Նկարիչը որպես անարխիստ. Արման Գրիգորյանի աշխատանքների մասին

28.09.2007 at 00:00 2 комментария

լուսանկարը Անահիտ Հայրապետյանի

Պանկերը Գյումրիո՞ւմ, նուդիստները Լիթլ Արմենիայո՞ւմ, love-շքերթ Բուրջ Համուդո՞ւմ, հիպիները Դիլիջանո՞ւմ, Անարխիստը և «Երազ» ավտոմեքենա՞ն: Անհնա՞ր է: Եթե հարցականները հանենք, ապա սրանք Արման Գրիգորյանի կտավներն են, և անհնարը հնարավոր է դառնում արվեստում:Իհարկե, ֆանտաստիկ ոչինչ, ենթամշակութային խմբերն էլ, հայկական համայնքներն էլ երկրագնդի վրա են, ուղղակի անհամատեղելի են, և ինչ ջանքեր ու զոհողություններ անհրաժեշտ կլինեին, որ պահպանողական հայ համայնքը հեղափոխվի ու հանդուրժի նուդիստներին, անարխիստներին, պանկերին: Կտավի վրա հեշտ է, հեղափոխություն ու պայքար պետք չէ, ու Գրիգորյանը համատեղելի դարձնելով նրանց` իրագործում է հայ միջավայրում ազատության երազանքը:

Սա նրա համար հայ համայնքները քննադատելու մի ձև է` բացասական կողմերը ցուցադրելու փոխարեն դրական փոփոխություններ անելով: «Եթե մեզանում կարողանան ամեն տեղ տեսնել դրականը, աղանդի մեջ կտեսնեն բազմազանություն և ոչ թե վտանգ: Հայկական համայնքը ճնշում է անհատականությունը ու ստիպում մարդկանց միատեսակ լինել: Իմ նկարների հերոսներն էլ համայնքներում են, բայց ամեն մեկն ինքն է որոշում ինչպիսին լինել, ինչ համայնք ընտրել ու իր ընտրությամբ շեշտում է իր անհատականությունը»,- ասում է նկարիչը:

47-ամյա Արման Գրիգորյանը Հայաստանում 80-ականների ավանգարդիստական շարժման հիմնադիրներից է, իր ընկերների հետ 87-ին կազմակերպել էր այն ժամանակ աղմուկ հանած «Երրորդ հարկ» ցուցահանդեսը, որ հեղափոխություն էր ակադեմիական արվեստի միջավայրում: Մի առիթով գրել է. «Ես իմ աշխատանքներում փորձում եմ պահպանել այն լավատեսությունը, որի կարիքն այնքան շատ են զգում իրենց առօրյա կյանքով ծանրաբեռնված Համաշխարհային ֆեդերացիայի ապագա քաղաքացիները»:

Միայն այս շարքի վերջին կտավի հերոսն է կարծես անցյալում մնացել` «Սովետական զինվորը Հյուսիսային պողոտայում», որ ցուցադրվում է ՆՓԱԿ-ում բացված «Երևան. տագնապ» ցուցահանդեսում:

Ինչպես մի անգամ գրել է Գրիգորյանը, «իմ արվեստն ինձ հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ, որպեսզի այնտեղ փոփոխություններ կատարեմ` ի նպաստ ապագայի»: Սովետական զինվորը անցյալում նկարչի կատարած փոփոխությունն է, որ կայսերապաշտ նվաճողից վերածվել է սոցիալիզմի արտահայտչի: Նրա կտավում, ի հակադրություն ցուցահանդեսի մյուս նկարների, տագնապ չկա. փոխարենն ուրախ անհոգություն է, սովետական զինվորի մի անծանոթ կերպար` ժպտերես ու մերկ, Սովետական Միության դրոշը պարզած Հյուսիսային պողոտայում, մերկ կնոջ ու երեխայի հետ:

«Ուզում եմ` մենք հասկանանք, որ Հյուսիսային պողոտան սոցիալիստական հեղափոխության խորհրդանիշն է, Թամանյանի նախագիծը խորհրդանշում է բոլշևիկյան հեղափոխության հաղթանակը և ոչ թե հարուստների, ինչպես այսօր կառուցվում է»,- ասում է Գրիգորյանը: Սլավոնական տեսքով մերկ զինվորն ու կինը նաև սեքսուալություն ու ազատություն են խորհրդանշում. «Հայերի համար հյուսիսը մի տեսակ երազանք է, բոլորն ասում էին արևմուտք, մենք` հյուսիս: Հյուսիսը մեզ համար մոդեռնիզմն է եղել, ինդիվիդուալիզմը այնտեղից է եկել: Նրանք մերկ են, քանի որ, իմ համոզմամբ, առաջադիմությունն առնչվում է մերկության հետ: Իսկական հերոսները մերկ են լինում: Շինել հագած արձանները չեն կարող արտահայտել ներկայացվող անձանց հերոսականությունը»,- ասում է նա:

Շարքի առաջին կտավը, որ նկարել է 2005-ին, «Անարխիստն» է` սև շորով բերանը կապած` անարխիստական կարմիր ու սև դրոշով, երևանյան փողոցում` հետևում` կապույտ «Երազ» ավտոմեքենան:

«Անարխիստն էլ ծայրահեղ սոցիալիստն է, վերջին նպատակը, որին ձգտում է մարդկությունը: Նա մենակ է, որովհետև խորհրդանիշ է,- ասում է Գրիգորյանը: — Անարխիստներն ու աթեիստները տեսնում են մարդու մեջ դրականը` ի հեճուկս մարդկության պատմության հակառակ պնդմանը: Հսկողությունն է, որ մարդուն դարձնում է վատը: Սա գուցե իդեալիզմ է, որին ես հավատում եմ: Իսկ «Երազ» ավտոմեքենան Հայաստանի առաջադիմության խորհրդանիշն է, ինչքան էլ տխուր տեսք ունի արտադրանքը, այդուհանդերձ, մենք ավտոմեքենաշինություն ենք ունեցել»:

«Պանկերը Գյումրիում», «Նուդիստները Լիթլ Արմենիայում», «Love-շքերթ Բուրջ Համուդում» նկարները միայն լուսանկարներում են մնացել, դրանք արդեն գոյություն չունեն: Գրիգորյանը դրանք նկարել է այս տարվա փետրվարին Ֆրանսիայի Կեմպեր քաղաքում ցուցասրահի պատին` Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում: Այս ցուցասրահ հրավիրվում են նկարիչներ նկարելու պատերին, որոնց նկարների վրա որոշ ժամանակ անց ուրիշներն են նկարում:

«Երբ ինձ առաջարկեցին նկարել պատին, ես ասացի` իհարկե, համաձայն եմ, դա իմ երազանքն է եղել: Արդյունքում մինչև հիմա լավագույն ձևով իմ գործերը ցուցադրվել են Կեմպերում»:

Նա ասում է, որ իր նկարները ջնջվել են, բայց չեն կորել, ինչպես հնչած խոսքը, իսկ եթե շատ անհրաժեշտություն առաջանա, որ Բուրջ Համուդում սիրո շքերթ լինի, էլի կնկարի:

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Հովվի հեքիաթը. մի քանի կանաչ արոտավայր կույր գյուղացու կյանքում Ո՞վ է այդ մեկ մարդը. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ ինչ պետություն է ուզածդ

2 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: