Թարս ու շիտակ. դատավորի 6 մեքենաները՝ 61000$, բնակարանը՝ 100000$, տարեկան աշխատավարձը՝ 7704$… դռան վեճը դուռ է բացում դեպի դատավորների պոտենցիալ եկամուտները

17.02.2006 at 21:30 Оставьте комментарий

Դատավոր Սուրեն Կոստանյանը

Մուտքի դռան վեճը պատուհան է բացել դեպի երևանցի մի դատավորի եկամուտները՝ բացահայտելով անհամեմատ ավելի մեծ հարստություն, քան կարող էր ապահովել արդարադատության նախարարության նշանակած աշխատավարձը:

Դատավորը, որի ամսական աշխատավարձը մոտ 642 դոլար է, ունի վեց ավտոմեքենա (ներառյալ որդիներինը)՝ 61000 դոլար արժողությամբ, առանձատուն առողջարանային Ծաղկաձոր քաղաքում և մի չորս սենյականոց բնակարան, որի մեջ 2002 թ. ներդրել է մոտ 100000 դոլար, և երկու այլ բնակարան:

Նոյեմբերին Իսահակյան 22 շենքի բնակիչ, Էրեբունու համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանի նախաձեռնությամբ և թաղապետարանի համաձայնությամբ ու մասնակցությամբ շենքի մուտքի վրա կոդավորված դուռ դրվեց:

Բնակիչների մի մասը ողջունեց դռան տեղադրումը՝ ասելով, որ այն թույլ չի տալիս թափառաշրջիկներին օգտագործել մուտքը որպես քնելատեղ կամ զուգարան:

Սակայն դուռը նաև փակեց Արման և Վահան Քարիմյանների՝ մուտքում գտնվող տարադրամի փոխանակման կետի և ձայներիզների կրպակի բիզնեսը:

Շենք մտնելու համար այցելուները պետք է սեղմեն բնակիչների զանգն ու ներկայանան դոմոֆոնով: Բնակիչները կարող են բացել դուռը բանալիով: Քարիմյանները պնդում են, որ տեղադրված անվտանգության համակարգը զրկում է իրենց հաճախորդներից ու ապրուստից:

«97 թվից ձայներիզների կրպակս աշխատում է, իմ օրվա հացն է, բայց փաստորեն ձեռքիցս վերցրել է, դուռ դրել»,- ասում է Վահան Քարիմյանը:

Քարիմյանն ասում է, որ իրեն բանալի չեն տալիս, թե չէ կարող էր ամիսը 200 դոլարով վարձով տալ:

Իսկ այսօր նա կարող է շենք մտնել միայն դրսի «Վիվասելի» մուտքից (ընկերության զբաղեցրած տարածքը վարձակալությամբ նրանց են տրամադրել Քարիմյանները):

«Դուռը դրել են ու բանալի էլ չեն տալիս»,- ասում է Վահանը:

Քարիմյանի բնակարանի չորս համասեփականատերերը դիմել են արդարադատության նախարարություն, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի և դադարեցվեն դատավորի լիազորությունները:

Դատավոր Կոստանյանը ափերից դուրս է գալիս, երբ լսում է դռան պրոբլեմի մասին:

«Եթե դիմումի հեղինակներից որևէ մեկը իմ ապրելու պահից մինչև այժմ չի բնակվել այդտեղ, ես ինչպես կարող եմ նրանց խոչընդոտ հանդիսանալ,- ասում է Կոստանյանը: — Ընդհանուր օգտագործման մուտքը բոլոր բնակիչների սեփականությունն է: Էլի իրանցը լինի, բայց էդ օգտագործելը ինձ չխոչընդոտի»:

Կոստանյանը պնդում է, որ Քարիմյանների ձայնագրման գործը (սկավառակների ու կասետների վաճառք ու ձայնագրում) պատուհաս է դարձել իր և մյուս բնակիչների գլխին:

«Անտանելի վիճակ էր,- ասում է դատավորը: — Առավոտ 8-ից դինամիկները դրած զռում էին մինչև 11-ը, հետո էլ բոմժերն էին լցվում: Մուտքը դառել էր զուգարան, ինչ ասես՝ անում էին: Անհնար էր ապրել»:

Կոստանյանն ասում է, որ դեպքեր են եղել, երբ իր կինը վախեցել է մուտք մտնել այնտեղ հավաքված շների պատճառով:

Դատավորն ասում է, որ դուռը տեղադրվել է օրինականորեն՝ Կենտրոն համայնքի թաղապետարանի կողմից:

Բնակիչ Վիլեն Ատյանը վճարել է դուռը տեղադրելու համար և ասում է, որ դրանից մուտքը շահել է:

«Մենակ վատ է, որ տղաները զրկվեցին իրենց բիզնեսից»,- ասում է նա:

Դատավորն ասում է, որ Քարիմյանները կարող են դոմոֆոնը միացնել իրենց բնակարանաին (որը վարձով են տվել «Վիվասելին») և օգտվել դրանից մյուս բնակիչների նման, սակայն ինքը չի հանդուրժի, որ ընդահուր մուտքում խանութ տեղադրեն:

«Թող դատի տան՝ ինձ, թաղապետարանին, մյուս բնակիչներին»,- ասում է Կոստանյանը:

Օրենքով դատավորի անձեռնմխելիությունը վերաբերում է քրեական և վարչական գործերին, իսկ քաղաքացիականով դատավորին կարելի է դատի տալ: Վահան Քարիմյանը 40 էջանոց բողոք է ներկայացրել արդարադատության նախարարություն:

Բողոքը կազմելու ընթացքում Քարիմյանը և իրավաբանը հայթայթել են տեղեկություններ, որոնք հարցեր են բարձրացնում դատավոր Կոստանյանի ունեցվածքի առնչությամբ: Դատավորի ֆինանսական կարգավիճակը յուղ է լցնում նրանց կրակին, ովքեր Հայաստանի դատաիրավական համակարգը համարում են անսկզբունքային բախտախնդիրների հանգրվան, ովքեր ծառայեցնում են օրենքը սեփական շահերին և իրենց օրենքից վեր են դասում:

«ԱրմենիաՆաուի» թղթակիցը հարցրել է դատավորին, թե ինչպես է նա իր աշխատավարձով այդպիսի ունեցվածքի տեր դարձել:

Կոստանյանը զայրացած պատասխանել է.

«Դատավոր մարդ եմ, մի «Մերսեդես» ունենալու իրավունք չունե՞մ: (Դատավորն ունի մի ծառայողական «Մերսեդես» և մի հատ էլ անձնական՝ 600SL) Տղաս բժիշկ է, պիտի մեքենա չունենա՞, հը՞: Մյուս որդիս Եվրոպայի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ է, մեքենա չունենա՞»:

Արդարադատության նախարարությունը, ի պատասխան Քարիմյանի բողոքի, հայտնել է, որ հարցը պետք է ներկայացվի համապատասխան իրավական ատյաններին:

Ուշադրության է արժանի, սակայն, որ արդարադատության նախարար Հարությունյանը՝ հանրապետությունում արդարության գերագույն երաշխավորը, Կոստանյանի բարեկամն է: Նա Կոստանյանի որդիների կնքահայրն է, իսկ Կոստանյանի որդիներից մեկը՝ նախարարի խորհրդականը:

Դռան բողոքի առնչությամբ Կոստանյանի ունեցվածքի մանրամասների երևան գալուց հետո դատավորը հայտարարում է, որ շահերի ոչ մի հակասություն չի տեսնում ոչ իր մասնագիտական և ոչ էլ անձնական կյանքում:

«Դավիթ Հարությունյանը որդիներիս հարսանիքի քավորն է,- ասում է Կոստանյանը: — Մարդ երեխա ա ունենում, էրեխեն քավոր չունենա՞: Երեխա է ունեցել, մեծացրել, երեխան առանց քավոր մնա՞: Դու քավոր ունե՞ս, էրեխեքդ ունե՞ն: Հիմա դու վաղը գաս ասես՝ արի էրեխեքիս քավոր եղի, չգա՞մ, հը՞: Դավիթ Հարությունյանը մանկավարժ էր [դպրոցի տնօրեն], երբ ես արդեն աշխատում էի դատական համակարգում (Կոստանյանը 1981 թվականից դատական համակարգում է, եղել է գերագույն դատարանի դատավոր, հետագայում՝ Մաշտոցի դատարանի նախագահ):

Դռան պայքարը սկսում են օգտագործել դատավորի հակառակորդները, և այն վերածվում է միջգերատեսչական պայքարի: «ԱրմենիաՆաուին» հայտնի է դարձել, որ դատավոր Կոստանյանի և Էրեբունու դատախազի հարաբերություններն այնպես են սրվել, որ նույնիսկ միմյանց գրություններին չեն պատասխանում:

Հայտնի է նաև, որ լարված են գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի հարաբերությունները: Հետևաբար, դռան գործը բացահայտում է համակարգերի պատերազմը և դառնում նրա մի մասը:

Վահան Քարիմյանը և նրա իրավաբան ընկերը խոստանում են օրերս նոր տեղեկություններ ներկայացնել Կոստանյանի ունեցվածքի մասին: Ընդհանուր առմամբ, ըստ նրանց, Կոստանյանն ունի 1 միլիոն դոլարից ավելի անշարժ գույք: Սակայն այդպիսի կարողությունն արտառոց չէ Հայաստանի դատավորի համար:

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Ընդհանրության որոնումներ. հայաստանցին փնտրում է հայկականը Լեհաստանում Mean Streets: A rare look at Armenia’s Capital clans

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: