Գրիշկովեցի ընթերցողը բացահայտում է գրողի բեմական կերպարը

12.10.2007 at 00:00 Оставьте комментарий

«Ուզում եմ հասկանալի լինել… Ուզում եմ ունիվերսալ պատմություն պատմել…»

Մտքներովս երբեք չէր անցնի, որ մի օր Երևանում Եվգենի Գրիշկովեցին (www.odnovremenno.ru) կտեսնենք, որ նրա նկատմամբ մեր հետաքրքրությունը, ինքն ու մեր ապրած տեղը կհամընկնեն: Նրան գիտեինք ինտերնետից, հանրահայտ գրող է, դրամատուրգ ու դերասան, որ իր գրած պիեսներն է բեմադրում ու խաղում:

Ինտերնետից քաշում էինք նրա պիեսներն ու համեմատում Արմեն Շեկոյանի գործերի հետ, որ էլի առաջին դեմքով «Հայկական ժամանակ» վեպում պատմում է իր կյանքը տարբեր զուգահեռներով: Նրանք նման են նրանով, որ երկուսն էլ պատմում են այն, ինչի մասին չի պատմվել, օրինակ` խորհրդային բանակի: (տես`. այստեղ)

«Հայֆեստ» թատերական փառատոնում, որն ընթանում է Երևանում հոկտեմբերի 4-14-ը, Գրիշկովեցը երկու օր ներկայացում տվեց` «Ինչպես շուն կերա», որով նա 9 տարի առաջ դարձավ հանրահայտ, և «Միաժամանակ», ու հասկացա, որ չէ, սրանք պատմվածք չեն կամ պատմվածք են միայն երկրորդ հերթին, առաջին հերթին ներկայացում են, որտեղ իմ կարդացած սևով սպիտակին գրված տողերը Գրիշկովեցով բեմում կյանք են առնում, սրամտանում, ստանում կոմիկականություն կամ թախիծ առաջացնում:

«Ինչպես շուն կերա» ներկայացման մեջ նա, ինքն իր մասին պատմելով, մեզ պատմում է նաև մեր մանկությունը, թե ինչպես են առավոտները ամենաանուշ քնի պահին լույսը վառում ու տաք անկողնուց հանում, ուղարկում ցուրտ ձմռանը ամենաչսիրած տեղը` դպրոց: «Իմ դպրոց գնալն ինձ պետք չէր, ծնողներիս էր պետք»: Սիբիրյան մութ առավոտյան թունավոր լուսավորված է մաթեմատիկայի դասասենյակը, և ինքը վախենում է գնալ դասի, որովհետև ուսուցչուհին ատում է իրեն:

Սովետական դպրոցին փոխարինում է սովետական բանակը, որ էլի մարդ իր կամքով չի ընտրում, ու որտեղ արդեն իրեն ատում են սպաները: Հեռավոր Արևելքում` Ռուսական կղզում, ռազմածովային նավատորմում երեք տարվա դաժան ծառայություն: Փոքր ժամանակ մի քանի վատ բան արել է, մեկ-մեկ խանութի մանրը չի տվել ծնողներին, մի անգամ էլ բուլկի է գողացել, բայց դրանց համար այդպես պատժո՞ւմ են Ռուսական կղզով:

Ներկայացումը տեքստից տարբեր է, բազմաթիվ դրվագներ մեկում կամ մյուսում բացակայում են: Ժամանակի ընթացքում պիեսը փոփոխվում է. տեքստում խմած տուն վերադառնալիս նրան դիմավորում է մայրը, հիմա` կինն ու երեխաները, և ատում է իրեն ոչ թե մաթեմատիկայի, այլ ռուսաց լեզվի ուսուցչուհին:

Ներկայացման հաջորդ օրը մամուլի ասուլիսում Գրիշկովեցը բացատրեց, որ ներկայացումը համապատասխանեցնում է միջավայրին, աշխատում է այնպես խաղալ, որ բոլոր մարդկանց հասկանալի լինի. «Ինձ հետաքրքիր է պատմել ունիվերսալ պատմություն: Եթե, օրինակ, շվեյցարացիներին պատմեմ, թե Սիբիրում` Կեմերովոյում, ինչպես էի ձմռանը դպրոց գնում` -40 աստիճան, կանգառում կանգնած էին գործարանի բանվորներ, ավտոբուսում սոլյարկայի հոտ էր, նրանց համար նույնը կլինի, ինչ «Դիսքավերի» նայելը: Ինչպե՞ս  ունիվերսալ պատմել. ես քայլում էի, ցուրտ էր (շվեյցարացու համար Ցյուրիխում +4-ն էլ ցուրտ է), ավտոբուսի դռները թշշալով բացվում են, ավտոբուսում հատուկ հոտ էր (այնտեղ չի լինում սոլյարկայի հոտ), ես տոմս վերցրեցի, նայեցի թիվը` երջանի՞կ է, ոլորեցի ու սկսեցի բերանիս մեջ տարուբերել ու հեչ չէի ուզում դպրոց գնալ: Պատմեցի բացարձակապես իմ պատմությունը, որ բացարձակապես առանձնացված չէ շվեյցարացու կյանքից: Ես ուզում եմ հասկանալի լինել»:

«Ինչպես շուն կերա» ներկայացումը 1999-2004 թթ. խաղացել է մոտ 500 անգամ: Ռուսաստանում միայն ինքն է խաղացել, իսկ դրսում բեմադրվել է պորտուգալերեն, գերմաներեն: Կիևում ուկրաիներեն խաղացել է կին, Ֆրանսիայում` ֆրանսերեն` սևամորթ:

Ասուլիսն էլ ներկայացման պես սրամտություններով էր համեմված: 40-ամյա Գրիշկովեցն ավարտել է ծննդավայրի` Կեմերովոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետը. «Կեմերովոյում, փառք Աստծո, հնարավոր չէր դերասանի ու ռեժիսորի մասնագիտություն ստանալ, և գրքեր կարդալու ու արվեստին առնչվող միակ տեղը բանասիրականն էր»: Ունեցել է փոքր թատրոն, բայց ինքը բեմ դուրս չէր գալիս, քանի որ ինքն իրեն դուր չէր գալիս, թլվատ էր ու համոզված, որ բեմի համար անպիտան է, բայց մեկնում է Կալինինգրադ ու ստիպված խաղում. «Դերասան չունեի, միակ դերասանը, որին կարող էի չվճարել, ես էի: Ստիպված բեմ դուրս եկա  ու այդպես դարձա դերասան»:

Գրիշկովեցը հինգ գրքի հեղինակ է, եկող գարնանը լույս կտեսնի նրա «Ասֆալտ» վեպը:

Ներկայացումից հետո մտածեցի, որ Շեկոյանի վեպն էլ մի երկար ձգվող պիես է: Վեպի շատ գլուխներ ավելի «համով» ու տպավորիչ են, երբ նա պատմում է դրանք սրճարաններում: Նաև Կարեն Մխիթարյանը` «Ընկճախտ» գրքի հեղինակը, որ մինչև գրելը պատմիչ էր, հետագայում գրված պատմվածքների մեծ մասը պատմում էր սրճարաններում, հաճախ նույնը` բազմաթիվ տարբերակներով: Մի պահ նրան «ԱՐ» հեռուստատեսությամբ հաղորդում տվեցին, էկրանից էր պատմում, հետո փակվեց: Հիմա էլ պատմում է գրելուց առաջ ու այնքան շատ, որ չի հասցնում բոլորը պատմվածքի վերածել, և ուրիշ գրողներ թռցնում են նրա չգրած պատմություններն ու գրում: Մխիթարյանից ու Շեկոյանից Գրիշկովեցը տարբերվում է նախ` նրանով, որ գլխի է ընկել պատմությունը բեմից պատմել ու ժանր դարձնել, և, երկրորդ` Ռուսաստանը մարդուն ինքնադրսևորվելու ավելի լայն հնարավորություններ է տալիս:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Review: A fan of Grishkovetz discovers the artist’s stage side Եւս մեկ անգամ. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ՝ ինչ պետություն է ուզածդ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: