Սովետական պացիենտը. «Սիրտս նեգր է առանց գրիմի»

23.05.2008 at 00:00 1 комментарий

 

Սևանի հոգեբուժարանում 2 բան է կենդանի պահում Սովետը

 

Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն է։

Ճակատագիրը գուցե նրա համար բանաստեղծի փառք էր նախատեսել, բայց միայն պոեզիան դարձավ այն ստվերը, որ ուղեկցեց, իր բանաստեղծությամբ ասած` դեղի համ ունեցող օրերի ընթացքում։ Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն է։

Ճակատագիրը գուցե նրա համար բանաստեղծի փառք էր նախատեսել, բայց միայն պոեզիան դարձավ այն ստվերը, որ ուղեկցեց, իր բանաստեղծությամբ ասած` դեղի համ ունեցող օրերի ընթացքում։

Իսկ ինքը պատանեկան ըմբոստությա՞ն, թե՞ հոգեկան անհավասարակշռության պահին խաբս տվեց ճակատագրին. 18 տարեկանում` 1978 թվականի մի գիշեր, բենզինով լցված վառված շիշը, նետեց Գյումրու ԿԳԲ-ի շենքի վրա (1000 դրամանոցի վրա այդ շենքի պատկերն է)։ Կրակը տարածվել էր միայն փայտյա պատշգամբում։

Ժամկոչյանին դատարանը ճանաչեց հոգեկան հիվանդ, շիզոֆրենիայի պարանոյա ձև ախտորոշմամբ ուղակվեց Գեղավանի հոգեբուժարան (այս հիմնարկը վերացել է) հարկադիր բուժման։

Ի՞նչն էր ստիպել նրան հրկիզել սովետական անազատության խորհրդանիշը։ Ուսման անհաջողությո՞ւնը։ Պատմում է, որ երեք ընկերներով գնացել էին Լենինգրադ` ընդունվելու բուհ: Ուզում էր հնագետ դառնալ։ Հետագայում երկու ընկերներն ընդունվում են։ Իսկ ինքը նույնիսկ բուհ չի կարողանում դիմել։ «Լենինգրադից էկա, ընկճված, հիասթափված, փորձ չարեցինք էլ դիմելու»։

Թե՞ ազգային զգացումները կամ «Ամերիկայի ձայնով» լսած հավաստի ինֆորմացիա՞ն։ Իսկ գուցե ծնողներն են պատճառը, որ մինուճար որդուն բրախել են փողոց։

«Եթե դաստիարակություն ստանայի, ծնողներս ասեին՝ կարդա, ստիպեին սովորել, օգնեին բանասիրական ընդունվել, հիմա կյանքս այլ կլիներ։ Ոչ մի ուղղություն չեն տվել, ինքնագլուխ, ինչ խելքիս փչել է` արել եմ»։

Գուցե Սովետի ծնունդ տված մի քանի պատճառների՞ց խառնվեց Մոլոտովի կոկտեյլը. «Որ բռնեցին, բացատրություն էլ չկարացա տամ»։

Հոգեբուժարանի փոխտնօրեն Արամ Ալեքսանյանն ասում է, որ եթե Ռաֆիկը գլխին ծնող ունենար, նրա հոգեբանական պրոբլեմները լուծում ստանային, հնարավոր է` հիվանդանոց չընկներ։

«Այ թե ինչ հասարակարգ էր։ Մի րոպե հոգեկանը լավ չի եղել, անօրեն քայլ ա կատարել` և դրա պատասխանը՝ մինչև էսօր ստեղ ա»,- ասում է բժիշկը։ 48-ամյա Ռաֆիկի 30 տարին հոգեբուժարանում է անցել, ինչպես ինքն է գրում «կյանքը պառավ կարճավիզ»։
Հիվանդության պատմության քաղվածքում նշված է, որ նաև փորձել է անցնել սովետի սահմանը, սակայն Ռաֆիկը դա հերքում է. չէ, փախուստի փորձ չի արել։

Փախուստի միակ փորձը արել է, երբ առաջին անգամ մուտք է գործել հոգեբուժարան. «Դա կոնցլագեր էր։ Վիգեն Չալդրանյանի ֆիլմի հետ չես համեմատի (հոգեբուժարանի մասին «Լռության սիմֆոնիան»), էդ ֆիլմը իրականության հետ կապ չուներ։ Էդտեղ սիմֆոնիա կար, իսկ էստեղ սկի սիմֆոնիա չկար։ 50 աննորմալ մարդիկ, մի զուգարան, օրը` մի բորշչ, մեջը մի երկու կտոր սալ։ Այ էդ ժամանակ իսկականից Սովետը ատեցի»։

1 տարի 2 ամիս հարկադիր բուժումից հետո բժիշկների եզրակացությամբ Ռաֆիկին ազատում են։ Գյումրում ավարտում է տեխնիկում, ստանում խառատի մասնագիտություն։ Բայց որպես հոգեկան հիվանդ հաշվառման մեջ լինելով, հաճախ տանում են ստուգման ու 1981 թվին բերում են Սևան, որտեղից այլևս տուն չի վերադառնում։

Մարմինն ու ձեռքերը պատված են դաջվածքներով՝ անարխիստ Մախնոն ու Վարդան Մամիկոնյանը, Մասիսներ ու սվաստիկա. «երկրորդ անգամ բերելուց հետո եմ արել էս նակոլկեքը, դե, փակի տակ էի, ահավոր պայմաններ, ու ինչ պատահեց` գրեցի վրաս»:
Նրա նկարագրած Սևանի հոգեբուժարանը այլևս չկա. «Էստեղ՝ Սևանում, ավելի դաժան էր, էդ 2-3 հոգի նորմալներն էլ չկային (Գաղավանի քաղաքական կալանավորները)։ Պրագուլկի տեղը բարձր պարիսպների մեջ էր, 2 ժամով էին թողնում։ Ցուրտ, խոնավ, զզվելի սնունդ, սով, հսկիչները` դաժան, ծեծ»։ Ցուրտն ու իշխանությունը նույնանում են բանաստեղծության մեջ.

Եկավ… ձմեռը
Պետական պաշտոնյայի պես
Ու պոզահարեց լարերը սիրո։

Հետագայում տեղափոխում են ավելի ազատ բաժանմունք, արդեն տանում էին աշխատելու, քիչ-քիչ մարվեցին դաժանությունները։

1995 թ. հոգեբուժարանում ընդունվում է աշխատանքի որպես էլեկտրիկ, կապվում ցանկապատի մյուս կողմում բուժվող Էմմայի հետ, ուզում են ամուսնանալ: «Մերոնք դեմ էին, որ իրանց մեկը էրկուս չդառնա»,- պատմում է Էմման։ Բայց Ալեքսանյանի հորդորներով` ծնողները համաձայնվում են։

Հոգեբուժարանի ծայրին նրանց բնակարանն է: Անբնակ խուցը Ռաֆիկը վերանորոգում է, ջուր քաշում, զուգարան սարքում։ Էմման երկու անգամ անհաջող ծննդաբերել է, այժմ արդեն երեխայի հույս չկա։

Կնոջ ծնողները Սևանում բնակարան են առել, բայց դժվար թե տեղափոխվեն։ Հոգեբուժարանը նրանց տունն է դարձել, այստեղ սննդի փող չեն տալիս։ Եկամուտը ամուսինների հիվանդության թոշակն է՝ միասին 25 հազար դրամ(81$) ու Ռաֆիկի 28 հազար դրամ(91 $) աշխատավարձը, որ ապրելուն հերիքում է: Բայց եթե մի քիչ ավելի ստանային ու կարողանային հետ գցել, վատ չէր լինի։

Ալեքսանյանն ասում է, որ Ռաֆիկը, երբ ուզի` կարող է գնալ հիվանդանոցից, որպես պացիենտ որևէ պրոբլեմ չունի և այստեղ գտնվում է ոչ բժշկական ցուցումով։ Նրա ախտորոշմամբ նույնիսկ պաշտոնյաներ կան։ 81 թվականից, ինչ նա այստեղ է, ոչ մի անշնորհք վարք չի ցուցաբերել։ Հիվանդանոցում Ռաֆիկի պես առողջ կամ առողջացած պացիենտներ էլի կան, որ կարող են դուրս գրվել, բայց չեն հեռանում։

Կուզե՞ր Ռաֆիկը հիվանդանոցից դուրս կյանք ունենալ։ Հարազատներ չունի, ծնողները մահացել են, միակ մտերիմը Էմման է ու իր 50 բանաստեղծությունները։ Դրսում ի՞նչ էր անելու։ Մտածում է. «Կուզեի դրսում ապրե, որ նստեի Պապլավոկում, ստուգեի` ինչքա՞ն ուժ ունեմ գրականության մեջ»։

«Պապլավոկ» սրճարանը սովետի ժամանակ գրողների հավաքատեղի էր, հիմա` չէ, վերակառուցումից հետո դարձել է կենդանի երաժշտությամբ ռեստորան։ Բայց Ռաֆիկը հետսովետական փոփոխություններին այնքան էլ տեղյակ չէ, իր հազվադեպ երևանյան այցերին Սևանի երթուղայինը նստելիս հույսով նայում է Պապլավոկին (երթուղայինների կանգառի դիմացն է). գուցե Պապլավոկը մի օր` բանաստեղծությունները տպագրվելուց հետո, (բանաստեղծությունները շուտով կհրատարակվեն http://www.inknagir.org on-line գրական հանդեսում) իրեն հրավիրի նե՞րս՝ ուշացած պոետին.

Իմ ծառն աշո~ւն է…
Ջրհեղեղ թող լինի,
Իմ ծառն աշո~ւն է
Ո~ւշ է… Նոյ…

armenianow.com

23 մայիսի, 2008թ.

լուսանկարները Անահիտ Հայրապետյանի

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Internal Bleeding: Crisis has turned “Armenians” against “Karabakhis” The Soviet Patient: “My Heart is Black without a Grease-Paint”

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: