Լևոն Գուլյանի սպանությունը ոստիկանությունում. ոչ ոք չի պատժվել

18.05.2007 at 00:00 2 комментария

Մահացու աշխատաոճ. Գուլյանի մահն առաջինը չէ, որ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ հարցեր է հարուցում

Եղբոր` Լևոն Գուլյանի մահը սգացող Լիլիթ Գուլյանն ասել է լրագրողներին. «Եթե այս գործը չբացահայտվի, բոլորս վտանգի տակ ենք, ամեն վայրկյան կարող են ձեր եղբորը տանել ու տալ աճյունը: Ես եղբորս էլ չեմ վերադարձնի, բայց ուզում եմ, որ որևէ մեկին այս վիշտը չկպչի, թող եղբայրս վերջինը լինի»:

Մայիսի 12-ին Ոստիկանությունում Լևոն Գուլյանի մահը մեծացնում է ուշադրությունը վերջին տասնչորս տարում կալանքի տակ գտնվող անձանց կասկածելի մահվան դեպքերի նկատմամբ:

«ԱրմենիաՆաուն» ներկայացնում է ոստիկանատներում ու մեկուսարաններում սպանվածների ոչ ամբողջական ցուցակը:

1993 թ. հունվարի 21-ին բնակարանային գողության կասկածանքով Երևանի Սպանդարյանի (այժմ` Կենտրոնի) ՆԳ (այժմ` ոստիկանության) բաժին է հրավիրվել 22-ամյա Ռուդիկ Վարդանյանը, և նույն օրը ծնողներին է հանձնվել բռնության ակնհայտ հետքերով նրա դիակը: Ոստիկանության երկու աշխատակից դատապարտվել է իշխանազանցության և անկարգության մեղադրանքով:

 

1995 թ. ապրիլին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անհայտ հանգամանքներում մահացել է «Դրոյի» գործով կասկածյալ Արտավազդ Մանուկյանը: Պաշտոնական հաղորդագրությամբ` նա մահացել է թութքից: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

1997 թ. ապրիլին Երևանի Խորհրդային (այժմ` Նոր Նորքի) ՆԳ բաժին բերման է ենթարկվել 17-ամյա Սամվել Վիրաբյանը, և մի քանի օր անց ծնողներին է հանձնվել նրա դիակը` բռնության ակնհայտ հետքերով: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

1997 թ. օգոստոսին Գյումրում 23-ամյա Գալուստ Դիլանյանին բերման են ենթարկել ՆԳ բաժին, հաջորդ օրը հարազատները ստացել են նրա դիակը: Պաշտոնական հաղորդագրությամբ` նա ինքնասպան է եղել կախվելով: Դիլանյանի հարազատների հետևողական ջանքերի շնորհիվ 1998-2002 թվականների ընթացքում Գերագույն դատարանը պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով 4 ոստիկանների դատապարտել է պայմանական, 2, 3 և 5 տարվա ազատազրկման: Դիլանյանի հարազատներին չի գոհացրել պատիժը, և Հայաստանի հելսինկյան ընկերակցության միջոցով գործը ուղարկել են Եվրոպական դատարան:

1998 թ. Աբովյան քաղաքի ՆԳ բաժնում սպանվել է Էդուարդ Վարդանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա, փորձելով փախչել երրորդ հարկի պատուհանից, ընկել` մահացել է: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Ապրիլի 2-ին Երևանի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնում Ստեփան Գևորգյանին և Օլեգ Արիշինին ծեծում են (վկայում է դատաբժշկական եզրակացությունը), հետո տեղափոխում Արթիկի գաղութ: Ապրիլի 15-ին, գիտակցության չգալով, այրվածքներից ու վնասվածքներից Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցում մահանում է Գևորգյանը, իսկ ապրիլի 27-ին` նմանատիպ վիճակում Հանրապետական հիվանդանոցում մահանում է Արիշինը: Երկուսի վրա էլ լինում են մարմնական տարբեր վնասվածքներ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

1999 թ. հուլիսի 23-ին Արսեն Ստեփանյանին տանում են Երևանի Արաբկիրի շրջանի ՆԳ բաժին ու ծեծում: Տուն վերադառնալուց երկու ժամ հետո նա մահանում է ինֆարկտից: Մարմնի վրա հայտնաբերվել են արյան զեղումներ և կողոսկրերի կոտրվածքներ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

1999 թվականին Տաշիրի շրջանի զինկոմ Արտյուշա Ղազարյանը Վանաձորի մեկուսարանում իր կալանավորման դեմ ի նշան բողոքի հացադուլ է հայտարարում: Հինգ հոգով նրա ձեռքերն ու ոտքերը կապում են մահճակալից ու ծեծելով փորձում բռնությամբ կերակրել, որի հետևանքով նա ուղեղի արյան զեղումից մահանում է: Այս գործով եղել են դատապարտվածներ` պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով:

2000 թ. հունիսի 30-ին Նորաշեն գյուղի բնակիչ Բաբկեն Սողոմոնյանին սպանության կասկածով տանում են Արտաշատի ՆԳ բաժին, իսկ հուլիսի 5-ին նրա հորը դատախազությունը հայտնում է, թե որդին ինքնասպան է եղել կախվելով: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Օգոստոսի 29-ին Նուբարաշենի մեկուսարանում սպանվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանվող Նորայր Եղիազարյանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության` նա մահացել է 220 վոլտ հոսանքից: Մեկ այլ աղբյուրի համաձայն` նրա գլխին եղել են հարվածի հետքեր: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

armenianow.com

18.05.2007

Դատաբժշկական փորձաքննության արդյունքները. փորձագետների հավաստմամբ` ընկնելուց առաջ Գուլյանը հարվածներ է ստացել

gulyan

Գուլյանը կնոջ հետ

gulyan1

Լևոն Գուլյանի մահվան դեմ բողոքում է նաև նրա կինը` Ջեմման

Գերմանացի և դանիացի փորձագետների եզրակացությամբ, որ ստացվել է անցյալ ուրբաթ, ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի մարմնի վնասվածքներից մի քանիսը, հավանական է, առաջացել են բռունցքի կամ մեկ այլ հարվածից «նախքան ընկնելը», ինչը, ոստիկանության հավաստմամբ, դարձել է նրա մահվան պատճառ:

Գուլյանը հրավիրվել էր ոստիկանություն մայիսի 12-ին և ծանր վնասվածքներից մահացել: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր, թե նա երկրորդ հարկի լուսամուտից փախչելիս ընկնելուց է մահացել:

Դատախազությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, որ առողջապահության նախարարության դատաբժշկական-գիտագործնական կենտրոնի կատարած դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, թե Գուլյանը մահացել է մոտ 7 մետր բարձրությունից վայր ընկնելուց: Հաղորդագրության մեջ խոսք չկար «մինչև ընկնելն» ստացած վնասվածքների մասին:

Գուլյանի ընտանիքի փաստաբանները տարածել էին հայտարարություն, որ դատախազության հաղորդագրությունը ընտրանքային է և առնվազն տարօրինակ է նախաքննության այս փուլում, երբ հավաքված ապացույցներից (հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն) միայն մեկի վերաբերյալ է տեղեկատվություն տարածվում: Նրանք ակնարկում են, թե դատախազությունը ցանկանում է հաստատել ոստիկանության պնդումը, որ Գուլյանին չեն ծեծել, նա փախուստի է դիմել և ընկել:

Եվրոպացի փորձագետները նույնպես եզրակացրել են, որ Գուլյանը մահացել է բարձրությունից ընկնելու հետևանքով. «Վնասվածքները թարմ էին և ստացված, երբ նա դեռ ողջ էր: Վնասվածքների պատճառը` ծանր բութ հարված (տրավմա), և կարող էր, ինչպես հայտարարվել էր, լինել բարձր տեղից, հնարավոր է` մայիսի 12-ին 2-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով»:

Սակայն ի տարբերություն տեղական փորձագետների, արտասահմանցիները խոսում են նաև այնպիսի վնասվածքների մասին, որոնք կարող էին «ընկնելուց» առաջ լինել. «Մյուս կողմից, չի բացառվում, որ փոքր կապտուկներից և քերծվածքներից մի քանիսի պատճառը կարող է լինել մեկ այլ ուժ, օրինակ` բռունցքի կամ այլ հարված` ստացված նախքան ընկնելը»:

Փաստաբան Արամ Կարախանյանն ասում է, որ երկու փորձաքննությունների էական տարբերությունն այն է, որ եվրոպացիները խոսում են ծեծի միջոցով ստացված վնասվածքների մասին, որը տեղականները լռության են մատնում:

Եզրակացության մեջ ասվում է, որ կլինի հյուսվածքների նմուշների պաթոլոգիկ հյուսվածքաբանական քննություն, և լրացուցիչ զեկույց կուղարկվի արդյունքները ստանալուն պես:

Փորձագետներ Քյոլնի պետական համալսարանից Մարկուս Ռոտշիլդի և Դանիայի հարավային համալսարանից Պիտեր Միգանդ Լեթի 24 էջանոց փորձաքննությունը դեռ թարգմանվում է, սակայն, ինչպես ասաց դատախազության խոսնակ Սոնա Տրուզյանը, այն չի կարող ապացույց համարվել, քանի որ ուղարկված է էլեկտրոնային փոստով և պաշտոնական չի համարվում:

Մայիսի 30-ին փոստով երեք հասցեներով (ԵԱՀԿ, ՀՀ գլխավոր դատախազություն, փաստաբաններին) ուղարկված բնօրինակը և 10 օր առաջ երկրորդ անգամ ուղարկվածը տեղ չեն հասել: Կարախանյանը տարօրինակ է համարում, որ բնօրինակները տեղ չեն հասել, քանի որ ողջամիտ բոլոր ժամկետներն անցել են:

Գուլյանի մահվանից 48 օր անց գլխավոր դատախազությունը կասկածյալներ չունի: Իրավապահները մամուլի միջոցով («Առավոտ» օրաթերթի մի քանի հրապարակումներում) անընդհատ փորձում են ապացուցել, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը, ում կասկածում են Գուլյանի մահվան մեջ նրա հարազատները, կապ չունի մահվան հետ և անմեղ է:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասում է, թե իրավապահները անընդհատ փորձում են ապացուցել Թամամյանի անմեղությունը, երբ նրանց գործն է հայտնաբերել մեղավորին:

«Բայց մեզ հետաքրքրում են ոչ թե անմեղները, այլ ով է մեղավորը»,- ասում է նա:

armenianow.com

29.06.07

 

Փախո՞ւստ, թե՞ խոշտանգում. վկայի մահվանից հետո ոստիկանութունը հայտնվում է ուշադրության կենտրոնում

Անցյալ շաբաթ օրը` մայիսի 12-ին, ոստիկանությունում մահացել է որպես սպանության վկա այնտեղ տարված Լևոն Գուլյանը: Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, Գուլյանի հարազատներն ու լրագրողները պահանջում են անցկացնել մահվան հանգամանքների հանգամանալից և անկախ քննություն:

Ոստիկանության վարկածի համաձայն` 30-ամյա Գուլյանը (ամուսնացած, երկու երեխայի հայր) մահացել է, երբ փախուստի փորձ անելիս ընկել է երկրորդ հարկի պատուհանից:

Գուլյանի հարազատներն ու իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում` Մարդու իրավունքների հելսինկյան միջազգային ֆեդերացիայի (ՀՄՖ) ներկայացուցիչները թերահավատ են ոստիկանության վարկածի նկատմամբ:

Հինգշաբթի ՀՄՖ նախագահ Աարոն Ռոդզը նամակ է ուղարկել ՀՀ ոստիկանապետին` հորդորելով անցկացնել գործի ամբողջական քննություն և նշելով, որ «անցյալում Հայաստանի ոստիկանությունում տեղի ուենցած մահվան կասկածելի դեպքերն ու ոստիկանների կողմից կիրառվող խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը շարունակում են լուրջ պրոբլեմ մնալ»:

Գուլյանի հարազատների կարծիքով` ոստիկանությունում նրան ծեծելով սպանել են:

Գուլյանի մահը առնչվում է մայիսի 9-ին կատարված դեպքերի հետ, երբ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող Գուլյանին պատկանող «Պանդոկ» ռեստորանի մոտ ժամը 22:00-ի սահմաններում սպանվել է մոտակա «Բոլերո» սաունայի տիրոջª Գագիկ Վարդանյանի որդինª Ստեփան Վարդանյանը (սա Վարդանյանի և մեկ այլ խմբավորման հակամարտության արդյունքում գրանցված 3-րդ սպանությունն է)£

Ռեստորանի աշխատակիցները պատմել են, որ Գուլյանը հորդորել է խմբավորումներին ռեստորանից հեռանալ, իսկ անձնակազմին ասել է, որ դուրս չգան շենքից£ Սպանությանն ականատես է եղել Գուլյանը, որը ոստիկաներին հայտնել է, որ չի ճանաչում սպանողին:

Սպանությունից մի քանի ժամ անց` գիշերվա 3-ի մոտ Գուլյանին տնից տարել են ոստիկանություն և գրեթե մեկ օր, մինչև հաջորդ երեկոյան ժամը 10:30-ը պահել այնտեղ ու պահանջել մյուս օրը` մայիսի 11-ին, ներկայանալ ոստիկանություն£

Մայիսի 11-ին, առավոտյան 10-ին, Գուլյանը ինքնակամ գնացել է ոստիկանություն, որտեղից նրան բաց են թողել հաջորդ օրը առավոտյան 11-ինª կարգադրելով, որ գնա ընտրության ու երկու ժամից կրկին վերադառնա£

Գուլյանը կրկին վերադարձել է ոստիկանություն, իսկ հարազատները ժամը 6-ի մոտ նրա դիակը տեսել են դիահերձարանում£

Ոստիկանությունից վերադառնալուց հետո Գուլյանը հարազատներին պատմել է, որ իրեն ոստիկանության բաժնում երկու օր ծեծել ենª պահանջելով ասել մարդասպանի անունը£ Ասել է, որ փաստաբան է ուզում, իսկ նրան պատասխանել են, թե փաստաբանին էլ կծեծեն£ Հարազատները և մասնավորապես քեռին` Հովիկ Փափազյանը, պնդում են, թե նա ասել է, որ իրեն ծեծել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի տեղակալ Հովիկ Սողոմոնյանը£

Իսկ մայիսի 12-ին, ըստ հարազատների, Շենգավիթի ոստիկանության բաժնից հանրապետության ոստիկանություն Գուլյանին մեքենայով տարել է քրեական հետախուզության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը£ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանն ասում է, որ Թամամյանը առնչություն չունի այս գործին£

Հովիկ Թամամյանը հայտնի է իր դաժանությամբ£ Նրա անվան հետ է կապվում երկու սպանություն: Նա հասարակությանը հայտնի դարձավ 2004 թվականին, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր և դաժան հաշվեհարդար տեսավ ապրիլյան ցույցերի մասնակիցների հետ, մասնավորապես, ծեծել էր տվել «Չորրորդ իշխանության» լրագրող Մհեր Ղալեչյանին£ Տեղեկություններ կան, որ Թամամյանը սպանված Վարդանյանի հոր ընկերն է և ուզել է անհապաղ բացահայտել սպանությունը:

Ոստիկանությունը տարածել է հաղորդագրութուն, որ Գուլյանը «ոստիկանության աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է խնդրել և, օգտվելով վերջինիս բացակայությունից, փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով` վայր է ընկել 2-րդ հարկից և ստացած վնասվածքներից տեղում մահացել»:

Գուլյանները վստահ են, որ Գուլյանին ծեծելով սպանել են, ապա դուրս նետել պատուհանից:

«Ինչո՞ւ պիտի իմ եղբայրը փորձեր փախչել, երբ երկու անգամ ինքնակամ գնացել էր ոստիկանություն: Եթե փախչելու լիներ, չէր գնա»,- ասում է Գուլյանի քույրը` Արմինեն:

Մայիսի 15-ին Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը Լևոն Գուլյանի մահվան առնչությամբ հրավիրած մամուլի ասուլիսում ասաց, որ նրա մահվան համար պատասխանատվությունը պետք է կրի հանրապետության ոստիկանությունը:

Նա ասաց, որ եթե նույնիսկ ընդունենք նրանց տարածած հաղորդագրությունը, ապա ի՞նչ վիճակի պիտի մարդուն հասցրած լինեին, որ նա փորձեր փախչել:

«Տեղի է ունեցել կարևորագույն իրավունքիª կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Առողջ մարդը մտել է պետական հաստատություն, իսկ հարազատները ստացել են նրա մարմինը»,- ասաց Ալավերդյանը:

Գուլյանի մյուս քույրըª Լիլիթը, ասաց, որ Լևոնի հուղարկավորությունը չի լինելու, մինչև դիակը անկախ փորձաքննության չենթարկվի:

Գուլյանների դիմումով ԵԱՀԿ-ն հրավիրել է դատաբժշկական փորձագետներ Դանիայից և Գերմանիայից:

Ըստ դատաբժշկական նախնական եզրակացությանª մահը վրա է հասել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից` կրծքավանդակի, գլխի, որովայնի, ողնաշարի, գանգի հիմքի թաղանթի, կողոսկրների կոտրվածքներից£

(Մայիսի 15-ին անհայտ պատճառներով Գուլյանների վարձած երեք փաստաբաններն էլ հրաժարվեցին գործից£)

Ոստիկանության աշխատակիցները լրագրողներին և Գուլյանի հարազատներին ցույց են տվել այն վայրը, որտեղ ընկած է եղել Լևոնը, և փորձել են ապացուցել, որ նա նետվել է պատուհանից, որպեսզի դիմացի խողովակից բռնվի, սակայն դա նրան չի հաջողվել, և ընկել` մահացել է£

Նրանց փաստարկները անհամոզիչ էին, քանի որ փախչել փորձողը ոչ թե կնետվեր մոտ 2 մետր հեռավորության վրա գտնվող խողովակից կառչելու, այլ ուղղակի կցատկեր անմիջապես պատուհանի տակ գտնվող կիսանկուղային հարկի թիթեղյա տանիքին£ Իսկ դիմացի խողովակից կառչել փորձողը ոչ թե ասֆալտին կհայտնվեր, այլ այդ տանիքին, որի վրա ընկածի հետք չեն գտել£

Գուլյանների ընտանիքին ընդունել են ոստիկանապետի տեղակալներ Արարատ Մահտեսյանը և Արմեն Երիցյանը, որոնք խոստացել են օբյեկտիվ քննություն անցկացնել ու ծանոթացնել դրա բոլոր մանրամասներին£

Սակայն մամուլը և իրավապաշտպան գործիչները թերահավատ են, թե մեղավորները կհայտնաբերվեն£ Որպես կանոն, ոստիկանությունում կատարված սպանությունները չեն բացահայտվում, իսկ հազվադեպ, եթե ոստիկանները դատվում են, ապա ոչ թե սպանության, այլ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով£

«ԱրմենիաՆաուն» հրապարակել էր, որ մեկ տարի առաջ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ բաժնում Արմեն Ղամբարյանին այնպես են ծեծել, որ պայթել է փայծաղը, սակայն նրա և փաստաբանի բողոքները մեղավորներին հայտնաբերելու համար արդյունք չեն տվել, իսկ Ղամբարյանը ծանր առողջական վիճակով դեռևս մեկուսարանում է (տես հարակից հոդվածը):

Շաբաթ օրը, երեկոյան 18:00-ին կանցկացվի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն Դանիայից ու Գերմանիայից ժամանած փորձագետների անցկացրած քննության նախնական արդյունքները:

armenianow.com

18.05.07

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Կորցված աճյուն. կվերականգնվի՞ Մինաս Չերազի հիշատակը Թանկարժեք ռեսուրս. ջրի համար մրցակցությունը վնաս է հասցնում բերրի դաշտավայրին

2 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: