Ի՞նչ անել. մի ընտանիքի դժվար կյանքը

20.12.2007 at 00:00 Оставьте комментарий

Սեյրանը իր սպիներով հարուստ որովայնը շորով պինդ ձգում է, որ շինանյութի ծանրությանը օրգանիզմը դիմանա: 1992 թվականին շինարարության վրա աշխատելիս վնասվածք է ստացել, ու հեռացրել են նրա փայծաղն ու երիկամի մի կեսը: 2 տարի անց վիրահատել են ստամոքսն ու տասներկումատնյա աղին ու ինչ-որ խողովակ դրել որովայնում: Նա իր կես առողջությունը աշխատեցնում է շինանյութերի բազայում, մեջքի վրա ցեմենտի պարկեր ու մետաղներ կրում 12-14 ժամ: Բայց նրա աշխատած գումարը, որ հարյուր դոլարից մի քիչ ավելի է, չի հերիքում ընտանիքը երջանկացնելու համար, ու կինը` 35-ամյա Մելանյան, արհամարհանքով նրա կես դարձած առողջությունն ակնարկելով ասում է` «արհեստական մարդ է»:

Նրանք Աբովյանի հանրակացարանի նույն բնակարանում են ապրում, սակայն` բաժանված: 40-ամյա Սեյրանը փախստական է Շամխորից: Մելանյայի հետ 17 տարվա ամուսնական կյանքի դժվարությունները վերջին մեկ տարում այլևս անհաղթահարելի են դարձել, և նրանց անախորժությունների հետևանքով երեք զավակները սովի են մատնվել ու նրանց կյանքը անտանելի է դարձել:

Սեյրանը ամեն առավոտ 200 դրամ է թողնում սեղանին, որով ամբողջ օրը երեխաները պիտի սնվեն: «Հարյուր դրամով հաց եմ առնում, ու հացով չայ ենք խմում,- պատմում է 12-ամյա Լևոնը: — Իսկ հարյուրն էլ իրեքիս մեջ բաժանում ենք: Էն փոքրն էլ (11-ամյա Արամը) չի հասկանում, որ ուտելու փող չունենք, իրա փողով էթում` գմփցնիկ ա առնում: Ասում եմ` այ պապ, գոնե մի քիչ ավել թող, ձու առնենք, հացի հետ ուտենք, ասում ա` չունեմ»:

Մեկ էլ նրանք ուտում են ուշ` ժամը տասի մոտ: Հայրը աշխատանքից գալիս է, արթնացնում երեխաներին ու հետները նստում ընթրիքի: «Տասն անց կես- տասնմեկին գալիս, քնից հանում ա` վեր կեցեք, հաց կերեք,- պատմում է դուստրը` 15-ամյա Ալվարդը: — Ասում եմ` պապա, ուշ ա, օրգանիզմը խանգարվում ա, որ ուտես ու քնես: Ավելի լավ ա` մեզ մի քիչ շատ փող թող, որ օրվա մեջ հաց ուտենք: Ասում ա` որ ձեր մերը չլինի, ավել կթողնեմ»:

Մելանյան ասում է, որ էլ չի կարող Սեյրանի հետ ապրել, նա չի կարողանում տունը պահել, էլեկտրականության փողը չի հասցրել, պարտքերի մեջ խրված են, խմում է, իրեն խփում, ու ամբողջ հանրակացարանով մեկ նրա հայհոյանքներն են տարածվում: «Ամենափողոցային քֆուրներն ա տալիս,- պատմում է Ալվարդը,- հարևաններն էլ իրան չեն ասում, ինձ են ասում` պապադ վատ բառեր ա ասում: Ես ի՞նչ անեմ»:

Իսկ Սեյրանն ամբողջ օրը դարդ է անում, որ կնոջ հետ հարաբերությունները սրվել են, ու ընտանիքը քանդվում է (նա, ի տարբերություն կնոջ, չի ասում, որ բաժանված են): Ասում է` պատճառն այն է, որ երեկոները տուն է եկել, ու կինը տանը չի եղել: Իսկ մի անգամ էլ անծանոթ տղամարդու բջջային հեռախոս է հայտնաբերել. «Բա տղամարդ եմ, ամբողջ օրը աշխատել եմ, գալիս եմ տուն ուրախ-ուրախ, որ ընտանիքիս հետ անցկացնեմ, ու կինդ տունը չի: Ի՞նչ կլինես: Տուն ա, միշտ էլ կռիվ լինում ա, իրար հետ էրեխեք ենք մեծացրել, կարուսել ենք գնացել, կռվել էլ ենք, բայց գիշերն էկել ա, իրար հետ պառկել ենք: Ի՞նչ եղավ, որ տենց թեքվեց ինձանից»:

Հարևանուհիներից մեկն էլ պատմում է, որ Սեյրանը իրենից դուրս է եկել, երբ աշխատանքից տուն է եկել, տեսել` մի անծանոթ տղամարդ սուրճ է խմում: Իսկ առաջ այդպես չէր, Մելանյան տարիներ շարունակ խնամել է Սեյրանի` անկողնուն գամված ծնողներին: «Շատ նվիրված էր, տակները մաքրում էր էդ պառավների»:

Սեյրանն ընդունում է, որ խմում է, ամբողջ օրը ցեմենտ է կուլ տալիս, բա մեկ-մեկ մի երկու բաժակ չխմի՞, հայհոյում ու կնոջը խփում է. «Ի՞նչ անեմ, որ էդ հանրակացարանի պատերը բարակ են, հարևանները քֆուրս լսում են»:

Վերջերս նրա բարձրացրած աղմուկի պատճառով ոստիկան է եկել Սեյրանի հետևից. «Բա կինը ամուսնու վրա միլիցա կբերի՞: Տղամարդ եմ, մի էրկու քֆուր էլ ավել եմ տվել»,- ասում է Սեյրանը:

Նա այժմ էլ երազում է միանալ կնոջ հետ. «Էրեկ ասի աղջկաս` մամային ասա, թող բալիշը վերցնի, գա մոտս պառկի: Մերն ասեց` ումուդդ կտրի, էդ բանը չի լինի: Ինչի՞ պիտի ընտանիքս քանդվի: Քուրս էլ չի գալի, որ մոտը մի լավ լացեմ»:

Եթե կինն իրեն լսի, իր հետ սիրով լինի, ապա ավելի շատ փող կթողնի առավոտները: Իսկ կինն այնպես է ատում ամուսնուն, որ լսել չի ուզում միանալու մասին, ու երեխաները մնացել են սոված, ատելության ու սիրո գաղտնիքների բախման մեջ, ինչպես Լևոնն է ասում` «Մամայից մուռ ա հանում, մենք ենք քաշվում»:

Երեխաները պատմում են, որ հայրը անընդհատ փորձում է իրենց լարել մոր դեմ, ասում է` ավելի լավ կլինի նա գնա` էլ չգա, այդ ժամանակ նրանք ավելի լավ կսնվեն, կամ մազերից մի օր կքաշի դուրս կշպրտի: «Պապ, ասում եմ, ինչի՞ համար, մեր մերն ա, չէ՞, մորից քաղցր բան չկա: Ինչքան էլ մաման վատն ա, մեր ա,- ասում է Ալվարդը: — Ասում ա` դուք ձեր մոր կողմից եք, ինձ չեք հարգում»:

Ալվարդը բողոքում է նաև, որ դպրոցում տղաները նեղում են, իսկ հայրը մի հատ չի գալիս սաստի նրանց, և ինքը, թեև ուզում է սովորել, բայց ստիպված` 8-ից դուրս է գալու:

Երեխաները միայն ուտելու ու տաքանալու մասին են մտածում: Ալվարդին ձմեռվա համար ինչ-որ մեկը խոստացել է «նիսյայով» կոշիկ տալ, փոքրիկ Արամի կոշիկները ճղված են, ու ոտքերը սառչում են: Փող չկա` առնեն: Ինչո՞վ առնեն, դեռ դպրոցի 12 հազար դրամ դասագրքի փողը չեն տվել:

«Ճիշտ ա, առաջ ավել էի թողում, հիմա 200 եմ թողում,- ասում է Սեյրանը: — Տենց եմ անում, որ ընտանիքս լավանա, բա ի՞նչ անեմ: Ո՞ւմ համար եմ աշխատում, էրեխեքիս համար եմ աշխատում: Մի ամիս կոշիկի փող կտամ, մի ամիս` գրքի: Ես էդքան եմ աշխատում, ուժերս ավելի չեն պատում: Ի՞նչ անեմ, հիմա էս պահին գրքի՞ փողը տամ, կոշիկի՞, թե՞ սվիտրի»:

Հարևանուհին` Ռիտա Ավանեսովան, պատմում է, որ Լևոնը հաճախ գալիս է իր մոտ` լաց լինում, չգիտի` ինչպես ծնողների վեճի ելքը գտնի, հոր վրա ազդի, ինչպես հաղթահարի ամենօրյա սովը: Գուցե գնա բանակ` զինվո՞ր դառնա, որ հայրը իրանից վախենա, մարդատեղ դնի: Բայց բանակը նաև նրա համար փրկություն է, որ ընտանիքից ազատվի: «Չէ, մենակ էդ չի,- ասում է Լևոնը: — Ուզում եմ գնամ բանակ, արձակուրդին էլ չգամ, որ էս վիճակը էլ չտեսնեմ»: Բայց մինչև բանակ գնալը դեռ չորս տարի կա:

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: .

Վերադարձ Չեչնիա. փոթորիկները քնեցվում են, բայց չեն մեռնում Caution Over Armenian Visits to Baku

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: