Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ

28.03.2008 at 00:00 Оставьте комментарий

Որտեղացի՞ ես

«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով։

Ապատեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Ազատության հրապարակի նստացույցը ցրողները խոսում էին Ղարաբաղի բարբառով։

Բայց դա պատահական չէր, դա ԼՏՊ-ի շարժման առաջացրած այլատյացության դրսևորումն էր, որի թիվ մեկ թշնամին դարձան ղարաբաղցիները։

Հաջորդ օրը` մարտի 2-ին, տաքսու վարորդը, քշելով Մաշտոցի ավերված պողոտայով, ցույց էր տալիս խանութներն ու բացատրում, թե որը ումն է` ուզելով արդարացնել թալանը՝ սա Լֆիկինն է, սա էլ` ղարաբաղցու։ Լֆիկը օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, ապարանցի։ Իսկ ի՞նչ կապ ունի ղարաբաղցին։ Վարորդը շարունակում է, որ պետք է ղարաբաղցիներին քշել։

Մարտի 2-ի առավոտյան ընդհարման վայրի մոտակայքում մայթի սալահատակն ուսումնասիրող մի մարդ տեսավ պահակություն անող զինվորներին և առանց կոնկրետ որևէ մեկին նկատի ունենալու նետեց նրանց ուղղությամբ. «Ղարաբաղցի շներ»:

Սրանք միակ դեպքերը չեն, դարձել է վերջին շարժման ընթացքում տարածված կարծիք։

Ղարաբաղցիների նկատմամբ կենցաղային բացասական վերաբերմունքը առաջացավ, երբ ընդդիմության դեմ իր իշխանությունը ամրացնելու համար Տեր-Պետրոսյանի` Ղարաբաղից բերված գործիչները նրա ձեռքից առան իշխանությունն ու սկսեցին օգտվել նրա ստեղծած կլանային համակարգի պտուղներից։ Եթե համակարգը կլանային է, ապա մարդիկ բողոքում են այն կլանի դեմ, ով իշխանության է։ Առաջ այդ բողոքի թիրախը ՀՀՇ-ն էր` իր լիդերի հետ միասին, իսկ հետո դարձան ԼՏՊ-ին պաշտոնանկ անողները։ Համակարգը նույնն է մնում, եթե վաղը իշխանության գան ախալքալաքցիները, նրանք են օգտվելու։

ԼՏՊ-ն ղարաբաղցիների նկատմամբ այդ կենցաղային վերաբերմունքը վերածեց ատելության` հայտարարելով իշխանություններին թաթար-մոնղոլներ և ասելով. «Այս երկու մարդու պատճառով վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»(eurasianet.org) (ո՞վ է ստուգել այս թիվը` անհայտ է)։

Թշնամանքը առաջնորդի գլխավոր զենքն էր 5 ամիսների ընթացքում, երբ նա իր կառավարած տարիների միակ սխալը համարեց Ղարաբաղից երկու գործիչներին բերելն ու միայն դրա համար ներողություն խնդրեց (նա նույնիսկ պաշտպանեց իր ստեղծած կլանային համակարգը` հայտարարելով, որ 95-ի Սահմանադրությունն ավելի լավն է, քան 2005-ի փոփոխությունները), Հայաստանի բոլոր արատների սկիզբ հայտարարեց 98-ը, մերժեց, թե մինչ այդ ընտրակեղծիքներ ու պետական թալան են եղել՝ իր կառավարման տարիները ներկայացնելով իդեալական։ Դժգոհների զանգվածի համար խարիզմատիկ առաջնորդի խոսքերը քննարկման ենթակա չեն և միակ ճշմարտություն են։

Երկրի պրոբլեմները միայն անձերով բացատրելով ու այդ անձանց մեղադրելով մահացու մեղքերի մեջ (Մեղրին հանձնելու համար սարքեցին հոկտեմբերի 27-ը)` նա իր նկատմամբ հավատ ներշնչեց, որ «մինչև վերջ գնալու» է, բայց նաև Սերժի և Ռոբերտի համար իշխանությունը պահելը դարձրեց անձնական անվտանգության խնդիր։

ԼՏՊ-ի և նրա համախոհների քարոզչությունը թշնամության դոզան բարձրացնելով՝ ավելացնում էր նրան ընտրողների թիվը: Նա հայտարարեց, որ Սերժն ու Ռոբերտը տևական ժամանակ թուրքերին ստորաքարշորեն ծառայել են: Մյուս կողմից` դավաճան ու տականք հռչակեց բոլոր նրանց, որոնք իրեն չեն միանում, ու իր ասած իշխանության մեջ ճաքեր բացվելու փոխարեն հասարակության մեջ թշնամանքի խոր ճեղքեր ճյուղավորվեցին. եթե լիդերը դավաճան է հռչակում մեկին, ուրեմն զանգվածը պատրաստ է նրան ոչնչացնել («168 ժամում» երգչուհի Շուշան Պետրոսյանը սարսափով պատմում է, որ Սերժ Սարգսյանին աջակցելու համար նամակներ է ստացել, որ ինքը դավաճան է, իր երեխաներին մորթելու են, և վախից տղային 2 շաբաթ դպրոց չի տարել։ Իսկ հետընտրական երթերը, անցնելով Վազգեն Մանուկյանի գրասենյակի մոտով, վանկարկում էին. «Վազգեն, դավաճան», քանի որ իրենց լիդերն էր այդպես հայտարարել)։

Սակայն գլխավոր թիրախը մնում էին ղարաբաղցիները. «Ղարաբաղը տանք` լավ ապրենք» և «Ղարաբաղցիներից ազատվենք» ոչ հրապարակային ասված ներազգային ֆաշիզմի դրսևորումները հիշեցնում էին 20-30-ական թվականների Վեյմարյան Գերմանիան, ուր կոռուպցիայի, օլիգարխիայի, արժեզրկման, մոնոպոլիզացված տնտեսության մեղավոր հռչակվեցին հրեաները (1919 թվականին Վեյմարում ընդունված սահմանադրությունը շատ նման է 95-ի սահմանդրությանը, որտեղ ուժեղ կենտրոնացված նախագահական համակարգը թույլ չէր տալիս հասարակությանը մասնակցել որոշումների ընդունմանը և նպաստում էր օլիգարխիայի ու մոնոպոլ տնտեսությանը, որը հանգեցրեց որպես ճգնաժամի լուծման տարբերակ նացիստների իշխանության գալուն)։

Հակաղարաբաղյան այլատյացության գագաթնակետը հասավ փետրվարյան հետընտրական միտինգներին, երբ Օպերայում մի դասախոս հրապարակում էր այն ուսումնական հաստատությունների ղեկավարների անունները, որոնք պետք է պատժվեն` զանգվածի բուռն աղաղակների ներքո շեշտելով նրանց ղարաբաղցի լինելը, իսկ մի ուրիշ հռետոր էլ հայտարարեց. «Այս հրապարակում հավաքված հայորդիները 3 անգամ ավելի շատ են, քան Ղարաբաղի քաղաքացիները, կեցցեն հայորդիները»։

Ագրեսիայի դեմ որպես բողոք` բլոգներից մեկում ոչ ղարաբաղցիները սկսեցին հայտարարել՝ ես ղարաբաղցի եմ, ինչպես Դինքի սպանությունից հետո թուրքերը հայտարարում էին՝ ես հայ եմ։

Մարտի 1-ին կիրառվեց 5 ամսվա քաղպարապմունքի արդյունքը` Մոլոտովի կոկտեյլների ու ձողերի տեսքով։ Զանգվածը հարձակվում էր ոստիկանների վրա` գոչելով. «Թուրքեր, ղարաբաղցիներ, հեռացեք»։ Ասում են, թե այդ օրը կոտրվեց հայ ժողովրդի ոգին, եթե կոտրվեց, ապա դա գուցե այլատյացության ոգին էր։

Ի տարբերություն Գերմանիայի, որի այլատյացությունն ուղղված էր «դուրս», լևոնականի «այլը» ազգակիցն է, այլատյացությունն ուղղված է մոնոէթնիկ ժողովրդի մի հատվածի դեմ։ Ինչպես ազգայնականությունն է ճգնաժամերի համար թշնամի որոնում այլ ազգերի մեջ, այնպես էլ ազգային ծրագրերը ծայրահեղորեն մերժող «պրագմատիկը» ճգնաժամի մեղավոր թշնամի է փնտրում ազգի ներսում, ստեղծում լոկալ ազգայնականություն ընդդեմ ազգի մյուս կեսի ու ինտելեկտուալի համբավ ունեցող բանաստեղծուհին, ներշնչված հարյուր հազարների թշնամանքից, ասում է, որ ղարաբաղցիները ընդունակ չեն պետություն ղեկավարել (ԼՏՊ-ն Ղարաբաղը հանձնելու ակնհայտ ակնարկներ էր անում` հայտարարելով, որ Ղարաբաղը Կոսովո չէ և չի կարող հասնել անկախության, իսկ մի հարցազրույցում ասել է, թե Հայաստանը պետք է ֆինանսական փոխհատուցում տա Ադրբեջանին հասցրած վնասների համար)։ Այսպես լիբերալիզմի անունից հանդես եկող ԼՏՊ-ականները դառնում են ինքնորոշման թշնամի միայն այն պատճառով, որ ինքնորոշվողները իրենց ազգակիցներն են, և նրանց օգնելը «դժվարեցնում է երկրի վիճակը»։

Ի տարբերություն Գերմանիայի, որտեղ ոչ ժողովրդավարական համակարգ ստեղծողն ու այն յուրացնողը տարբեր մարդիկ էին, ԼՏՊ-ն և համակարգի ստեղծողն էր, և նրանից օգտվողներին գցողը, այսինքն` երկուսը մեկում, որ ձգտում է հեռացնել մի կլանը մեկ ուրիշով փոխարինելու համար և ոչ երբեք փոխել այն համակարգը, որի ճարտարապետն է ինքը։

Թե ովքեր էին ուզում իշխանությունը վերցնել, ցույց է տալիս ձերբակալվածների ցուցակը, որի մոտ 80 տոկոսը կամ ՀՀՇ-ից են, կամ նախկին պաշտոնյաների ստեղծած «Հանրապետություն» կուսակցությունից։ Իսկ հետախուզման մեջ գտնվող գործարար Խաչիկ Սուքիասյանը Լևոնի իշխանության ֆավորիտ օլիգարխն էր, որ թեև իր եկամուտներից չէր զրկվել, բայց որոշ դիրքեր զիջել էր Գագիկ Ծառուկյանին։

Ձերբակալվածների և Լևոնի մյուս աջակիցներից շատերը, իշխանությունը յուրացնելով, միլիոններ են կուտակել և չեն պատժվել, քանի որ նրանց փոխարինել են համակարգից նույն կերպով օգտվողները։

ԼՏՊ-ն գործող համակարգի դարանակալ տարբերակն էր ընդդիմության կարգավիճակով, որ հայտարարելով, թե ինքը գործիք է իշխանությունը փոխելու համար, ատելությամբ ներարկված զանգվածը դարձրեց գործիք` հին կլանին իշխանությունը վերադարձնելու համար, և արտասանելով «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»` զոհաբերեց ուրիշներին: Իր դղյակում անվտանգ փակված, կանխահաս վտանգը օդի մեջ՝ կարգադրեց ցուցարարներին չցրվել ու իր զինակից Փաշինյանի բերանով կոչ արեց զինվել ու դիմադրել, որ իշխանությունների վրա ևս մի մահացու մեղք բարդվի՝ ժողովրդի վրա կրակելը։

Դարանակալ համակարգը դրսևորվեց արդեն ոչ թե խոսքով, այլ գործով` ընտրությունների օրը իշխանության հետ ոտք գցելով ընտրակաշառքներ բաժանելու ու հանձնաժողովներ կաշառելու մեջ ու բռնություններով (մեկ շաբաթ առաջ 7 տարվա ազատազրկման դատապարտվեց ԼՏՊ-ի Անիի շտաբի պետը` Սերժի վստահված անձին ծեծելու համար), իսկ ԼՏՊ-ն վատ գործիքներ չէր տվել իր հաջորդներին իշխանությունը պահելու համար. հակաօրինական մեթոդները արդյունավետ աշխատեցնում է նա, ում ձեռքին են իրավապահ համակարգն ու արդարադատությունը։ Իսկ դեռևս ընտրարկղերը չբացված` ԼՏՊ-ն հռչակելով իրեն առաջին փուլով հաղթած նախագահ, բացահայտեց, որ հետագա պայքարը արդարության համար չի լինելու՝ ի մոլորություն աճող զանգվածի։

Պատմության վայրագությունները հասկանալու համար ամենաանվտանգ ձևը չէ դրանք մաշկիդ վրա զգալը, բայց պատմության դասագրքերի համեմատ ամենաարդյունավետն է, երբ հասկանում ես, թե ճգնաժամի և անարդարությունների հետևանքով ինչպես է ստեղծվում թշնամու կերպար։

Սեփական քաղաքացիներին ողջակիզելու ժամանակներն անցել են, բայց հալածանքների ու կորուստների հավանականությունը մնում է, և կանխագուշակելի է, որ ԼՏՊ-ի հաղթանակից հետո «դավաճանների» որս կսկսվեր, և հազարավոր ղարաբաղցիներ անհայրենիք կմնային ու կքոչեին այն երկիրը, որը նրանց սիրով չէր ընդունելու։
Բայց վտանգը չի վերացել. երկու օր առաջ ծանոթիս հարևանը չի թողել սրսկել իրեն ու տնից դուրս է արել շտապօգնության բուժքրոջը, երբ պարզվել է, որ նա ղարաբաղցի է։

Քանի դեռ 95-ի սահմանադրության (ինչպես՝ Վեյմարյան) Հայաստանը չի բարեփոխվել, քանի պահպանվում է կլանային, կոռումպացված ու օլիգարխիկ համակարգը, ատելության էներգիան և «թշնամուն» ոչնչացնելու մոլուցքը դեռ սպառնում է ու զուգահեռաբար մեծանում է պատերազմի հավանականությունը Ադրբեջանի հետ։

armenianaow.com

անգլերենը

Entry filed under: խոհ. Tags: , , , .

«Ի՜նչ ատելություն». ոստիկանի պատմածը Internal Bleeding: Crisis has turned “Armenians” against “Karabakhis”

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: