«Պետական կարիքնե՞ր». իսկ ո՞վ է հոգալու Բուզանդի փողոցի ընտանիքների կարիքները

07.10.2005 at 00:00 Оставьте комментарий

buzand1

Աստղիկ Հովհաննիսյանի տունն այն չէ, ինչ առաջ

Չսպասելով դատարանի որոշմանը` ականատեսների վկայությամբ մոտ 40 իրավապահներ անցյալ ուրբաթ մտան Աստղիկ Հովհաննիսյանի տուն և վտարեցին նրա 6 հոգիանոց ընտանիքը, ինչպես ժամանակին խաղաղ Բուզանդի փողոցի տասնյակ այլ ընտանիքների, որն այժմ վերածվել է Երևանի բնակիչների իրավունքների պաշտպանության մարտադաշտի:

Երբ Աստղիկ Հովհաննիսյանի երկու զավակները վերադարձան դպրոցից, տեսան, որ այլևս տուն չունեն: Ոստիկաններն ու կարմիր բերետավորները կատարել էին հրամանը, որը, ամենայն հավանականությամբ, իջեցվել էր քաղաքական կապեր ունեցող հզոր օլիգարխների պատվերով, որոնք չնչին գներով ձեռք են բերում քաղաքի լավագույն տարածքները:

Այլևս նորություն չէ, որ Հովհաննիսյանների նման ընտանիքներին վտարում են, որովհետև նրանք դարձել են խանգարող հանգամանք: Այս գարնանը քաղաքի կենտրոնի վերակառուցման առաջին ալիքի զոհ են դարձել տասնյակ ընտանիքներ:

Նորություն է այն (ընդ որում` աղմկահարույց), որ այն մարմինները, որոնք կոչված են պաշտպանելու օրինականությունը, իրենք են հիմնովին անտեսում օրենքը: Բացատրենք.

buzand2

Ընտանիքին վտարեցին, տան պատերը քանդեցին` չսպասելով դատարանի որոշմանը

Երբ ԴԱՀԿ աշխատակիցները բեռնատարն էին լցնում Աստղիկ Հովհաննիսյանի 60 տարվա աթոռները, պահարանն ու մահճակալները, վճռաբեկ դատարանը դեռ որոշում չէր կայացրել ի պատասխան նրա բողոքի, որ տարածքն իրացնող ընկերության առաջարկած փոխհատուցումը ոչ միայն բավարար չէ, այլև չի համապատասխանում օրենքի պահանջներին:

Հովհաննիսյանները կորցրին իրենց տունը, քանի որ չեն համաձայնել տարածքն իրացնող «Վիզկոն» ՍՊԸ-ի առաջարկած 10500 դոլար փոխհատուցմանը (ընկերության տնօրենը բնապահպանության նախկին նախարար Գևորգ Վարդանյանն է):

Աստղիկի հայրը` 61-ամյա Հրաչիկ Հովհաննիսյանը, ամբողջ կյանքն ապրել է այստեղ: Նրա ընտանիքի չորս անդամ մշտական գրացված է այս հասցեում: Ըստ կառավարության որոշման` քաղաքի կենտրոնում մշտական գրանցում ունեցող յուրաքանչյուր բնակչի հասնում է 3500 դոլար (Հովհաննիսյանների պարագայում դա կազմում է 14000 դոլար):

(Վտարվածները տարբեր կարգավիճակ ունեն. մի մասին վտարում են սեփական տարածքից, մյուսները չեն հասցրել սեփականշնորհել տարածքը և նույնպես ենթակա են վտարման: Իսկ ոմանց վտարում են մի տարածքից, որտեղ նրանք ապրել են տարիներ շարունակ և որտեղ գրանցված են: Վերջին երկու կարգավիճակ ունեցողները կոչվում են բնակարան օգտագործողներ:)

Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցում քննադատվում է կառավարության որոշումը. «Հայտնի է, որ մայրաքաղաքի այն տարածքները, որոնք հայտարարված են «օտարման գոտիներ», հիմնականում սեփական բնակարաններով զբաղեցված տարածքներ են, և դեռևս խորհրդային ժամանակներում սեփականատերերի կողմից այդ բնակարաններում գրանցվել են հարազատներ, բարեկամներ, ծանոթներ, նաև օտարներ, ստեղծվել են օրինական և ինքնակամ լրացուցիչ կառույցներ` երբեմն նաև շրջանցելով խորհրդային օրենքներով հաճախակի չարդարացված սահմանափակումները, շինությունները փոխանցվել են մեկը մյուսին առուվաճառքի ներքին կարգով կնքված պայմանագրերով: Այդ ճանապարհով տվյալ տարածքները դարձել են չափազանց խիտ բնակեցված: Բնակիչների համար դա համարվել է թեկուզ և ոչ բարեկարգ, բայց այնումենայնիվ կացարան, ընտանիքն իրեն չի համարել անօթևան»:

Պաշտպանը եզրակացնում է, որ անհրաժեշտ էր հաշվի առնել բոլոր տեսակի կարգավիճակ ունեցող բնակիչների իրավունքները, անկախ նրանից` սեփականատեր են, մշտական, թե այլ գրանցում ունեն:

Հովհաննիսյանները գրանցման կարգավիճակ ունեցողներն են, որոնցից կառավարության որոշմամբ փոխհատուցում կարող են ստանալ նրանք, ովքեր ունեն մշտական գրանցում: «Մեզ փող պետք չէ, մենք «Վիզկոնին» ասում ենք` մեզ 40 քմ տուն տվեք` ապրենք»,- ասում է Աստղիկը:

Սկզբում «Վիզկոնը» ցանկանում էր վճարել 7000 դոլար` միայն երկու բնակչի համար: Դատարանը որոշեց, որ պետք է վճարի նաև 3-րդ բնակչի համար` 10500 դոլար: Հովհաննիսյանները ցանկանում էին փոխհատուցում ստանալ նաև ընտանիքի մշտական գրանցում ունեցող չորրորդ անդամի` ութամյա Դավիթ Հովհաննիսյանի համար: «Վիզկոնը» հրաժարվել է վճարել, և դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Վիզկոնի»: Հովհաննիսյանները բողոքարկել են վճռաբեկ դատարան:

Մինչ Հովհաննիսյանները հուսահատ սպասում էին վճռաբեկ դատարանի որոշմանը (դատարանը դեռ հօգուտ բնակիչների ոչ մի որոշում չի ընդունել), հարկադիր կատարողները դատարկեցին նրանց տունը:

Մի քանի ժամվա լարված դիմակայությունը, որը, ի վերջո, ավարտվեց ուժի գործադրմամբ, նոր էջ սկսեց Հրաչիկ Հովհաննիսյանի կենսագրության մեջ:

Քենին լացակումած նրան խորհուրդ էր տալիս. «Հրաչիկ ջան, մոռացի, որ ստեղ ես ծնվել»:

Հարկադիր կատարողները ընտանիքը տնից դուրս անելուց հետո Հրաչիկին թույլ չեն տվել սեփական շորերը վերցնել, որ փոխնորդ ունենա: Միայն երկար համոզելուց հետո Աստղիկին ու մորը թույլ են տվել մտնել ներս ու փաստաթղթերը վերցնել: Սակայն իրարանցման մեջ նրանք այդպես էլ չեն գտել իրենց ամբողջ ունեցավածքը` ոսկեղենն ու պարտք վերցրած 2000 դոլարը, որ, ըստ իրենց, պահվում էր մի պայուսակում:

Մինչ հարկադիր կատարողները գույքն էին հանում, բանվորները քանդում էին տան պատը, տանիքը և հանում էին լուսամուտները, որպեսզի տունը դառնա բնակության համար ոչ պիտանի:

Նրանց վտարման հրամանը հիմնավորվում է «պետական կարիքներով»:

Ըստ այդ որոշման` պետությունը «կարիք» ունի էլիտար շենքերի թաղամասի, որը երբեք մատչելի չի լինի Հովհաննիսյաններին ու նրանց հարևաններին, սակայն շահույթ կբերի օլիգարխներին, որոնք օգտվում են իշխանության արտոնություններից ու վայելում են դատական համակարգի պաշտպանությունը, որն ապացուցել է իր անկարեկից վերաբերմունքը շարքային քաղաքացիների «կարիքների» նկատմամբ:

«Մեզ մի տարի անընդհատ ճնշում են պետական կարիքների համար,- լաց լինելով ասում է 32-ամյա Աստղիկը: — Դուրս ենք գալու նստենք փողոցում, մենք էս գազանների ձեռից չգիտենք ոնց ազատվենք, պրոստո չգիտենք: Վրան էլ չունենք, որ տակը մտնենք»:

Եվ վերջապես.

Հովհաննիսյանների իրերը հանելու ընթացքում լուր ստացվեց, որ դատարանը կասեցրել է վտարումը, սակայն ԴԱՀԿ աշխատակիցները շարունակում էին իրերը դուրս հանել: Նրանք այնքան արագ էին իրենց գործն անում, որ կոտրեցին բազմաթիվ ամանեղեն ու վնասեցին պահարանը:

Կահ-կարասիով բեռնված բեռնատարը շարժվելուց և ԴԱՀԿ աշխատակիցների հեռանալուց կես ժամ անց փաստաբանը բերեց վերաքննիչ դատարանի նախագահի նամակը` ուղղված ԴԱՀԿ Երևանի բաժնի վտարման և բնակեցման բաժանմունքի պետ Տիգրան Թադևոսյանին, որով հայտնում էր, թե դատարանի որոշումն օրինական ուժ չի ստացել, այսինքն` պետք է դադարեցվեր վտարումը և վերադարձվեր վտարման կատարողականը:

Ավելի ուշ բանվորները պատմել են Հովհաննիսյաններին, որ «Վիզկոնի» ղեկավարներն իրենց գլխին «շան լափ են թափել», որ վտարման պահին տունը գետնին չեն հավասարեցրել ու հնարավորություն են տվել, որ Հովհաննիսյանները կրկին այնտեղ վերադառնան: Բուզանդի փողոցի մեկ այլ ընտանիքի վտարման ժամանակ բանվորներն այնպես էին ավերել տունը, որ բնակիչները չկարողացան այնտեղ բնակվել և ապրում էին ավերակների կողքին (տես` հարակից հոդվածը):

Հոկտեմբերի 4-ին «Վիզկոնի» իրավաբանն այցելեց Հովհաննիսյաններին և հայտնեց իր ղեկավարության սպառնալիքները, որ եթե երկու օրվա մեջ դուրս չգան, բուլդոզերը կքանդի տունը կարմիր բերետավորների աջակցությամբ: Իրավաբանը` ակնհայտ նեղված իր պարտականությունից, հրաժարվեց պատասխանել «ԱրմենիաՆաուի» թղթակցի հարցերին:

Հովհաննիսյանները վերադարձել են իրենց տուն, որն արդեն դատարկ է ու կիսավեր: Այժմ Աստղիկի զավակները բնակվում են բարեկամի տանը: Մյուս բնակիչները վերանորոգել են պատուհանները, բերել մի ծալովի մահճակալ ու ապրում են այնտեղ, ինչ մնացել է Բուզանդի 17-ից…

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Բանաստեղծ քահանա՞.Մարտահրավեր հայկական ավանդույթներին Մահ` կորցրած տան պատճառով. Բուզանդի փողոցի բնակիչը մահանում է արյան զեղումից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: