Վերադարձ Չեչնիա. փոթորիկները քնեցվում են, բայց չեն մեռնում

30.11.2007 at 00:00 1 комментарий

Ըստ նախագահի հրամանի` այսուհետ գլխաշորով են նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները

Երբ հարկի հերթապահը տեսավ Գրոզնու հյուրանոցի մեր սենյակի կողպեքը, սարսափով ձեռքը տարավ բերանին ու խոստացավ ամբողջ գիշեր հետևել դռանը: Զինված չեչենները ճեմում էին հյուրանոցում, իսկ մութն ընկնելուն պես դրսում սկսեցին կրակոցներ հնչել. 94-ն էր:

13 տարի անց Պատերազմի և խաղաղության լրագրության ինստիտուտի (IWPR) ծրագրով ադրբեջանցի, օս և աբխազ գործընկերներիս հետ գալիս եմ Գրոզնի: Հյուրանոցը չկա. պատերազմի փոթորիկը սրբել է ամբողջ հրապարակը` հյուրանոցով ու դիմացի նախագահական նստավայրով: Բայց փողոցում ճեմող ավտոմատավոր երիտասարդներն ու գիշերային կրակոցները հուշում են, որ նույն քաղաքում ես:

Իմ երկու այցելությունների արանքում երկու պատերազմ է եղել, վերացել է անկախ Իչկերիան: Հողին հավասարեցված Գրոզնում պայծառ բաց գույներով վերակառուցված շենքերը ջնջել են պատերազմի հետքերը: Բայց դեռ երկար չի ջնջվի պատերազմի ավերածությունը` հասցված չեչենների հոգուն:

«Ձեռքիս ճար լիներ` բոլոր չեչեններին կուղարկեի հոգեբուժարան»,- ասում է իրավապաշտպան Մինկայել Էնժիևը: Նրա ղեկավարած «Չեչնիայի Հանրապետության իրավապաշտպան կենտրոնը» ռուս զինվորների հանցագործությունների բացահայտմամբ է զբաղվում: Ամենաաղմկոտն էր գնդապետ Բուդանովի գործը, որն իր երկամյա աղջկա ծննդյան օրվա առթիվ բռնաբարել ու սպանել էր 18-ամյա չեչենուհի Էլզա Կունգաևային:

Նորակառույց մզկիթի տեղը պատերազմի տարած հյուրանոցն էր…

Իրավապաշտպանների մեծ ջանքերից հետո միայն Բուդանովը ստացավ 10 տարվա ազատազրկում: Էնժիևն ասում է, որ բազմաթիվ են բռնաբարություններն ու սպանությունները, բայց մարդիկ չեն համարձակվում այդ մասին խոսել: Վերջին երկու տարիներին իրավիճակը մեղմացել է, ու դիմողները շատացել են. «Ինձ մոտ եկողները պատմելիս հաճախ ուշքից գնում են, աշխատակիցներիցս ոմանք էլ չեն դիմանում ու ուշաթափվում են, և ես ստիպված նոր աշխատող եմ բերում»:

Էնժիևը հիշում է. երբ պատերազմի ընթացքում հայրենի գյուղ էր գնացել, երկու շաբաթում 26 երեխա էին թաղել: Նրա հերթական այցելուն` Խեյդի Աբդուլկուդուսովան, ասում է, որ իր երեք եղբայրներին գնդակահարել են. «Նրանց գնդակահարեցին միայն նրա համար, որ չեչեն են: Իսկ հիմա էլ մեզ են հետապնդում, մեր հարազատներին աշխատանքից հեռացնում»:

Մոտ 200.000 զոհ վերջին 15 տարում: Բայց սա չեչեն ժողովրդի միակ ողբերգությունը չէ. 1944-ին Սովետը բոլոր վայնախներին (չեչեններին ու ինգուշներին)` մոտ կես միլիոն, աքսորեց Ղազախստան:

Այնպես էին ջնջում չեչենների հետքերը, որ նույնիսկ նրանց գերեզմանները վերացրին` քարերը որպես շինանյութ օգտագործելով: 57-ին չեչենները վերադարձան, հետագայում հանեցին կոտրտված գերեզմանաքարերի մի մասը շինություններից և Գրոզնում հուշարձան կառուցեցին: 300 տարի ռուսական իշխանությունները ոչնչացնում են անհնազանդ չեչեններին: Գենոցի՞դ: «Ես չեմ սիրում այդ բառը,- ասում է քաղաքագետ, Գրոզնու գրադարանի տնօրեն Էդիլբեկ Խասմագոմեդովը: — Հայերը պայքարում են ցեղասպանության ճանաչման համար, քանի որ իրենց զոհ են համարում: Մենք մեզ զոհ չենք համարում, մեզ համար հարցը փակված չէ: Ռուսական ամեն ցեղասպանության մենք պատասխանում ենք ժողովրդագրական պայթյունով»: Չեչնիան Ռուսաստանում բնակչության աճով երկրորդն է Դաղստանից հետո, և այժմ չեչենների թիվը մոտենում է նախապատերազմական միլիոնին:

Ջարդված տապանաքարերի հուշահամալիր Գրոզնում

Այսուամենայնիվ, անկախացած չեչենները չկարողացան կազմակերպվել և պետական մեխանիզմներ աշխատեցնել, փոխարենը երկիրը թաղվում էր քաոսի ու կլանային հակամարտությունների մեջ: Խասմագոմեդովն ասում է, որ ինքը չէր հավատում Իչկերիայի ղեկավարների անկախության ձգտմանը, որոնց հետաքրքրում էին անսահման իշխանությունն ու «բեսպրեդելը»: Նա ասում է, որ ամուր ազգակցական կլանային կապերը չեչենների թույլ և ուժեղ կողմերն են. մի կողմից` այդ պատճառով հասարակությունը հնարավոր չի լինում համախմբել, կլանային հակամարտությունները թուլացնում են երկիրը ու դարձնում այն գործիք դրսի ուժերի համար, իսկ մյուս կողմից` այն ուժեղացնում է ազգի դիմադրողականությունը:

Իսկ 94-ին չեչենները հավատում էին Ռուսաստանից անջատվելուն: Իմ «Հյուսիսային կովկասում նոր փոթորիկներ են սպասվում» ռեպորտաժում գրել էի, որ լրագրող Լեմա Գուդաևն ասում էր. «Չեչնիան դե ֆակտո անկախ է, և մնում է` դե յուրե այլ պետությունները ճանաչեն»: Երբ փորձում էինք նրան համոզել, որ դա անհնար է, Լեման` աչքերից կրակ ժայթքելով, ասում էր. «Պատմությունը երբեմն անակնկալներ մատուցում է, որոնցից մեկը կլինի Չեչնիայի անկախությունն ու Ռուսաստանի փլուզումը»: Այս անգամ Լեմային չկարողացա տեսնել. նա Չեչնիայի նախագահի մամուլի քարտուղարն է և խիստ զբաղված է:

Մի տաքսու վարորդ ասում էր, որ իրենք խաբվեցին ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով, խոսքի ազատությամբ և չէին սպասում, որ Ռուսաստանը պատերազմ կսկսի իրենց դեմ: Իսկ հիմա Չեչնիան չի կարող անկախ լինել. 15 հազար քառ. կմ` շրջապատված Ռուսաստանով:

Առայժմ համակերպվել են Ռուսաստանի կազմում մնալու հետ: Սակայն չեչենները դեռևս մնում են Ռուսաստանի համար վտանգավոր ազգ. Չեչնիայի օմբուդսմենի տվյալներով` բանտերում են 17 հազար չեչեն տղամարդ, 750 կին ու 75 անչափահաս: Ռուսաստանյան գաղտնի ծառայությունները շարունակում են մարդկանց առևանգել, որոնց ընդհանուր թիվը մոտ 3000 է: Առևանգվողները հաճախ չեչեն ապստամբների ազգականներն են: Չեչնիայի դատախազ Վալերի Կուզնեցովն ասում է, որ ամենադժվարն առևանգումների բացահայտումն է, որ կազմում է 12 տոկոս: Նա ասաց, որ առևանգումներն անում են իշխանական կառույցները շահադիտական նպատակով: Պարադոքս է, երբ իշխանական մի կառույց առևանգում է, իսկ մյուսը` զբաղվում դրա բացահայտմամբ:

«Հանրապետությունում ամենալուրջ պրոբլեմն առևանգումն է, սակայն գնալով նվազում են նման դեպքերը: Եթե նախորդ տարիներին լինում էին 170 դեպք, ապա այս տարի 14-ն է»,- ասումէ դատախազը: Ո՞ւր են կորչում մարդիկ: Օմբուդսմեն Նուրի Նուխաջիևը հարցի պատասխանն իր սեփական փորձով է տալիս. նրան երկու անգամ առևանգել են 2002 և 2003 թվականներին. «Գիշերվա 5-ին դուռը ջարդում են սև դիմակավոր զինվորներ, վերցնում-տանում են, ու ես չգիտեմ` որտե՞ղ եմ և ինչո՞ւ»: Նրան դաժան կտտանքների են ենթարկել և գերությունից ազատվելուց հետո երկար բուժվել է: «Իսկ ի՞նչ էին ուզում, երբ դպրոցի տնօրեններին գնդակահարում էին աշակերտների աչքի առաջ,- ասում է նա: — Հրամանատարների կարիերան կախված է պատերազմից` պիտի սպանի, որ երեկվա կապիտանը գեներալ դառնա, կուրծքը շքանշաններով շողշողացնի»:

Մյուս պրոբլեմը կոռուպցիան է, որ գնալով դառնում է անտանելի հասարակ քաղաքացու համար. «Ճիշտ է, մի կողմից` դրական բաներ կան, քաղաքը կառուցվում է, բայց մյուս կողմից` վարակի պես տարածվել է կոռուպցիան, առանց կաշառքի ոչ մի փաստաթուղթ չես կարող ստանալ. վարորդական իրավունքը փոխելու համար` կաշառք, ապահովագրության համար` կաշառք,- ասում է մի չեչեն, որ 10 տարի առաջ Ռուսաստանից վերադարձել է ծնողների հորդորով և վախի ու անապահովության մթնոլորտում գոյատևում է: — Իսկ եթե իմ անունը գրեք, ես էլ կհայտնվեմ անհայտ կորածների ցուցակում»:

Խասմագոմեդովն ասում է, որ ոստիկանությունը փոխզիջման եկած տարբեր խմբավորումների կոնգլոմերատ է` թաղված կոռուպցիայի մեջ, իսկ դատարանը վերածվել է աճուրդի, որտեղ հարցը լուծվում է հօգուտ նրա, ով ավելի շատ է տալիս:

Նա ասում է, որ Չեչնիայում իշխանությունը միշտ ձևավորվում է ազգակցական կապերով, և այս կառույցը թույլ չի տալիս, որ որևէ մեկը կարողանա կլանից դուրս հարց լուծել: Ուստի Մոսկվան որոշեց մի կլան վերցնել ու տալ նրան դաշնային ռեսուրսներ: Այդ կլանի հայրերի` սպանված նախկին նախագահ Ահմադ Կադիրովի և նրա որդու` ներկայիս նախագահ 31-ամյա Ռամզանի լուսանկարներն ամեն քայլափոխի են, ինչպես, ադրբեջանցի մեր գործընկերներն էին ասում, Ադրբեջանում հայր և որդի Ալիևների լուսանկարներն են: Ովքե՞ր են կախում այդ նկարները. բացի պաշտոնյաներից, ոչ մի չեչեն չտեսա, որ պաշտեր Կադիրովին:

Կրեմլի կառուցած իշխանական բուրգի գագաթին նախագահ Ռամզան Կադիրովը նշանակում է վերից վար մինչև գյուղապետ բոլոր պաշտոնյաներին (այս կարգը կգործի մինչև 2010 թ.), որի հետևանքով առաջացել է նրանից կախված ու նրան մեծարող ավտորիտար համակարգ: Շատերը նրան համարում են Մոսկվայի դրածո: Ինչպես մի լրագրող էր ասում, նա իշխանության է բերվել ռուսական սվինների վրա, որը նրա իշխանության թուլությունն է համարվում:

Այսուհանդերձ, Կադիրովը փորձում է պահել որոշ անկախություն Կրեմլից: Իշխանությունը հրաժարվել է մասնակցել ռուսաստանյան զորակոչին, ստեղծել է ազգային իրավապահ զորամիավորումներ, որոնց կազմում Իչկերիայի նախկին մարտիկներն են ներգրավված, փորձում է չեչենական նավթից ավելի շատ շահույթ ապահովել և, որպես դիմադրություն, ազգային ու կրոնական ավանդույթներն է խորացնում: Նախագահի վերջին հրամանագրերից մեկով` կանայք պարտավոր են գլխաշոր կապել, իսկ իջևանածս հյուրանոցի տեղում կառուցվում է Հյուսիսային Կովկասի ամենամեծ մզկիթը:

Խասմագոմեդովն ասում է, որ եթե արտաքին իրավիճակը փոխվի, Կադիրովն էլ կփոխվի, ինչպես Դուդաևն էր, որ խորհրդային գնդապետ էր և դարձավ Իչկերիայի նախագահ. «Իսկ դրությունը փոխում է մի ատյան, որ Կրեմլից վեր է»:

Այս հայ ընտանիքից խլել են նույնիսկ երկրից հեռանալու հնարավորությունը

Հայ ընտանիքը

66-ամյա Գենրիխ Ավանիսյանը, քույրը` 77- ամյա Իրինան և քրոջ որդին` Վյաչեսլավը, քնում են տնից մնացած միակ սենյակում` խոհանոցում, մի թախտի վրա. «Ի՞նչ անենք, ոտք դնելու տեղ չկա»,- ասում է Գենրիխը:

Նրանք Գրոզնու 20 հազարանոց հայկական համայնքից մնացած մեկ-երկու ընտանիքներից են, որ չեն կարողացել փախչել: Երկրորդ պատերազմի ժամանակ ռումբն ավերել է բնակարանի մեծ մասը: Իսկ մինչ այդ չեչեն հրոսակները թալանել էին նրանց տունը. «Ինչ ունեինք` տարան, հիմա ոչ մի բան չունենք»:

2000 թվականի մի գիշեր էլ Գենրիխին ու Վյաչեսլավին այնպես էին ծեծել, որ Վյաչեսլավը հոգեկան խանգարում է ստացել: «Մամուլի տան մոտ մի մեքենա կանգնեց, միջից զինված մարդիկ դուրս եկան, մեկը խփեց Վյաչեսլավին, ուզեցի միջամտել, մյուսն ավտոմատի փողը կրծքիս սեղմեց, մի ուրիշն էլ հետևիցս գլխիս խփեց: Ամբողջ շորերս արյան մեջ էին, երկու ամիս պառկել եմ: Իսկ Վյաչեսլավը վախից շոկի մեջ ընկավ»:

Ապրում են Իրինայի 2250 ռուբլի թոշակով (90 դոլար): Նրանց միակ ուզածն իշխանություններից Վյաչեսլավի անձնագիրն է, որ ստանան ու կարողանան փախչել Ղարաբաղ, որտեղ նրանց ազգականներն են:

armenianow.com

30 նոյեմբերի 2007թ.

 

 

Entry filed under: ակնարկ. Tags: , .

«Պետական կարիքների» զոհեր. Բիզնեսի ախորժակը խժռում է երեւանցիների ճակատագրերը Ի՞նչ անել. մի ընտանիքի դժվար կյանքը

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: