեցել, քանի որ թոռներն են իրա գերեզմանը սարքել»։

armenianow.com

28 մայիսի, 2004

հգ. երբ ակնարկը խմբագիրս` Ջոնը կարդաց, ասեց` մահվան հետ կապված շատ տարօրինակություններ կան, հերս էլ մորս գերեզմանի կողքին իր անունը գրել ա ու թողել մենակ մահվան թիվը:

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Քաշաթաղ. «երրորդ Հայաստանի» ազատագրումն ու վերակառուցումը նախկին Լաչինում Իռենը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: