«Վկա» լինելու վտանգները. Եհովայի վկաներն ասում են, որ անհանդուրժողականությունն ուժեղանում է

09.02.2007 at 09:52 1 комментарий

Կանայք պնդում են, որ հարձակման են ենթարկվել իրենց կրոնական հայացքները քարոզելու պատճառով

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը պնդում է, որ վերջերս մամուլում ու հեռուստատեսությամբ ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների դեմ տարվող քարոզչության հետևանքով հասարակության մեջ աճել է անհանդուրժողականությունն իրենց նկատմամբ, որն արտահայտվել է նաև բռնության դեպքերով:

Նրանք վկայում են, որ տարիներ շարունակ կարողացել են խաղաղ քարոզչություն անել` բնակարանից բնակարան գնալով, սակայն վերջին երկու տարում` Հայաստանում պաշտոնական կարգավիճակ ստանալուց հետո, մարդիկ նրանց թշնամաբար են դիմավորում:

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը պնդում է, որ վերջերս մամուլում ու հեռուստատեսությամբ ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների դեմ տարվող քարոզչության հետևանքով հասարակության մեջ աճել է անհանդուրժողականությունն իրենց նկատմամբ, որն արտահայտվել է նաև բռնության դեպքերով:

Նրանք վկայում են, որ տարիներ շարունակ կարողացել են խաղաղ քարոզչություն անել` բնակարանից բնակարան գնալով, սակայն վերջին երկու տարում` Հայաստանում պաշտոնական կարգավիճակ ստանալուց հետո, մարդիկ նրանց թշնամաբար են դիմավորում:

Ոստիկանությունում գրանցված բողոքները վկայում են հետևյալը.

Անցյալ տարի, օգոստոսի 21-ին, Հայ առաքելական եկեղեցու քահանա Աշոտ Պողոսյանը Երևանի Շիրակի փողոցում այնպես է ծեծել Եհովայի վկա երկու կանանց, որ նրանցից մեկի ձեռքը երկու տեղից կոտրվել է:

Զոյա Թամարյանն ու Լենա Կարապետյանը պատմում են, որ քահանա Պողոսյանը հարձակվել է իրենց վրա, երբ աստվածաշնչյան թեմայով զրուցելիս են եղել ծանոթ առևտրականի հետ:

«Լենային ապտակեց, հետո ինձ ապտակեց, ընկա ու ձեռքս կոտրվեց,- պատմում է Զոյան: — Ընկած վիճակում տեսա`քար է փնտրում: Վեր կացա ու սկսեցի փախչել, ինքն իմ հետևից քարով վազում էր… Քարը նետեց, բայց չկպավ»: Նրա պատմելով` քահանան նաև շիշ է նետել Լենայի հետևից, որը նույնպես փախչելով փրկվել է:

(«ԱրմենիաՆաուին» չհաջողվեց հանդիպել քահանային, սակայն ոստիկանությունը հաստատեց միջադեպը:)

Երևանի Շենգավիթի ոստիկանությունը որոշում է ընդունում քահանայի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` պատճառաբանելով, թե նա զղջացել է իր արարքի համար:

57-ամյա Թամարյանն ասում է, որ կասկածում է, թե քահանան զղջացել է:

«Որտե՞ղ է զղջացել, գոնե գար իմ ներողամտությունը հայցեր: Ես նրա զղջալն էլ չեմ տեսել, որ մտածեմ` ներե՞լ, թե՞ ոչ»:

Գործը քննող քննիչ Արտակ Թադևոսյանը հրաժարվեց պատասխանել «ԱրմենիաՆաուի» հարցերին:

Եհովայի վկաները դիմել են առաջին ատյանի, ապա վճռաբեկ դատարան, որ վերացնեն ոստիկանության` քրեական գործ հարուցելու մերժման որոշումը, սակայն մերժում են ստանում:

Համաձայն մեկ այլ դիմումի`

Անցյալ տարվա մարտի 31-ին Երևանի 3-րդ մասի շենքերից մեկի մուտքում Եհովայի վկաներ Մարետա Մելքոնյանին ու Մանյակ Բրուտյանին ծեծում է մի քաղաքացի այն բանի համար, որ Մանյակը հարցնում է նրան. «Ի՞նչ կարծիքի եք երկրի վիճակի մասին»: Գերասիմ Աբգարյանը նրանց ծեծում է քացիներով ու աստիճաններից ներքև շպրտում: Այս անգամ կանանց դիմումին ընթացք է տրվում, և դատարանը Աբգարյանին դատապարտում է վեց ամսվա պայմանական ազատազրկման և տուգանքի:

Վերջին դեպքը եղել է նոյեմբերի 16-ին, երբ Արաբկիր փողոցում սեփական տան դարպասը թակելիս Կարմեն Սարգսյանին ու Նվարդ Ստեփանյանին մոտենում է դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը, նրանցից պահանջում, որ հեռանան, Նվարդի ձեռքից խլում է կազմակերպության «Դիտարան» հանդեսն ու հարվածում Կարմենի դեմքին: Կանայք դիմում են ոստիկանություն: Այն բանից հետո, երբ ոստիկանությունում Միքայելյանը ներողություն է խնդրում կանանցից, նրանք հետ են վերցնում դիմումը:

«Վերջերս մեր նկատմամբ բռնությունները շատացել են,- ասում է Եհովայի վկա Լևոն Մարգարյանը: — Արձանագրել ենք բռնության հինգ դեպք, բայց ավելի շատ է եղել, որոնք չենք արձանագրել: Նկատվում է, որ հեռուստահաղորդումները և թերթերը մեծ դեր են խաղում: Մարդիկ ասում են` հեռուստատեսությամբ ձեր մասին էս ասեցին, ու լարվում են մեր դեմ»:

Հեռուստատեսությամբ և մամուլում կրոնական կազմակերպությունների դեմ պարբերաբար հաղորդումներ են լինում: Մի օրինակ. «Ազգ» օրաթերթում մի հոգևորական ասում է, որ Եհովայի վկաները, հոգեգալստականները և մյուս «քայքայիչ» աղանդները նման են ՍՊԻԴ-ի, «որ այս դեպքում քայքայում է մարդու մտավոր ունակությունները»:

Մեկ այլ առիթով «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը (որի եղբայրը Հայ առաքելական եկեղեցու հոգևորական է) գրում է, որ կրոնական փոքրամասնություններին իր թերթը քննադատում է և քննադատելու է նրանց մոլորեցնող քարոզչության և ագրեսիվության համար:

Պետական պաշտոնյաները նույնպես մասնակցում են այդ քարոզչությանը և չեն հետևում Եվրոպայի խորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությանը, որ հավասար պայմաններ ստեղծեն բոլոր կրոնական կազմակերպությունների համար: Կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը հեռուստատեսությամբ և համաժողովներում ապատեղեկատվություն է տարածել, թե «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, որպես քայքայիչ աղանդ, արգելվել է Ֆրանսիայում:

Եհովայի վկաներն ասում են, որ բռնությունները հատկապես սկսվեցին, երբ գրող Վահրամ Սահակյանը մի հեռուստահաղորդման ժամանակ կոչ արեց գրտնակով ծեծել դուռը թակող աղանդավորներին: Սահակյանն իրwww.vraert.comկայքում գրում է. «Դռներն այնպես շրխկացրեք աղանդավորների դեմքերի առաջ, որ վերջիններս ցած գլորվեն հարվածի ալիքից»:

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Bridges: Remembering Axel Bakunts Հակոբ Մովսեսի «օվսաննա»-ն

1 комментарий Add your own

  • […] Վազգենը չկա, հիմա իրանք պիտի ստիպված տփեն. 2006թ.օգոստոսի 21-ին Առաքելականի քահանա Աշոտ Պողոսյանը(ոստիկանությունում այս անունով է ներկայացել) Շիրակի փողոցի վրա ծեծում է երկու եհովայի վկա կանանց` Զոյա Թամարյանին ու Լենա Կարապետյանին, էնպես է ծեծում, որ Զոյա Թամարյանի ձեռքը երկու տեղից կոտրվում է: Կանայք դիմում են ոստիկանություն, գործ չի հարուցվում, ոստիկանությունում հայտնում են, թե քահանան զղջացել է(նայել այստեղ): […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: