Սոնա. «Հոգիս տվել եմ, գողտուկ կապրիմ»

20.08.2004 at 11:31 Оставьте комментарий

+DSC_3619

Խմբագրի կողմից. անկախության առաջին տարիների համեմատությամբ բազում մարդկանց կյանքը վերջապես լավանում է Հայաստանում:

Բայց շատերի, հատկապես ոչ մայրաքաղաքաբնակների համար, բարելավումը մնացել է որպես պատրանք:

Նրանք գոյատևում են հասարակության հատակում:

Սակայն Հայաստանը պատկանում է ոչ միայն նրանց, ովքեր այսօր վստահաբար կերտում են նոր հանրապետություն, այլև նրանց, որոնց կյանքը կոտրվել է ժամանակի բերած փոփոխություններից: Եվ նրանք չպետք է անտեսվեն:

Ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը, որն իր մասնագիտական գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել ծայրահեղ պայմաններում ապրող սոցիալապես մեկուսացած մարդկանց, այժմ աշխատում է «Աղքատությունը Հայաստանում» հատուկ ծրագրի վրա:

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում «ԱրմենիաՆաուն» կներկայացնի Ռուբենի աշխատանքները` հուսալով, որ նրա պատկերած ապաբախտների մեծ բանակը կարժանանա պատշաճ ուշադրության:

«ԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանն ընկերակցել է Ռուբենին նրա առաջին ֆոտոհետաքննության ընթացքում…

Վահան Իշխանյան

«ԱրմենիաՆաուիե թղթակից

 

Սոնան արդեն երկու տարի չի կարողանում գնալ իր մշտական աշխատատեղը՝ Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի պատի տակ, որտեղ նստում, փող էր մուրում։

39-ամյա Սոնա Դավթյանը ծանր հիվանդությունից միանգամից ծերացել է ու հազիվ է շարժվում։ Փորն ուռած է, ջուր է լցվում: Իսկ մարդիկ ծաղրում են, թե հղի է:

«Ջուր կհավաքի, փորս կուռի, իրիկուն ավելի կուռի։ Մե վեդրո համարյա ջուր կխմեմ»,- ասում է նա։

Թանգարանը մոտ չորս կիլոմետր հեռու է իր կացարանից, և նա այլևս ի վիճակի չէ հասնել այնտեղ ու ստիպված մոտակայքում է մուրացկանություն անում։ Ամենահեռու վայրը, որտեղ կարողանում է հասնել, մարզպետարանի շենքն է, որտեղ «հարուստ գալըստուկավորներ կան»։

001

Առաջ հեշտ էր. պատի տակ նստում էր, անցնող-դարձող, ով կամենար, փող էր նետում։ Հիմա ինքը պիտի մոտենա և ուզի, որն աշխատանքն ավելի է բարդացնում ու անախորժություններ առաջացնում: «Որը կուտա, որը կանպատվե։ Անպատվողները ավելի շատ են, քան տվողները»,- ասում է Սոնան։

Մինչև 1988 թվականը Սոնան գործարանում բանվոր է աշխատել։ Երկրաշարժը խլել է նրա աշխատանքն ու բնակարանն ու նրան մուրացկան դարձրել։ Իսկ հիմա երկրաշարժի անջնջելի հետևանքներն արագորեն խլում են նաև նրա կյանքը:

DSC_3465

Արդյունքո՞ւմ. «Հոգիս տվել եմ, գողտուկ կապրիմ»,- ասում է Սոնան։

Այսօր նրա հանապազօրյա ծախսերին ավելացել են միզամուղ դեղերը, որոնք չի կարողանում գնել։

Այլ բուժում նա այս կյանքից չի սպասում:

«էրկու անգամ շտապօգնություն եկավ, էսպես կենեն կերթան (ցույց է տալիս, թե ինչպես են բժիշկները մատներով սեղմում փորը), գիտեն, թե սենց էնելով կլավնա»։ Հիմա փորի ցավերից չի կարողանում քնել: «Ավել չեմ կռնա զարգել, էնպես կցավա։ Կռանալ վաբշե չեմ կռնա, որ կռանամ՝ փորս պայթի գը»։

006

Սոնայի բնակարանը Պոլիտեխնիկի նախկին «սադում» է` գյումրեցիների զբոսավայրը երկրաշարժից առաջ։ «Սադից» հիմա մնացել է շատրվանի ժանգոտած մետաղյա կմախքն ու սրճարանի կլոր կրպակը, որտեղ ապրում է Սոնան իր հինգ հարազատներով, ինչպես նաև փողոցի շներ ու կատուներ։

005

Կրպակում են ապրում Սոնայի երկու դուստրերը, որոնք, ինչպես ինքն է ասում, ծնվել են «հայտնի մորից, անհայտ հորից»։ Կրտսերը՝ 15-ամյա Արևիկը, դպրոցական է և ուզում է ձեռքի գնդակի մարզիչ դառնալ։ Մեծը՝ Արմինեն, երկու ամսական երեխա ունի և փաստացի ամուսնու՝ Սամվելի հետ նույնպես կրպակում է ապրում։ Սամվելն աշխատում է Գյումրիի գազանանոցում, որտեղ կենդանիների կեղտն է մաքրում: Ամսական 20 հազար դրամ է վաստակում։

004

Սամվելի ձեռքերը վերից վար հին ու նոր սպիներով են պատված։ Ասում է, որ երբ նյարդայնանում է, սրիչով ձեռքերն է կտրտում:

«Ես ընձի եմ ըրե։ Փրթելը կայֆ կու դա։ Ջղայնացած ըլնիմ, արունս տեսնիմ՝ կհանգստանամ»։

29-ամյա Սամվելը երեք անգամ դատվել է. իր խոսքերով` կռվելու համար: Բանտում ութ տարի նստել է։ Բայց արդեն չորս տարի է, ինչ հանցագործություն չի անում. «Հիմա խելոքցել եմ,- ասում է,- գազանի տակ կմաքրեմ»։

DSC_3555

Կրպակի տերը Չիչակն է, որի շրջապատը փողոցի պոռնիկներն ու նախկին հանցագործներն են։ Նա Սոնայի մոր հետ մանկատանն է մեծացել (մայրն այս տարի է մահացել)։ Սոնայի մահճակալի գլխավերևում սև ու սպիտակ մի լուսանկար կա, որը 16 տարի առաջ է նկարվել: Նկարում Արևիկով հղի երիտասարդ Սոնան է, փոքրիկ Արմինեն ու Չիչակը։ Չիչակն է մեծացրել Արմինեին և ասում է, որ նա իրականում իր եղբոր դուստրն է, և որ  Սոնան ստում է, ինչ է` իրեն խղճան։

Փողոցային շների ու կատուների պես խառնվել են նաև մարդկանց ազգակցական կապերը։ Ընտանիքից բացի կրպակում կան նաև մշտական «հյուրեր»՝ պառավներ ու հնամաշ հագուստով շպարված կանայք, մրոտ դեմքերով երեխաներ, ու դարձյալ, շների ու կատուների պես, չի ջոկվում՝ ով ում բարեկամն է։

DSC_3570

Չիչակի միակ եկամուտը թոշակն է:

«Կյանքը շատ դաժան է, սոված-ծարավ ենք, մրգի կարոտ ենք, սաղ աշխարհը ձմերուկը կերավ՝ մենք չենք կերե, պամիդորը կերավ՝ մենք չենք կերե։ Ստացածը հազիվ լուսի կու դանք, որ գոնե իրիգունը իրար էրես տեսնինք»:

Նա երանի է տալիս անցյալին. «Էհ, Սովետի վախտը շատ լավ էր»։

002

Սոնան, մայրն ու աղջիկն անցյալ տարի մեկ սենյականոց բնակարան են ստացել, որը կրպակի մոտ է։ Որոշ իրեր տեղափոխել են նոր բնակարան, սակայն չեն բնակվում։ Սոնան ասում է, որ իր առողջությամբ չի կարողանում չորս հարկ բարձրանալ։ Սակայն իրական պատճառն այնքան էլ ֆիզիկականը չէ։ Հոգեբանորեն նա չի կարողանում կտրվել փողոցից՝ Չիչակի կրպակից, որն իր կյանքն է ու ապրուստը։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես, օրինակ, պիտի փողոցի աղբը, որ նրանց վառելիքն է, հասցնի բնակարան։ Իսկ կրպակում հեշտ է. կողքի աղբանոցից կուտակում են վառելիքը` այն ամենը, ինչ վառվում է։ Կրպակի կողքը դիզված է վառելիքը՝ քրջեր, պլաստմասե, ռետինե ու պենոպլաստե իրեր…

003

Այն, ինչ չի վառվում, նույնպես հավաքվում է. կրպակի կողքը մի ուրիշ դեզ է կուտակվում՝ մետաղի ջարդոնը, որը մետաղ հավաքող մեքենան ժամանակ առ ժամանակ գալիս տանում է. մետաղի տոննան վաճառում են 10 հազար դրամով։

Աղբանոցից նրանք հավաքում են նաև իրենց զուգվելու պարագաները։ Մատին դրած մետաղե մատանիներն ու մանիկյուռը, որով քսել է եղունգները, Սոնան աղբարկղից է գտել։

Բայց շրթներկ աղբանոցում չի ճարել: «Պամադան՝ մյուս անգամ»,- կատակում է նա։

Նրա վաղաժամ ծերությունը չի արտահայտվել միայն մազերի գույնի վրա, որոնք չեն սպիտակել: Այս առիթով նա կատակում է, որ եթե մազի ներկ գտնի, «մազերս կներկեմ սպիտակ»: Ու ծիծաղում է կարծես վերջին շնչում։

+DSC_3530

 

 

 

 

 

 

 

 

armenianow.com

20.08.2004

Entry filed under: ակնարկ. Tags: .

Համեմատական վերլուծություն. գիտությունների ապագա թեկնածուն սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին Պլեճ-կյանք. պատմություն սիրո, կարոտի ու չարքաշ կյանքի մասին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: