Բացահայտում. տեսաինստալյացիան մարտահրավեր է նետում հայկական բարքերին

05.11.2004 at 00:00 Оставьте комментарий

+harut15«Ակումբ» սրճարանը երեք օր՝ հոկտեմբերի 28-30-ը, չէր գործում հաճախորդների համար և բաց էր արվեստասերների համար։ Երկու արվեստագետ` հայ և գերմանացի, ներկայացնում էին ոչ ավանդական սեքսուալ թեմաներով իրենց տեսաֆիլմերը։

Աշխատանքներից մեկը Նիկ Հաֆֆների և Հարություն Սիմոնյանի «Հպվող տեսակետներ 2» համատեղ ինստալյացիան է, որտեղ երկու լուսանկարին զուգահեռ ներկայացվում է երկու տեսաֆիլմ։ Հատակին տեսաֆիլմն է, որտեղ Սիմոնյանը` մերկ, դեմքով դեպի պատը, անվերջ ցատկում է, իսկ վերևում պատից կախված է նրա մտերիմ արվեստագետի մերկ ու կնոջ կեցվածքով լուսանկարը։ Հանդիսատեսներից մեկի կարծիքով` դա օնանիզմի մարմնավորում է, որտեղ ձեռքերը չեն գործում, իսկ առնանդամին փոխարինում է ամբողջ մարմինը։

Հաֆֆները ներկայացնում է իր մորաքրոջ` մերկ կրծքով լուսանկարը` արված 1974 թվականին։ Մորաքույրը ցերեկը եղել է մանկական հոգեբան, իսկ գիշերները` մերկապարուհի։ Իր աշխատանքում Հաֆֆները զուգահեռներ է անցկացնում իր և մորաքրոջ կյանքի միջև. տեսաֆիլմում նա մորաքրոջ զգեստներով է և ամեն կերպ փորձում է իր մարմինը նմանեցնել կնոջ մարմնի։

«Երկու արվեստագետն էլ ցանկանում են հանդիսատեսի համար բացահայտել անտեսանելին,- ցուցահանդեսին նվիրված գրքույկում գրում է արվեստաբան Նազարեթ Կարոյանը։ — Տեսնելու իրավունքը դիմացինին զիջելու այս պատրաստակամությունը առանցքային դիրքորոշում է, որը հնարավոր է դարձնում Հաֆֆների ու Սիմոնյանի համագործակցությունը»:

Ցուցահանդեսի համակարգողը շվեյցարական «Ուտոպիանա» կազմակերպությունն է։

Արվեստագետները ներկայացրել են նաև այլ աշխատանքներ, որոնք ամբողջացնում են նրանց աշխարհայացքները։

«Ընդհանրապես, էրոտիզմ ասելով` կին ենք հասկանում, իսկ այս աշխատանքներում էրոտիզմը խորհրդանշում է տղամարդը»,- ասում է նկարիչ Մհեր Ազատյանը։

harut10Իր մեկ այլ տեսաֆիլմում Նիկ Հաֆֆները ցուցադրում է երկու տղամարդկանց պերֆորմանսը, որտեղ հիսուն րոպե նրանք քիթ-քթի շարժումներ են անում. «Պարի ժամանակ մի անգամ քիթ քթի հանդիպեցինք, և արդյունքում ստեղծվեց այս պարը,- ասում է Հաֆֆները, որը մասնագիտությամբ պարուսույց է: — Մարմինդ ծավալվում է ու ձեռք է բերում նոր թև, նոր ձեռք։ Դա մեծ մտերմության արտահայտությունն է»։

Սկզբում զույգի վարքագիծը կաշկանդված է, միակ հպման կետը քթերն են, սակայն հետզհետե նրանք սկսում են շոշափել ու ընտելանալ իրար, ի վերջո, մարմինների շփումը սերտանում է, ու միմյանց նկատմամբ վստահությունը վերաճում է մտերմության։

«Ենթատեքստում կարևոր չէ` տղամարդը տղամարդո՞ւ է սիրում, թե՞ կնոջ,-ասում է արվեստաբան Սուսան Գյուլամիրյանը,- Այստեղ խնդիրը սիրո մարմնավորումն է, որ շատ կարևոր է Հայաստանում։

Մեզ մոտ իշխում է կամ մաչիզմը, սեքսիզմը, երբ սեքսը զուրկ է սիրուց, միայն մարմնի բավարարման համար է, կամ սիրո իդեալականացումը, երբ սիրած էակին դիպչելը սիրողը մեղք է համարում: Տղամարդուն թվում է, թե սիրելով կնոջը` պիտի մարմնին չդիպչի, քանի որ կանարգի այն։ Դրա հետևանքով մարմնի նկատմամբ վախ է առաջանում։ Իսկ այստեղ իրար կպած մարմինները գերագույն սիրո արտահայտություն են»։

Սիմոնյանի համար արվեստը դարձել է միակ տեղը, ապաստանը, որտեղ նա կարող է «մերկանալ», ազատ լինել հասարակության պարտադրանքներից։ Նա մերկանում է և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով։

Տեսապրոյեկցիայում սև լինոլեումե պատերով սենյակը պատված է վազելինով: Սենյակում մերկ արվեստագետը մերթ զգույշ քայլում է, որ չսայթաքի, մերթ չի կարողանում հավասարակշռությունը պահել, սայթաքում ու տապալվում է գետնին, մերթ կամավոր տրվում է սայթաքելու հաճույքին։ Արտաքին աշխարհը, որ անհատի սեռական հակումներին արգելակներ է դնում, այժմ դարձել է սահուն ու հեշտ։

Ինչպե՞ս է կարողանում հայաստանցի արվեստագետը համարձակորեն մերկանալ հանդիսատեսի առաջ և ցուցադրել իր ներաշխարհը Հայաստանում, որտեղ մոլեգնում է անհանդուրժողականությունը սեռական փոքրամասնությունների նկատմամբ, և նրանց դեմ բացահայտ հարձակում է սկսվել:

Հարություն Սիմոնյանի բոլոր աշխատանքներն ստեղծվել ու ցուցադրվել են արտասահմանում՝ Ժնևում ու Հաննովերում։

«Հայկական միջավայրը ավանդապահ է, դժվարությամբ է նոր բան ընկալում, և դա միայն սեքսին չի վերաբերում,- ասում է Նազարեթ Կարոյանը: — Որպեսզի նորությունը տեղ գտնի, արվեստագետը պիտի հեռանա հայկականից։ Իզուր չէ, որ հայտնի հայ արվեստագետները հայ հանրության, մշակութային կյանքի մաս չեն կազմում։ Օրինակ` 20-30 տարի առաջ վերացական արվեստը չէին ընդունում, Արշիլ Գորկուն մերժում էին։

Հարութ Սիմոնյան և Նիկ

Հարութ Սիմոնյան և Նիկ Հաֆներ

Այսօր Գորկու աճյունն են ուզում տեղափոխել Հայաստան, երբ վրան հարյուր թիզ խոտ է աճել։ Նոր պրոբլեմներ, այդ թվում` սեքսի, մարմնի թեմաներ ներկայացնելու համար արվեստագետը պիտի հեռանա հայ հասարակությունից, ընտանիքից, միջավայրից, որտեղ ծնվել է։ Հարութ Սիմոնյանը հեռացել է իր մասնագիտությունից (նա քանդակագործ է), հայ հանրությունից և՛ մշակութորեն, և՛ ֆիզիկապես»։

Ինչպես ասում է Կարոյանը` Սիմոնյանը բացահայտում է անհատի ու հասարակականի սահմանը, որը շատ անհատական խնդիր է, և չորս պատերից մեկը բաց է թողնում, որ երևան իր ներքին մղումները։ Արդյո՞ք հնարավոր է անցնել սահմանը, որ խորհրդանշում է հասարակության ազատությունը։ Եթե հնարավոր է, ուրեմն հասարակությունն ազատ է:

«Հասարակությունն ազատ է, երբ պաշտպանված է խոցելի հատվածը, որի մեջ մտնում են արվեստագետները»,- ասում է Կարոյանը։

armenianow.com

2004, նոյեմբեր

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

AJARIA: ARMENIANS AT HOME BY THE SEA Exposure: Video installation challenges Armenian mores

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: