Թանկարժեք ռեսուրս. ջրի համար մրցակցությունը վնաս է հասցնում բերրի դաշտավայրին

15.06.2007 at 00:00 Оставьте комментарий

Վթարային հորատանցքերից (իսկ դրանք մոտ 180-ն են) խմելու քաղցրահամ ջուր է հորդում

Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահման հետևանքով, մի կողմից` անջրդի է մնացել վարելահողերի մի մասը, մյուս կողմից` այդ ջրերը, լցվելով դրենաժային համակարգ (արհեստական ջրանցք ավելորդ ջրերը դուրս հանելու համար), խանգարում են դրենաժների աշխատանքը, որի հետևանքով կրկին բարձրանում է մակերեսային գրունտային ջրերի մակարդակը, ճահճանում և աղակալվում են վարելահողերի այլ հատվածներ:

Արարատյան դաշտի արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող ջրհորները, որ բազմաթիվ գյուղերի ջրի միակ աղբյուրն են, շատ տեղերում նվազել ու ցամաքել են, քանի որ ցածրադիր մասում ձկնաբուծության համար փորված հորերը խլում են վերին հատվածի ջրհոր-շատրվանների ճնշումը:

Գյուղացիներից շատերը զրկվել են իրենց դաշտերը ոռոգելու հնարավորությունից, փոխարենը հարստանում են մի քանի հոգի` իշխանի և այլ ձկնատեսակների արտադրությունից:

80-180 մետր խորության վրա գտնվող և մոտ 9 հազար քառակուսի կիլոմետր տարածքով արտեզյան ավազանը բաղկացած է ստորգետնյա երեք շերտից: Ամենավերևում գրունտային ջրերն են, իսկ երկրորդ և երրորդ շերտերում` քաղցրահամ, խմելու ջրերը (նաև բարձրորակ ջրեր ձկնաբուծության համար)` պաշտպանված կավային անջրաթափանց շերտերով: Այս երկու խորը շերտերում արված հորատանցքերից խմելու, ոռոգման և տեխնիկական նպատակով ջուր է մատակարարվում Երևանին, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին քաղաքներին ու հարակից համայնքներին:

Սա բնական ջրի մի շտեմարան է` ծածկված կավե շերտով, ուր ջրերը լցվում են Արարատ, Արագած լեռներից և Գեղամա ու Հայկական պար լեռնաշղթաներից:

2006 թվականի հոկտեմբերի դրությամբ գործում են 2026 հորատանցքեր, որոնցից 940-ը` խորքային (ջուրը դուրս է հանվում ջրհանների օգնությամբ) և 1089-ը` ինքնաշատրվանող:

Ձկնաբուծության նպատակով բացվել է 224 ինքնաշատրվանող հորատանցք

Ինքնաշատրվանող հորատանցքերից մոտ 180-ը վթարային է կամ փականներ չունի և դրանցից ջուրն անխնա դուրս է հորդում: Սակայն ոռոգման ջուրը հիմնականում խլում է ձկնարդյունաբերությունը:

Ինքնաշատրվանող հորատանցքերից 224-ը բացվել է վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով, որի հետևանքով 35-40%-ով նվազել է ոռոգման ու խմելու ջրի քանակը: Միայն վերջին երեք տարում բացվել է 135 ինքնաշատրվանող հորատանցք:

«Օրինակ` 16 հարկանի շենքի մեջ ջուրի ճնշումը կհասցնի մինչև վերջին հարկ: Բայց եթե առաջին հարկի բնակիչները բաց թողնեն ջուրը, ապա ճնշումը կընկնի, և ջուրն այլևս վերին հարկեր չի հասնի,- ասում է Եվրամիության փորձագետ ջրաբան ֆրանսահայ Վազգեն Անդրեասյանը: — Նույնն էլ Արարատյան դաշտում. ցածրադիր վայրերի հորատանցքերից ջուրը դուրս կուգա, ու ավելի բարձրադիր հատվածների մեջ ջուրի ճնշումը կընկնի, ու այն դուրս չի գար»:

Եթե Երևանի ջրամատակարարման համար Գայ-Հայկաշեն հանքավայրի տարածքում 39 հորատանցքերի ջրի ծախսը 1981 թ. կազմում էր 190 միլիարդ լիտր, ապա 2005-ին` 154 միլիարդ լիտր, այսինքն` 36 միլիարդ լիտրով պակաս:

«Արտեզյան ավազանի թողունակությունը կազմում է 90-100 խմ/վրկ (տարեկան 2,8-3,1 տրիլիոն լիտր), մենք այսօր վերցնում ենք 20-22 խմ/վրկ,- ասում է բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը: — Արտեզյան ավազանը ինքնավերականգնվող է, և որևէ վտանգ չկա ցամաքելու»:

Փորձագետ Անդրեասյանն ասում է, որ թեև արտեզյան ավազանը ինքնավերականգնվող է, սակայն չարաշահման դեպքում ինքնաշատրվանող հատկությունը կվերանա: Նա կրկին օրինակ է բերում բարձրահարկ շենքը, ուր եթե ջրի քանակը կարող է նույնը մնալ, սակայն հոսող ջրի բացակայության դեպքում վերին հարկերը անբնակելի կդառնան:

Նաև հիշեցնում է ինքնավերականգնվող Սևանը, որ 1920 թ. ուներ 70 միլիարդ խմ ջրի պաշար, իսկ ոռոգման ու էներգետիկ նպատակով իջեցման հետևանքով 60%-ով նվազեց ու այսօր 30 միլիարդ խմ է: Ըստ նրա` եթե արտեզյան ավազանի պաշարները շարունակեն չարաշահվել, ապա վերականգնելու համար տասնյակ կամ գուցե հարյուրավոր տարիներ պետք կլինեն:

Հարթավայրի սահմանային գոտում մի քանի տասնյակ հորատանցքեր ցամաքել են արդեն: Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 86 ինքնաշատրվանող հորատանցքերի գումարային ծախսը 1989 թ. եղել է 5 խմ/վրկ (տարեկան 160 միլիարդ լիտր), իսկ 2006-ին երկու անգամ պակաս` 2,5 խմ/վրկ (80 միլիարդ լիտր):

Հովտաշատի շատրվանների մի մասն ընդհանրապես ցամաքել է, և «ինքնավերականգնվող» ջրային ռեսուրսը ցամաքած հորատանցքերում 3-5 տարի է այլևս չի բխում:

«90-ականներից սկսեց հետզհետե ցամաքել, օր օրի, տարին տարու վրա զգացվում ա,-ասում է հովտաշատցի Հենզել Ղարագյոզյանը: — Տուժում ենք` էն խոսքը չի, խմելու` էլի հերիքում ա, իսկ ոռոգման` չէ: Երրորդ տարին ա` էլ երկրորդ բերք ստանալու մասին չեմ մտածում»:

«Հետևանքները զգացվում են օր օրի»,- ասում է Ղարագյոզյանը` ցույց տալով ցամաքած շատրվանի տեղը, որի շուրջը գոյացած լճակում մանկության տարիներին ինքը լողացել է

Գյուղի այգիների շատրվանների մի մասն արդեն երրորդ տարին ցամաքել է, մի քանի տարի առաջ առատ բերք տվող դաշտերը անապատի են վերածվել: Ղարագյոզյանը ցույց է տալիս ցամաքած շատրվանի տեղը, որի շուրջը գոյացած լճակում մանկության տարիներին ինքը լողացել է, իսկ այժմ շուրջը ամայություն է:

Իսկ մոտ կես կիլոմետր ներքև երևում են Հովտաշատի ջրերը քամող ձկնաբուծարանները: Ձկնաբուծությունը հսկայական եկամուտներ է բերում` չնչին ներդրումների գնով. հորատանցքի թույլտվություն ստանալու համար մինչև 2 հազար դոլար կաշառք է պետք և ևս 7 հազար դոլար` հորատանցք փորելու ու կահավորելու համար:

Բացի այդ, ձկնաբուծարանների ստվար մասը պատկանում է հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ու, հետևաբար, անհնար է դրանց վրա հսկողություն սահմանել կամ կանխել ջրի անխնա օգտագործումը:

Ձկնաբուծարաններ են կառուցված Արմավիրի մարզի Գայ, Ակնաշեն, Հայկաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ պետտնկարան և Արարատի մարզի Հայանիստ, Հովտաշատ, Սայաթ-Նովա, Սիս և Ռանչպար համայնքներում:

Ըստ վիճակագրության ազգային ծառայության տվյալների` 1999 թվականից մինչև այժմ արտահանվել է 152 տոննա թարմ, իսկ 2000 թվականից` մոտ 11 տոննա կենդանի ձուկ: Թե ինչքան ձուկ է արտադրվում Արարատյան դաշտավայրում, վիճակագրության ծառայության մի պաշտոնյայի հավաստմամբ` անհնար է պարզել:

Արարատյան դաշտավայրում արտադրված ձկնատեսակները` հիմնականում իշխանի տեսակները, կենդանի կարելի է գնել Երևանի խանութներում 1 կգ-ն 1500-3000 դրամով: Արտեզյան ջրերն ունեն իշխանի արտադրության համար անհրաժեշտ սառնություն, մաքրություն, հոսող են և ֆիլտրացման կարիք չունեն:

Նախկին հորատանցքերը հորատվել են 100-110 մետր, իսկ ձկնաբուծարաններինը հորատվում են 150-180 մետր, որի հետևանքով փոքր չափով թուլանում է ջրի ճնշումը և ընկնում որակը:

Մասնագետներն ասում են, որ ջուրը պարզապես չարաշահվում է, քանի որ որոշակի ծախսերի դեպքում հնարավոր է նույն ջուրը շրջանառությամբ հինգ անգամ օգտագործել, սակայն ձկնաբույծներն այն մի անգամ են օգտագործում, իսկ ջուրն էլ, որ կարող էր ոռոգման համար օգտագործվել, անտեղի լցվում է Արաքս, իսկ մի մասն էլ` դրենաժային ջրանցքներ ու նոր պրոբլեմներ առաջացնում:

Եթե ձկնաբուծության պատճառով դաշտերի մի մասը մնում է անջրդի, ապա մի մասն էլ այդ ջրերից գերխոնավանում ու ճահճանում է: Ձկնաբուծարանների օգտագործած ջուրը լցվում է դրենաժային համակարգ ու, բարձրացնելով նրա մակարդակը, ճահճացնում ու աղակալում վարելահողերն ու այգիները:

Դրենաժները հազար կիլոմետր ձգվող արհեստական ջրանցքների համակարգ է` կառուցված 1940-60 թթ. Արարատյան դաշտավայրի ճահիճները չորացնելու` մալարիայի համաճարակը և վարելահողերի աղակալումը կանխելու նպատակով: Դրենաժներով դուրս են հանվում դաշտավայրի ավելորդ ջրերը:

Դրենաժային համակարգի շնորհիվ մալարիայի համաճարակը վերացավ: Այն կրկին հայտնվեց 30 տարի անց` 90-ականներին, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ դրենաժների ջրանցքները մնացին անխնամ, աղբից խցանումներ առաջացան, ջրի մակարդակը բարձրացավ, ու ճահիճները սկսեցին վերականգնվել:

Մալարյան նահանջեց 1997 թվականից, երբ Եվրամիության հատկացրած գումարներով Կառավարությունը սկսեց մաքրել դրենաժներն ու վերականգնել նրանց բնականոն աշխատանքը: Սակայն այժմ դրենաժների ջրի 40%-ը ձկնաբուծարաններից է լցվում, բարձրացնում նրանց մակարդակը, խաթարում ցանցի արդյունավետ աշխատանքն ու կրկին առաջացնում մալարիայի վտանգ:

«Երբ դրենաժի մեջ ջրի մակարդակը բարձրանում է, նրա մեջ եղած ջուրը թույլ չի տալիս, որ վարելահողերի միջի աղակալած ջուրը դուրս հոսի դեպի դրենաժ, այսինքն` մի ջուրը մյուսին խանգարում է, ու հողերը գերխոնավանում ու աղակալում են»,- ասում է «Մելիորացիա» ՓԲԸ տնօրենի տեղակալ Գեորգի Չոբանյանը:

Անդրեասյանը բնորոշում է իրավիճակի անհեթեթությունը` նորից ներկայացնելով 16 հարկանի շենքը, «որուն 4-րդ հարկեն վեր անբնակելի դարձած է, որովհետև այնտեղ ջուր չի հասներ, ու նաև 2-րդ հարկեն վար նույնպես անբնակելի դարձած է, որովհետև 3-րդ հարկի բնակիչները այնքան շատ ջուր բաց կթողնեն, որ ներքևի հարկերուն մեջ անընդհատ կկաթկթի:

Ծիծաղելի չէ՞ ամբողջ շենք մը չեզոքացնել` մեկ հարկի բնակիչներու ապրելակերպին պատճառով»:

Նա ասում է, որ ջրային ռեսուրսների ռազմավարական կարևորությունը դուրս է մնացել Հայաստանի կառավարության ուշադրությունից: Դրա ապացույցն է համարում արտեզյան ավազանի անխնա շահագործումը, որն արդյունավետ օգտագործման դեպքում կգերազանցի Սևանի վերականգնվող ռեսուրսները:

Անդրեասյանն ասում է, որ եթե շարունակեն նոր հորատանցքեր փորել, ապա արտեզյան ջրերի մակարդակը վտանգավոր կերպով, գուցե անդառնալիորեն, կիջնի, ինչպես եղել է 19-րդ դարում Փարիզի մերձակայքում, որտեղ ջրհորները ցամաքել են գերշահագործման արդյունքում:

«Ցավալի է, որ 21-րդ դարուն մարդիկ չեն կրնար անցյալի սխալներեն դասեր քաղել»,- ասում է Անդրեասյանը:

armenianow.com

Entry filed under: հոդված. Tags: , .

Լևոն Գուլյանի սպանությունը ոստիկանությունում. ոչ ոք չի պատժվել Precious Resource: Competition for water is damaging a fertile valley

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: