Պլեճ-կյանք. պատմություն սիրո, կարոտի ու չարքաշ կյանքի մասին

03.09.2004 at 00:00 Оставьте комментарий

Նվարդ մորաքույրը ցույց է տալիս այն տեղը, ուր կախվել էր  Սպարտակը Սպարտակի պարանոցի վրա դեռ երևում է պարանի թողած կապտուկը: Սպարտակը փորձել է ինքնասպան լինել: Նա տասը տարեկան է:

Օգոստոսի 24-ին Սպարտակը մտել է Գյումրիի իրենց տան խորդանոց, առաստաղից կապել է պարանը, գցել իր պարանոցին և փորձել է վերջ տալ դժբախտությանը։

Մայրն ու մորաքույրը հասցրել են ժամանակին վրա հասնել և արհեստական շնչառություն տալով ու սիրտը մերսելով փրկել նրան:

Մեկ շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո Սպարտակը վերադարձել է տուն: Կապտուկներն ավելի շուտ կանցնեն, քան ընտանիքին հուզող հարցերը:

Տասը տարեկան և ինքնասպանություն:

Ինչի՞ համար:

Գուցե հոր կարո՞տը:

«Բորիսը կյանքում Հայաստանից դուրս չէր եկել,- պատմում է Սպարտակի մայրը՝ Նազիկ Մարգարյանն ամուսնու մասին, որը հազարավոր այլ հայաստանցիների նման աշխատանք գտնելու հույսով  մեկնել էր Ռուսաստան:

Բայց էլ յոլա գնալ չէր լինում: Լվացքի մեքենա էր սարքում, փողը ուշացնում էին։ Ասում էին՝ Բորիս, նպաստը ստանանք, կտանք։ Հացի փող չէր լինում։ Ասեց՝ հերիք էղավ էսպես քյասիբ մնանք»։

Ընկերը խորհուրդ է տալիս իր հետ գնալ Ռուսաստան աշխատելու:

Նազիկը պատմում է. «Ասավ՝ ոչինչ, Նազիկ, ուրիշների կնիկները 3-4 տարի սպասում են, ես կյանքիս մեջ մի անգամ գնամ դուս, դրությունս լավանա, գամ, երեք ամիսն ի՞նչ ա որ, Նոր տարվան կգամ։ Ձմեռը չէր էլ կարա մնար` ոտերը ցավում են»։

Սակայն մեկ ամիս չանցած Սպարտակը սկսում է հորը կարոտել. «Ասում էր՝ ես երեք ամիս չեմ սպասի հորս ու սաղ օրը լացում էր»։

Պատմում են, որ Սպարտակը շատ է կապված հորը, սիրում է նրա շորերը հագնել ու ասում է, որ մեծանա, հոր պես արհեստավոր է դառնալու։

Այդ օրը նա վիճում է քրոջ` Ադրինեի հետ, որը հոր գործիքների միջից կապույտ մեկուսիչ ժապավեն էր վերցրել:

«Տղաս չթողեց, ասեց՝ պապայիս գործիքներին ձեռ չտաս,- պատմում է Նազիկը: — Իրար հետ վիճեցին, լաց եղավ, ասեց՝ դուք ինձ չեք սիրում, մենակ պապաս ա սիրում, հեսա գնամ ինձ գցեմ ավտոյի տակ, ու վազեց դեպի դուռը։ Ասի` դու քանի՞ գլխանի ես, որ քեզ գցես ավտոյի տակ, ու դուռը փակեցի բանալիով»։

Սպարտակը չի հրաժարվում ինքնասպանության մտադրությունից:

Մորն ասում է, թե գնում է խորդանոց շաղախով պատի ճեղքերը փակելու: «Ասեց` լավ, չես թողնում գնամ, պապայիս նման գործ կանեմ»։

Եթե այդ պահին ընտանիքը նախաճաշելու չլիներ, ու մայրը չփնտրեր որդուն, չէին իմամա, որ նա  խորդանոցում կախված է։

Ադրինեն գնում է եղբորը փնտրելու:

«Կանչում էի, որ գա հաց ուտելու, ձեն չկա: Լուսամուտից նայեցի, չկար,- պատմում է Ադրինեն,- հետո բացեցի կլադովկեն, տեսա Սպարտակին, ճվացի մամայիս»։

Աղջիկը կարծում է, թե եղբայրը տարօրինակ դիրքով քնած է ու վազելով գալիս կանչում է մորը:

«Էկա, հըլը վերև չեմ նայել,- պատմում է մայրը,- ասում եմ` Սպարտակ ջան, քելե հաց ուտենք։ Մեկ էլ նայեցի վերև՝ տղես կապտած: Պարանը տեսա ու ասի` վա՜յ, մամա ջան, կախել ա իրան, ու ոտերը գրկեցի, բայց չդիմացա ու ընկա։ Մեկ էլ ինչ-որ ուժ ինձ հանեց վեր, որ տղիս փրկեմ»։

Մայրը մի ձեռքով գրկում ու վեր է բարձրացնում որդուն, մյուս ձեռքը մեկնում է, որ պատից կախված մկրատը վերցնի, պարանը կտրի, սակայն ձեռքը չի հասնում։

Ադրինեն օգնություն կանչելով դուրս է նետվում, և մուտքի մոտ դեմն է դուրս գալիս Նվարդ մորաքույրը. «Գործազուրկների տեղը գնացի ստորագրեմ ու եկա մեկ էլ քրոջս աղջիկը գոռում ա օգնություն, ախպերս կախվել ա։ Վազեցի մկրատը առա, քուրս Էրեխին բարձրացրեց, ես պարանը կտրեցի»։

Սպարտակը չէր շնչում:

Հարեւանները հավաքվում են, շտապօգնություն են կանչում։ Քույրերը Երեխային պառկացնում են. «Վաբշե սիրտ չկար»,- պատմում է Նվարդը: Նա սկսում է սիրտը սեղմել, որ աշախատի. «Տելեւիզրով նայելով սովորել եմ առաջին օգնություն ու սկսեցի սիրտը սեղմել»։

Ու մեկ էլ սկսում է սիրտը խփել.«Քրոջս ասում եմ, ծովում հո չի խեղդվել, որ տենց  սեղմում ես։ Մեկ էլ պուլսը խփեց, վայ էրեխես հետ եկավ»,-պատմում է Նազիկը։

Շտապօգնության մեքենայի մեջ ամբողջ ժամանակ Նվարդը ձեռքերով սեղմում-թողնում է թոքերը, արհեստական շնչառություն տալիս, մինչեւ հասնում են Գյումրիի ավստրիական հիվանդանոց, որտեղ փրկում են Սպարտակի կյանքը:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը ասում է, որ երեխան այժմ ֆիզիկապես առողջ է, սակայն հոգեբանական օգնություն կարիք ունի:

«Մեզ մոտ որ բերվեց երեխան անգիտակից վիճակում էր,-պատմում է բժիշկը,- բոլոր ռեֆլեքսները բացակայում էին, ինքնուրույն չէր կարողանում շնչել, միայն սիրտն էր աշխատում։ Վերակենդանացման բաժնում արհեստական շնչառություն է տրվել ու բուժվել։ Այդպես գիտակցությունը պարզվել է, հետ է եկել ու վերականգնվել են ռեֆլեքսները»։

Ադրինեն ու Նազիկը միայն Սպարտակով են զբաղվում Մեկ օր անց Սպարտակը դուրս է գալիս կոմայից ու մեկ շաբաթից դուրս գրվում։

Տանը պատահարի մասին չեն խոսում. արգելված թեմա է: Երբ հարցնում են, թե ինչու են հիվանդանոց տարել, ասում են. լուծ է ընկել։

Հենց պատահարի օրը Բորիսի ընկերոջ կինը զանգահարում է ամուսնուն՝ Ռուսաստան, Սվերդլովսկ ու ասում, որ Սպարտակը լուծ է ընկել, ծանր հիվանդ է։ Բորիսը թողնում է աշխատանքն ու հետ գալիս։

«Ստեղից պարտքով էի գնացել, պտի աշխատեի, որ պարտքը փակեի,- պատմում է Բորիսը։ — Դեռ տասը օր էի աշխատել, որ հազիվ հետ գալու փողը էղավ, էն էլ չէին տվել։ Ընկերս փող ճարեց, ասեց` դու թռի, մի մտածի, սկի չըլնի, ես ողորմություն կանեմ, պարտքը կտամ»։

Այդ օրը թռիչք չի լինում, Բորիսը երկու օր սպասում է թռիչքի։ Նա համոզված է լինում, որ որդին մահացել է և իրեն խաբել են որ վատ չզգա:

«Որ հասա պադյեզդ, տեսա դագաղ չկա, ուրախացա, ասի` ուրեմն տղիս չեմ կորցրել»,- ասում է Բորիսը։

Հիվանդանոցում պառկած Սպարտակը հենց հորը տեսնում է, ձեռքի Սնիքերսը տալիս է նրան, ասում է՝ կեր, սոված կլինես: Հայրը չի վերցնում՝ տղա ջան, դու որ ուտես, կիմանաս հերդ ա կերել։

«Ես ամենից շատ պապայիս եմ սիրում, որովհետև ինքն ա մեզ պահում»,-արդեն տանն ասում է Սպարտակը։

42-ամյա Բորիս Թամազյանն էլ իր հոր հետ շատ կապված է եղել, որը մահացել է անցյալ տարի դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի օրը.«Էդ օրվանից հետո սիրտս էնպես ա, որ նեղվում եմ էլի»,-արցունքն աչքերին ասում է նա։

Բորիսը հոր հետ տասը տարի աշխատել է հղկող հաստոցների գործարանում։ Երկրաշարժից հետո տունն ու աշխատանքը կորցրել է։ Սկսել է զբաղվել արհեստով, սակայն Գյումրիում պատվերները քիչ են:

Ի՞նչ է աշխատածը. ամիս է լինում 1000 դրամ է ընդամենը աշխատում,  իսկ ամսական ամենաշատը` 10-12 հազար դրամ։

Նազիկը նույն ճակատագիրն ունի` կորցրած տուն ու աշխատանք։ Երկրաշարժից հետո ամուսնացել են ու ապրել տնակում, որտեղ էլ ծնվել են Սպարտակն ու Ադրինեն:

Կյանքը տնակում ծանր էր: Խոնավությունից Բորիսը հոդացավ է ձեռք բերում. «ինչ աշխատում էր, տանում դեղի փող էր տալիս, որ լավանար»,-ասում է կինը:

Նազիկը նույնպես առողջական խնդիրներ ունի. ծանր գրիպից բարդություններ են առաջացել, բայց բժշկի չի դիմել, փող չի ունեցել, ու մի ականջի լսողությունը անդարձ կորցրել է։

2000 թվականին ամերիկյան Ուրբան ինստիտուտի ծրագրով բնակարանի գնման վկայագիր են ստացել ու բնակարան ձեռք բերել:

Նոր բնակարանում Բորիսի հիվանդությունը մի փոքր նահանջել է, բայց երբ անձրեւ կամ ձյուն է գալիս կրկին սրվում է ու չի կարողանում աշխատել. «Ոտերս կթուլանան, ծանր բան չեմ կարա վերցնեմ»։ Ու նաև Բորիսի ոտքին տրոմբ կա։

Սակայն նոր բնակարանն անսպասելի կենցաղային դժվարություններ է առաջացրել: Ընտանիքն ի վիճակի չի վճարել ջեռուցման համար: Տնակում ձմեռն էլեկտարկանության վարձ չէին տալիս, կողքի գյուղից աթար էին բերում վառում: «Իսկ շենք ո՞նց աթար բերեմ»,- ասում է Նազիկը։

Թամազյաններն ապրում են 9500 դրամ աղքատության նպաստով: Ձմռանը պետք է ընտրություն անեն` ուտելի՞ք գնեն, թե՞ վառելափայտ:

Ցուրտ օրերին Սպարտակը դպրոցից գալիս հաճախ ճյուղեր է բերում:

«Ասում եմ՝ Սպարտակ ջան, էդ խի՞ ես բերել, ասում ա՝ մամա ջան, գցի փեչը, որ չմրսես»։

Երբ ապրում էին տնակում, Նազիկը երեխաների հետ գնում էր կողքի Ազատան գյուղը  «պլեճ» անում (երբ գյուղացիներն ավարտում են կարտոֆիլի բերքահավաքը, թույլ են տալիս աղքատներին հողի մեջ մնացածը տանել)։

Իսկ հիմա էլ չի գնում. շենքից շատ հեռու է գյուղը, ոտքով գնալ հնարավոր չէ։ Մի անգամ Ճարահատյալ գնացել է գյուղ, սակայն ձեռնունայն վերադարձել: Գյուղացիներն ասել են՝ ոչ մի պլեճ, կարկուտը բերքը տարել է, էսքան տանջվել ենք, որ գաք հավաքե՞ք:

Մի տարի առաջ Սպարտակը տեսել է շենքի հարեւանությամբ ինչ-որ գույնզգույն  շինարարություն ու կարծել է, թե մոր համար այնտեղ աշխատանք կլինի.«Էկավ ասավ՝ մամ, էս հետեւը խաղալիքի գործարան են սարքում էնդեղ կաշխատես։ Գնամ տեսնեմ ինչ ա, բենզակալոնկա են սարքում, տղես կարծել ա թե խաղալիքի գործարան ա»։

Գուցե հոր կարոտին խառնվել է  աղքատությունը, որ ինքը դեռ դպրոց գնալու հագուստ չունի։

Սպարտակն ու Ադրինեն այս տարի դեռ դպրոց չեն գնացել. կարգին շոր ու կոշիկ  չունեն:

Սպարտակը մաշված ու պատառոտված կոշիկների ճեղքերը իր ձեռքով հատիկ-հատիկ կարել է։ Իսկ Ադրինեն ամաչում է մաշված կոշիկներով դպրոց գնալ, ուրիշները սիրուն հագնված են իսկ ինքը ցնցոտիավոր։

Նազիկը վախենում է, որ մարդիկ որդու արարքի համար իրեն մեղադրեն:

«Աղոթում էի նկարի դեմը (պատից կախված է անվարժ ձեռքով նկարված Հիսուսի պատկերը),- ասում է նա: — Հիսուս ջան, թող Սպարտակս փրկվի, որ պատիվս գետնով չընկնի, որ չասեն` սոված ա պահել, տղեն տենց բան ա արել»։

Ամբողջ հույսը եղել է հոր վրա, որ Ռուսաստանից փող կուղարկի ուսումնական տարվա համար, շոր ու կոշիկի հետ դասագիրք էլ կառնեն։

Նազիկը դպրոցի տնօրենին խնդրել է, որ իր երեխաներին անվճար դասագիրք տան. «Ասեց` սաղ թաղը չունևոր են, որի՞ն բավարարեմ»։

«Չգիտեմ, Սպարտակի համար կարող ա դեռ տան»,- ասում է Նազիկը։

Բորիս. «ավելի լավ ա սոված նստեմ էրեխիս կողքը» Մինչեւ տնօրենին դիմելը Սպարտակը խնդրել է մորը, որ հանկարծ գրքի փող չտա, մայրը խաբել է, ասել՝ քո գրքերը ձրի են, մի մտածի։

«Դասագրքի փողը ամեն տարի յոլա տարել եմ, բայց էս տարի չգիտեմ ինչ անեմ»,- ասում է Բորիսը։

Կրկին Ռուսաստան գնալ դեռեւս չի ուզում, թեեւ ընկերը ասել է, եթե ուզի, փող կճարի կուղարկի, կգնա։ Բայց Սպարտակից էլ չի ուզում բաժանվել:

«Մտածում եմ՝ ու՞ր գնամ, էս մի տղեն ունեմ, էլ ու՞մ համար եմ աշխատում, որ սրան պիտի կորցնեմ։ Ավելի լավ ա սոված նստեմ էրեխիս կողքը»։

Բոլոր հարազատների ուշադրության կենտրոնում Սպարտակն է, Նվարդ մորաքույրը նրա համար գնացք է գնել գործազուրկի իր նպաստով:

«Նպաստս երեք հազար երեք հարյուր դրամ է, ինձ սկի հացի փող չի հերիքում, բայց որ էրեխեն պիտի դուս գրվեր, երեք հազարը տվի գնացք առա, որ գա տուն ուրախանա»։

Ադրինեի, որ եղբոր հետ առաջ հաճախ կռվում էր, հիմա խիղճը տանջում է. կարծում է, որ իր հետ վեճի պատճառով է Սպարտակն այդ քայլին դիմել։

Նա 100 դրամանոց լուսարձակ է առել եղբորը նվեր։ Հիվանդանոց այցելուներից մեկն էր փող տվել։  Ճիշտ է, դեռ լույսը չի վառվում, մարտկոց չկա, մարտկոցի փողը չի հերիքել։ Բայց, ոչինչ, շուտով լույսը  կվառվի։ Ադրինեն երեսուն դրամ հավաքել է, երեսուն էլ կհավաքի ու 60 դրամով մարտկոցը կառնի։

armenianow.com

սեպտեմբեր, 2004թ.

Entry filed under: ակնարկ. Tags: .

Սոնա. «Հոգիս տվել եմ, գողտուկ կապրիմ» Պատասխան հարված. քաղաքական ակտիվիստն արդարություն է փնտրում ոստիկանական բռնության դեմ պայքարում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: