Նոր վեպ. ձևով ու բովանդակությամբ հեղափոխական ֆեմինիստական ստեղծագործություն

16.06.2006 at 11:11 Оставьте комментарий

Անցյալ շաբաթ «Նարեկացի» մշակութային կենտրոնում մի գրքի շնորհանդես էր, որ հայ գրականության մեջ հեղափոխական կարելի է համարել:

30-ամյա Շուշան Ավագյանի «Գիրք անվերնագիր» վեպը նորություն է և’ թեմայով, և’ կառուցվածքով:

Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆեմինիստական գաղափարներով հագեցած գրական ստեղծագործություն, որում «հանդուգն աղջիկները փնտրում են իրենց հանդուգն մայրերին»: Ճիշտ է, 20-րդ դարի սկզբին ֆեմինիստական թեմաներով բանաստեղծություններ է գրել Շուշանիկ Կուրղինյանը, բայց դրանք գրականագիտությունը մոռացության է մատնել: Անցյալ տարի Շուշան Ավագյանը հրատարակեց Կուրղինյանի ֆեմինիստական բանաստեղծությունները հայերեն և անգլերեն (տես`հարակից ակնարկը):

Այս վեպը վերականգնում է հայ կին մտավորականների ընդհատված կապը: Հերոսներից երկուսը մոռացության մատնված գրող կանայք են` Կուրղինյանը և 1941 թվականին բանտում սպանված արձակագիր Զապել Եսայանը: Մյուս երկուսը նրանց փնտրող ժամանակակիցներն են` Լառան և հեղինակը: Վեպը չունի սյուժե, որ նորություն է հայ գրականության մեջ, այն բաղկացած է ֆրագմենտներից, որոնց ներքին կապը պետք է կարողանա գտնել ընթերցողը:

Մի հերոսի գործերը միտումնավոր մոռացության են մատնված, մյուսին ֆիզիկապես ոչնչացրել են, ու կանանց միջև սիրո և համերաշխության գաղափարների ժառանգորդությունը փրթված է. այն, ինչ պետք է արտահայտվեր սյուժետային գծով, կտրված է, և տեղը մնացել են ֆրագմենտներ, որ հեղինակը արխիվներից, զրույցներից, մեջբերումներից, իր և Կուրղինյանի բանաստեղծություններից, մտքերից, գրականության մասին դատողություններից, իրավիճակներից, իր երևակայությամբ վերականգնված պատառիկներից, նամակներից հավաքում ու շարադրում է: Վերականգնվում է կապը, ժառանգորդությունը, բայց ոչ սյուժետային կառույցով, այլ ֆրագմենտների միջոցով: Հայտնաբերվում են Կուրղինյանի` կնոջը նվիրված տողերը («Մենք` որպես երկու տարբեր մոլորակ/ Նոր կյանքի շեմին իրար գրկեցինք»), որոնք պիտի փոխանցված լինեին, ու հեղինակի բանաստեղծությունը` որպես նոր ընկալման արտահայտություն, պիտի դրա վրա հենված լիներ. «Թող գիրքս փռեմ քո շենքերի տակ, թող այն դիպչի քո սրունքներին: Թույլ տուր գրել սիրո մասին: Արձակվիր: Եվ արձակիր ինձ»:

Ինչպե՞ս մեր ժամանակի կինը ճանաչի ինքն իրեն. հայրիշխանության ներկայացրած պատմությա՞մբ, որ մի խաբեություն է, որում ոչնչացված են հայ իրականության մեջ կանանց ազատության գաղափարները («Եվ ինչպե՞ս սովորել մի պատմություն, որ ամեն անգամ, երբ փորձում է արմատներ ձգել հողում, արմատախիլ է արվում»): Թե՞ հնագետի պես փնտրի իրական պատմությունը, որի ֆրագմենտները թաղված են ոչնչացված սյուժեի ավերակներում: Իսկ ո՞վ պիտի անի աշխատանքը. միայն կինը, որ կարիք ունի ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման: «Գիրք անվերնագիրը» ասես հնագիտական պեղումների ֆրագմենտների ու դրանք իրար կապող վերականգնողական մեկնաբանությունների ու բանաստեղծությունների տեքստ է:

Մի ֆրագմենտ կարող է բացել վեպի ամբողջ էությունը, օրինակ. «Կենսագրության և ինքնակենսագրության տարբերությունն այն է, որ առաջինն ավարտված է, իսկ երկրորդը դեռ գրվում է», այսինքն` վեպը ինքնակենսագրությունն է հայ կին գրողի, որ իր մեջ մարմնավորում է չորս սերունդներ (մի սերունդ ներկայացնում է Զապել Եսայանի դուստրը` Սոֆին): Ահա թե ինչու Կուրղինյանից, Եսայանից, նրա դուստրից, Լառայից արված մեջբերումները չունեն չակերտներ, չակերտները վերանում են, ու հերոսները նույնանում են:

Միայն կանայք չեն նույնանում. վեպում նկարագրված է Չեկայում Զապել Եսայանի հարցաքննությունը. երկու քննիչներ հարցեր են տալիս, նախաքննական պրակտիկայում ընդունված մեթոդով այստեղ էլ առաջինը լավ քննիչ է, երկրորդը` վատ: Հարցերի բնույթը փոփոխական է, երբեմն հարցաքննությունը դառնում է գրական խոսակցություն. առաջին քննիչն ասում է. «Ես ուղղակի զմայլված եմ, թույլ տվեք համբուրել ձեր ձեռքը», երկրորդը` «Համաձայնեք, որ վարել եք հակապարտիական կյանք: Ստորագրեք այստեղ, որ չեղյալ եք համարում ձեր բոլոր գրվածքները»:

Քննիչները նույնանում են հայ գրողների հետ. «երկրորդ քննիչին անվանենք Կոստան Զարյան»: Ինչո՞ւ: Զարյանը մի հոդվածում Զապել Եսայանին անվանել է ազգային հնդկահավ: Իսկ առաջինին` Նշան Պեշիկթաշլյան: Ուրեմն, պետական, հասարակական, մտավորական իշխանությունները նույնանում են մի ընդհանուր իշխանության` հայրիշխանության մեջ: Հեղինակը ստալինյան բռնությունները դիտում է ֆեմինիստական դիրքերից: Այդ հայացքով կնոջը` Զապել Եսայանին, պատժում են ոչ միայն վերին իշխանության թելադրանքով, որ արտաքին թշնամի էր դարձնում ամեն քիչ թե շատ ինքնուրույն մտավորականի, այլև ինքնուրույն կին լինելու համար, որ համարձակվել է մրցակցել տղամարդ գրողների հետ:

Քննիչների խոսքերը նույնացնում են նաև կին գրողներին, դրանք կարելի է ընկալել խոսքեր` ուղղված երեք հերոսներին, որոնք ստվերում են տղամարդ բանաստեղծի գործերն ու նախանձ առաջացնում. «Աչքի տակով անցկացրի ձեր վերջին գործերից մեկն ու զզվանքով դեն շպրտեցի»: Այդպիսի քննիչներով ողողված է հայ գրական միջավայրը, որոնք կնոջ գրականության նկատմամբ անտարբեր են կամ էլ նույնիսկ ողջունում են այն այնքան ժամանակ, քանի դեռ չի գրավում գրական մայրուղին: Իսկ հենց կին գրողի անունը հայտնի է դառնում, նրան փորձում են որևէ գաղափարախոսության կամ բարոյականության դիրքերից ոչնչացնել:

Սյուժեին սովոր ընթերցողը գուցե վեպը դժվարությամբ կարդա: Սակայն եթե գրողի համար ստեղծագործությունը ինքնաճանաչման սահմաններն ընդլայնելն է, ապա ընթերցողն էլ, որ կարիք ունի ընդլայնելու իր ընթերցանության հնարավորությունները, վեպից հաճույք կստանա:

Վեպի հրատարակությանն աջակցել է «Կանայք հայոց աշխարհի» հասարակական կազմակերպությունը, որտեղից էլ այն կարելի է ձեռք բերել (www.armenianwomen.am):

armenianow.com

16, հունիսի, 2006

Շուշան Ավագյանի «Գիրք անվերնագիր» վեպի շնորհանդեսին:10 հունիսի, 2006թ.


Entry filed under: ակնարկ. Tags: , , , , .

Ռուսաստանը ֆաշիզմի ճիրաններում. հայերը առաջնային թիրախ Ընտանեկան կապեր. երեք սերունդ` նույն հարկի տակ. պոտենցիալ վտանգ ներառող բանաձև հայ կանանց համար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: