Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչվելուն

29.02.2008 at 22:27 Оставьте комментарий

ltp«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր շարժումը, այնքան նվազում է տականքը»:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն է փետրվարի 23-ին։ Կարդում եմ այս տողերը, ու սիրտս սկսում է ուժեղ խփել:

Ես Լևոնի կողքին չեմ կանգնում: Ես, կինս, երեխաներս, հարազատներս` մենք բոլորս տականք ենք։

Ընկերս ասում է, որ աղջիկը մասնակցում է դասադուլին, հարցնում եմ ՝ լևոնակա՞ն է: «Չէ, ի՞նչ ես ասում, բայց որ դասի գնա՝ դավաճան կասեն»։

Քարոզարշավի ընթացքում` փետրվարի 9-ին, անցնում էի Թումանյանով և լսեցի Լևոնի ելույթը. «Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է` մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը»։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում Լևոնի մամուլն ու ինքը ազգը բաժանում էին տականքի ու հերոսի, Վասակյանց ու Վարդանանց, դավաճանի ու հայրենասերի` իրենց ներկայացնելով «ազնիվ ռասա»։ Նյարդայնացնում էր, բայց տագնապ չկար։ Հիմա տագնապ է, աչքիս առաջ տեսնում եմ, թե ինչպես է «ազնիվ քաղաքացին» իշխանություն գրավում։

Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրարշավի ընթացքում հայտարարում էր, որ արդեն հաղթել է, դեռ ընտրության արդյունքները չեղած՝ իրեն հռչակեց նախագահ, օգտագործեց իր ստեղծած կեղծիքների համակարգի դեմ 13 տարի կուտակված բողոքն ու առաջացրեց հեղափոխության էսկալացիա։ Շավարշ Քոչարյանն ասում է՝ կրկնվում է 96-ը, այն ժամանակ հայտարարում էին՝ 100 տոկոս էլ ձայն հավաքեն, իշխանությունը չենք տա, հիմա՝ 50 տոկոս էլ չհավաքենք, իշխանությունը վերցնելու ենք։

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ այնքան է մնալու հանրահավաքը օպերայի հրապարակում, մինչև նրան ձեռքերի վրա տանեն նախագահի նստավայր։

Հանրահավաքում հայհոյում են բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն՝ Սերժ Սարգսյանին շնորհավորող Շառլ Ազնավուրին ու Նիկոլա Սարկոզիին, ընտրությունների արդյունքները դրական գնահատած միջազգային դիտորդներին, ստորագրություն են հավաքում կաթողիկոսի հրաժարականի պահանջով ու դավաճան անվանում բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն։

Մի ուրիշ ընկեր` ֆիզիկոս ակադեմիկոս, պատմում է, որ գիտնական դարձած իր ուսանողը հրավիրել է իրեն Լևոնի շտաբ, Աշոտ Մանուչարյանը համոզել է, որ մի խումբ ակադեմիկոսներով միանա շարժմանը, հրաժարվել է, իսկ աշակերտը պատասխանել է. «Դու բռնել ես պոռնկության ճանապարհը»։ Նա այլայլված էր, թե ինչպես իր սիրելի ուսանողը, ում առաջին կուրսից մինչև ասպիրանտուրա կրթել է, հանուն Լևոնի իրեն վիրավորում է։

Իսկ հաջորդ օրը հանրահավաքում հայտարարեցին, թե ով չի միանում իրենց, մտավորական է՝ ռ-ով։

Երթուղայինում հանդիպում եմ մի անկախ լրատվամիջոցի լրագրողի, հանրահավաքից է գալիս` ոգևորված: Ասում է` ուզում եմ, որ փոփոխություն լինի: Իսկ ես մոռացել եմ, որ այս երկրում պիտի ինչ-որ բան փոխվեր, ես միայն այս չարիքը կանխելու մասին եմ մտածում, Լևոնը ինձ տականք է անվանել:

Տագնապահարները ցույցի դուրս չեն գալիս, ամբիոններ ու թերթեր չունեն, ով համակարգիչ ունի, վիրտուալ ֆորումներում է վտանգի դեմ արտահայտվում.

«Գրել, գոռալ այս վարակի մասին ամեն քայլափոխի, պայքարել, բացել մարդկանց աչքերը, գիտեմ՝ դա դժվար է, գիտեմ՝ նրանք պաշտպանված են տարբեր կոնվենցիաներով, նրանք լավ տանիք ունեն ամենուր, բայց լռել պետք չէ, և ես չեմ ուզում լռել, որովհետև երկիրը վառոդի տակառի վրա է»,- ասում է մեկը:

Ու նաև` «Քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում տեղի ունեցող կլոր սեղանի ժամանակ Լևոնին համեմատում էր Քրիստոսի հետ»:

«էտ լսեցի, բայց էտ լրիվ հեչ։ Ամսի 20-ի ցույցում մի լրագրող ելույթ ունեցավ ու ասեց, որ մի մարդ 49 թվականին տեսիլք է ունեցել, որ 40 տարի հետո կգա Լևոն 7-րդ թագավորը, ու վերջապես հայերի մոտ ամեն ինչ լավ կլինի»:

Ու նաև` «Երբ նրանք անկեղծորեն անիծում են Շառլ Ազնավուրին, երբ հավատում են բացահայտ ստին, երբ ԼՏՊ-ի մեթոդներով առանց քննարկման մութ ու ցուրտ օրերը վերագրում են միայն պատերազմին, երբ կարծես նորմալ տղան մեր օֆիսից Վազգեն Մանուկյանին սրիկա է անվանում, երբ լսում ես` Լևոն, մեր աստված, և երբ ընտրությունը դնում են՝ Լևոնը` աստված, իսկ Սերժը` սատանա, ինչպես չմտածել (զոմբիացման մասին նկատի ունի)»: «Իրանց դեմ բարդ ա պայքարել, շատ բարդ ա, կարան ընենց պիտակավորեն, էլ դու սուս: Օրինակ` ասեն՝ ով Լևոնին դեմ ա, Սերժի շտաբից ա»:

Մի ուրիշ ֆորումում էլ շփոթահար մարդիկ քննարկում են, թե ինչպես իրենց ձայնը բարձրացնեն. «Հավաքվել Մատենադարանի մոտ նրանցով, ով չի ընդունում ո՛չ Լևոնին, ո՛չ էլ Սերժին: Սրա շուրջ պետք է մտածել ու եթե անել, ապա հնարավորինս արագ»:

«Հարկավոր է դաշնակիցներ փնտրել եղած քաղաքական դաշտում: Առանց այդ դաշտի ոչինչ չի ստացվի»:

«Կարող է` լևոնականները և մնացած բոլորը նման հավաքույթը որպես Սերժի կողմնակիցների ցույց հասկանան: Այնպես որ, երևի նաև հստակ պետք է երևա` Լևոնին դեմ և Սերժի դեմ էլ»։

Ուշ է երրորդ կողմ փնտրելը, ընտրություններն ավարտվել են, և հիմա երկու կողմերի հեղափոխական հակամարտության մեջ խլացվում է երրորդ կողմի ձայնը, այն կարող է լսվել շատ ուշացած, միայն աղետից հետո:

armenianow.com

Entry filed under: խոհ. Tags: .

Խղճի ազատությո՞ւն. որքա՞ն հեռու է գնացել Հայաստանը կրոնական հանդուրժողականության հարցում «Ի՜նչ ատելություն». ոստիկանի պատմածը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: