Խղճի ազատությո՞ւն. որքա՞ն հեռու է գնացել Հայաստանը կրոնական հանդուրժողականության հարցում

25.01.2008 at 00:00 3 комментария

Այս և նմանատիպ բովանդակությամբ թռուցիկներ փակցված են Երևանում ամենուր

Արա Հակոբյանը արյունլվա մտավ «Շրջան» շաբաթաթերթի խմբագրություն: Նրան և ընկերներին ծեծել էին երկաթե ձողերով: Ու ոչ մի տեղ չուներ պաշտպանություն գտնելու, բոլոր դռները փակ էին, բողոքներին ոչ ոստիկանությունն էր արձագանքում, ոչ դատախազությունը: Միակ տեղը «Շրջանի» խմբագրությունն էր, որտեղ ինչ-որ պաշտպանություն էր ակնկալում: Նա և ընկերները ծեծվել էին միայն նրա համար, որ կրիշնայական էին:

1995 թվականի ապրիլի 18-ն էր: Զինվորական համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդիկ մտել էին կրիշնայականների տաճարը, կանանց ու երեխաներին առանձնացրել ու տղամարդկանց երկաթե ձողերով ծեծել, հետո թալանել տաճարը:

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահները (իշխանության ստեղծած հասարակական կազմակերպություն, որի անդամները Արցախյան պատերազմի մասնակիցներ են) 1995 թ. ապրիլ-մայիս ամիսներին ներխուժեցին յոթ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիներ, ծեծեցին հավատացյալներին ու թալանեցին ունեցվածքը: Արայի գլխին վեց կար դրեցին: Մի քանի ամսից նա մեկնեց ԱՄՆ, մեկնեցին նաև նրա հավատակիցներից շատերը: Կրիշնայական համայնքը Հայաստանում վերացավ:

Տարբեր համայնքների ինը հավատացյալների տարան ռազմական ոստիկանություն և մոտ 15 օր պահեցին:

Հավատացյալների դիմումներն իրավապահ մարմիններում անպատասխան էին մնում:

«Սա սև բիծ է մեր Հայաստանի անկախության առաջին շրջանի վրա,- ասում է Հայ ավետարանչական ընկերակցության առաջնորդ Ռընե Լևոնյանը: — Հասարակական լայն շերտերում անլուրջ ձևով ընդունվեցին այս հալածանքները, ասում են` դե, ինչ պատահեց` անցավ: Բայց մենք կասենք` չի կարելի այդպիսի վարմունք, եթե Հայաստանը կուզի ժամանակակից երկիր լինել, չի կարելի կոմպրոմիս անել խղճի ազատության և մարդու իրավունքների հարցերում, չի կարելի մի քիչ ընդունել, մի քիչ մերժել»:

Խորհրդային Միության փլուզումը ընդհատակում և լեգալ գործող կրոնական կազմակերպություններին չտվեց սպասված ազատությունը: Սովետի ազատականացման շնորհիվ միայն 1988-1993 թվականներին խղճի ազատության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, երբ կրիշնայականները ծնծղաներ և թմբուկներ զարկելով շրջում էին, երբ քրիստոնեական տարբեր խմբեր անարգել իրենց կրոնական արարողություններն էին անում ու քարոզում հասարակական վայրերում:

1991 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (հետագայում` Ազգային ժողով) խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենք ընդունեց, որտեղ արդեն խտրականություն է դրվում կրոնական կազմակերպությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև` վերջինիս տալով վեց մենաշնորհ: 1993 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանը կրոնական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող հրամանագիր արձակեց, որն ահազանգն էր նրանց դեմ սկսվող հալածանքի: 1994 թ. հինգ անգամ կրիշնայականներին անպատիժ բռնությունների են ենթարկում զինվորականները և հայ եկեղեցու հոգևորականները: 1995 թվականը կրոնական հալածանքների գագաթնակետն էր:

2001 թվականին դառնալով Եվրախորհրդի անդամ` Հայաստանը պարտավորություն ստանձնեց երաշխավորել, որ բոլոր կրոնական համայնքները, մասնավորապես «ոչ ավանդականները», կարող են դավանել իրենց կրոնը առանց խտրականության:

Սակայն Ռընե Լևոնյանը, որի եկեղեցին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ դեսպանատան նախկին տարածքը, ասում է, որ դեռևս հավատացյալներն իրենց պաշտպանված չեն զգում. «Մի ժամանակ կրոնական խմբերը, որ գրանցում ստացան, տպավորված էին, թե քանի որ գրանցված են` պաշտպանված են, բայց 95 թվականը եղավ, և հասկացան, որ գրանցումը ոչ մի բան չի նշանակեր,- ասում է Լևոնյանը: — Այսօր կրոնական խմբերը չեն հավատար, որ պաշտպանված են»:

Տարիներ շարունակ գրանցման մերժում ստացող «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, ի վերջո, 2004 թվականին պետական գրանցում ստացավ, սակայն դա դժգոհություն առաջացրեց ազգայնական շրջանակներում: Գրանցման հետ կապված մամուլում և հեռուստատեսությամբ հոգևորականները, մտավորականները, նաև պետական գործիչներ հարձակումներ սկսեցին նրանց դեմ` տարածելով ապատեղեկատվություն և նրանց նկատմամբ թշնամանք (օրինակ` Կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը հայտարարում էր, որ Եհովայի վկաները որպես քայքայիչ աղանդ արգելվել են Ֆրանսիայում, որն իրականությանը չէր համապատասխանում):

Մամուլում և հեռուստատեսությամբ շարունակվում է աղանդների նկատմամբ թշնամանք տարածելը (մի օրինակ. «Ազգ» օրաթրթում մի հոգևորական ասում է, որ Եհովայի վկաները, հոգեգալստականները և մյուս «քայքայիչ» աղանդները նման են «սպիդ»-ի, որ այս դեպքում քայքայում են մարդու մտավոր ունակությունները, իսկ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որի եղբայրը Հայ առաքելական եկեղեցու սպասավոր է, մեկ այլ առիթով գրում է, որ կրոնական փոքրամասնություններին իր թերթը քննադատում է և քննադատելու է նրանց ագրեսիվության և մոլորեցնող քարոզչության համար):

Կրոնական կազմակերպությունների հավատացյալները խուսափում են հանդիպել լրագրողներին, քանի որ հաճախ նրանց նկարում են և նկարահանումը օգտագործում նրանց դեմ քարոզչության համար:

«Հասարակությունը հնարավորություն չունի ինքնուրույն կարծիք կազմելու կրոնական ասպարեզի վերաբերյալ, և մամուլով շատ հեշտ է լարել մարդկանց մի խմբի դեմ,- ասում է Ռընե Լևոնյանը: — Հրապարակվում են ատելություն սերմանող հոդվածներ և ոչ թե լուսաբանող»:

Եհովայի վկաները կարծում են, որ լրատվական արշավի արդյունքն էր, որ կազմակերպության գրանցումից հետո երկու տարվա ընթացքում փողոցներում քարոզչություն անելիս հինգ անգամ ծեծել են իրենց: Անցյալ տարի` օգոստոսի 21-ին, Հայ առաքելական եկեղեցու քահանա Աշոտ Պողոսյանը Երևանի Շիրակի փողոցում Եհովայի վկա երկու կանանց այնպես է ծեծել, որ նրանցից Զոյա Թամարյանի ձեռքը երկու տեղից կոտրվել էր: Կանայք դիմել էին ոստիկանություն, սակայն ոստիկանությունը գործ չհարուցեց` պատճառաբանելով, թե քահանան զղջացել է իր արարքի համար:

«Վերջերս ավելի հաճախացել են բռնությունները մեր նկատմամբ,- ասում է Եհովայի վկա Լևոն Մարգարյանը: — Զգացվում է, որ հեռուստահաղորդումները և թերթերը մեծ դեր են խաղում: Ոմանք ասում են` հեռուստատեսությամբ ձեր մասին էս ասեցին, ու լարվում են մեր դեմ»:

Հայաստանը Եվրոպայի խորհրդի առաջ պարտավորվեց նաև ընդունել զինվորական ծառայությանը այլընտրանքային ծառայության մասին օրենք, իսկ մինչ այդ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկվածներին:

Սակայն պարտավորությունները դեռևս անկատար են: Այժմ բանտում են գտնվում 69 Եհովայի վկաներ, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից: Մինչև այժմ մոտ 380 Եհովայի վկա դատապարտվել է ազատազրկման` զինվորական ծառայությունից հրաժարվելու համար:

2004 թվականին ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որով զինվորական ծառայությունից դուրս աշխատանքային ծառայության իրավունք էր տրվում: Սակայն հիվանդանոցներ և ինտերնատներ որպես սանիտար այլընտրանքային ծառայության մեկնած 22 Եհովայի վկաները և մեկ մոլոկանը հինգ ամսից հրաժարվեցին ծառայությունից` պատճառաբանելով, թե այն զինվորական բնույթ ունի. նրանք գտնվում էին զինվորական վերահսկողության տակ, ենթակա էին զինվորական հրամաններին ու ռազմական ոստիկանությանը: 15 հոգի դատապարտվեցին դասալքության և ծառայության վայրը լքելու մեղադրանքով 2-3 տարվա ազատազրկման: Նրանք մոտ 7 ամիս մնացին բանտերում, և հետևողական պայքարի շնորհիվ (դիմել էին նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան) տեղական դատախազությունները միջնորդեցին դատարաններին հետ ուղարկել գործերը նախաքննության, իսկ գլխավոր դատախազությունը կարճեց դրանք` հանցակազմի բացակայության համար:

Այժմ իր զինվորական բնույթի պատճառով այլընտրանքային ծառայության ոչ ոք չի մեկնում: Եվրոպայի խորհուրդը 2007 թ. հունվարի 23-ի թիվ 1532 բանաձևով կոչ է անում Հայաստանի իշխանություններին վերանայելու այլընտրանքային ծառայության մասին օրենքը` համաձայն Եվրախորհրդի փորձագետների առաջարկների, որոնք մշակվում են, իսկ մինչ այդ ներում շնորհել կրոնական հայացքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված դատապարտյալներին:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ կրոնական կազմակերպությունների նկատմամբ անհանդուրժողականության մեջ մեծ դեր ունի Հայ առաքելական եկեղեցին: «Անհանդուրժողականության պատճառները երկուսն են` պահպանողականությունը, որ չի հանդուրժում այլ տիպի մտածողություն, և երկրորդ` եկեղեցու նյութական շահագրգռությունը: Հոգևորականները զրկվում են իրենց եկամտի աղբյուրներից, որ գոյանում են կնունքներից, հարսանիքներից, թաղումներից և այլ արարողություններից»:

Հայ առաքելական եկեղեցին ԶԼՄ-ներում բազմիցս իր դժգոհությունն է հայտնել աղանդների գործունեությունից: Հայ առաքելական եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղևոնդյանը աղանդներին մեղադրում է Հայաստանի քայքայման մեջ.

«Երբեք չի կարելի հանդուրժել գաղափար, որ բերում է սեփական տան կործանման և քայքայման»,- ասել է նա անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին «Հայելի» ակումբում («Հայոց աշխարհ», 15 դեկտեմբերի, 2007 թ.):

2005 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններով` Հայաստանը ճանաչում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը և նրա հետ պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Իսկ 2006 թ. փետրվարի 22-ին օրենք ընդունվեց Հայաստանի կառավարության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին, որով նոր արտոնություններ էին տրվում Առաքելականին և բյուջեից ֆինանսավորում:

Իշխանյանն ասում է, որ, փաստորեն, այս օրենքով եկեղեցուն տրվում է նախարարության կարգավիճակ, տպավորություն է առաջանում, որ երկիրը, որի Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, հեռանում է աշխարհիկությունից:

armenianow.com

25.01.2008թ.

Entry filed under: հոդված. Tags: , , , , .

Caution Over Armenian Visits to Baku Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչվելուն

3 комментария Add your own

  • 1. Gayatri  |  15.05.2010 в 12:12

    Kecces, lav es grel

    Нравится

    Ответить
  • 2. Gayatri  |  15.05.2010 в 12:14

    lav erkir u lav karacarutyan depqum nor miayn karox e erkiry zaxkel
    da azgovi handurjoxakan lineln e, ev patrast linel yndunelu jutraqanchyuri kardziq ev hargel nra tesakety
    ‘ isk mi guce menq enq sxaly?»

    Нравится

    Ответить
  • […] Առաքելականն էլ տեսնելով, որ մրցակցությանը չի դիմանում, սպառողները ձեռից գնում են, ինչ կանի՞. փոխանակ ծառայության որակը բարձրացնի, որ շուկայում դիմանա, ուզում ա կրոնի վրա մենաշնորհը պահի ու մրցակիցներին տփելով լարի: Առաջ լավ էր, սպարապետ Վազգեն Սարգսյանը իրանց տեղը տփում էր, 95թ. Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահները ջարդուփշուր արեցին ութ կրոնական կազմակերպությունների հավատացյալների, ունեցվածքը թալանեցին, 15 հոգու տարան զինվորական ոստիկանություն: Կրիշնայական համայանքը արդյունքում վերացավ, համարյա բոլոր կրիշնայականները հեռացան Հայաստանից, երևի մի 200 հոգի: Դե նրանք էլ իրենց հարազատներին տարած կլինեն, ու մենակ կրիշնայականներին արյունլվա անելու արդյունքում, մի հազար հոգի գնացած կլինի երկրից(նայել այստեղ): […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: