Կատակասեր նկարիչը. բոբոներ տնտեսական դատարանում

20.05.2005 at 11:50 Оставьте комментарий

kikiՀինգշաբթի տնտեսական դատարանի նոր շենքը վերածվել էր նկարչի արվեստանոցի։

Վերացապաշտ նկարիչ Քիքին (Գրիգոր Միքայելյան) իր հանրահայտ բոբոներն էր նկարում դատարանի միջանցքում։

Բոբոները երկու սև շրջաններ են։ Քսան տարուց ավելի 49-ամյա Քիքին հատակին փռված կտավների վրա հանդիսատեսի առաջ ավելով նկարում է իր բոբոները։

Խորհրդային տարիներին Քիքին իր բոբոները նկարում էր նկարիչների արվեստանոցներում, հետագայում` Լոս Անջելեսում (որտեղ ապրում է 1992 թվականից)` արվեստի փառատոներում, թատրոնում, գրադարանում, ճապոնական դպրոցում։

Մայիսի 14-ին բոբոներ է նկարել Ավանգարդ-ջազ ակումբում ջազմեն Արտո Թունջբոյաջյանի նվագակցությամբ։

«Սկզբում կլորներ ու եռանկյունիներ էի նկարում, հետո կլորները մտան եռանկյունու մեջ, տարօրինակ բան ստացվեց,- պատմում է Քիքին: — Հարևանս տեսավ, ասեց՝ էս բոբո ես նկարել, էրեխեքս տենան` կվախենան։ Էդպես անունը մնաց բոբո»։

Վերջին բոբոները տնտեսական դատարանի ու «Ականաթ» արվեստի սրահի համագործակցության արդյունք են և կրում են «Մշակույթն է ծնում իրավունք» խորագիրը (Գարեգին Նժդեհի «Ուժն է ծնում իրավունք» խոսքից)։

«Ականաթի» տնօրեն Անի Սուքիասյանն ասում է, որ իրենց նպատակը արվեստի ու պետական կառույցների միջև կապ ստեղծելն է։ Տնտեսական դատարանի նախագահը բացատրեց, թե ինչու է փերֆորմանսը կատարվում դատարանում. իրավունքը նույնպես մշակույթ է։

Հանդիսատեսների հայացքի ուղեկցությամբ Քիքին դեմքի կատաղած արտահայտությամբ շամանի պես պտտվեց կտավների շուրջը ու ավելի հարվածներով սկսեց երկու զույգ բոբոներ ստեղծել։ Կտավներից մեկի բոբոները բացի սևից արժանացան նաև կարմիր ու սպիտակ երանգների, որոնք շատ «զայրացած» նկարիչը կտավին լցրեց պարկուճներից։

«Երբ տանը նստած նկարում ես` ուրիշ բան ա,- ասում է նկարիչը: — Սա այլ ա, ներկայացում ա, որտեղ ծնվում ա բոբոն։ Հանդիսատեսը իր ներկայությամբ նույնպես մասնակցում ա բոբոյի ծնունդին։ Աբստրակտ էքսպրեսիան տարերային ա, բայց ուզում ա, որ մի բան վերջում հայտնվի»։

Բոբոները, ըստ նկարչի, նստած են իր ու հանդիսատեսի մեջ: Դուրս պրծնելով ու դառնալով կտավ` առարկայանում են ու կորցնում վերացականությունը։

«Մարդիկ լուրջ դեմքերով նայում են, մտածում են` իրենց հետ եսիմ ինչ պիտի լինի ու ինչ պիտի անի Քիքին,- ասում է լեզվաբան Արևիկ Քամալյանը: — Վերջում տեսնում են` խզբզեց, գնաց։ Հանդիսատեսների մի մասն ասում է՝ Քիքին հանճար է, մի մասն էլ` էշություն ա արածը, ես էլ կարող եմ անել»։

Քիքին ասում է, որ տարբեր տարածքների շնորհիվ բոբոները տարբեր են ստացվում: Նա պատրաստ է բոբոներ ստեղծել ցանկացած տեղ, նաև` կոռուպցված դատարանի շենքում. «Դատավորն արվեստի գործեր ստեղծվելը տեսնելու պահին կաշառակեր չի»։

Դատարանի նախագահը գաղտնի պահեց նկարների դիմաց վճարվող գինը։ Գաղտնի պահեց նաև` ի՞ր գրպանից է վճարելու, թե՞ բյուջեից։

Բոբոները կախվելու են դատարանի միջանցքի պատին։

armenianow.com

2005 մայիս

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Մահ ու ավերածություն. վիճահարույց կառուցապատման շինհրապարակում դժբախտ պատահարի հետևանքով մարդ է զոհվել Սեւ մազեր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: