Անմազ

18.03.2006 at 00:00 Оставьте комментарий

ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ, քանի անգամ ճռռռ, ճռռռ, ճռռռ…………. ………………………………………………………………………………………քայլերի ձենն ա, ոնց որ էրեւաց, բայց հա հո չես կարա ամեն քայլի ճռռռ գրես, կարաս copy-paste-ով հեշտացնես գործդ, բայց կետերը օգնում են լուծել անլուծելին, կետը-ճռռի փոխարեն……, կետը եսի փոխարեն, կետը գյումրիի փոխարեն, կետը արվեստների ու արհեստների քաղաքի փոխարեն, կետը մարշրուտնու փոխարեն, կետը մարշրուտնու շոֆերի ու դրած երաժշտության փոխարեն, քյասար արամ ասատրյանի փոխարեն, կետը ռաբիզ սիրող անճաշակների փոխարեն, կետը ռաբիզ չսիրող ճաշակավոր ինտելիգենցիայի փոխարեն, կետը հյուրանոցի փոխարեն, կետը երկհարկանի փայտյա հյուրանոցի փոխարեն, կետը նորվեգացիների տված ժամանակավոր կացարանի փախարեն, որ սարքել են հյուրանոց կետեր դնելու փախարեն, կետը նորվեգական հյուրանոցի փոխարեն, կետը հյուրանոցի ադմինիստրայշայի փոխարեն, կետը ադմինիստրայշայի ժպիտի փոխարեն: ազատ սենյակ ունե՞ք, այո ունենք, ճռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ:

կետը նեղ, մի մահճակալ, էրկու քայլ ու սեղան, զուգարանը դուսը կետի փոխարեն: ներսը զուգարան բաղնիք չկա՞: նորվեգական հյուրանոց հայկականի փոխարեն:

ադմինիստրայշան լավ կծծեր կետեր դնելու փոխարեն:  գյումրին կետի փոխարեն, ու լրագրողը սենյակում կետեր դնողի փոխարեն: կիրակոսյան: ես աշխատում եմ երեւանի «7կետ» շաբաթաթերթում: կիրակոսյան վաչե, առաջատար լրագրող, հորինված անուն նախատիպի փոխարեն: գյումրիում պատմություն փնտրելու փոխարեն կետեր դնեիր, աշխատավրձդ տային ու դու քո կլրին ման գայիր: իրիկունը հոգնած գաս հյուրանոց, ինչ անես, պուտանկա՞: լեննականցի պուտանկա՞: իսկ աղջի՞կ ունեք, ունենք, մեր մատուցողուհին կգա երեկոյան կետեր գդնի ձեր կյանքի հաճույքների վերջում: օրգազմի փոխարեն կծծի թափված ատամով ու լրագրողի կլրին կթողնի սեւացած ատամի քերծվածքը:

թեմա:

թեման կար, որ հելել ամառվա շոգին, քրտինք թափելով, ստե ես հասել կետեր դնելու փոխարեն: երեւան զանգ` վաչ ջան, ստե մի լավ պատմություն կա, որ գաս գրես, բոմբ ա, ինչ պատմություն վաչ ջան, վաչ ջան(էրկուսի անունն էլ վաչ ա, կետի փոխարեն) մարդը կնգան բռնացրել ա հոր հետ ու կնգան մորթել ա: ո՞ւմ հոր հետ: մարդու, մարդու, բա հո հերը աղջկան չէր քունելու: խի ես տենց ասում, տենց էլ ա պատահում, քյասար մարդու հերը: քյասար, մարդը կնգան սպանել էր, մորթել էր, թաղել էր հայաթը, որ կնիկը իրա հոր հետ քնել էր: հորը չէր սպանել, սամվելը վատ են սովորացնում դպրոցում, հորս արեւ: կնոջ մահը, հորը սպանելու ու նրան աստվածացնելու փոխարեն: կնի՞կն ա մեղավոր, թե հե՞րը: համլետը սրա խելքին լիներ, մորը կկախեր ոչ թե հորոխպորը: ու թեման հետաքրքիր ա: հոպ…կետը չի փրկում, սպանելու, կեսրայրի հետ կնոջ քնելու մոտիվը պակասում ա, ընթերցողին լացացնելու մոմենտով, կետը սոցիալականին չի ծածկում, էսի հեչ պատմություն ա, հեչ:  եթե չլիներ..վաբշե, մարդը հարբեցող ա, կնիկն էլ էրեխեքին չի կարում պահի, մարդը փող չի բերում տուն, մարդու հերը կնգան ասում ա, արի ծոցս էս գիշեր, քանի տղես տունը չի, ես հորիցս մնացած ոսկիները կծախեմ, էրեխեքի համար հացի փող կտամ: կեսրայրը վանեցի, հերը ջարդերին ոսկիները բերել ա, թաղել ա բաղը, տեղը մինուճար մազապուրծ տղին ա ասել մենակ: հիմա ոսկին հարսին քունելու գին: կարող ա էդ մի օրը չի էղել, ամեն իրիկուն էլ հենց մարդը տունը չի էղել հարսին մտցրել ա անկողին: տո խի՞ մենակ իրիկունը, մարդը գործի, թոռները մանկապարտեզ: դու չես կարա ճիշտը իմանաս, մեկ ա, չես կարա, էսի պատմում ա կնգա կոմից հարեւանը, որ կարա սուբյեկտիվ լինի: բայց հո չգիտենք, որ վաբշե հոր կլիրը հարսի վրա կայնում ա:

ասում եք իրիկվա համար կարաք կին բերեք: ասի հա, այ ախպեր: իսկ դու՞: ադմինիստրատորուհին հանում է պարիկը ու փայլում է ճաղատը: ճաղատ կքունե՞ս: վատ չի, վատ չի, մազերից զզվում ա, ինչքան քիչ մազ, էնքան էրեկցիան կատարյալ, ինչքան քիչ մազ, էնքան հիգիենիկ: վատ չի, վատ չի: չէ, ազիզ ջան, դու արի: էս գիշեր մոտս կմնաս: մնալը չէ, թանկ կնստի վրադ, բայց կգամ: եղավ, տես, քո համար եմ ասում, էն աղջկերքը հուր հեր ունեն, մազեր ասելու փոխարեն, էրեւանից բերել ենք տվել հատուկ քո նման թագավոր հաճախորդի համար: չէ քուր ջան, էրեւանում կանայք սնոբ են, ես շուշաթրաշ, անմազ գյումրեցի պուց եմ ուզում: հարց չկա: պո սկարաստնոմու ինչ արժի՞: ծծելը՞: իմը տասնհինգ դոլար, բայց քո նման թագավոր տղու կլիրը ծծելու համար տասը հերիք ա:

ՄԱՔՈՒՐ ՄԱՔՈՒՐ, ՄԱՔՐՎԱԾ

խաշի տոտիկ, մի հատ մազ չես գտնի վրան: սիրելիս, իզուր ես դնում պարիկ, դու չքնաղ ես քո անմազությամբ: ժպտում է: ես մանկությունից երազել եմ քեզ, լերկ ինչպես մասիս սարը, որ էրոտիկ է իր մերկության մեջ:

առավո՞տը: ոչ, հիմա, հիմա գնալ հարցազրույց անել, մարդասպան ամուսնուն մեկուսարան այցելել, մարդասպան ամուսնու հորը հարցեր տալ ու կետեր դնել, լրացնելու հեռանկարով: իրիկունը գալ, ճաղատ պուցը բերել սենյակ, հանվացնել, պառկացնել ու կետեր դնել: առավոտ արթնանալ ու կետերով հասնել խմբագրություն:

հաշվապահ: ես գյումրի եմ գնում, մարշրուտնու ու հյուրանոցի փողը: թխկ, բացվում է դարակը, թխկ հանվում է կապոցը, շխկ. կետեր հիսուն դոլարի փոխարեն: մարշրուտնի մի դոլարի փախարեն, հյուրանոց եռսուն դոլարի փոխարեն, հաց տասը դոլարի փոխարեն, ճաղատ ադմինիստրայշա տաս դոլարի փախարեն: խմբագրությունը պարտավոր չի վճարել սեքսի փախարեն: էդ քո ջեբից:

story պատրաստ է:

«5-ամյա արթուրիկը չհասկացավ թե ինչու էր մայրը սեղանին պառկած, ինչու հայրը տանը չէր: որ մեծանա կգտնի՞ այս հարցերի պատասխանը: օնոն գնացել էր վանաձոր աշխատանքի: պիտի մի մեծահարուստի տան համար քար կրեր: բայց ճանապարհին մեքենան փչացել էր ու նա կեսգիշերին ստիպված տուն է գալիս, դուռը կամաց բացում որ ոչ ոք չարթնանա»: լավ չգիտի պատմություն: որ իմանար ոչ թե կնոջը, այդ անմեղ արարածին կմորթեր այլ հորը, վավաշոտ սրիկային: տգիտություն փսիխոանալիզ կարդալու փոխարեն:

«երբ փոքրիկ արթուրիկը դուրս եկավ բակ ու մոր գլուխը մարմնից անջատ տեսավ կարծեց, թե մայրը իրեն կերակրելու համար հերթական կատակն է հորինել: վազելով գնաց կողքի տուն ուր մորաքույրն է բնակվում: մորքուր, մորքուր, տես ինչ է արել մաման, գլուխը առանձնացրել է: մորաքույր մանիկը բանի տեղ չդրեց, «ես ինչ իմանայի, որ էրեխեն չի հորինում, ինչ մտքովս կանցներ որ խեղճ քույրս..,» կետեր արցունքների փոխարեն: «իսկ երկու օր անց երբ տեսան սոնյան անհետացել է, մորաքույր մանիկը հիշեց արթուրիկի պատմածը, հարցրեց արթուրիկին, ինչպես տեսար մամային, իսկ արթուրիկը ասաց՝ չէ՞ որ նրա գլուխը անջատվել էր ու պտտվում էր բակում: իսկ հաջորդ օրը մայրը քնած էր սեղանին եւ բոլորը լալիս էին, քույրիկը, մորաքույրը, տատիկը, հարեւանուհի մարուսիան: ինչո՞ւ ինքը որ քնում է մարդիկ չեն լացում, ինչո՞ւ ինքը իր գլուխը չի կարողանում առանձնացնել մարմնից: հարցեր որոնց պատասխանները նա կիմանա կյանքի ուղեգիր ստանալուց հետո»:

այ որ մերը օրագիր պահած լիներ կետեր դնելու փոխարեն, ես հո հիմա կետեր չէի դնի ճաղատի մազերի փոխարեն: «հուլիսի 15, երեխաները փեշիցս կախվել են, մամա հաց եմ ուզում, արթուրիկը երեք տարեկան, նվազ մի երեխա, չի սնվում, անուշիկը յոթ տարեկան է, դպրոց գնալու կոշիկ չունի, օնոն խմած քնած է: երեկ նրա հասցրած հարվածներից փորս ահավոր ցավում է: հարեւանուհին արածս կարի փողը չի բերում, գոյնա հաց առնեի: ինչ անեմ, բարձր ասում եմ, արթուրիկ ջան մի քիչ դիմացի, իրիկվա կողմը փող կլինի: այդ պահին մոտենում է կեսրայրս: սոնյա ջան խի ես երեխաներին այդպես սոված թողել: ասում է: բա ինչ անեմ, մեջիցս պատռվե՞մ, տղեդ մի կոպեկ չի բերում, ձեռն ընկածն էլ խմելու ա տալիս, էս էրեխեքին էլ գցել ա էս աշխարհը որ ո՞վ տիրություն անի: կեսրայրս ասաց, ես ձեւը գիտեմ: 15 հուլիսի, օնոն տանը չի, երեխաներին տարա մորս տուն, կեսրայրս կանչեց իր սենյակից, սոնյա արի: արդեն մեկ տարի է ինչ կեսրայրիս հետ քնում եմ, բայց զատո երեխաներս սոված չեն»:  երրորդ հուլիսի 15-ը ճակատագրական եղավ սոնյայի համար, կետեր ճակատագիրը գրելու փոխարեն: ո՞ւր է օրագիրը կետեր դնելու փոխարեն:

բայց կարա էս սաղ սութ ըլնի: կեսրայրը սադում փոսի կողը: ոսկո՞ւ փոսը, թե՞ թաղված հարսի, փոս հարսի ու ոսկու փոխարեն: բարեւ ձեզ ես լրագրող եմ..կետեր տուֆտի փոխարեն: բա իմ թոռը սոված մնա, ես ոսկի ունենամ կպահե՞մ, կամ տենց ստորություն կանե՞մ: հա բան չեմ ասում, էղել ա, էկել ա , տեսել ա, քաք եմ կերել, բայց էդ լակոտին ինչ ասես, որ ալկաշ ա, իրիկունը գա կնգան տփի, վեր ընկնի քնի: ՆԱ ԷԼ ԿԻՆ Է, ՔՈՒՆԵԼ Է ՊԵՏՔ…կետեր օրագրին փոխարինած կետերը խմբագրելու փոխարեն:

հարցը, թե երեխաներն ումից են, կոռեկտ չէ: չէ՞: իսկ երեխանե՞րը, ի՞նչ երեխաները, կպահենք, կմեծացնենք, իմ թոռներն էին, իմ զավակները կլինեն, իսկ ումի՞ց են, ..կետեր հերքումների փոխարեն:

կետեր մեկուսարանի ճանապարհի փոխարեն: օնո ինչու մորթեցիր կնոջդ: այ ախպեր ջան, ես չեմ դու ես, գաս տուն, տենաս կնիկդ հորդ տակն ա, ինչ կանես: հորս կմորթեմ: այ էտի պիտի չասեիր, հորս ես մանկուց պաշտել եմ, հայր իմ մանկուց սիրել եմ քեզ, փարվել կրծքիդ քո առնական, դու որպես հայր, դու որպես հայ, ու օնոյի արցունքները թափվում են կետերի փոխարեն: իսկ չե՞ս զղջացել արածիդ համար, չէ, զղջացել եմ որ չհասցրի հորս էլ մորթեմ, ախպորս ու կնգաս քվորը, քենուս: քենուդ խի՞: որտեւ, ախպեր, ինքը մեր գործերի մեջ շատ էր խառնվում, կնգաս հանում էր հորս դեմ, իմ դեմ: օնո, իսկ դու փող բերու՞մ էիր, հարեւաններն ասում են, թե երեխաները սոված էին մնում, իսկ դու հարբեցողությամբ էիր զբաղվում: այ ախպեր, էդ հարեւանությունը տունս քանդեց, ինվալիդ տղա եմ, առավոտից ցեմենտը ուսիս գցած համբալություն եմ անում, ու՞մ համար, էրեխեքիս համար, ընտանիքիս համար: հիմա մի քանի կոպեկ քիչ եմ աշխատել, բա էտի պովդ ա որ կնիկս հորս տակը պառկի՞: իսկ խմե՞լը։ այ ախպեր ջան, բա առավոտից իրիկուն փոշիների մեջ, համբալություն եմ անում, բա մի բաժակ արաղ չխմե՞մ, հանգստանամ:

«հինգ տարի առաջ օնոն աշխատանքի ժամանակ ծանր վնասվածք էր ստացել եւ հեռացրել էին նրա մի երիկամը, բայց նա իր ուժերը լարելով շարունակում էր աշխատել ընտանիքի համար: իսկ այդ օրը, երբ բացահայտեց կնոջ դավաճանությունը, այն էլ ու՞մ հետ»: կետեր օնոյի խորտակված երջանկությունը նկարագրելու փոխարեն:  ՙօնոյի աչքերից արցունքները թափվում էին ու նա չէր կարողանում արտասանել բառերը, կակազելով արտաբերում էր եեեեես սսսսսպանեցի իմ սսսսիրելի կնոջը, իիիմ սոնուլիկին, ես ապրելու իրավունք չունեմ: «7 կետին» հարցազրույց տալու հաջորդ օրը նրան գտան բանտախցում կախված»:

ճռռռ, ճռռռ, ճռռռ, արդեն ոմանց կլիրը կանգնում է, ոմանք զգում են որ լրագրողը քայլում է նորվեգական հյուրանոցի միջանցքով, մոտենում ճաղատ ադմինիստրատորուհուն, նրա ձեռքից բռնում, ու, ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ: «վահան ջան, կլիրս կանգնեց էն իռենի վրա, բայց որ պուց չուներ, թոռոմեց, անիմաստ էր դառել լրիվ գրածդ»,- ասում է վահան իշխանյանի մանկության ընկերը, որ մեկնել է ամն 87 թվին եւ լոս անջելոսում կարդացել է ինտերնետում իշխանյանի իռեն պատմվածքը՝ անպուց կնոջ մասին: «ճիշտ ես, ախպեր, ստե այլ հանգամանք է,- պատասխանում է իշխանյանը,- ճաղատ կինը պուց ունի, ուղղակի նրա բերանի ատամներն են փտած ու ծծելուց ծակռտում է կլիրը: անցումային ժամանակաշրջանում ատամնաբուժությունը ոչ բոլորին է հասու ու կլիենտների կայֆը կոտրվում է, ախպերս, քո բախտը բերեց, թռար լոս ու չապրեցիր անցումային ժամանակաշրջանի դեպրեսիան»:

կետ կետի փոխարեն:


Entry filed under: պատմվածք. Tags: , .

Կուրղինյանի վերադարձը. 100 տարով առաջ թե հետ՝ ի՞նչ կա որ Անապահով ազատություն. ստալինյան հետապնդումների զոհը սպասում է բնակարանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: