Համեմատական վերլուծություն. գիտությունների ապագա թեկնածուն սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին

13.08.2004 at 14:03 1 комментарий

Ութ ամիս առաջ ազգագրագետ Հրակ Վարժապետյանն իր ընտանիքով Ամերիկայից տեղափոխվեց Հայաստան հետազոտելու մի բարդ խնդիր. որո՞նք են արեւմտահայ սփյուռքի եւ արեւելահայերի խառնվածքների տարբերությունները եւ ընդհանրությունները։

Վարժապետյանը պատրաստվում է պաշտպանելու այդ թեմայով իր գիտական թեզը Վիսկոնսինի համալսարանում։ Իր հեռու հայրենակիցների հետ հաղորդակցվելուց զատ՝ ազգագրագետը բավականին մեծ ուշադրություն է հատկացնում նա□ Հայաստանում գտնվող արձանների ու հուշարձանների նշանակությանը:

Հատկանշական է, ասում է նա, որ Հայաստանում հուշարձաններն ավելի խոշոր են, ավելի պատկառազդու և, պարզապես, ավելի մոնումենտալ:

«Հոս երբ հայկական համայնքը շրջապատված է հայերով և ինքզինքը ապահով կզգա, նաև ինքնավստահ լինելու ցանկություն կունենա, և իր կոթողները կդառնան մոնումենտալ»,- ասում է լիբանանահայ Վարժապետյանը։

Իր դիտարկումը հիմնավորելու համար նա համեմատում է Երևանի և Ֆրեզնոյի Սասունցի Դավթի արձանները, որոնցից Երևանինը մոնումենտալ է, բարձր պատվանդանին, մյուսը՝ փոքր չափսով: Ամերիկյան տարբերակը չունի այդ վեհությունը և «ճիշտ հակապատկերն է Երևանի արձանի, ձին և Դավիթը նիհարած, ուժասպառ, մաշված են, գիտես որ անկե վերջ մահ է»։

Թեև հերոսի պատկերման ձևը, եղանակը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործնական պատճառներով, այնուամենայնիվ, ազգագրագետն այդ հանգամանքը դիտարկում է այն տեսանկյունից, որ հուշարձանների միայն չափերն արդեն իսկ արտացոլում են հասարակության ինքնավստահությունն ու անվտանգության զգացումը:

Նրա հաջորդ կարևոր դիտարկումն այն է, որ հայ իրականությունը Հայաստանի ժողովրդի առօրյան է, և այն իրերը, որոնք կարող են էկզոտիկ թվալ սփյուռքում, միանգամայն սովորական են Հայաստանի պայմաններում:

«Վերնիսաժ ժայռապատկերների, խաչքարերի ընդօրինակումները կվաճառեն, քանի որ իրենց հողի վրա են։ Սփյուռքի մեջ մենք խաչքար, ժայռապատկեր տեսած չենք, միայն լսած ենք կամ պատկերներով տեսած ենք: Սփյուռքի համար հայոց պատմությունը կսկսի տեղահանությամբ։ Հոս ինքնությունը նյութական իրերով կդրսևորվի, իսկ սփյուռքահայի մոտ բանավոր պատմություններով»,- ասում է նա։

Հրակ Վարժապետյանը Բեյրութից տեղափոխվել է Ամերիկա 30 տարի առաջ։ Նա ասում է, որ և՛ Հայաստանում, և՛ Լիբանանում հայերն ապահով միջավայրում են, որտեղ իրենց թիկունք է նախ հայր իշխանության համակարգը, ապա՝ նաև համայնքն ու հարազատները: Սակայն երբ լիբանանահայը գնում է Ամերիկա, Ֆրանսիա, զրկվում է իր ապահովության զգացումից և ըմբոստանում հոր հեղինակության դեմ, որ պիտի իրեն պաշտպան լիներ։

Հետևաբար Լոս Անջելեսում ստեղծագործող լիբանանահայ գրողները՝ Վահե Բերբերյանը և Իշխան Ջինբաշյանը, իրենց վեպերում հայրերին ծաղրի առարկա են դարձնում և պատվանդանից ցած են գլորում։ Ինչպես 20-ականներին Թուրքիայից Փարիզ գաղթած հայերը, որոնք կորցրեցին ցեղային և կրոնական ինքնության ապահովությունը, ըմբոստացան ավագ սերնդի և ազգային արժեքների դեմ (օրինակ՝ Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպի հերոսը Նարեկացուն համարում է ազգի կործանման պատճառ)։

Վարժապետյանը կարծում է, որ տարբեր են նաև ցեղասպանություն հասկացության ընկալումները։

«Ինչ մարդկանց դուր չի գա, ցեղասպանություն կըսեն»,- ասում է Վարժապետյանը: Որպես օրինակ նա բերում է Հյուսիսային պողոտայի կառուցապատման տարածքում բնակվող մարդկանց տեղահանության խնդիրը։

«Քանի հոգի ինձի կըսե՝ պապս հոս ծնած է, ի՞նչ երթամ Երրորդ մասիվ ապրեմ։ Ու կըսեն՝ ինչպես թուրքերն են տեղահան արել, այնպես կառավարությունը իրենց տեղահան ըրավ, որ սա ցեղասպանություն է։ Սփյուռքահայի համար ցեղասպանությունը միայն պատմական իրադարձություն է»։

Բացի այդ, Հայաստանի հայերը կարիք չունեն հիշելու, որ իրենք հայ են, իսկ սփյուռքում, մանավանդ երրորդ սերնդի ամերիկահայերի համար ինքնության գլխավոր արտահայտությունը հիշողությունն է։

Նա օրինակ է բերում ամերիկացի արձակագիր Միշլին Ահարոնյան-Մարկոմին, որի միայն մայրն է հայ։ Նա ցեղասպանության թեմայով գրքերի հեղինակ է:

«Միշլինի մեծ մայրը վերապրող է, որից լսել է ցեղասպանության մասին։ Մեծ մայրը ծնած է Խարբերդ։ Միշլինը մի անգամ մի այլ խարբերդցու՝ թուրքի մը հետ զրույցի ատեն կըսե, որ իր մեծ մայրն էլ է Խարբերդից ու եղած է ցեղասպանության վերապրող։ Թուրքը կըսե, որ ցեղասպանություն չի եղել։ Միշլինի մեջ հարց կառաջանա. կա՛մ թուրքը սուտ կըսե, կա՛մ մեծ մայրը։ Այդ հարցը լուծելիս՝ նրա ինքնությունը կկերտվի»։

Վարժապետյանի համար Հայաստանը միայն ուսումնասիրության նյութ չէ, քանի որ ինքը հայ է և ազգականներ ունի Հայաստանում։ Այդ հանգամանքը նա համարում է հարուստ աղբյուր ազգագրագետի համար։ Այսուհանդերձ, Հայաստանը այն երկիրը չէ, որտեղ ինքը կուզեր ապրել, նա ասում է, որ Հայաստանը վայրի երկիր է, մանավանդ առևտրի մարզի մեջ:

«Վերնիսաժում ցելոֆանի մեջ գրավաճառը գիրք է ծախում։ Ուզում եմ հանեմ նայեմ, կարող է առնեմ, վաճառողը թույլ չի տալիս, ասում ա՝ չես կարա նայես, չես ուզում՝ մի առ։ Կամ՝ կինը հեռախոսը դրել է փողոցը, զանգելը՝ հարյուր դրամ։ Զանգում ես, փողը տալիս, 150-ը կառնի, 50 դրամը կուզես, երեսիդ կշպրտի։ Փոքր բաներ իրար կգումարվեն չես կրնա դիմանալ»։

Կինը՝ Սիլվա Դաքեսյանը, որ անգլերենի խմբագիր է, առավելապես դժգոհում է մարդկանց կոպտությունից. «Նոր որ եկա, շատ լավ էր, ուրախ էի, որ միմյանց հասկանում ենք, բայց հետո տեսնում եմ, որ սփյուռքահայ ու հայաստանցի իրար չեն հասկանա։ Մարդիկ շատ կոպիտ պատասխաններ են տալիս։ Օրինակ՝ գրախանութ մտա, որ գիրք նայեմ, մի կին կոպիտ գոռաց՝ չի կարելի, գողի տեղ դրեց։ Հետո, որ իմացավ Հայստանից չեմ, սիրալիր դարձավ։ Կամ պատկերասրահի բակում Լենինի արձանը կնայեի։ Տնօրենը անցնում էր, հարցրի՝ գլուխը ո՞ւր է։ Շատ կոպիտ ասեց՝ քեզի պետք ա՞»։

Զավակները՝ 10-ամյա Արևը և 8-ամյա Նուռը, Երևանում հաճախել են դպրոց և Հայաստանից ստացած գլխավոր օգուտը համարում են հայերեն սովորելը, որ նախկինում չգիտեին:

«Հիմա ես կարամ Ամերիկայում հայրիկիս ու մայրիկիս հետ հայերեն խոսել, և ուրիշները չեն հասկանա»,- ասում է Արևը։

Բայց, ինչպես և մայրը, Արևը ևս դժգոհ է հայկական հասարակության մեջ իր տեսած շատ բաներից: Այս տղային ամենից շատ մտահոգել է այն, որ Երևանում երեխաները կենդանիների հետ դաժան են վարվում:

«Կատուներին քարերով, զենքով խփում են, մեր բակում մի կատվի աչքը հանել են։ Կատուն փողոցից վերցնում ենք, հոգ ենք տանում, որ չվնասեն»,- ասում է նա։

Նուռն ամենից շատ հուզվել է, որ մուրացկանները շատ են և ամեն քայլափոխի մոտենում են։ Այս փոքրիկ ամերիկահայը որոշել է, որ երբ մեծանա, կդառնա Մարտին Լյութեր Քինգի հետևորդն ու նրանց թշվառությունից կազատագրի։

armenianow.com

13 օգոստոսի, 2004

Entry filed under: ակնարկ. Tags: , , , , .

Ծիծաղում ենք մեզ վրա. ամերիկահայ դերասանը հանդես է գալիս հայաստանյան բեմում երգիծական ներկայացմամբ Սոնա. «Հոգիս տվել եմ, գողտուկ կապրիմ»

1 комментарий Add your own

  • 1. Էմմա  |  14.12.2010 в 08:29

    Հետաքրքիր տեղեկատվություն էր,շնորհակալություն նաև ուղղակի մեջբերումների համար,որովհետև հաճախ մեր լրատվությունը և լրագրողները լուրը հաղորդելիս զլանում են հարկ եղած չափով մեջբերումներ անել,մինչդեռ մարդու ուղղակի խոսքից,կիրառած բառերից,ասելու ձևից ես կարողանում լավ հասկանալ նրա մոտեցումները:

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: