Ծիծաղում ենք մեզ վրա. ամերիկահայ դերասանը հանդես է գալիս հայաստանյան բեմում երգիծական ներկայացմամբ

16.07.2004 at 00:00 Оставьте комментарий

«Ամերիկացիներ միմյանց կըսեն` իթս նոթ յոր բիզնես, ուրիշի գործերուն մի խառնվեր։ Հայեր մեկը մյուսին կրնա՞ն ըսել` ուրիշի գործերուն մի խառնվեր։ Ամեն հայ ամեն հայի գործին պիտի խառնվի»:

Հայկական նիստուկացի նման դիտարկումներով Կալիֆոռնիայից ժամանած դերասան Վահե Բերբերյանը հանդես եկավ
Երևանի կամերային թատրոնում: Լեփ-լեցուն դահլիճը մեկուկես ժամ ծիծաղում էր։

«Տակավին» ներկայացմամբ Բերբերյանը «ոտքի վրա կատակերգության» ժանրը (standup comedy) ներկայացրեց հայաստանյան հանդիսատեսին, որն ավելի սովոր է, երբ ռուս երգիծաբանները դուրս են գալիս բեմ և զվարճալի պատմություններ են պատմում ռուսների մասին: Այս անգամ հայ երգիծաբանը հայերին էր համեմատում այլազգիների հետ:

«Իռլանդացիները միշտ կխմեն ու իրարու կծեծեն, հայերը կխմեն, իրարու կենաց կխմեն, իրարու կգովեն, նոր կծեծեն»,- ասում է Բերբերյանը։

Ռուս երգիծաբան Միխայիլ Զադոռնովը ռուսներին ու ամերիկացիներին համեմատելիս ասում է, որ ամերիկացիները զարմանում են ռուսների վրա, երբ տեսնում են, թե ինչպես փողկապով ու կոստյումով մի մարդ դուրս է գալիս բեմ, խոսում, և բոլորը ծիծաղում են։

Հայ հանդիսատեսի համար պարզվեց, որ լիբանանցի ամերիկահայն էլ կարող է դուրս գալ բեմ, խոսել ու դահլիճին ծիծաղեցնել։ Սակայն այս դեպքում դերասանը բոլորովին այլ տեսք ուներ. Բերբերյանը, որը նաև նկարիչ ու գրող է, երկար հյուսած մազեր և ականջօղեր ունի։ Նրա տեսքը Երևանում ուշադրություն է գրավում։

«Կանցնեի փողոցով, երեք տղա պպզած ուշադիր ինձի կնայեին, մինչև մեկը ըսավ՝ «մաշնեն չծախե՞նք` ականջօղ առնենք»,- ներկայացումից հետո պատմում է Բերբերյանը: — Ըստ էկզիստենցիալիզմի, եթե մարդու վրա ուշադրություն չեն դարձներ, ուրեմն ան գոյություն չունի։ Հոս այնքան ուշադրություն կդարձնեն, որ գոյությունդ պահանջվածեն շատ կըլլա»։

«Տակավինը» հիմնականում սփյուռքահայերի մասին է, և որոշ արտահայտություններ անգլերեն են։

«Հիանալի ներկայացում էր, ամենեն շատ հավնեցա իր ազատ խոսիլը, մաքուր հայերենեն հեռու,- ասում է ֆրանսահայ Անահիտ Սարգսյանը: — Սփյուռքի մեջ միտում կա պարտադիր մաքուր հայերեն խոսիլ»։

Տեղացիների համար թեթևակի մշակութային ցնցում էր լսել ոչ նորմատիվային բառեր, որոնք հայաստանյան բեմերից չեն հնչում:

«Իմ հոգևոր ծնողքս Հայաստանն է, կնկատեմ` մամա, պապա միասին,- ներկայացման մեջ ասում է Բերբերյանը: — Ատոր համար մայր հայրենիք կըսեն։ Իմ բիոլոգիական մայրենիքս Լիբանանն է, որովհետև Լիբանան ծնած եմ։ Իսկ հայրենիքս Ամերիկան է, որովհետև տարիներ հոն կապրիմ և քաղաքացի եմ։ Կանադան իմ հորքուրս կըլլա։ Հարավային Ամերիկա, արաբական երկրներ՝ Նիկարագուա, Պաղեստին, ասոնք իմ քույրերս ու եղբայրներս են, որովհետև իմ հայրենիքս անոնց ալ մայրենիքը ք—ծ է»։

Բերբերյանը ներկայացումից հետո ասաց, որ վերջին բառի վրա մեկը դեմքը փակեց, մեկ ուրիշը շուրջը նայեց, որ տեսնի ռեակցիան, և, նկատելով, որ մյուսները ծիծաղում են, ինքն էլ սկսեց ծիծաղել։

Թեև հանդիսականների մոտ 80 տոկոսը սփյուռքահայ էին, տեղացիները նույնպես հիացած էին Բերբերյանի ներկայացմամբ:

«Ես հավանեցի նրա թեթևությունը, տեսա գրողին ու դերասանին մեկ մարդու մեջ, որն իր էներգիայով ամբողջ դահլիճը պահում էր,- ասում է գրող և դերասանուհի Արմինե Աբրահամյանը: — Հայաստանում նրա նմանը չկա»։

Armenianow.com

16.06.2004թ.

Վահե Բերբերյանի մասին նաև այստեղ

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Իռենը Համեմատական վերլուծություն. գիտությունների ապագա թեկնածուն սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: