«Ի՜նչ ատելություն». ոստիկանի պատմածը

21.03.2008 at 00:00 Оставьте комментарий

«Զինվորները` մահակներով ու վահաններով, լրիվ փողոցը փակեցին, սկսեցինք առաջ գնալ, սեղմել ժողովրդին դեպի դեսպանատուն: Կարծում էինք` զինվորների գալու շուխուրից կցրվեն։ Գնացինք մի 20 մետր, հանգստացանք, անգամ սիգարետ կպցրի, հո չեն դիմադրի: Հետո առաջին պայթյունը լսեցի, ուղիղ զինվորների դիմաց: Մեր մասնագետ տղերքից մեկն ասաց` էս հաստատ գրանատ ա»,- պատմում է մարտի 1-ի իրադարձություններին մասնակից ոստիկանության զորքերի մի սպա, որ չցանկացավ իր անունը հրապարակել։

Նա մասնակցել է ոստիկանության գործողություններին առավոտվանից, միայն օպերայի հրապարակի նստացույցը ցրելիս ներկա չի եղել։ Պատմում է, որ կեսօրից անց իրենց զորամիավորումը տեղակայվել է Մյասնիկյանի արձանի դիմաց, իսկ այն բանից հետո, երբ ընդդիմության ակտիվիստ, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը կոչ է արել ժողովրդին գնալ Մատենադարանի մոտ հանրահավաքի, իրենք տեղափոխվել են Օպերայի մոտ, սակայն երեկոյան կրկին հետ են եկել: «Տեղեկություն բերեցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հրահանգ է տվել ցուցարարներին չշարժվել, թե այդտեղ ամենահարմար տեղն է, թե իբր եթե շարժվեն դեպի Մատենադարան, իրենց ծուղակի մեջ կգցեն։ Հետ գնացինք, արդեն սկսվել էին անկարգությունները»։

Սպան ասում է, որ նռնակի պայթյունը խուճապ առաջացրեց զինվորների մեջ. նրանք պատրաստ չէին, որ իրենց դեմ հրազեն կօգտագործվի: «Աջ թևում տեսա` մեր հրամանատարին դուրս են բերել, մեկը ժգուտը բռնել է, որ ոտը կապի, էս ոտը ձգում է, էն ոտն էլ է արյունոտված, ժգուտ գցողի գլուխն էր բացված, մեկ էլ մի զինվորի ոտքերը թուլացած քաշեցին էս կողմ, արդեն մի խուճապ սկսեց մեր մեջ, հետո զինվորներից մեկն էլ գնդակի վնասվածք ստացավ, վիզը ծակել-անցել էր»։

«Մերոնք սկսեցին նահանջել, նահանջել-վրա տալ, նահանջել-վրա տալ, բայց սրանք արդեն կատաղել էին: Էն ի~նչ պայթյուններ էին։ Սեղմելով, սեղմելով` եկանք հասանք Լեոյի փողոց, մեկ էլ հետևից` Պարոնյանի կողմից, սկսեցին քարեր շպրտել»։

Սպան ասում է, որ կռվի ամենաթեժ պահին գալիս է ոստիկանության հատուկ ջոկատը և սկսում օդ կրակել լուսածրային փամփուշտներով։ «Հատուկ տռասիռույուշչիով էին կրակում, որ երևա կրակոցների ուղղությունը, որ տեսնեն` օդ են կրակում։ Բայց կրակոցները չեն հանգստացնում, ժողովուրդը գազազած վրա է տալիս։

«Գազազած մասսա` տենց բան չեմ տեսել, մի ոհմակ, էդ ի~նչ ատելություն, աշխարհի վրի քֆուրները տալիս են՝ թուրքեր, գնացեք ձեր Ղարաբաղ։ Ասեմ, որ սուտ են ասում, թե Ղարաբաղից զորք ա եղել, միայն եղել է ոստիկանության սպեցնազն ու ոստիկանության զորքերը։ Միայն արտակարգ դրությունից հետո է բանակ երևացել»։

Նա պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները ժողովրդի կողմը ոչ մի փամփուշտ չեն կրակել, թեև զինվորները իրենց մեղադրում էին, որ զենք չեն տվել պաշտպանվելու համար. «Ասում էին` զենք տվեք, խի՞ զենք չեն տվել: Նայեք, Մխոյին խփեցին, մյուսին խփեցին»։

Իսկ ցուցարարների միջից կրակոց լսել է. «Անընդհատ գրոհում էին, գիտեին, որ մենք չենք կրակելու, մոտենում` լոմեր, քարեր էին գցում, հետո ինչ-որ բան էին գցում, ծուխը կապում ա, ու կրակում են: Ուզում ես տեսնես` որտեղից էր, ծուխը փակում ա դեմդ, էլ ոչինչ չես տեսնում։ Վիճակներս ծանր էր, զանգում ասում էին` մի քիչ էլ դիմացեք, հիմա նախագահը հրամանագիրը կստորագրի»։

Տեսել է, թե ինչպես ցուցարարները զինվորներ բերած մի ավտոբուս են վառել` վարորդը մեջը. «Զինվորներին իջեցրել է, հենց խոդ ա տվել, լարվել են ավտոբուսի հետևից: Էկավ` Լեոյով ֆռաց, արդեն մեջը բոց էր: Ես տեսա վարորդին, ինչ-որ բան էր փնտրում շուրջը: Գոռում եմ` իջի փախի, մեկ էլ ծուխ գոյացավ, ու ավտոբուսը փակվեց: Ծուխը ցրվեց, վարորդը չկար, չիմացանք` ի՞նչ եղավ, ավտոբուսը էնպես էր վառվել, որ համարները նույնիսկ մոխրացել էին»։

armenianow.com

‎ոստիկան ախպորս ընկերն ա, մարտի մեկին ահավոր տագնապով հեռախոսով պատմում էր ախպորս, թե  ինչ ա կատարվում: Խմբագիրս  պատվիրեց մարտի մեկի վերաբերյալ ականատեսների տպավորությունների մասին ակնարկներ գրել: Բոլորը գրեցին ցուցարարների պատմածները: Ես որոշեցի գրել ոստիկանի տպավորությունները:

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչվելուն Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: