«Ես զինվո՞ր եմ եղել». մրցանակակիր ֆիլմն ապացուցում է ճշմարտության ամենակարող ուժը

27.07.2007 at 00:00 Оставьте комментарий

Վարդան Հովհաննիսյան. զինվո՞ր թե՞ լրագրող

«Մեր ախպերը»,- զոհված ընկերոջ մոտ կանգնած տխուր ասում են երկու մարտիկները: Պատերազմի դաշտում ձևավորված եղբայրության մասին է 39-ամյա Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացավ ամենաշատ` չորս մրցանակի, որոնց մեջ` վավերագրական ֆիլմերի «Ոսկե ծիրան» մրցանակին: Ֆիլմը նկարահանել է «Բարսմեդիա» ստուդիան:

Ֆիլմը ներկայացնում է Ղարաբաղյան պատերազմի մարտիկների կյանքը զուգահեռ` պատերազմում և խաղաղության ժամանակ: Իր կառույցով և մտահղացմամբ կարող էր նկարահանվել նույնատիպ գեղարվեստական ֆիլմ, բայց սա դիտելուց հետո հարց է առաջանում, թե պատերազմական գեղարվեստական ֆիլմը կհաղորդի՞ արդյոք վավերագրականի ճշմարտությունը:

«Մարդկային պատմություններում» (www.warandpeacefilm.com ) իսկական մարտիկներ են, իսկական վիրավորներ ու իսկական բուժքույր` դերասանների փոխարեն, իսկական դիակ` սպանված ձևացնողի փոխարեն, իսկական պատերազմ` խաղարկայինի փոխարեն, պատերազմից հետո պատերազմի վետերանի իսկական ճակատագիր` հորինվածի փոխարեն, և, վերջապես, փորձություններով անցած իսկական եղբայրություն` հետպատերազմական Հայաստանում փողի վրա ձևավորված փխրուն եղբայրության փոխարեն, և իսկական ֆիլմ` գեղարվեստականի փոխարեն:

Ֆիլմի սկզբում հեղինակը` Հովհաննիսյանը, պատմում է. «Մի օր տղաս հարցրեց` հայրիկ, դու զինվո՞ր ես եղել, և ես չգիտեի` ինչ պատասխանեմ: Իմ կյանքի չորս տարին պատերազմում է անցել»: Այդ հարցին պատասխանելու համար է ստեղծվել ֆիլմը: Հեղինակը պատմում է, որ ինքը թեժ կետերում լրագրող է եղել, տարբեր արտասահմանյան լրատվական հեռուստաալիքների համար նկարահանումներ է արել: Նկարահանումներ է անում նաև իր հայրենիք մտած Ղարաբաղյան պատերազմում, բայց ինչքան շատ էր տեսնում պատերազմի արհավիրքները, այնքան շատ հարցեր էին առաջանում, որոնց իր աշխատանքը չէր պատասխանում: Ի վերջո, խզում է կապերը լրատվամիջոցների հետ և մնում ռազմաճակատում: Սա այն դեպքն է, երբ թեման, միջավայրը, որից լրագրողը նյութ է սարքում, ավելի ուժեղ են գտնվում, քան լրագրողական մասնագիտությունը, և նրա նկատմամբ սերը, գաղափարը հաղթում են լրագրողի օբյեկտիվությունը ու նրան քաշում-տանում-ձուլում իր մեջ` ինչպես ֆիլմում պատմում է Հովհաննիսյանը, որ թողնում է լրագրությունն ու դառնում մարտիկների եղբայրության անդամ. «Այս մարդկանց հետ ապրել եմ ու կիսել ամեն ինչ, կիսել նաև նրանց մշուշոտ ճակատագիրը: Ես ինձ այլևս լրագրող չէի համարում և դարձել էի այդ եղբայրության մի մասը»:

Լրագրային օբյեկտիվության զոհաբերությունը պատերազմից 12 տարի հետո բացահայտում է ճշմարտությունը պատերազմի մասնակիցների մասին: Պատերազմական չորս տարիներին նկարահանված միայն հինգ օրերն են դառնում ֆիլմի նյութը, որին զուգահեռ կռվող մարտիկներին 12 տարի անց Հովհաննիսյանը գտնում է ու ներկայացնում նրանց կյանքը: Հարցերը, թե ովքե՞ր են իրականում կռվել պատերազմում և ի՞նչ է եղել նրանց հետ, պատասխան են գտնում այս ֆիլմում: Ճուտին, որ ամենախիզախ մարտիկներից էր ու միշտ առաջին գծում, հեղինակը հայտնաբերում է բանտում` թմրանյութի համար ձերբակալված: Քաջիկին գտնում է հոգեբուժարանում, որ տեսախցիկին ցածր ձայնով ասում է. «Ես գիժ չեմ, ես պատերազմի վետերան եմ»: Գևորգը փոստատար է. ինչպես պատերազմում էր տեղափոխում զենք, այնպես էլ գյուղում տեղափոխում է նամակներ: Մաթեմատիկայի ուսուցիչ Արմոն զոհվել է. նա ասել էր, որ գնում է պատերազմ դստերը պաշտպանելու համար, սակայն պարզվում է, որ ճակատագրի հեգնանքով դուստրը գնացել է Ռուսաստան, իսկ Արմոյի այրին բրդե վերմակ է կարում դստեր ընտանիքին ուղարկելու համար: Բուժքույր Անահիտը ծառայում է բանակում, Ֆելոն ձկնորսություն է անում` կնոջից բաժանված, տղայի հետ լարված: Իսկ հերոսներից մեկն էլ` չդիմանալով խաղաղությանը, վերադարձել է Ղարաբաղի լեռներում սահմանների ծառայությանն ու ասում է, թե հիմա ավելի դժվար է, քան պատերազմում. պատերազմը վերջ ունի, իսկ էսպիսի կյանքը` չգիտես…

կադր ֆիլմից. Կա՞ արդյոք կյանք պատերազմից հետո

Հանդիսատեսը չի կարող խուսափել Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող այլ ֆիլմերի կամ մարդկանց հետ համեմատություններից: Այստեղ բոլոր մարտիկները հասարակ մարդիկ են, գյուղացիներ, նրանց մեջ չես գտնի այս տարի Հանրայինով ցուցադրված Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Մի վախեցիր» ֆիլմի հերոսին, որ խորհրդային պաշտոնյայի զավակ է:

Չկան նաև նրանք, որ պատերազմում կռվելն օգտագործելով` որպես փոխհատուցում խլեցին տարածքներ, գործարաններ ու եկամտի աղբյուրներ և ինքնագոհ պտտվում են թանկարժեք մեքենաներով` թշվառության մեջ թողնելով իրենց հայրենակիցներին: Նրանք եղե՞լ են պատերազմում: Եղել են, հավանաբար: Բայց Հովհաննիսյանի բոլոր հերոսներն աղքատ են, հարուստներ չկան:

Ֆիլմում բացվում են պատերազմի անհայտ, երբեք լրագրեր չմտած կողմերը. զինվորների հայհոյախառն խոսակցությունները, սպանված հակառակորդի դիակներ, Ճուտի բանտում արած պատմությունը, որ Աստված միշտ իր հետ է եղել` «Մնում էր հետս խոսար», և նկարագրում էր իր կատարած դաժանությունները, որ «Աստծո կողմից տված չէր», ու մտածում է, թե գուցե բանտում պատժվում է իր արածների համար:

Ֆիլմն ավարտվում է Ճուտի երկրորդ որդու ծննդով: Երկու որդիներին էլ իր զոհված ընկերների` ախպերների անուններն է դրել, որ հավերժացնի նրանց: Ֆիլմը չի պատասխանում, թե Հովհաննիսյանը պատերազմական չորս տարիներին միայն նկարահանե՞լ է, թե՞ նաև զենքով մասնակցել է պատերազմական գործողություններին: Իսկ գուցե նա գտնում է, թե տեսախցիկն էր իր զենքը, որով պիտի հավերժացներ պատերազմի իրական մասնակիցներին:

«Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը արժանացել է Նյու Յորքի «Տրայբեկա» փառատոնում լավագույն ռեժիսորի, Տրիեստի և Զագրեբի փառատոներում` հանդիսատեսի համակրանքի, Թել Ավիվում և Պրահայի «Մեկ աշխարհ» փառատոներում` ժյուրիի հատուկ մրցանակների և առաջադրվել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի լավագուն ֆիլմի անվանակարգում:

Armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

“Was I a Soldier?”: Award-winning film proves truth stronger than fiction A Shepherd’s Tale: Few green pastures in the life of blind villager

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: